Մանրամասն միջամտության մասին

Որովայնի և ազդրերի շրջանում կուտակված տեղային ճարպը հնարավոր է «հալեցնել» և մարմինը մոդելավորել ռադիոհաճախական մեթոդով (RF) աշխատող Vanquish Me սարքավորման միջոցով։

Մեծ Բրիտանիայում արտադրված այս սարքավորումը հայտնի է նաև «Ոչ կոնտակտային, սարքավորումային լիպոսակցիա» անվամբ, որը զգալիորեն կրճատում է (ոչնչացնում է) ճարպային հյուսվածքները՝ ամենակարևորը չպահանջելով պացիենտի մոտ ապրելակերպի և սննդային փոփոխություններ։

Vanquish ME սարքավորման հիմնական առավելություններն են՝

  • 20-50%-ով կրճատում է ճարպային հյուսվածքները
  • Նվազեցնում է որովայնի և ազդրերի մակերեսը
  • Շնորհիվ ծայրակալի մեծության՝ մշակվող հատվածի վրա ունենում է հավասարաչափ ազդեցություն
  • Պացիենտների 75,2%-ի մոտ միջամտության արդյունքը պահպանվել է շուրջ 4 տարի
  • Նույնիսկ մի քանի տարուց պացիենտը չի հավաքում հավելյալ քաշ՝ քան մինչ միջամտությունն էր

Միջամտության մյուս կարևոր առավելությունն այն է, որ ապապտոզի և ճարպազատման գործընթացը շարունակվում է նաև միջամտությունից հետո։

Ինչպե՞ս է աշխատում սարքավորումը

Սա աշխարհում միակ սարքավորումն է, ոչ միայն միջամտության ոչ վիրահատական էությամբ, այլև ոչ կոնտակտային սկզբունքով աշխատանքի տեսանկյունից, որը բարձր ֆոկուսացված ռադիոհաճախական դաշտի ազդեցությամբ մաշկի համապատասխան շերտում առաջացնում է ճարպային հյուսվածքի տաքացում։

Օգտագործվող էներգիան աշխատում է ընտրողականության (սելեկտիվ) սկզբունքով, որը թիրախավորում և տաքացնում է միայն ճարպային հյուսվածքը (մինչև անհրաժեշտ ջերմաստիճանի), իսկ մաշկը սառչում է օդային հոսանքի միջոցով։ Արդյունքում առաջանում է ճարպային բջիջների ապոպտոզ, և մահացած ճարպային բջիջներն արտազատվում են (հեռանում են օրգանիզմից) ավշային համակարգի միջոցով:

Ու՞մ է ցուցաված այս միջամտությունը

Vanquish ME սարքավորումը ցուցված է «առողջ» (անամնեզում որոշակի հիվանդությունների առկայության բացակայության դեպքում, որը մանրամասն քննարկվում է բժշկի հետ) տղամարդկանց և կանանց, որոնք մարմնի որոշակի հատվածներում ունեն ճարպային մեծ կուտակումներ, և որ դրանք դժվար են հեռացվում անգամ հատուկ կազմված դիետաների կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով։ Շնորհիվ սարքավորման մեծ ծայրակալի՝ միջամտությունը հնարավոր է կատարել անգամ գոտկատեղի մեծ մակերեսի դեպքում։

Ինչպե՞ս է պետք պատրաստվել Vanquish ME սարքավորմամբ միջամտությանը։

Միջամտությունը հատուկ պատրաստություն չի պահանջում, միայն քաշի, և որովայնի/ազդրերի շրջանում կուտակված ճարպը նվազեցնելու ցանկություն։ Խորհուրդ է տրվում միջամտությանը նախորդող 2 օրերի ընթացքում օրական առնվազն 8 բաժակ ջուր խմել։

 Անվտանգություն

  • Միջամտության ընթացքում բժիշկը պարբերաբար վերահսկում է անհրաժեշտ հյուսվածքի տաքացման աստիճանը։
  • Միջամտությունը կատարվում է ոչ կոնտակտային մեթոդով՝ սարքավորման ծայրակալը չի դիպչում մաշկին։
  • Միջամտության արդյունքն արդեն տեսանելի է լինում սկսած երկրորդ միջամտությունից՝ սանտիմետրերի կրճատմամբ։

Քանի միջամտություն է անհրաժեշտ

  • Միջամտության կուրսը բաղկացած է 4 սեանսից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 45-60ր։
  • Միջամտության ընթացքում պացիենտը զգում է միայն հաճելի ջերմություն։

Վերականգնողական շրջան

Վերականգնողական շրջան որպես այդպիսին չկա։ Միջամտությունից հետո մշակված հատվածում կարող է մնալ որոշակի կարմրություն և զգայնություն, որն իհարկե, կարճ ժամանակում անցնում է։

Բարձր արդյունավետություն և երկարատև արդյունք

Միջամտության արդյունավետության ամրապնդման և լիմֆատիկ համակարգի միջոցով ճարպային բջիջների պարունակության հեռացումը խթանելու համար՝ խորհուրդ է տրվում միջամտությունը համակցել դրենաժային այլ միջամտությունների հետ։

Մեր բժիշկները կազմել են նաև համալիր միջամտությունների առանձին ծրագրեր, որոնք նախատեսված են հստակ դեպքերի համար։ Իհարկե, միջամտությանը զուգահեռ խրախուսվում է նաև ճիշտ սննդակարգն ու թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը՝ նվազագույնը շատ քայլելու տեսքով։

Հակացուցումներն են՝

  • Կարդիոստիմուլյատորի առկայությունն օրգանիզմում
  • Մետաղական իմպլանտատների առկայությունն օրգանիզմում
  • Հղիությանը, կրծքով կերակրման ընթացքը, և նույնիսկ հղիության կասկածը
  • Դաշտանային ցիկլը

Ի՞նչ խնդիրներ է լուծում ոչ կոնտակտային Vanquish ME սարքավորումը

  • Ավելոդ քաշ
  • Մարմնի ուրվագծի մոդելավորում

«COSMOLAB»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքն ընդլայնել է ծառայությունների մատուցման շրջանակը՝ ներառելով մարմնի մոդելավորման և նիհարեցման միջամտությունների գործընթացում կիրառվող թերապիաներ։

Մարմնի մոդելավորմանն առնչվող բոլոր ծառայությունները մատուցվում են կլինիկայի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում՝ Body Lab-ում։

Մինչ միջամտությունները խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 044 55 00 22 հեռախոսահամարով, ներքին կոդը նշելով՝ 5։

Բլոգ