«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնն առաջարկում է խնամքի միջոցների իր գունեղ շարքը։
ՄԻՑԵԼՅԱՐ ՄԱՔՐՈՂ ՀԵՂՈՒԿ
«Միցելյար մաքրող հեղուկ»-ը մաշկը մաքրող և շպարը հեռացնող միջոց է, որն օգտագործվում է դեմքի և աչքերի շպարը հեռացնելու համար։ Հատուկ բանաձևի շնորհիվ հեռացնում է նույնիսկ ջրակայուն շպարը։
Շնորհիվ վարունգի էքստրակտի՝ միցելյար հեղուկն ունի մաշկը հանգստացնող հատկություն։
Միցելյար հեղուկը նախատեսված է մաշկի բոլոր տիպերի համար՝ այդ թվում զգայուն։
Ունի հաճելի բույր, բաղադրության կազմում չկան ալկոհոլ և պարաբեններ։ Հիպոալերգեն է։
Արժեքը՝ 5000 ֏
ՏՈՆԻԿ
«Տոնիկ»-ը մաշկի մաքրման փուլն ավարտող հեղուկ-միջոց է։ Այն օգտագործվում է մաքրող գելերից, միցելյար հեղուկի օգտագործումից կամ դեմքի մաշկի լվացումից հետո։
Այն վերջնականապես և մանրակրկիտ մաքրում է միցելյար հեղուկի կամ այլ մաքրող միջոցների մնացորդները:
Շնորհիվ երիցուկի, հազրեվարդի, ձիաձետի և այլ լեռնային դեղաբույսերի էքստրակտի՝ հեղուկը հավասարակշռում է մաշկի գույնը, արագորեն հանգստացնում է գրգռված մաշկն ու խոնավացնում այն։
Տոնավորող հեղուկը նախատեսված է մաշկի բոլոր տիպերի համար՝ այդ թվում զգայուն։ Այն օգտագործելուց հետո դեմքը լվանալու կարիք այլևս չկա։
Ունի հաճելի բույր, բաղադրության կազմում չկան ալկոհոլ և պարաբեններ։ Հիպոալերգեն է։
Արժեքը՝ 3000 ֏
ԱՆՏԻ ԱԿՆԵ ՄԱՔՐՈՂ ԳԵԼ-ՕՃԱՌ
«Անտի ակնե մաքրող գել-օճառ»-ը մաշկի ճարպարտադրությունը կարգավորող և մաշկն աղտոտվածությունից մաքրող գել-օճառ է, որն ունի մաշկի բորբոքային գործընթացները կանխող և կորյակային ցանը նվազեցնող հատկություն։
Շնորհիվ ալոեի, արմավենու պտուղների, երիցուկի ծաղիկների, հազրեվարդի և այլ օգտակար բաղադրիչների՝ մաքրող գել-օճառը նախատեսված է զգայուն և խնդրահարույց մաշկի համար։
Չունի սուր հոտ, հիպոալերգեն է։
Մաքրող գել-օճառը նախատեսված է խնդրահարույց, յուղոտ և բորբոքումների հակված մաշկի համար։
Շնորհիվ արմավենու պտուղների, հազրեվարդի, պնդուկի մզվածքի և սալիցիլաթթվի՝ հակակորյակային գելը նախատեսված է զգայուն, խնդրահարույց, յուղոտ և բորբոքումների հակված մաշկի համար։
Օգտագործվում է օրվա ընթացքում 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան, ըստ անհրաժեշտության՝ բարակ շերտով քսվում է մաշկին կամ օգտագործվում է կետային՝ միայն կորյակային ցանի դեպքում։