Կատարե՛ք մինչև 25% զեղչով ալեքսանդրիտային մազահեռացում հունվարին և զեղչը պահպանեք ողջ տարվա ընթացքում

Եթե ալեքսանդրիտային մազահեռացում, ապա միայն բժշկական մոտեցմամբ՝ անվտանգ և արդյունավետ, ինչու ոչ՝ նաև մատչելի և հասանելի արժեքներով։

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մինչև 25% զեղչ CosmoLab-ի բոլոր մասնաճյուղերում։

Այսուհետ սիրված ծառայությունից, սիրված կլինիկայում և լավագույն բժշկական արտադրողների սարքավորումներով՝ օգտվեք այդքան սպասված գնիջեցմամբ միայն 1 ամիս (2024թ․ հունվար), և պահպանեք զեղչված հատվածի արժեքը ողջ տարվա համար։

Ալեքսանդրիտային մազահեռացում՝ ոսկե ստանդարտ մազահեռացման մեթոդների շարքում․ինչու՞

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան, և ի տարբերություն լազերային մազահեռացման այլ մեթոդների՝ ամենալավն է կլանվում մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից։

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթի գեներացման աղբյուրը բնական է (ալեքսանդրիտի բյուրեղ)՝ այն ճառագայթն իր ֆիզիկական հարաչափերում պահում է ավելի հաստատուն, որն էլ արդյունավետ մազահեռացման գրավականներից է։

Ու՞մ է ցուցված մազահեռացման այս տեսակը, ինչպե՞ս է կատարվում և ինչքա՞ն է պահպանվում արդյունքը

  • Միջամտությունը ցուցված է մաշկի 1-3 ֆոտոտիպերին։
  • Քանի որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան՝ միջամտությունն արդյունավետ է ինչպես մուգ, այնպես էլ բաց (ոչ սպիտակ) գունավորում ունեցող մազածածկույթի դեպքում (սակայն վերջինս փոքր-ինչ անհատական բնույթ է կրում)։
  • Միջամտությունը ցուցված է կատարել սկսած սեռահասունացման շրջանից։
  • Այն կատարվում է 1-2մմ մազածածկույթի վրա (ոչ երկար, խուսափելու համար մաշկի վնասումից), որից հետո մազածածկույթը կարբոնիզացվում է (այրվում) է տեղում։
  • Որպես կանոն մարմնի դեպքում անհրաժեշտ այցերի միջին քանակը 8-ն, դեմքի և պարանոցի դեպքում՝ քիչ ավելի։ Միջամտության արդյունավետությունը նկատելի է նույնիսկ առաջին այցից՝ ինչպես մազածածկույթի որակի, այնպես էլ մաշկի վիճակի լավացմամբ, սակայն վերջնական արդյունքը խիստ անհատական է, և կախված է օրգանիզմում ընթացող հորմոնալ տեղաշարժերից։
  • Միջամտությունը կատարվում է տարբեր արտադրողների սարքավորումներով, որոնք ունեն տարբեր տեխնիկական հնարավորություններ։ Խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի կենտրոններ, որտեղ ներկայացված սարքավորումները կունենան բժշկական սերտիֆիկացումներ, եվրոպական CE և ամերիկյան FDA հավաստագրեր։
  • Եթե չկան հակացուցումներ (ծանոթացեք այստեղ), ապա այն շատ հարմար և արդյունավետ միջամտություն է համարվում։

Աշխարհի լավագույն արտադրողների բժշկական սարքավորումները CosmoLab-ում։

CosmoLab-ն առաջարկում է ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մի քանի սարքավորումներ, որոնք արտադրված են աշխարհի առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների կողմից։ Միաժամանակ սարքավորումներ, որոնք աշխատում են կոնտակտային և ոչ կոնտակտային սկզբունքի վրա։

1. Բրազիլական Vydence Zye

  • շուկայում առաջին ներկայացվածությունը
  • 3, 5, 6 10, 14, 18, 20, 24, նաև 26 մմ տրամագծով ծայրակալների առկայություն
  • միակը շուկայում՝ Inmotion (20 Hz արագությամբ) մազահեռացման հնարավորություն՝ առանց սառը օդի և առանց ցավի
  • իմպուլսի տևողությունը՝ 300 մկվրկ-ից մինչև 300 մլվրկ, որը թույլ է տալիս հիանալի ազդել նաև շեկ և բարակ մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • Zye-ը նախատեսված է մաշկի 1-5 ֆոտոտիպերի համար, որը հաստատված FDA-ի կողմից
  • Air cooling system սառեցման համակարգ
  • կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա,
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

