Մանրամասն միջամտության մասին

Լիմֆատիկ համակարգը կատարում է մարդու օրգանիզմում ամենակարևոր գործառույթները, մասնակցում է հորմոնների տեղափոխմանը, իմունիտետի ձևավորմանը և հեղուկի հեռացմանը։

Ի՞նչ հեղուկի մասին է խոսքը

Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է արյան հեղուկ մասից՝ պլազմայից, որն արյունատար անոթների պատերի միջով անցնում է միջբջջային տարածություն։ Հյուսվածքային հեղուկի և արյան միջև տեղի է ունենում նյութափոխանակություն. արյունից սննդանյութերը սկզբում անցնում են հյուսվածքային հեղուկ, ապա՝ բջիջներ, իսկ բջիջների կենսագործունեության արգասիքները տեղաշարժվում են հակառակ ուղղությամբ՝ բջիջներից դեպի հյուսվածքային հեղուկ, ապա արյուն։ Հյուսվածքային հեղուկի մի մասն անցնում է ավշային անոթներ և վերածվում ավշի։

Որոշ պաթոլոգիական պրոցեսների ազդեցության ներքո կամ ծերացմանը զուգընթաց, անոթների միջով լիմֆայի բնական հոսքը կարող է դանդաղել՝ հրահրելով միջբջջային տարածքում հեղուկի պահպանմանը։ Նման բացասական փոփոխությունները հանգեցնում են այտուցների առաջացման։ Լիմֆայի հոսքը բարելավելու համար ժամանակակից բժշկությունն առաջարկում և կիրառում է պրեսոթերապիան՝ լիմֆոդրենաժային սարքավորումային տեխնիկան։

Ի՞նչ է պրեսոթերապիան

Պրեսոթերապիան ապարատային մերսման տեսակ է, որի էությունը սեղմված օդով լեցուն բարձիկներով՝ մարմնի վրա մեխանիկական ազդեցության մեջ է։ Պրոցեդուրայի թերապևտիկ ազդեցությունը հիմնված է անոթների միջով ավշային հոսքի ակտիվացման և միջբջջային տարածությունից հեղուկի արտազատման արագացման վրա: Եթե խախտվում է ավշային հոսքը, դրա մեջ սկսում են կուտակվել տոքսիններ և բջջային գործունեության արգասիքներ։ Ավշի հոսքի խթանումը նպաստում է ենթամաշկային հյուսվածքից անցանկալի բաղադրիչների ուժեղացված հեռացմանը:

Միջմատությունն իրականացնելու համար մարդուն հագցնում են հատուկ կոստյում, որի մեջ ճնշման տակ օդ է ներարկվում։ Մարմնի տարբեր հատվածների ռիթմիկ սեղմումը, որն ընթանում է թուլացման դրվագներով, խթանում է արյան շրջանառությունը, տեղահանում միջբջջային տարածությունում կուտակված հեղուկը և արագացնում ավշի շարժումը անոթներով՝ խթանելով նիհարեցման գործընթացը։ Միջամտության համար նախատեսված սարքը նախագծված է՝ հաշվի առնելով մարմնի բոլոր անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ուստի միջամտությունների ընթացքում մարդը որևէ ընդգծված անհանգստություն չի զգում։

Ցուցումներ և հակացուցումներ

Պրեսոթերապիան լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում, որը փաստում է միջամտության արդյունավետության մասին։ Այնուամենայնիվ, այն ունի հստակ ցուցումներ՝

1. Երակային և ավշային համակարգի պաթոլոգիա.

  • Երակների վարիկոզ լայնացում,
  • քրոնիկ երակային անբավարարություն,
  • լիմֆոդեմա,
  • լիմֆոստազ,
  • մաստեկտոմիայից հետո վերին վերջույթների լիմֆատիկ այտուց, անկողնային հիվանդների մոտ երակային թրոմբոցիտի և կանգի կանխարգելում:

2.Էսթետիկ թերությունների շտկում.

