Dermapen 4 | Համար 1 սարքը միկրոնիդլինգի համար

DermapenWorld. Dermapen 4 | Աշխարհում լավագույն գրիչը՝ միկրոնիդլինգի համար

Ի՞նչ է միկրոնիդլինգը (միկրոասեղնավորում) և ո՞րն է դրա նպատակը                                                                                            

Միկրոնիդլինգ (միկրոասեղնավորում, ֆրակցիոն մեզոթերապիա) միջամտությունը, կոչված է լուծելու բազում կոսմետիկ (մաշկի անհարթ ռելիեֆ, պոստակնե, լայն ծակոտիներ, սպիներ, ստրիաներ, մանր կնճիռներ), ինչպես նաև, կախված սարքավորման համապատասխան նշանակությունից և արտոնագրված լինելուց` որոշ մաշկային* խնդիրներ (ակնե, ռոզացեա, մազաթափություն)։ Միջամտության հիմքում ընկած է մաշկի թարմացումը (բջիջների ռեգեներացիան)՝ նոր արտադրվող կոլագենի և էլաստինի հաշվին։

Միկրոասեղնավորման միջամտությունը կատարվում է մեզոռոլերով (միկրոասեղներով պատված ռոլեր) կամ դերմափենով՝ վերուվար շարժվող ասեղիկներով, որոնց գործառույթը մաշկին մանր և հավասարաչափ վնասվածքներ հասցնելն է։ Վերնամաշկում միկրոմիջանցքներ բացելով, մաշկին նախապես քսված այս կամ այն ակտիվ բաղադրիչ պարունակող նյութը թափանցում է մաշկի խորը հյուսվածքներ՝ կատարելու իր կողմից սահմանված գործառույթը։

Միկրոնիդլինգի (միկրոասեղնավորում) տեսակները

Գոյությունի ունի միկրոնիդլինգի երկու տեսակ՝ մեզոռոլերներ և դերմափեններ։ Որպես այդպիսին մեզոռոլեռները գնալով դուրս են մղվում պրոֆեսիոնալ էսթետիկ բժշկությունից, երկու պատճառով։ Առաջինը՝ դրանցով մաշկի վնասման հավանականությունը մեծ է, քանի որ պտուտակի տեխնիկան ասեղները մաշկից դուրս բերելով՝ մյուս կողմից հաճախ վնասում և քերծում է մաշկը, երկրորդ պատճառը՝ հե՛նց այդ վնասումը նվազեցնելու նպատակով ասեղիկների շատ կարճ նախատեսված լինելն է, որն էլ ավաղ նվազեցնում է միջամտության արդյունավետությունը։ Ուստի տվյալ գործիքը հաճախ նախընտրվում է օգտագործել տնային պայմաններում, սակայն այդ դեպքում էլ ոչ պատշաճ ախտահանում չկատարելու դեպքում այն կարող է էլ ավելի մեծ խնդիրների պատճառ դառնալ։

Ինչ վերաբերում է դերմափենին, ապա այսօր դերմափենով միկրոնիդլինգը համարվում է ամենաարդյունավետ, հարմար և մեծ պահանջարկ ունեցող միջամտություններից մեկը, որը մատուցվում է գրեթե բոլոր էսթետիկ բժշկության կենտրոններում։ Արդյունավետությունը պայմանավորված է բարձր արագությամբ վերուվար անող ասեղիկների ներթափանցման խորությամբ, սակայն, այստեղ պետք է հասկանալ, թե ինչ սարքավորմամբ է կատարվում միջամտությունը՝ առաջնահերթությունը տալով սերտիֆիկացված և խելացի տեխնոլոգիաներին։

DermaPenWorld (DermaPen 4)` միկրոնիդլինգի լավագույն գործիքն (գրիչը) աշխարհում

DermapenWorld ընկերությունը Ավստրալիական խոշոր արտադրող է, որպեսզի պատկերացում կազմեք ընկերության վարկանիշի մասշտաբներից, կարող ենք նշել, որ այն իր արտադրանքը ներկայացնում է միայն այնպիսի երկրներում, որոնք ունեն բարձր վարկանիշ էսթետիկ բժշկության և մաշկաբանության ոլորտներում։ Տարիներ շարունակ բազում ներկայացուցիչներ ցանկացել են այս ընկերության արտադրանքը ներկրել ՀՀ, սակայն՝ ապարդյուն։

