Լիպոլիտոթերապիա

Տարիքի հետ միասին մարմինը սկսում է ճարպ կուտակել ոչ միայն կոնքերում և ազդրերում, այլև դեմքին․ հայտնվում է այսպես կոչված կրկնակզակը, այտերը կախվում են: Եթե ​​գոտկատեղի հատվածում ծավալի դեմ հնարավոր է պայքարել ֆիզիկական վարժությունների միջոցով, ապա դեմքի համար հարկավոր է օգտագործել ավելի հիմնային ​​մեթոդներ: Ամենաարդյունավետ և շատ կիրառելի մեթոդներից է լիպոլիտոթերապիան։

Մանրամասն միջամտության մասին՝

Լիպոլիտոթերապիան իրականացվում է մաշկի տակ ներարկման պատրաստուկներով՝ լիպոլիտիկներով՝ ուղղված ճարպային բջիջները կազմաքանդելուն: Լիպոլիտիկների օգտագործման արդյունքում դեմքի օվալն ընդգծվում է, կրկնակզակը՝ անհետանում, իսկ մաշկի կառուցվածքը հարթվում է: Ներարկումները խթանում են երիտասարդացման գործընթացը:

Այս միջոցներն օգտագործվում են ոչ միայն դեմքի նիհարեցման, այլև մարմնի ցանկացած այլ հատվածներում: Պատրաստուկներն ընտրվում են կոսմետոլոգի կողմից՝ յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես․ հաշվի է առնվում մարմնի կառուցվածքի առանձնահատկությունները, միջամտության ցուցումներն ու հակացուցումները։ Միանգամից պետք է նշել, որ լիպոլիտոթերապիան պանացեա (համադարման) չի հանդիսանում ավելորդ ծավալների համար: Ներարկումների միջոցով մի քանի տասնյակ կիլոգրամներից ազատվել չի ստացվի, այն պահանջում է պատշաճ սննդակարգ և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն: Սակայն միջամտությունը կարող է օգնել հաղթահարել տարիքային փոփոխությունները:

Միջամտության ցուցումները

Կոսմետոլոգիայում լիպոլիտիկներն օգտագործվում են կոսմետիկ թերությունները վերացնելու, լիֆթինգ ազդեցություն և քաշի մասնակի կորուստ ապահովելու համար: Պատրաստուկները նախատեսված են՝

կախված մաշկի ձգման;

կրկնակզակի շտկման;

դեմքի օվալի բնական տեսքի վերականգնման և ընդգծման;

այտերի ծավալի նվազեցման;

քթի ձևի շտկման;

ինչպես նաև հարակնային այտուցների և պարկերի հեռացման համար։

Հազվադեպ, լիպոլիտիկները օգտագործվում են որովայնի կամ ազդրերի ծավալի շտկման դեպքում, ինչը հատկապես կարևոր է հղիությունից հետո վերականգնվող կանանց համար: Դիաստազի դեպքում պատրաստուկները օգնում են ազատվել ուռուցիկ որովայնից, նվազեցնում են ստրիաները և վերականգնում մաշկի երանգը: Պատրաստուկներն օգտագործվում են անկախ պացիենտների տարիքից և սեռից:

Միջամտության պատրաստման կարգը

Ճարպալույծ նյութերի ներարկումը հատուկ միջոցներ չի պահանջում: Միջամտությանը նախապատրաստվելիս հիմնական խորհուրդը ալկոհոլից, չափազանց աղի և յուղոտ սնունդից խուսափելն է, ինչն էլ հեռու կպահի միջամտության կատարումից հետո հնարավոր այտուցների գործոնից: Բացի այդ, խորհուրդ է տրվում օրգանիզմը ապահովել պատշաճ հանգստով, իսկ միջամտության կատարման օրը ավելի լավ է հրաժարվել ինչպես դիմահարդարումից, այնպես էլ խնամքի միջոցներից:

Ինչպե՞ս է կատարվում միջամտությունը

Նախքան միջամտության կատարման համար հարմար ժամանակ ընտրելը՝ պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Մաշկաբան-կոսմետոլոգն առաջնային զննում կկատարի, կլսի պացիենտի բոլոր ցանկությունները, կտեղեկացնի հնարավոր հակացուցումների և ալերգիկ ռեակցիաների մասին: Բացի այդ, միջամտությունից առաջ խորհուրդ է տրվում անցնել մի շարք հետազոտություններ`ընդհանուր կլինիկական պատկերը պարզելու և օպտիմալ ազդող նյութը գտնելու համար: Եվ միայն այս հետազոտությունների հիման վրա, կոսմետոլոգը կկարողանա առաջարկել կորեկցիայի ամենահարմար սխեման՝ ճիշտ ընտրված պատրաստուկներով և պահանջվող միջամտությունների քանակով:

Փուլեր

Միջամտությունը կատարվում է միայն այն դեպքում, երբ պացիենտը իրեն լավ է զգում: Գլխապտույտը, բարձր ջերմությունը, ցանկացած քրոնիկական հիվանդությունների սրացումը լիպոլիտիկների օգտագործման լիարժեք հակացուցումներն են: Միջամտությունը ինքնին իրականացվում է մի քանի փուլերով:

Մինչ միջամտությունը կատարավում է տեղային անզգայացում:

Ներարկումներից առաջ դեմքը մաքրվում և մշակվում է հակասեպտիկներով:

