Vydence Zye` նոր ալեքսանդրիտ հայկական շուկայում

Հերթական նոր տեխնոլոգիական նորամուծությունը հայկական շուկայում՝ CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում։

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման լրիվ նոր սարքավորում՝ Vydence Zye:

Բրազիլական բժշկական սարքավորումներ արտադրող հանրահայտ Vydence ընկերության սարքավորումներն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում, և սա հիանալի հնարավորություն և նոր շունչ է՝ փորձարկելու լրիվ այլ, լրիվ նոր, ժամանակակից և տեխնոլոգիական առումով մի քանի անգամ ավելի հզոր սարքավորումներ։

Vydence ընկերության վերջին սերնդի ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորումը կոչվում է՝ Zye (Զայ):

Այն կոմպակտ է, թեթև, գեղեցիկ, ժամանակակից տենդենցներին համապատասխանող մոդելավորմամբ և ստեղծված է այդքան մեծ պահանջարկ ունեցող միջամտությունն առավել հարմարավետ դարձնելու համար։

Հիմա անդրադառնանք Zye-ի որոշ առավելություններին՝

  • Ինչքան տարբեր ծայրակալեր՝ այդքան արդյունավետ և արագ մազահեռացման հնարավորություն, և այսպես՝ 3, 5, 6 10, 14, 18, 20, 24, նաև 26 մմ տրամագծով ծայրակալերի առկայություն,
  • Իմպուլսի տևողությունը՝ 300 մկվրկ-ից մինչև 300 մլվրկ․ այլևս չկա բաց և բարակ մազերի խնդիր, ինչպես նաև ցավազգացողության աննկարագրելի ցածր շեմ,
  • Նոր inmotion (20 Hz արագությամբ) մազահեռացման հնարավորություն՝ առանց սառը օդի և առանց ցավի,
  • Ուշադրություն, Zye-ը նախատեսված է մաշկի 1-5 ֆոտոտիպերի համար, որը հաստատված է FDA-ի կողմից (U.S. Food and Drud Administration),
  • Առանձնահատկություններից է այն, որ սարքավորումը բժշկական է և մոդելավորված է պացիենտի կարիքների, զգացողությունների, համարմարավետության համար, շատ թեթև է, իսկ աշխատանքում հստակ և արագ, ինչն ի տարբերություն մյուս սարքավորումների՝ հեշտացնում է մասնագետի աշխատանքը՝ ապահովելով անվտանգ, սահուն և արդյունավետ մազահեռացման ընթացք,
  • Ճառագայթը մաշկի վրա տարածվում է հավասարաչափ՝ ինչը մի քանի անգամ բարձրացնում է միջամտության արդյունավետությունը։

Եթե նախընտրում եք ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կամ եթե նոր եք տեղեկանում, և երբեք չեք փորձարկել այս մեթոդը՝ առաջարկում ենք ընթերցել նաև ներքոգրյալը։

Ալեքսանդրիտային լազերային մեթոդն այսօր ամենաարդյունավետ մազահեռացման մեթոդն է համարվում, որի համար կան բոլոր գերակշիռ փաստերը․ ներկայացնում ենք ստորև՝

Ինչքան կարճ է լազերային ճառագայթի երկարությունը, այնքան ավելի շատ օպտիկական էներգիա կարող է այն կրել։ Այսպիսով, ալեքսանդրիտային՝ 755 նմ լազերային ճառագայթը ավելի շատ օպտիկական էներգիա կարող է կրել, քան դիոդային 808-810 նմ լազերային ճառագայթը, իսկ վերջինս ավելի շատ` քան նեոդիմային 1064 նմ երկարության լազերային ճառագայթը։

Հաջորդ կարևոր հանգամանքը մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից՝ լազերային ճառագայթի կլանման աստիճանն է, որի դեպքում նույնպես ալեքսանդրիտային 755 նմ երկարության լազերային ճառագայթն ունի ամենաբարձր կլանման ցուցիչը։

Բյուրեղի միջոցով լազերային ճառագայթի գեներացումը թույլ է տալիս սարքավորման ֆիզիկական հարաչափերում լինել անսխալ և հաստատուն՝ ապահովելով առավել արդյունավետ միջամտության ընթացք։

Ցուցումներ՝

Որպես կանոն միջամտությունը ցուցված է մաշկի 1-3 ֆոտոտիպերին (Zye-ի դեպքում՝ մինչև 5-րդ ֆոտոտիպին)։ 

Քանի որ ալեքսանդրիտային լազերային ճառագայթը կրում է ամենահզոր օպտիկական էներգիան՝ միջամտությունն արդյունավետ է ինչպես մուգ, այնպես էլ բաց (ոչ սպիտակ) գունավորում ունեցող մազածածկույթի դեպքում։

Միջամտության կատարման միջակայքեր

Մազածածկույթի աճն ունի փուլեր (ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ), և մազահեռացման ժամանակ հեռացվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը, որոնք կազմում են ընդհանուր մազածածկույթի 30%-ը։ Այդ է պատճառը, որ 1 այցելության ընթացքում հնարավոր չէ հեռացնել ողջ մազածածկույթը, պետք է որոշակի ժամանակային միջակայքերով կրկնել միջամտությունը։ Պետք է նշել նաև, որ մարմնի ամեն հատվածում պոտենցիալ ֆոլիկուլների քանակը տարբեր է, ըստ այդմ տարբեր է նաև մազահեռացման անհրաժեշտ այցերի քանակը։

Ցանկալի արդյունքի համար միջինում անհրաժեշտ է լինում 8-10 այց, դեմքի և պարանոցի շրջանում՝ կապված մազերի աճի փուլերի հետ քիչ ավելի (մանրամասն այստեղ

Տեխնոլոգիական լուծումներից ելնելով՝ կլինիկայի էսթետիկ բժշկության բաժանմունքում այցելությունների միջակայքերը սահմանվում են 45-60 օր։

Միջամտության, կլինիկաների ցանցում առաջարկվող մյուս սարքավորումների և միջամտության հակացուցումների մասին կարող եք կարդալ այստեղ։

Մինչ միջամտությունը մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5) 

Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման մինչև 25% զեղչ CosmoLab-ի բոլոր մասնաճյուղերում։

Այսուհետ սիրված ծառայությունից, սիրված կլինիկայում և լավագույն բժշկական արտադրողների սարքավորումներով՝ օգտվեք այդքան սպասված գնիջեցմամբ միայն 1 ամիս (2024թ․ հունվար), և պահպանեք զեղչված հատվածի արժեքը ողջ տարվա համար։