Այս տարի, շնորհիվ մեր ջանքերի` բազում բանակցություններից, կլինիկական արդյունքներից և ընկերության զարգացման տեսլականին ծանոթանալուց հետո DermapenWorld-ը և CosmoLab-ը եկան ընդհանուր հայտարարի, և այսօր այս աշխարհահռչակ ընկերությունն, այո, Հայաստանում է։

Ո՞րն է DermapenWorld ընկերության արտադրած վերջին սերնդի Dermapen 4 միկրոասեղնավորման սարքավորման տարբերությունը միկրոնիդլինգ կատարող մյուս սարքավորումներից՝

Ամբողջ էսթետիկ բժշկության շուկան ողողված է դերմափեններով՝ գերակշռում է իհարկե չինական արտադրանքը, իսկ որպես ազդող (օժանդակ) նյութ կիրառվում է այն, ինչ կընտրի մասնագետը։ Պացիենտը որպես կանոն չի իմանում, թե տվյալ դերմափենի գլխիկն արդյո՞ք մեկանգամյա էր, թե ախտահանվել է նախորդ պացիենտից հետո, կամ ինչ նյութ է օգտագործվել միջամտության ընթացքում։ Այս և բազում այլ հարցերի պատասխանները Ձեզ ենք ներկայացնում խոսելով Dermapen 4 մոդելի միկրոնիդլինգի գրիչը նկարագրելով:

Կարող ենք վստահաբար ասել, որ DermapenWorld ընկերությունը լուծել է միկրոնիդլինգի «աշխարհում» տարածված ամենահաճախ հանդիպող խոչնդոտները, խնդիրներն ու միջամտությունը բարձրացրել նոր մակարդակ։

Dermapen 4՝

Պրոգրեսիվ նորարարական տեխնոլոգիա՝ արագության, արդյունավետության, հարմարավետության և անվտանգության նոր մակարդակ։

Լավ ներծծում՝ Dermapen 4-ի կողմից բացված միկրոմիջանցքներն ակտիվ բաղադրիչներով սնուցող նյութերը 80%-ով հասցնում են խորանիստ հյուսվածքներին։

Dermapen 4-ի առավելությունները՝

 

  • Մեկանգամյա օգտագործման ծայրակալեր:
  • 16 ասեղով քարթրիջի` վայրկյանում 1920 , իսկ 1 րոպեում՝ 11,5200 միկրոմիջանցք , որը 104%-ով ավելի արագ է, քան մյուս միկրոասեղնավորման (միկրոնիդլինգ) սարքավորումները։
  • 16 ասեղով քարթրիջի սահուն և անխոչնդոտ շարժ մաշկով։
  • Բարձր արագություն, ճշգրտություն և անվտանգություն։
  • Բոլոր գործառույթները՝ ինչպիսիք են արագությունն ու խորությունը, կառավարվում են մեկ կոճակի հպումով։
  • Ուղղահայաց ասեղի AOVN տեխնոլոգիա։
  • Դիմադրության կատարյալ բացակայություն և հեղուկի հետհոսքի բացառում։
  • Մինչև 3 մմ ներհրման հնարավորություն:
  • Ներդրված ծրագրային ապահովում:
  • Եվրոպական ISO 13485 և CE սերտիֆիկացումներ։

Եվ այսպես, հասկացանք միկրոնիդլինգի՝ միկրոասեղնավորման միջամտության էությունն ու DermapenWorld ընկերության Dermapen 4 սարքի առավելությունները, իսկ հիմա անդրադառնանք ընկերության արտադրական մյուս ուղղությանը, որն էլ հենց միկրոասեղնավորման միջամտության հաջողության բանաձևն է։

DermapenWorld-ի զարգացման մյուս ուղղությունը միկրոնիդլինգի ընթացքում օգտագործվող նյութերն են։

Նախ, նշենք, որ յուրաքանչյուր միկրոասեղնավորման միջամտություն արդեն իսկ դասակարգված է՝ ըստ կոսմետիկ կամ մաշկային խնդրի էության/տեսակի և համապատասխան դրա՝ ունի միջամտության իր ուղեցույցը, որի մեջ բոլոր քայլերը կատարվում են Dp Dermaceuticals շարքի նյութերով, որոնք էլ հանդիսանում են միջամտության երաշխավորված արդյունքի գրավականը։

Եթե ծանոթ եք, երբևէ տեսել եք կամ կատարել միկրոնիդլինգ, ապա վստահ կնշեք, որ միջամտությունը սահմանափակվում է առավելագույնը 3 քայլով, մինչդեռ այս պարագայում միջամտությունն ընթանում է բազում քայլերից բաղկացած էտապներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հստակ դերն ու գործառույթը, իր ազդող նյութերի շղթան, որը խախտելն անթույլատրելի է։

