Մաշկի ծերացումը և AHA թթուներով պիլինգները

Մաշկի ծերացման առանձնահատկությունները

 

Մաշկի ծերացման երկու տեսակ կա.

 

1.Կենսաբանական ծերացում,

2.Ֆոտոծերացում (արևի ճառագայթման ազդեցությամբ):

 

Այն փաստը, որ ծերացման այս երկու տեսակները զգալիորեն տարբերվում են պաթոգենետիկորեն և ձևաբանորեն` ակնհայտորեն երևում են, հատկապես մաշկի վիճակի համեմատումից հետո, մի կողմից՝ դեմքի, ձեռքերի և պարանոցի մաշկի, իսկ մյուս կողմից՝ հետույքի։

 

Կենսաբանական ծերացում

Կենսաբանական ծերացման առավել ակնհայտ տեսանելի նշաններն  են մաշկի թուլացումը, բարակումը, չորությունը, դեմքի ծալքերի խորացումը, բազմաթիվ մանր կնճիռային ցանցի ձևավորումը։ Տարեց մարդկանց մոտ նկատվում է ատրոֆիա և մաշկի բոլոր շերտերի հաստության նվազում. վերնամաշկը և բուն մաշկը զգալիորեն բարակում են, բուն մաշկի և վերնամաշկի սահմանը հարթվում է։

Փոփոխությունները ազդում են մաշկի բոլոր շերտերի վրա, սակայն առաձգականության աստիճանական կորուստը և մաշկի տուրգորի թուլացումը հիմնականում կապված են բուն մաշկի շերտի հետ: Հյուսվածքաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիքի հետ ֆիբրոբլաստները թիվը և չափսերը

նվազում են, նյութափոխանակությունը դանդաղում է, և պրոլիֆերացիան արգելակվում է, ինչն իր հերթին հանգեցնում է բուն մաշկի հիմնկական նյութի որակական և քանակական փոփոխության։

 

Մաշկի կենսաբանական ծերացման համար խիստ հատուկ է առաձգական միոֆիբրիլների կորուստը և բուն մաշկում խոռոչների առաջացումը: էլաստինի մանրաթելերի թվաքանակի նվազումը, աճող մասնատումը և կառուցվածքի խախտումը առաջացնում են մաշկի թուլացում և ձգվելիս ամրության և առաձգականության կորուստ։ Կոլագենն ավելի ամուր և կայուն նյութ է և չի ենթարկվում տարիքային այնպիսի ընդգծված փոփոխությունների, ինչպիսին է էլաստինը: Միևնույն ժամանակ, կենսաբանական ծերացման հետ մեկտեղ, կոլագենային մանրաթելերի քանակը նվազում է, դրանք դառնում են ավելի խիտ, պակաս ճկուն և անկանոն տեղակայվում են բուն մաշկում։

 

Ֆոտոծերացում

 

Մաշկային փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով՝ բնորոշ են միջին տարիքին, երբ նորմալ պայմաններում կենսաբանական ծերացման նշանները հազիվ նկատելի են։ Արևի ճառագայթման հետևանքով առաջացած ծերացումը բնութագրվում է առաձգական նյութի մեծ քանակով, անկազմակերպ մանրաթելային ցանցի առաջացմամբ, որը կլինիկորեն դրսևորվում է մաշկի հաստացումով, կոշտացումով և էլաստիկության նվազմամբ։ Ինչպես արդեն նշվեց՝ կենսաբանական ծերացման հետ բուն մաշկի և վերնամաշկի սահմանը հարթվում է, իսկ բուն մաշկի հաստությունը նվազում է: Ֆոտոծերացման ժամանակ, ընդհակառակը, բուն մաշկը հաստանում է արտահայտված էլաստոզի և էլաստինի կուտակման պատճառով։

 

Արևի չափազանց ազդեցությունը խորը փոփոխություններ է առաջացնում վերնամաշկում:

 