2 Իտալական Quanta System Thunder

 

  • շուկայում առաջինը` քառակուսի լուսարձակումներով
  • բարձր հաճախականության 24 մմ Optispot ծայրակալով
  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
  • ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

3. Իտալական Quanta System Evo Domino

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • հատուկ սառեցման համակարգ (Air cooling system)՝ միջամտության մի քանի անգամ ավելի անցավ ընթացք
  • ազդեցություն նաև բաց մազածածկույթի վրա (ոչ սպիտակ)
  • այցելությունների միջև 45-60 օր միջակայքեր

4Ամերիկյան Candela GentleLase Pro-U

  • ոչ կոնտակտային՝ կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա, որը թափվում է տեղում
  • սառեցման հատուկ Air cooling system (փչող սառը օդ) համակարգ
  • մազահեռացման ոսկե ստանդարտ ամբողջ աշխարհում
  • այցելությունների միջև 35-45 օր միջակայքեր

5. Իտալական DEKA Motus AX

  • կոնտակտային և ոչ կոնտակտային մեթոդների հնարավորություն․ կոնտակտային մեթոդով մազահեռացման միջամտությունը կատարվում է հպվելով մաշկին, որը պետք է լինի նախապես սափրված, իսկ ոչ կոնտակտային մեթոդով մազահեռացումը կատարվում է 1-2 մմ մազածածկույթի վրա
  • կոնտակտային մեթոդով կատարման դեպքում մազածածկույթը աճում և թավում է 7-14 օրվա ընթացքում, ոչ կոնտակտայինի դեպքում՝ մազածածկույթը թափվում է տեղում
  • մազահեռացման լրիվ անցավ ընթացք
  • միջամտության արագության գերազանցում
  • ցուցում նաև միջամտությունը կատարել թուխ մաշկի դեպքում

Բժշկական մոտեցումը՝ որպես որակի, արդյունքի և անվտանգության երաշխավոր

CosmoLab-ը ժամանակակից բժշկության կենտրոն է, որն ունի երկու մեծ
բաժանմունք՝ էսթետիկ բժշկության և մաշկաբանության։

Էսթետիկ բժշկության բաժանմունքում մազահեռացումը կատարվում է
բացառապես լազերային մեթոդով՝ դիոդային և ալեքսանդրիտային
տարբերակներով։


Որպես ծառայության մատուցող առաջատար կլինիկաների ցանց ինչո՞վ ենք
առաջնորդվում՝

Սարքավորման ճիշտ ընտրությամբ՝

Մազահեռացման մեթոդի ընտրության նման կարևոր է նաև այն սարքավորումը, որով կատարվելու է մազահեռացումը։ Մենք նախապատվությունը տալիս ենք միայն բժշկական սարքավորումներ արտադրողների արտադրանքներին, որոնք ունեն ամերիկյան FDA և եվրոպական CE հավաստագրեր։

Մասնագետների մասնագիտացմամբ`

Քանի որ մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածքում, ապա
այն դասվում է բժշկական ծառայությունների շարքին։ CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում լազերային մազահեռացման ծառայությունը մատուցվում է բացառապես
բուժանձնակազմի կողմից, ներառյալ՝ բժիշկ-մաշկաբանների,
բժիշկ-էսթետիստների, բժիշկ-էնդոկրինոլոգի և բուժ. կրթությամբ
կոսմետոլոգ-էսթետիստների կողմից։ Մասնագետները լիարժեք
տիրապետում են լազերային մազահեռացման բոլոր ստանդարտներին՝
սկսած յուրաքանչյուր հաճախորդի դեպքում միջամտության ցուցումներից,
հակացուցումներից, մինչև սարքավորումների անհատական
կարգաբերումներ և տեխնոլոգիական նրբություններ։ Վերահսկողության
տակ է առնվում մազահեռացման ողջ ընթացքը, որը նպաստում է
արդյունավետ մազահեռացման գործընթացի ձևավորմանը:

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մինչ ալեքսանդրիտային լազաերային մազահեռացումը խորհրդատվությունն անվճար է։ 

Եղե՛ք տեղեկացված և վստահեք Ձեր առողջությունը միմիայն լիցենզավորված կենտրոններին և բանիմաց մասնագետներին։

Գրանցվել կարող եք զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։

Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) 

Բլոգ