Ընկերությունը մեծ ներդրում է արել Dp Dermaceuticals շարքի նյութերի արտադրման և կիրառման ոլորտում, և որպես միկրոնիդլինգ տեխնոլոգիայի ակունքներից սկսած վստահելի առաջնորդ՝ համագործակցելով առաջատար հետազոտական-գիտական լաբորատորիաների և կլինիկական փորձագետների հետ՝  ստեղծել է աշխարհում առաջին մեզոինֆուզիոն մաշկի խնամքի միջոցները՝ բացառապես միկրոասեղնավորման միջոցով կիրառման համար։

Dermapen 4 սարքի և  Dp dermaceuticals՝ պրոֆեսիոնալ բժշկական և կոսմետոլոգիական նյութերի  (հատուկ նյութեր, որոնք պարունակում են դեղանյութեր և ցուցված են օգտագործել միայն կլինիկական պայմաններում՝ բժիշկների օգտագործմամբ) սիներգիայի արդյունքում ստացվում են անգերազանցելի արդյունքներ ակնեի, ռոզացեայի բուժման, ծերացման նշանների կանխարգելման և հեռացման, պիգմենտացիայի, սպիների և ստրիաների դեմ պայքարում, միաժամանակ մաշկը թարմանում է, ռելիֆեը հարթվում՝ ձեռք բերելով առաձգականություն։

Նյութերի հատուկ ֆորմուլաները ոչ միայն միտված են ազդելու այս կամ այն խնդրի վրա, այլև նվազեցնում են միջամտության ընթացքում հավելյալ տրավման՝ մաշկի կարմրությունը, երկրորդային վարակն ու նպաստում սակավ վերականգնողական շրջանին։

Dp Dermaceuticals-ի արտադրանքը ոչ միայն նախատեսված է Dermapen 4-ով միկրոասեղնավորման համար, այլ նաև նյութերը կարող են օգտագործվել այլ սարքավորումային միջամտությունների հետ (IPL, լազերներ, միկրոդերմաբրազիա և այլն)՝ տեսանելիորեն բարելավելով դրանց արդյունքները։

Խոսելով DermapenWorld Dp Dermaceutical նյութերի հատուկ պատենտավորված ֆորմուլաներից՝ հարկ ենք համարում առանձին անդրադառնալ դրանց՝ մատնանշելու դրանց ազդեցության մասշտաբները։

Ստորև նշված նյութերը հանդիսանում են Dermapen 4 սարքավորմամբ միկրոնիդլինգի միջամտության գլխավոր ազդող նյութեր (կախված խնդրի դասակարգումից)։

Խոսելով DermapenWorld Dp Dermasutical նյութերի հատուկ պատենտավորված ֆորմուլաներից՝ հարկ ենք համարում առանձին անդրադառնալ դրանց՝ մատնանշելու դրանց ազդեցության մասշտաբները։

Ստորև նշված նյութերը հանդիսանում են Dermapen 4 սարքավորմամբ միկրոնիդլինգի միջամտության գլխավոր ազդող նյութեր (կախված խնդրի դասակարգումից)։

HylaFuse™ Complex հիալուրանթթվի պատենտավորված տեխնոլոգիա

HylaFuse™ Complex պարունակում է միանգամից երեք մոլեկուլյար քաշով՝ 1800kDa, 1600kDa, 10kDa  հիալուրոնաթթու։ Այն խաչաձև կապակցված չէ և ունի անգերազանցելի 35mg/ml խտություն։  Կլինիկորեն ապացուցված է՝ ներթափանցում է մաշկի բոլոր շերտեր 150%-ով ավելի արդյունավետ՝ քան հիալուրոնաթթվի այլ տեսակները։ Այս լուծումների շնորհիվ ապահովվում է մաշկի անհրաժեշտ խոնավացումն ու պաշտպանությունը բոլոր շերտերում։

 

Telomeresնորարակական պատենտավորված տեխնոլոգիա

 

Ոգեշնչված Նոբելյան մրցանակի արժանացած Տելոմերներին վերաբերող նորարարությամբ ընկերությունը ստեղծվել է GGP` GERANYLGERANYLISOPROPANOL նյութը, որի օգնությամբ վերականգնվում է ծերացման գործընթացի պատճառով մաշկին առաջացող փոփոխությունները։

 