Վնասվում են հիմային կերատինոցիտները: Հայտնվում են ատիպիկ նշաններով բջիջներ. պնդանում են միջբջջային կապերը, կերատինացված բջիջների շերտազատումը դանդաղում է: Կերատինոցիտները դառնում են ավելի ատրոֆիկ, հաճախ ատիպիկ նշաններով։ Նվազում են մաշկի իմունապաշտպանիչ հատկությունները։ Վերնամաշկում փոփոխությունները հանգեցնում են մի շարք մաշկաբանական խնդիրների՝ սեբորեային և ակտինիկ կերատոզի, լենտիգոյի, բազալ բջջային քաղցկեղի։

 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության արդյունքում ավելանում է մելանոցիտների քանակը, ինչպես նաև դրանց ելուստների քանակը։ Մարմնի բաց հատվածներում մաշկի տարիքային հիպերպիգմենտացիան, որն ի հայտ է գալիս մաշկին՝ կապված է հենց մելանին արտադրող բջիջների հիպերպլազիայով։

 

Կեսբանական ծերացման և ֆոտոծերացման դեմ պայքարի ռազմավարությունը

Եթե բնական ծերացման դեպքում տեղի է ունենում մաշկի բոլոր շերտերի նոսրացում և պրոլիֆերատիվ պրոցեսների թուլացում, ապա ֆոտոծերացման ժամանակ, ընդհակառակը, մաշկի բոլոր շերտերը հաստանում են, և կառուցվածքային տարրերի մեծ մասի չափից ավելի կուտակում է տեղի ունենում՝ ինչպես բուն մաշկում, այնպես էլ վերնամաշկում: Անկասկած, կենսաբանական և ֆոտոծերացման դեմ պայքարի մարտավարությունը պետք է տարբեր լինի: Այնուամենայնիվ, կլինիկական պրակտիկայում ծերացման տեսակներից մեկի մեկուսացված ձև չկա: Մաշկի ֆոտոծերացումը դրվում է կենսաբանական ծերացման գործընթացի վրա՝ արագացնելով այն և սրելով ծերացման բոլոր նշանները: Ուստի շատ կարևոր է որոշել, թե ծերացման ո՞ր տեսակն է գերակշռում, և դրանից կախված՝ որոշել բուժումը։

Ֆոտոծերացման դեպքում հիմնական թերապևտիկ գործողությունները պետք է ուղղված լինեն բջիջների շերտազատման արագացմանը և կերատինոցիտների համակցվածության նվազեցմանը, պիգմենտացիայի արգելափակմանը։

Կենսաբանական ծերացման դեպքում հիմնական թիրախն է բուն մաշկի շերտում և հիմային մեմբրանի շրջանում պրոլիֆերատիվ պրոցեսների խթանումը, մաշկի խոնավացումը:

AHA քիմիական մակերեսային պիլինգի ազդեցությունը ծերացող մաշկի վրա։

Ներկայումս պիլինգը ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրաներից է, որն իրականացվում է մաշկի տարիքային փոփոխությունները կանխելու և շտկելու համար:

Պիլինգի բոլոր տեսակներից ամենաանվտանգը, ամենահեշտը հանդուրժվողը, և ի վերջո ընդունելի արդյունք տվողը՝ մակերեսային քիմիական պիլինգն է: Եթե ​​պրոցեդուրան գնահատում ենք այնպիսի չափանիշների հիման վրա, ինչպիսիք են բարդությունների ռիսկը, վնասվածքը, անհանգստությունը, վերականգնման տևողությունը, մի կողմից, իսկ վերջնական կոսմետիկ արդյունքը՝ մյուս կողմից, ապա շատ դեպքերում նախապատվությունը պետք է տրվի մակերեսային քիմիական պիլինգին:

 