  • Մաշկի թուլացած տուրգորը,
  • ծերացման առաջին նշանների ի հայտ գալը,
  • այտուցը.

3.Վերականգնում.

  • Պրեսոթերապիան կիրառվում է վիրահատական լիպոսակցիայից և կավիտացիայից հետո։

4.Մարմնի ուրվածգծերի թերությունները.

  • Ավելորդ քաշ,
  • ցելյուլիտ,
  • որովայնի և կողքերի թուլություն և թուլացում,
  • ավելորդ մաշկ՝ քաշի կտրուկ կորուստից հետո։

5.Հենաշարժողական համակարգի պաթոլոգիա.

  • Ռևմատոիդային արթրիտ,
  • Օստեոխոնդրոզ։

6.Հոգե-հուզական խանգարումներ.

  • գերհոգնածություն,
  • քրոնիկ հոգնածության համախտանիշ,
  • սթրես,
  • անքնություն,
  • նևրոզ։

Պրեսոթերապիան օգտագործվում է նաև կանխարգելիչ նպատակներով.

1.վերջույթների վարիկոզի կանխարգելում,

2.նյարդային, հենաշարժական և սրտանոթային համակարգերի պաթոլոգիայի կանխարգելում,

3.Նստակյաց ապրելակերպի հետ կապված բացասական փոփոխությունների կանխարգելում (աղիքային ատոնիա, փորկապություն, պրոստատիտ):

Կա միայն մեկ հատուկ հակացուցում պրեսոթերապիայի համար՝ դա սարքավորման ճարմանդների հետ շփվող հատվածներում մաշկի ամբողջականության խախտումն է: Բացառություն են համարվում հնացած քերծվածքները՝ ծածկված կեղևներով (առանց բակտերիալ վարակի, ինչպես նաև թաց վերքի առկայության նշանների)։

Հակացուցումներ՝

1.սիրտ-անոթային պաթոլոգիա.

  • հիպերտոնիա 3-րդ փուլում,
  • թրոմբոֆլեբիտ,
  • աթերոսկլերոզ,
  • սրտի հիվանդություն դեկոմպենսացիայի փուլում:

2.ուռուցքաբանական պաթոլոգիաներ;

3.արյան հիվանդություններ.

  • կոագուլոպաթիա,
  • արյունահոսության միտում:

4.նյարդաբանական հիվանդություններ.

  • էպիլեպսիա,
  • հիստերիա,
  • փսիխոզ, որը ուղեկցվում է հոգեմետորական գրգռվածությամբ:

5.ջերմություն;

6.տուբերկուլյոզ ակտիվ փուլում;

7.մետաղական կոնստրուկցիաներ մարմնի և ճարմանդների շփման կետում;

8.կանանց մոտ դաշտանի շրջանը:

Ինչպե՞ս է ընթացակարգը

Նախքան պրեսոթերապիան՝ հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Վերջին սննդի ընդունումից պետք է անցած լինի առնվազն 2 ժամ։ Միզապարկը պետք է լինի դատարկ, քանի որ միջամտությունը հրահրում է մարմնից հեղուկի արտահոսքի ավելացմանը:  Պացիենտը հագնում է հատուկ կոստյում՝ նախատեսված մարմնի առանձին հատվածների և վերջույթների համար,  ազդրերի լայն գոտի, ինչպես նաև որովայնի և նստատեղի մանժետներ։ Կոստյումն իրենից ներկայացնում է հատուկ բարձիկներով/խցիկներով պատված մակերես, որոնք սարքավորման կարգաբերումից հետո՝ կախված կարգաբերման տեսակից, հատուկ ճնշման տակ լցվում են օդով՝ այդպիսով ուռչելով և սեղմելով մարմնի մակերեսը։

