Ի՞նչ է էքսկորիացիոն ակնեն
«Էքսկորիացիոն ակնե» տերմինն օգտագործվում է ակնեի բորբոքային էլեմենտների միտումնավոր վնասման համար։ Շատերը սեղմում կամ վնասում են առաջացած կորյակը՝ փորձելով ազատվել դրանից, արդյունքում մաշկի վիճակը վատթարանում է, ակնեն ենթարկվում է երկրորդային բորբոքման, առաջանում են պիգմենտային հետքեր և սպիներ։
Ու՞մ մոտ է հանդիպում էքսկորիացիոն ակնեն
Յուրաքանչյուրը, ով ունի ակնե, կարող է տառապել էքսկորիացիոն ակնեով: Այն առավել տարածված է կանանց շրջանում, քան տղամարդկանց:
Հայելու առաջ ժամեր անցկացնելը նույնպես կարող է լինել սթրեսի կամ դեպրեսիայի նշան: Հոգեբույժները հաճախ էքսկորիացիոն ակնեն դասակարգում են մարմնի դիսմորֆիկ խանգարման հետ (դիսմորֆոֆոբիա): Երբեմն դա պարզապես վատ սովորություն է, որից դժվար է լինում հրաժարվել։
Իրականում, գոյություն ունեն էքսկորիացիոն ակնե ունեցող պացիենտների երկու ենթախմբեր. առաջինը, ովքեր ունեն առաջնային կորյակային ցան, և նրանք, ովքեր չունեն կամ գրեթե չեն ունենում որևէ կորյակային ցան:

Բուժում
Էքսկորիացիոն ակնեի բուժումը կախված է նրանից՝ արդյո՞ք պացիենտն ունի ակնեի բորբոքային էլեմենտներ, թե՞ ոչ:
Ակտիվ ակնեի հետքերը կարելի է կառավարել՝ օգտագործելով ակնեի բուժման մեթոդները՝ կախված դրանց կլինիկական ծանրությունից:
«COSMOLAB»-ի մաշկաբանության բաժանմունքում ակնեի բուժումը կատարվում է դեղորայքային և սարքավորումային մեթոդներով։ Անհրաժեշտության դեպքում մեթոդները կարող են կիրառվել առանձին կամ համադրվել՝ համալիր մոտեցմամբ։
Ինչ վերաբերվում է ակնեից հետո առաջացող հետքերին՝ պիգմենտային բծերին և սպիներին, ապա բուժուման համար կիրառվում են ամենատարբեր սարքավորումային և կոսմետոլոգիական միջամտույունները՝ ներառյալ մաշկի հղկում լազերային և RF նանոֆրակցիոն մեթոդներով, պիլինգներ և հակապիգմենտային պրոֆեսիոնալ խնամքի այլ թերապիաներ։
Էքսկորիացիոն ակնե ունեցող որոշ պացիենտներ պարզապես պետք է հրաժարվեն կորյակները սեղմելու սովորությունից, մինչդեռ մյուս պացիենտները կարող են ունենալ մաշկը սեղմելու կոմպուլսիվ խանգարում: Սա կարող է պահանջել հոգեբանական թերապիա և հոգեմետ դեղամիջոցներով բուժում:
Մեր մաշկաբանության բաժանմունքում մաշկաբանի խորհրդատվության արժեքը 7000 դրամ է, դեղորայքային բուժման նշանակման հետ միասին՝ 10,000 դրամ, գրանցվել կարող եք զանգով կամ առցանց՝
011 55 00 22, 044 55 00 22








Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։