Նույնիսկ ամենախորը պիլինգի տեսակներից ոչ մեկը չի կարող ապահովել կնճիռների խորության նկատելի նվազում՝ հեռացնելով էպիդերմիսի այս կամ այն ​​հաստության շերտը: Ինչ վերաբերում է լազերային պիլինգի ժամանակ կոլագենի և էլաստինի մանրաթելերի սինթեզի խթանմանը, ապա  ջերմային վնասվածքը կարող է խթանել շարակցական հյուսվածքի բազմացումը։ Դրանք կոլագենի և էլաստին մանրաթելեր են, որոնք ապահովում են մաշկի տուրգորը և առաձգականությունը:

 

Այնուամենայնիվ վերնամաշկի  կամ ավելի խորը շերտերի եղջերաթաղանթի մասնակի կամ ամբողջական հեռացումը հստակորեն հաստատում են մորֆոլոգիական պատկերները։ Վերնամաշկի և դրա եղջերաթաղանթի ամբողջական վերականգնումը տեղի է ունենում հաջորդ 3-4 ամսվա ընթացքում: Այս ժամանակահատվածից հետո մաշկի մակերեսը սովորաբար վերադառնում է իր սկզբնական վիճակին։ Մաշկի երիտասարդացման որեւէ երկարաժամկետ ազդեցության մասին, բնականաբար, ավելորդ է խոսել։

 

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ո՞րն է ավելի արդյունավետ՝ կանոնավոր մակերեսային պիլինգը, թե՞ մեկանգամյա խորը պիլինգը։

 

Պարբերաբար կատարվող մաշկի մակերսային պիլինգը փափուկ խթանող ազդեցություն է տալիս և կայուն արդյունք մաշկի ծերացման կանխարգելման և մակերևութային թերությունների նվազեցման գործում: Եթե ​​պացիենտը ունի դեմքի համախառն կոսմետիկ թերություններ (խորը կնճիռներ, ծալքեր), ապա պիլինգի տեսակներից ոչ մեկը լավ կոսմետիկ արդյունք չի տա: Այս դեպքում անհարժեշտ է լազերային և այլ թերմալ ազդեցություն բուն մաշկի շերտում կամ ավելի ցցուն արդյունքի համար՝ պլաստիկ վիրահատություն: Այնուհանդերձ,  ցանկացած պլաստիկ վիրահատություն կոսմետիկ թերությունների մեխանիկական վերացում է, այլ ոչ թե գործընթացների վերականգնում:

 

Մակերեսային քիմիական պիլիգնի համար առավել հաճախ օգտագործվում են AHA թթուները (ալֆահիդրօքսի թթուներ)։ Դրանք բնական օրգանական թթուներ են, և մրգերում դրանց առկայությունը թույլ է տալիս թթուների այդ խմբին անվանել նաև մրգաթթուներ։ Նույն շարքին են դասվում կաթնաթթուն, խնձորաթթուն և գլիկոլիկաթթուն։  Գլիկոլաթթուն ունի AHA-ի ամենափոքր մոլեկուլը, որն էլ ապահովում է խորը ներթափանցման ունակությամբ։

AHA-ով (ալֆա հիդրօքսի թթու) մակերեսային պիլինգի միջամտությունը

 

Մակերեսային քիմիական պիլինգը կարող է իրականացվել մաշկի ցանկացած հատվածում: Ամենից հաճախ պիլինգ կատարվում է դեմքի, պարանոցի, դեկոլտեի, մեջքի և դաստակներին շրջաններում։

AHA-նյութերով մակերեսային պիլինգի միջամտությունը բավականին պարզ է  փորձառու դերմատոկոսմետոլոգի համար: Միևնույն ժամանակ, պիլինգի արդյունքները և տարբեր բարդությունների զարգացման ռիսկը մեծ չափով կախված է պացիենտի ճիշտ ընտրությունից, մաշկը ճիշտ նախապատրաստելուց, AHA թթվի խտության ճիշտ ընտրությունից, ազդեցության տևողությունից և միջամտությունների հաճախականությունից։

 

Պացիենտների զննումը և բուժման մարտավարության ընտրությունը

 