Պրեսոթերապիան կատարվում է պառկած դիրքում։ Սարքը գործարկելուց հետո պացինետը ուժեղ ճնշում է զգում՝ բժշկի կողմից նախապես կարգաբերմամբ հաստատված հատվածների վրա։ Կարգաբերումները կատարվում են անհատական։

Բժիշկը կարող է որոշել, թե կոնկրետ որ հատվածի վրա պետք է լինի ներազդեցությունը, որ հատվածը պետք է անտեսել, կամ ինչ հերթականությամբ կատարվի միջամտությունը։ Հատուկ կարգաբերմամբ է որոշվում նաև ճնշման աստիճանը։

  • Միջամտությունն անցավ է։
  • 1 միջամտության միջին տևողությունը 20-45 րոպե է։
  • Միջամտության ընթացքում ճնշումը ռիթմիկ բարձրանում և նվազում է։
  • Առավելագույն սեղմման շեմը որոշվում է պացիենտի անամնեզի, ինչպես նաև խնդրի վիճակի գնահատումից և միջամտության նպատակից ելնելով:
  • Առաջին միջամտության ժամանակ կիառվում է ցածր ճնշում, որը հաջորդիվ բարձրացվում է՝ ելնելով պացիենտի արձագանքից։
  • Միջամտությունից հետո որոշ ժամանակ խորհուրդ է տրվում պառկած մնալ։

Կողմնակի ազդեցություններ

Հակացուցումների բացակայության և պրեսոթերապիայի ճիշտ անցկացման դեպքում ընդգծված կողմնակի ազդեցություններ չկան։ Արյան և ավշային հոսքի ավելացման, ինչպես նաև այտուցված հյուսվածքի վրա հզոր ազդեցության շնորհիվ հնարավոր է ակտիվանա միզարտադրությունը. սա անհրաժեշտ է մարմնից ավելորդ հեղուկը հեռացնելու համար: Փափուկ հյուսվածքների վրա ճնշման ավելացման դեպքում փոքր անոթները կարող են վնասվել՝ հանգեցնելով մաշկի վրա փոքր հեմատոմաների կամ կարմիր կետային արյունազեղումների առաջացմանը։ Այս ախտանշաններն անվնաս են և որոշ ժամանակ անց ինքնուրույն անհետանում են:

Տարածուն ավշի  կանգի ժամանակ, առաջին միջամտությունից հետո պացիենտների  մոտ հնարավոր է այտուց ատիպիկ վայրերում: Դա պայմանավորված է նրանով, որ բարձր ճնշման ազդեցության ներքո ստորին վերջույթներից հեղուկի զանգվածային արտահոսք է տեղի ունենում դեպի մարմնի այլ տարածքներ, մինչդեռ այն անհավասարաչափ է բաշխվում ամբողջ մարմնում։

Որքա՞ն հաճախ է թույլատրվում կատարել պրեսոթերապիա:

Պրեսոթերապիայի հաճախականությունը միշտ որոշվում է կլինիկայի բժշկի կողմից՝ ելնելով ցուցումներից, հակացուցումներից և մարմնի այլ անհատական հատկանիշներից: Որպես կանոն, ամբողջական կուրսը ներառում է 10-20 միջամտություն՝ 2-3 օրը մեկ անգամ։ Միջամտության այս հաճախականությունը կապված է մարմնի վերականգման և տեղի ունեցած փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությամբ: Արդյունավետության համար խորհուրդ  չի տրվում բարձրացնել միջամտությունների հաճախականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:

Պետք է նկատի ունենալ, որ քաշի հանկարծակի կորուստը սթրեսային է օրգանիզմի համար և բացասաբար է անդրադառնում դրա բոլոր համակարգերի, այդ թվում՝ մաշկի վրա։ Պրեսոթերապիայի մեկ միջամտության միջին տևողությունը 25 րոպե է, անհրաժեշտության դեպքում բժշկի մշտական հսկողության ներքո այն կարող է երկարացվել մինչև 45 րոպե։ Նշված ժամանակը գերազանցելը անցանկալի է՝ հատկապես միջամտությունը տնային պայմաններում իրականացնելու ժամանակ։*

