Մանրամասն միջամտության մասին
Կուպերոզն անոթային հիվանդություն է, որն ի հայտ է գալիս «աստղիկների», դեմքի շրջանում՝ մազանոթային ցանցի տեսքով։ Հաճախ խնդիրներն ի հայտ են գալիս այտերի, քթի կամ էլ կզակի շրջանում։
Հնարավոր զարգացումը կանխելու համար հիվանդությունը հարկավոր է բուժել ժամանակին։ Հիվանդության զարգացումը ենթադրում է մազանոթային ցանցի ավելի վառ գունավորում, տելեանգիէկտազիայի՝ մազանոթային ցանցի չափերի մեծացում, ինչպես նաև բացասական ազդեցություն արյան ընդհանուր մատակարարման և մաշկի վիճակի վրա։
Անոթային պաթոլոգիաների պատճառներն են՝
• օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը
• մաշկի տեսակը (հիպերզգայունություն)
• հորմոնալ դաշտի անկայունությունը
• ալկոհոլային խմիչքների և ծխախոտի չարաշահումը
• արևի տակ, շոգեբաղնիքում կամ բաղնիքում երկար մնալը
• ցրտահարվելը
• բալանսավորված/կանոնավոր չսնվելը, կծու, թթու, տաք ուտեստները
• մաշկի խնամքի անորակ միջոցները
• ճարպանյութի դիստրոֆիան
• էմոցիոնալ լարվածությունը, ընկճախտը
• լյարդի հիվանդությունները
• քաշը
• ճառագայթային թերապիայի հետևանքները
Ի դեպ, շատ հաճախ կարմիր այտերը, որոնք մենք սովորաբար ընդունում ենք որպես առողջ օրգանիզմի նշան, խոսում են տվյալ հիվանդության նկատմամբ օրգանիզմի հակվածության մասին։
Լազերը՝ որպես մազանոթային ցանցի բուժման արդյունավետ միջոց
Եթե նախկինում մազանոթային ցանցի բուժման, հեռացման համար օգտագործվում էին էլեկտրոկոագուլացիա կամ հեղուկ ազոտով ազդելու միջոցներ, ապա այսօր դրանց փոխարինում է իր արդյունավետությամբ գերակա, անվտանգ մեթոդը՝ լազերը։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը զինված է գերմանական նորագույն լազերային տեխնոլոգիաներով, որոնց միջոցով նշված անոթային հիվանդությունները բուժվում են մեծ արդյունավետությամբ։ Այդ մեթոդը կոչվում է «ընտրանքային լազերային կոագուլացիա»։ Այն կիրառվում է միայն 0․5 մմ-ից մինչև 2 մմ լայնությամբ մազանոթների վրա։ Լազերի ազդեցության ներքո մազանոթների պատերը նեղանում են՝ ընդհուպ մինչև միմյանց կպնելը, փակվում՝ լիովին արգելափակելով արյան հոսքը։ Միջամտության արդյունքում վերանում է խնդիրն ու էսթետիկ անհարմարավետությունը։ Հետագայում մշակված մազանոթներն ամբողջովին անհետանում են։
Անոթային ցանցի լազերային հեռացումը ձեռք է բերել մեծ տարածում, քանի որ՝
• չի թողնում հետքեր
• ազատում է խնդրից անվերադարձ
• միջամտության տևողությունը կարճ է
• գրեթե անցավ է՝ շնորհիվ սառեցման հատուկ համակարգի և տեղային ցավազրկողների
• վերականգնողական շրջանը բացակայում է
Լազերային կոագուլացիայի անցկացման հակացուցումներն են՝
• բարորակ և չարորակ ուռուցքները
• հղիության և կրծքով կերակրման շրջանը
• բորբոքային պրոցեսները
• թարմ արևայրուքը
• հորմանալ կորտիկոստերոիդ միջոցների օգտագործումը
• երկաթ պարունակող դեղամիջոցները
• շաքարային դիաբետը
• տրոմբոֆլեբիտը
• քրոնիկ հիվանդությունների ակտիվ շրջանը
Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը
Վնասված հատվածի ուսումնասիրումից հետո բժիշկը քսում է կոնտակտային գել, որից հետո իրականացնում լազերային ընտրանքային ներգործությունը։ Կախված վնասված հատվածի ծավալից՝ միջամտությունը կարող է տևել մինչև 30 րոպե։ Որպես կանոն միջամտությունների քանակը երկուսից չորսն են՝ մեկամսյա դադարներով, սակայն առաջին իսկ այցից հետո արդյունքն ակնհայտ է, հաճախ արդյունքը գրանցվում է նույնիսկ առաջին միջամտությունից հետո։ Միջամտությունից վեց ամիս հետո հարկ է իրականացնել պրոֆիլակտիկ զննում։
Չնայած միջամտության բացարձակ անվնաս լինելուն՝ հարկավոր է պահպանել հետևյալ պայմանները՝
• հատվածը, որտեղ բուժում է իրականացվել, մի քանի շաբաթ զերծ պահել արևի ուղիղ ճառագայթներից
• երեք օր խուսափել լողավազաններից, մեկ ամիս բաղնիքներից և շոգեբաղնիքներից
• խորհուրդ է տրվում խնամել խոնավացնող միջոցներով
• ամռան ընթացքում մշտապես օգտագործել արևապաշտպան քսուք
Եթե ունեք հարցեր, ապա մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այցելություն կարող եք ամրագրել կլինիկայի Սայաթ-Նովա 15 հասցեի մասնաճյուղում․ հեռախոսահամար՝ 044 55 00 22` ներքին 1: