Պսորիազի բուժում (տևական ախտադադար)

Պսորիազը քրոնիկ մաշկախտ է, որին բնորոշ է իմունոմիջնորդված ախտածագում և անկանխատեսելի՝ հաճախ քրոնիկ ընթացք: Հիվանդության արտահայտվածությունը կախված է ժառանգական նախատրամադրվածությունից, ներքին և արտաքին այլ գործոններից։

Սպասելով ապագայում գենետիկ միջամտություների հնարավորությանը՝ այսօր բուժումը հիմնված է միայն ախտանշային և պաթոգենետիկ թերապիայի վրա, որն ուղղված է ախտահարված մաշկը ժամանակավորապես բարելավելուն և հիվանդությունը տանելի դարձնելուն: Մինչ այժմ գոյություն ունեն դեղերի և բուժման ձևերի մի քանի շատ թե քիչ արդյունավետ տեսակներ, որոնց յուրաքանչյուր պացիենտ տարբեր ձևով է արձագանքում:

Որոշ թերապիաների տեսակներ շատ արդյունավետ են մի խումբ բուժառուների համար, մինչդեռ մյուսների դեպքում միայն աննշան չափով են բարելավում վիճակը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է անհատական մոտեցումը՝ հիմնված հիվանդության պատմության և արդեն իրականացված բուժումների արդյունավետության վրա

Կարևոր է հիշել՝ թերապիան պետք է հիվանդությունից վտանգավոր կամ անախորժ չլինի: Ամենալավ բուժումն այն է, որն ապահովում է լավագույն արդյունք և արդյունավետություն/կողմնակի հետևանքներ խելամիտ հարաբերություն: Իհարկե, կողմնակի հետևանքների և արդյունավետության միջև հարաբերությունը պետք է վերջինիս օգտին լինի:

Բուժման հիմնական մոտեցումներն են տեղային, ֆոտոթերապիայի և համակարգային մեթոդները։

• Տեղային բուժումն իրականացվում է տեղային կորտիկոստերոիդների, կերատոլիտիկների և այլն դեղամիջոցների միջոցով։

• Ֆոտոթերպաիան իրականցվում է A և B ուլտրամանուշակագույն ընդգրկույթի միջոցով։

• Համակարգային բուժումն իրականացվում է տարբեր խմբերի պատկանող իմունաճնշիչ դեղամիջոցների օգնությամբ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով պսորիազի և որոշ այլ մաշկախտերի բուժումը վաղուց ընդգրկված է ապացուցողական բժշկության վրա հիմնված կանոնակարգերում և լայնորեն կիրառվում է արտերկրում։

Պսորիազի բուժման մեջ կիրառվող ֆոտոթերապիայի մեթոդներն են՝

PUVA , NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիայի մեթոդները (MEL308նմ)

PUVA-ն ֆոտոքիմիաթերպիա է, որն իր մեջ ներառում է պսորալենի և UVA՝ ուլտրամանուշակագուն A ընդգրկույթի ալիքներ։ Ոչ վաղ անցյալում համարվում էր ֆոտոթերապիայի ոսկե ստանդարտ, բայց ունենալով շատ կողմնակի ազդեցություններ՝ այդ թվում մաշկի քաղցկեղը, իր տեղը զիջել է NB-UVB և թիրախային ֆոտոթերապիաներին։

Այսպիսով, խորհուրդ տրվող ֆոտոթերապևտիկ մեթոդներն են NB UVB (311-312նմ) և թիրախային ֆոտոթերապիան (MEL308նմ)։

Թիրախային ֆոտոթերապիան, որն իրականացվում է մոնոքրոմատիկ էքսիմերային լազերի կամ լույսի միջոցով, տարբերվում է NB-UVB ֆոտոթերապիայից էլ ավելի ուղղորդվածությամբ (թիրախավորվածությամբ), որը հնարավորություն է տալիս ապահովել ավելի բարձր արդյունավետություն։ Կոչվում է թիրախավորված, քանի որ հնարավորություն է տալիս ազդել բացառապես ախտահարված մաշկի վրա՝ շրջանցելով շրջակա առողջ հյուսվածքները։

«Cosmolab»-ը առաջարկում է իտալական արտադրության Excilite- µ սարքավորմամբ 308 նմ էքսիմերային լույսով թիրախային ֆոտոթերպիա։
Իտալական արտադրության Excilite-µ՝ MEL308nm էքսիմերային սարքավորումը հաստատված է FDA (Food and Drug Administration of USA ) կողմից և անվտանգ է Ֆիցպատրիկի 1-6 ֆոտոտիպերի համար:

Այն ունի 50 մՎ/սմ3 հզորություն՝ 30,6 և 1 սմ2 լուսարձակման պատուհաններ և կարող է բարձր արդյունավետությամբ իրականացնել բուժումներ ինչպես տեղային, այնպես էլ տարածված պսորիազի դեպքում։ Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բուժման գործընթացը իրականացվում է առանց դեղամիջոցների։

EXCILITE-μ ֆոտոթերպայով պսորիազի բուժման (ախտադադարի) առավելությունները՝

Կլինիկորեն ապացուցված տեխնոլոգիա․ աշխարհում առաջին թիրախային MEL @308 նմ համակարգը։

Թիրախային MEL @308 նմ ալիքի երկարության բարձր ընտրողականությունը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունները՝ էրիթեման և այրվածքները։

Հատուկ մշակված համակարգի և սարքավորման ծայրակալերի շնորհիվ՝ ֆոտոթերապիայի ընթացում առողջ մաշկը որևէ ազդեցության չի ենթարկվում։

Շնորհիվ՝ 30սմ 2 մակերեսով ծայրակալի՝ ֆոտոթերապիան ավելի արագ է բուժման մեծ մակերեսների դեպքում։

EXCILITE-μ սարքավորմամբ կատարվող ֆոտոթերապիան անցավ է և բարձր արդյունավետություն ունի։

EXCILITE-μ սարքավորմամբ Ֆոտոթերապիան կարող է օգտագործվել առանձին` որպես մոնոթերապիա, և համակցված` բուժման այլ մեթոդների հետ։

Մեկ լուսարձակման արժեքն է 2000 դրամ։ Սակայն, մինչև մարտի 1-ը լաուսարձակման արժեքը կկազմի 1500 դրամ։

Տարածուն պսորիազի դեպքում ձևավորվում ենք անահատական գնառաջարկ։

Գործում է նաև գնառաջարկ ըստ հատվածների՝ գլխամաշկի, ծոծրակի, ականջային հատվածի, ներաբանների, ափերի, ծնկների և արմունկների համար։

Սակայն ձևավորվող գնի վերաբերյալ ճիշտ պատկերացում կազմելու համար շատ կարևոր և անհրաժեշտ է խորհրդատվությունը, որը մինչև մարտի 1-ը կլինի անվճար։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։