Պրեսոթերապիայի առավելությունները

Միջամտությունների  ամբողջական ընթացքն ապահովում է տեսանելի կայուն արդյունք՝ որոշակի հիվանդությունների բուժման և մարմնի էսթետիկ թերությունների վերացման գործում: Նման արդյունքները հաստատվում են մի քանի կլինիկական փորձարկումներով և պացիենտների արձագանքներով, ովքեր ավարտել են միջամտությունների ամբողջական կուրսը: Առաջին դրական արդյունքները նկատվում են արդեն 3-4 միջամտությունից հետո, մինչդեռ այդ արդյունքը  համեմատելի է 30 ժամ ձեռքով մերսման հետ։

  • Փափուկ հյուսվածքների վրա ակտիվ ճնշման շնորհիվ բարելավվում է միջբջջային հեղուկի և ավշի արտահոսքը վերջույթներից։
  • Մկանները հանգստանում են, արյան հոսքը և միկրո շրջանառությունը մեծանում է՝ դրանով իսկ շատացնելով թթվածնի և սննդանյութերի մատակարարումը մարմնի կառուցվածքներին::

Թերապիայի ամբողջական կուրսն ավարտելուց հետո ստացված արդյունքները պահպանվում են վեց ամսից մինչև մեկ տարի:

Պրեսոթերապիան ունի ընդգծված կոսմետիկ ազդեցություն։ Ենթամաշկային հյուսվածքից ավելորդ հեղուկի հեռացման պատճառով ծավալը նվազում է, և մաշկը դառնում է տոնուսավորված՝ ձևավորելով գեղաձիգ կազմվածք։

Ինտենսիվ ազդեցությունը ազդրերի և նստատեղի վրա թույլ է տալիս ազատվել ցելյուլիտից։

Թերապիայի ամբողջական ընթացքը թույլ է տալիս հասնել հետևյալ արդյունքներին՝

  • քաշի կորուստ;
  • ուրվագծերի հստակեցում (եզրագծում);
  • քրոնիկ հոգնածության համախտանիշի բուժում;
  • սթրեսի բուժում;
  • արյան անոթների պատերի տոնուսի բարձրացում;
  • իմունիտետի ամրապնդում;
  • ծերացման գործընթացների դանդաղում;
  • վերջույթների ծանրության զգացողության վերացում;
  • ոտքերի թրոմբոզի և վարիկոզի կանխարգելում:
  • Միջամտության  արդյունավետության բարձրացման համար առաջարկություններ`

Պրեսոթերապիայի դրական ազդեցության առաջացումը արագացնելու և այն երկար պահելու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնների.

  • խմել բավականաչափ մաքուր ջուր;
  • ամեն օր խոնավացնել մաշկը;
  • ընդունել կոնտրաստային ցնցուղ;
  • պահպանել ճիշտ սննդակարգ;
  • զբաղվել չափավոր վարժություններով:

Պրեսոթերապիան մարմնի ձևավորման ամենաարդյունավետ միջամտություններից է, որի օգնությամբ հնարավոր է հասնել արտաքին տեսքի արագ դրական փոփոխությունների, նորմալացնել ներքին օրգանների աշխատանքը և պահպանել առողջությունը։ Այն թույլ է տալիս արդյունքի հասնել մի քանի միջամտություների ընթացքում, ինչը միշտ չէ, որ ձեռք է բերվում նույնիսկ մասնագիտացված դեղամիջոցների և ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում:

Մինչ միջամտությունը խորհրդատվությունն անվճար է, այցելություն կարող եք ամրագրել կլինիկայի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում՝ ինչպես առցանց, այնպես էլ 044 55 00 22 հեռախոսահամարով։

📍 Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

📍 Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

📍 Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

📍 Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

📍 Սարյան 19-21 (ներքին՝ 5)

Բլոգ