Պիլինգներ․ ի՞նչ է հարկավոր իմանալ

Քիմիական պիլինգներն ուղղված են նպաստելու մաշկային (էսթետիկ) այս կամ այն խնդրի լուծմանը։ Գոյություն ունեն տարբեր քիմիական պիլինգներ, տարբեր ազդող նյութերով, որոնց ընտրությունը կայացվում է մաշկի յուղոտ կամ չոր լինելու՝ այնուհետև այլ առանձնահատկություններով պայմանավորված։

 

Առաջարկում ենք ծանոթանալ քիմիական պիլինգների տեսակներին, դրանց կիրառման կարգին, հակացուցումներին և ցուցումներին՝ հատկապես խնդրահարույց մաշկի բուժման գործում։ 

 

Բժշկական քիմիական պիլինգը հատուկ բժշկական բաղադրությունների (քիմիական նյութեր) օգնությամբ կատարվող կոսմետիկ միջամտություն է, որն ապահովում է վերնամաշկի շերտազատումը:

 

Քիմիական պիլինգի տեսակները

 

Գոյություն ունեն մի քանի տեսակի քիմիական պիլինգներ, որոնք տարբերվում են բժշկական լուծույթի բաղադրությամբ և ներթափանցման խորությամբ: Պիլինգի համար նախատեսված նյութերի գլխավոր քիմիական բաղադրիչը թթուն է: Բժշկական լուծույթը կարող է պարունակել մեկ տեսակի թթու, այդպիսի պիլինգը կոչվում է մոնոթթու պիլինգ, կամ երկու և ավելի տարբեր թթուներ՝ բազմաթթու պիլինգ:

 

Ըստ ներթափանցման խորության՝ գոյություն ունի պիլինգի երեք տեսակ

 

  • մակերեսային — բժշկական նյութերի ակտիվ բաղադրիչները ազդում են եղջերաթաղանթի և մաշկի հատիկավոր բջիջների շերտերի վրա
  • միջին — ակտիվ բաղադրիչների ազդեցությանն են ենթարկվում էպիդերմային շերտը՝ մինչ պապիլյար դերմիսի շերտ
  • խորը — ակտիվ բաղադրիչների ազդեցությանն են ենթարկվում մաշկի բոլոր շերտերը՝ մինչ բազալ շերտ:

 

Պիլինգի խորության վրա ազդում է ոչ միայն թթվի ընտրությունը, այլ նաև լուծույթի մեջ նրա կոնցենտրացիան, մաշկի վրա կիրառվող շերտերի քանակը, ազդեցության ժամանակը, բաղադրությունն ու pH արտադրանքը։

 

Կոնցենտրացիան որոշվում է տոկոսներով (1% -ից 70%), և ցույց է տալիս լուծույթում առկա ակտիվ նյութերի քանակական պարունակությունը:

 

Նյութը կարող է լինել գելային հիմքով կամ ջրասպիրտային լուծույթի տեսքով: Գելային հիմքով նյութերի՝ մաշկի շերտերում ներթափանցման խորությունը կախված է ազդեցության ժամանակից: Ջրասպիրտային հիմքով լուծույթները կիրառվում են շերտերով։ Որքան շատ լինեն շերտերը, այնքան խորն է պիլինգը: Յուրաքանչյուր հաջորդ շերտը քսելուց առաջ նախորդը պիտի ամբողջովին չորանա:

 

pH-ը թթվայնության ցուցիչն է և ամենակարևորներից մեկն է քիմիական նյութի ագրեսիվությունը որոշելու համար: Օրինակ՝ 80% թթու պարունակող և 4,5 pH ունեցող ցանկացած լուծույթ շատ ավելի թույլ կլինի, քան ընդամենը 10% նույն թթուն պարունակող, սակայն 1,3 pH-ով լուծույթը։

 

Օգտագործվող թթվի անունով բժշկական պիլինգները կարող են լինել.

 

  • գլիկոլային պիլինգ
  • նշի պիլինգ
  • սալիցիլային պիլինգ
  • կաթնային պիլինգ
  • մրգային պիլինգ
  • պիկրինաթթովով պիլինգ
  • տրիքլորաքացախաթթվի պիլինգ

 

Ցուցումներ բժշկական քիմիական պիլինգի համար

 

Բժշկական քիմիական պիլինգը կարող է լուծել կոսմետիկ խնդիրների մեծ մասը, դրա շնորհիվ հնարավոր է նորմալիզացնել կերատինոգենեզի, բնական ապոպտոզի և երիտասարդ բջիջների բաժանման գործընթացները: Բժշկական քիմիական պիլինգն ունի հակաբորբոքային և հակապիգմենտային ազդեցություն: Տարբեր խնդիրներ կարելի է բուժել` կախված քիմիական նյութի ներթափանցման խորությունից:

 

Մակերեսային պիլինգը ցուցված է ցանկացած տեսակի մաշկի համարնպատակը՝

 