AHA թթուներով  մակերեսային պիլինգը ցուցված է ցանկացած տեսակի մաշկին: Պացիենտի նախնական զննման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծերացման տեսակներից մեկի գերակշռությանը, հիպերպիգմենտացիաների առկայությանը, նախատեսվող միջամտության հատվածում  բորբոքումների առկայությանը,  հերպեսի առկայությանը,  մաշկի տուրգորին  և առաձգականությանը, ինչպես նաև մաշկի  խոնավացության աստիճանին:

 

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել կոսմետիկ թերությունների արտահայտվածությանը: Անհրաժեշտ է պացիենտից ճշտել, թե ի՞նչ արդյունք է ակնկալում միջամտության վերջում եւ արդյոք չի գերագնահատում մեթոդի հնարավորությունը:

 

Պիլինգի արդյունավետությունը մեծապես կախված է օգտագործվող թթվի ազդեցության ժամանակից: Ինչքան երկար ժամանակ է թթուն ազդում մաշկի մակերեսին, այնքան խորն է դրա ներթափանցումը: Թթվի ազդեցության ժամանակը դերմատոկոսմետոլոգը ընտրում է ելնելով խնդիրների լուծման տեսակներից։

Օրինակ, 50%-ոց գլիկոլիկաթթվի ազդեցության ժամանակը սովորաբար 1-2 րոպե է: Այնուամենայնիվ, պիլինգը կարող է տեւել 4-5 րոպե, եթե ​​մաշկի խնդիրի լուծումը պահանջում է ավելի խորը ներթափանցում, և պացիենտը լավ է տանում միջամտությունը: Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են ակտենիկ կերատոզը, խորը կնճիռները, ակնեն, մելազման պահանջում են գլիկոլիկաթթվի ավելի երկար ազդեցություն։

 

Ինչու է  յուրաքանչյուր պացիենտի համար կարևոր AHA թթվի ազդեցության ժամանակը:

 

Գլիկոլաթթվի մակերեսային պիլինգը բավականին մեղմ միջամտություն է, որը չի հանգեցնում վերնամաշկի ակնհայտ խախտումների: Միջամտությունից հետո

պացիենտը ակտիվ կյանքը շարունակվում է, որը բավականին կարևոր հանգամնք է։  

Գլիկոլաթթվի չափազանց երկար ազդեցության ժամանակ՝  թթուն ներթափանում է  վերնամաշկի խորը շերտեր (միջին պիլինգ) և արդյունքում մաշկի մասկերեսին առաջացնում է կեղևներ։ Բացի այդ, թթվի շատ խորը ներթափանցումը կարող է հանգեցնել հիմային շերտի այտուցի և մելանոցիտների գործառույթի ակտիվացմանը, որի արդյունքն էլ գրեթե միշտ տեղային հիպերպիգմենտացիան է:

Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ շեշտում և կարևորում ենք բժշկական բժշկական մետեցմամբ կոսմետոլոգիական միջամտությունները, որոնք ունեն թերապևտիկ արդյունք՝ պետք է միշտ կատարվեն փորձառու մասնագետների կողմից։

 

CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանում քիմիական պիլինգների արժեքը սկսվում է 14,000 դրամից, իսկ մինչ ցանկալի և որոշվելիք միջամտությունը՝ կլինի դա պիլինգ, թե այլ կոսմետոլոգիական միջամտություն՝ խորհրդատվությունն անվճար է։ Առաջնային այցին բժիշկը ծանոթանում է պացիենտին հուզող հանգամանքներին, զննում է մաշկը, ծանոթանում անամնեզին, տեղեկացնում սպասվելիք փոփոխությունների և հակացուցումների մասին։ Միայն այս կերպ է հնարավոր հասնել լավ արդյունքի։

 

Խորհրդատվության համար կարող եք մոտենալ կլինիկայի բոլոր մասնաճյուղեր՝ զանգելով 044 55 00 22 հեռախոսահամարով։

Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)