*Մեր մաշկի բջիջների ԴՆԹ-ն պարունակում է ամինաթթուների հատուկ շղթաներ, որոնք կոչվում են տելոմերներ: Ամեն անգամ, երբ բջիջը բազմանում է, այս տելոմերները կրճատվում են: Ի վերջո, դրանք այնքան են փոքրանում, որ առաջացնում են բջիջի մահ: Ապացուցված է, որ GGP-ն օգնում է կայունացնել տելոմերները մաշկի բջիջներում՝ երկարացնելով բջջի կյանքը:

GGP-ն խթանում է այն սպիտակուցի արտադրումը, որը պաշտպանում է բջիջներին ազատ ռադիկալներից և բորբոքումից։ Կայնուցնելով տելոմերների կրկնօրինակումը կամ երկարությունը՝ այն պաշտպանում և երկարացնում է մաշկի բջիջների ԴՆԹ-ի կյանքը։

Այս պաշտպանիչ դերի շնորհիվ ուժեղանում է մաշկի պատնեշի գործառույթը, ամրությունը և առաձգականությունը։ Իսկ հակատարիքային ազդեցությունը նվազեցնում է կնճիռները՝ դարձնելով մաշկն ավելի երիտասարդ և առողջ:

 

Calphasomes™ պատենտավորված տեխնոլոգիա

Calphasomes ™ տեխնոլոգիան ջրի կամ յուղի հիմքով ակտիվ նյութերի վերահսկվող մատակարարման համակարգ է՝ ուժեղացված և արդյունավետ ներթափանցմամբ։ Այն պաշտպանում և ուժեղացնում է եղջերաթաղանթի ամբողջականությունը և դրա պատնեշային գործառույթը, ինչպես նաև խթանում է մաշկի բջիջների արագ վերականգմանը։

Calphasomes ™ -ի գործող նյութը՝ հիդրօքսիապատիտը կալցիումի ֆոսֆատն է, հանքանյութ, որը ստացվում է ֆոսֆորիտային ապարներից։ Այն հանդես է գալիս որպես պաշտպանիչ թիկնոց արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր և բացասական ազդեցությունից պաշտպանության համար։  Բաղադրության մեջ օգտագործվում են հակատարիքային ագենտներ, էմուլգատորներ և այլ միջոցներ: Կալֆասոմները դեպի մաշկ վերահսկվող ներմուծման արտոնագրված Calphasomes Bioactives համակարգի առանցքային բաղադրիչներն են։

Meso-Glide™ պատենտավորված տեխնոլոգիա

Meso-Glide™ պատենտավորված տեխնոլոգիան ակտիվ նյութերի համակցումներ են  թիրախային խնդիրներ լուծելու համար։ Այս ակտիվ համակցությունները կանոնակարգեր են, որոնք հաստատվել են աշխարհի հազարավոր պրակտիկ բժիշկների կողմից՝ մաշկի մեջ համապատասխան նյութերի անվտանգ ներթափանցման և անգերազանցելի արդյունքներ ստանալու համար։

DermaPenWorld Dermapen 4-ով ցանկացած միջամտություն կատարվում է հատուկ նախատեսված փուլային խնամքով, որի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրված է հատուկ տվյալ խնդրի առանձնահատկություններին համապատասխան (օրինակ ակնեի դեպքում կատարվող միջամտության քայլերը, նյութերում ակտիվ բաղադրիչները տարբերվում են հակատարիքային միջամտության համար նախատեսված սխեմայից և այլն)։

Եթե ձեզ ծանոթ է ակնեն իր հետևանքներով՝ սպիներով, ռոզացեան, պիգմենտացիաները, մազաթափությունը, ստրիաները, կամ ցանկանում եք կանխարգելել և/կամ վերացնել մաշկին արտահայտված ծերացման նշանները, ապա այս միջամտությունն այն է, ինչը կարող է երաշխավորել այդքան սպասված տեսանելի արդյունքը նույնիսկ 1 միջամտությունից հետո։

Գին-որակ ճիշտ հարաբերակցություն, միկրոնիդլինիգի զարգացման գագաթնակետ և միմիայն գրագետ մոտեցում՝ CosmoLab-ում։

Եթե առաջացան հարցեր, մեր մասնագետները սիրով պատրաստ են դրանք քննարկել Ձեզ հետ՝ առաջարկելով հստակ լուծումներ․ խորհրդատվությունն անվճար է։

 Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։

📍Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)
📍Կոմիտաս 37 (ներքին՝ 2)
📍Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)
📍Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4) 
📍Սարյան 19-21 (ներքին՝ 5)