  • մաշկի երիտասարդացում, ամրության և առաձգականության վերականգնում
  • ոչ խորը կնճիռների շտկում
  • ռելիեֆի և մաշկի երանգի հավասարեցում
  • մակերեսային պիգմենտացիայի հեռացում
  • փոքր սպիների վերացում՝ ներառյալ հետակնե սպիները
  • խորը պիլինգի նախապատրաստում

 

Միջին խորության պիլինգը նախատեսված է՝

 

  • խորը կնճիռների հեռացման
  • մաշկի խորը մաքրման
  • սպիների, ստրիաների և մաշկի այլ թերությունների վերացման
  • հետբորբոքային բարդությունների վերացման՝ ներառյալ ակնեից հետո մաշկային թերությունները
  • հիպերկերատոզի բուժման
  • ֆոտոծերացման կանխման
  • հիպերպիգմենտացիայի վերացման
  • մաշկի ամրության և առաձգականության վերականգնման
  • հպավարակիչ մոլյուսկի բուժման
  • պապիլոմաների հեռացման համար

 

Խորը պիլինգը սովորաբար ցուցված է հետևյալ դեպքերում՝

 

  • մաշկի ծալքերի և խորը կնճիռների շտկման
  • խորը հիպերպիգմենտացիայի հեռացման
  • մաշկի լուրջ թերությունների վերացման, օրինակ՝ խորը սպիներ, հետակնե հետքեր և այլն
  • հիպերկերատոզի բարդ դեպքերի բուժման համար

 

Մակերեսային պիլինգը կարող է կատարվել ոչ միայն դեմքի, այլև մարմնի ցանկացած այլ հատվածում: Միջին խորության պիլինգը սովորաբար կատարվում է դեմքի և դեկոլտեի շրջանում: Խորը պիլինգը կատարվում է միայն դեմքի հատվածում:

 

Քիմիական պիլինգի առավելությունները CosmoLab Clinics-ում

 

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում քիմիական պիլինգը կատարվում է՝ օգտագործելով միայն դեղագործական ընկերությունների կողմից արտադրված հատուկ բժշկական նյութեր՝ բաղադրատոմսի խստորեն պահպանմամբ: Պիլինգի համար նախատեսված բոլոր նյութերն ունեն որակի սերտիֆիկատներ և արտոնագրված են Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար:

Բժշկական քիմիական պիլինգը երիտասարդացման նոր, ավելի որակյալ, ավելի արդյունավետ և անվտանգ մեթոդ է, որն ունի մի շարք տարբերակիչ առավելություններ մաշկի քիմիական մաքրման այլ տեսակների համեմատ՝

  • մաշկի շերտերի վրա ազդեցության խորությունը վերահսկելի է, այն թույլ է տալիս խուսափել անցանկալի բարդություններից և սպիների առաջացումից
  • բոլոր պատրաստուկները ստերիլ են, և միջամտությունը ինքնին կատարվում է ստերիլ պայմաններում, ինչը բացառում է բուժման հատվածի վարակման հնարավորությունը
  • բժշկական պատրաստուկները պարունակում են ավելի ակտիվ քիմիական նյութեր, քան սովորական պիլինգի պատրաստուկները
  • բժշկական քիմիական պիլինգի բաղադրությունը չի պարունակում կոնսերվանտներ;
  • բժշկական քիմիական պիլինգի բոլոր պատրաստուկները արտադրվում են դեղագործական ընկերությունների կողմից՝ խստորեն պահպանելով բաղադրատոմսը
  • սա աշխարհում միակ բժշկական պիլինգն է, այն անալոգ չունի:

CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում պիլինգները կատարվում են միայն այս ոլորտում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Միջամտության ընթացքում պիլինգային պատրաստուկները կիրառելու համար օգտագործվում են հեղինակային մեթոդներ, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արդյունքի՝ բարդությունների նվազագույն ռիսկով: Պիլինգի տեսակը, կազմը և դրա կիրառման եղանակը ընտրելիս հաշվի են առնվում պացիենտի մաշկի անհատական առանձնահատկությունները և նրա անձնական ցանկությունները:

Բժշկական քիմիական պիլինգհակացուցումներ՝

 

  • օնկոլոգիական և վիրուսային հիվանդություններ
  • ակտիվ փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ
  • պսորիազ և էկզեմա
  • հերպեսային օջախների առկայություն
  • կելոիդային տիպի սպիագոյացման հակում
  • լյարդի և երիկամների քրոնիկական անբավարարություն
  • սրտային անբավարարություն
  • հեպատիտ C
  • հղիության և կրծքով կերակրման շրջան

Եթե ցանկանում եք այցելել քիմիական պիլինգի միջամտության, բազմիցս լսել եք դրա արդյունավետության մասին, բայց չգիտեք՝ որ տեսակն է Ձեր մաշկին ամենահամապատասխանը, ապա կարող եք անվճար խորհրդատվություն ամրագրել, այցելել մաշկաբանի խորհրդատվության։ Մեր մաշկաբանները սիրով կզննեն Ձեր մաշկն ու կպատասխանեն բոլոր հետաքրքրող հարցերին։

Գրանցվել կարող եք՝ զանգելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ 

Մասնաճյուղեր՝

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