Ներարկումն իրականացվում է բարակ ասեղի միջոցով՝ 1,5 սանտիմետր խորության վրա, կախված ճարպային նստվածքների չափից, իսկ նյութի չափաբաժինը որոշվում է անհատապես՝ բժշկի կողմից:

Միջամտությունից հետո առաջարկվում է կես ժամ հանգստանալ` ներարկվող նյութի նկատմամբ մարմնի արձագանքը վերահսկելու համար:

լիպոլիտոթերապիա
Լիպոլիտոթերապիա
Depositphotos_14901431_original.jpg
Neurology Department
Depositphotos_108632504_original.jpg
Gynaecology Department
Depositphotos_149455944_original.jpg
Traumotology Department
Depositphotos_35753015_original.jpg
Births Department
Depositphotos_14105166_original.jpg
Cardiology Department

Միջամտությունների քանակը

Լիպոլիտիկների կիրառումը հազվադեպ է կատարվում մեկ միջամտությամբ (իհարկե, եթե խնդիրը շատ ցայտուն չէ): Պատրաստուկը անմիջապես ազդում է ճարպային կուտակումների վրա, բայց եթե կրկնակզակը բավականին նկատելի է, ապա հնարավոր է՝ պահանջվի մինչև 3-5 միջամտություն: Որոշ դեպքերում կոսմետոլոգը կարող է առաջարկել միջամտությունների համակցված կուրս։ Միջամտությունների քանակը բժիշկը ընտրում է` ելնելով պացիենտի խնդրի առանձնահատկություններից: Միջամտությունների միջև միջակայքը առնվազն 7 օր է։ Եթե միջամտություններից հետո պատշաճ կերպով կատարվեն մասնագետի բոլոր ցուցումները, ապա արդյունքը կպահպանվի մի քանի տարի:

Վերականգնման ժամանակահատված

Լիպոլիտիկների ներարկման հետևանքով մաշկի վրա հնարավոր է՝ առաջանան կապտուկներ և այտուցներ: Սա օրգանիզմի բնական արձագանքն է պատրաստուկներին, որն անցնում է 5-7 օր հետո: Այս հետևանքներից ավելի արագ ազատվելու համար խորհուրդ է տրվում երկու օր շարունակ մի քանի անգամ պատրաստել խոնավացնող դիմակներ, ինչպես նաւ առաջին շաբաթվա ընթացքում ամբողջովին հրաժարվել դեկորատիվ կոսմետիկայի օգտագործումից։ Բացի այդ, կա բազմաբնույթ առաջարկությունների ցուցակ (որին պետք է հետևել 10-20 օրվա ընթացքում), որի մեջ մտնում է՝

ֆիզիկական ծանրաբեռնվածության բացառումը;

խուսափումը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից (ներառյալ՝ սոլյարի);

սաունաներ, շոգեբաղնիքներ և լողավազաններ այցերի բացառումը;

ալկոհոլից և դեղամիջոցներից հրաժարումը:

Միջամտությունից հետո վերականգնմանը կարող է բացասաբար ազդել ցրտի կամ ջերմության ազդեցությունը:

Միջամտության հակացուցումներն են

պացիենտի անհատական գործոնը;

ուռուցքաբանական նորագոյացությունների առկայությունը;

ցանկացած քրոնիկական հիվանդության սրացումը;

հղիությունը և կրծքով կերակրման շրջանը;

սրտանոթային համակարգի խանգարումը;

երիկամների, լյարդի և էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրները;

ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը;

Ինչպես նաև խորհուրդ է տրվում հետաձգել միջամտության կատարումը, եթե այն համընկնում է դաշտանային ցիկլի հետ:

Հնարավոր հետևանքները՝

Եթե չկան հակացուցումներ, ապա միջամտության ճիշտ կատարման դեպքում ցանկացած կողմնակի ազդեցություն գրեթե ամբողջությամբ բացառվում է: Ներարկման հատվածներում այտուցվածությունը և չափավոր կապտուկները համարվում են նորմալ և ամբողջովին անհետանում են մեկ շաբաթվա ընթացքում:

Հետևյալ կողմնակի ազդեցությունների դեպքում պետք է դիմել բժշկի․

եթե ձևավորվել են հանգույցներ;

եթե 5-7 օր անց հանգույցները չեն վերանում;

եթե ներարկման հատվածներում կան տհաճ զգացողություններ և ցան;

կրկնվող գլխացավերի դեպքում;

մարսողական համակարգի խանգարման դեպքում;

ջերմաստիճանի բարձրացման դեպքում;

ներարկման հատվածներում պիգմենտացիաների առաջացման դեպքում:

Վերոնշյալ կողմնակի ազդեցությունները, եթե հինգ օրից չեն անցնում, պետք է շտապ դիմել բժշկական օգնության: Հնարավոր է ի հայտ գան այլ հետևանքներ՝ նեկրոզ և ֆիբրոզ: Սրանք ցածրորակ արտադրանքների օգտագործման և սանիտարական կանոնների անտեսման արդյունք են: Ահա թե ինչու, նման միջամտություններ կատարելու համար անհրաժեշտ է դիմել միայն բանիմաց և փորձառու մասնագետների և իհարկե՝ լիցենզավորված բժշկական կենտրոնների։

 

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքում լիպոլիտոթերապիան կատրավում է իսպանա-պորտուգալական  MCCM բժշկական պրոֆեսիոնալ խնամքի նյութերով։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի  էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

 

Բլոգ

client-1.jpg
client-2.jpg
client-3.jpg
client-4.jpg