Սնուցումը կարևոր է առողջության համար: Անառողջ սննդակարգը կարող է վնասել ձեր նյութափոխանակությունը, ավելորդ քաշի պատճառ դառնալ և նույնիսկ վնասել ներքին օրգանները ինչպիսիք են՝ սիրտը և լյարդը:
Բայց այդ, ինչ ուտում եք, ազդում է նաև մեկ այլ օրգանի `ձեր մաշկի վրա:
Գիտնականները պարզել են, որ սննդակարգը կարող է էականորեն ազդել ձեր մաշկի առողջության և ծերացման վրա:
Այս հոդվածում ներկայացված է մաշկն առողջ պահելու համար 12 լավագույն կերակուրները:
1. Յուղոտ ձուկ
Յուղոտ ձկները, ինչպիսիք են սաղմոնը, սկումբրիան և ծովատառեխը, առողջ մաշկի համար գերազանց սննդամթերքներ են: Դրանք հարուստ են օմեգա -3 ճարպաթթուներով, որոնք կարևոր են մաշկի առողջության պահպանման համար։
Օմեգա-3 ճարպաթթուները անհրաժեշտ են `մաշկը հաստ, առաձգական և խոնավեցված պահելու համար: Իրականում, օմեգա -3 ճարպաթթվի պակասը կարող է չոր մաշկի պատճառ դառնալ։
Ձկների մեջ օմեգա -3 ճարպերի առկայությունը նվազեցնում է բորբոքումները, որոնք կարող են առաջացնել կարմրություն և ակնե: Այս ճարպերը նույնիսկ կարող են ձեր մաշկը ավելի քիչ զգայուն դարձնել արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ձկան յուղի հավելումները կարող են օգնել մաշկի վրա ազդող բորբոքային և աուտոիմուն հիվանդությունների դեմ պայքարին, ինչպիսիք են ՝ պսորիազը և համակարգային կարմիր գայլախտը։
Յուղոտ ձուկը նաև վիտամին E-ի ստացման աղբյուր է, որը հանդիսանում է մաշկի համար կարևոր հակաօքսիդանտներից մեկը:
Մաշկը ազատ ռադիկալներից և բորբոքումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է Վիտամին E։
Ծովամթերքների այս տեսակը նաև բարձրորակ սպիտակուցի աղբյուր է, որն անհրաժեշտ է մաշկի ամրությունն ու ամբողջականությունը պահպանելու համար:
Վերջապես, ձուկն ապահովում է ցինկ, հանքանյութ, որն անհրաժեշտ է կարգավորելու համար՝
• Բորբոքումները
• ընդհանուր մաշկի առողջությունը
• մաշկի նոր բջիջների արտադրությունը
Ցինկի դեֆիցիտը/անբավարարությունը կարող է հանգեցնել՝ մաշկի բորբոքման, վնասվածքների և վերքերի ուշ վերականգնման։
2. Ավոկադո
Ավոկադոն հարուստ է առողջ ճարպերով: Այս ճարպերը օգտակար են մարմնի բազմաթիվ գործառույթների համար, այդ թվում նաև ՝ մաշկի առողջության։
Ավոկադոն նաև վիտամին E- ի լավ աղբյուր է։
Հետաքրքիր է, որ վիտամին E- ն, կարծես, ավելի արդյունավետ է, երբ զուգակցվում է վիտամին C- ի հետ։
Վիտամին C- ն մաշկին անհրաժեշտ է `կոլագեն ստեղծելու համար, այն հիմնական կառուցվածքային սպիտակուցն է, որը պահպանում է մաշկը հարթ և առողջ։
Վիտամին C- ի անբավարարությունը այս օրերին հազվադեպ է, բայց ընդհանուր ախտանիշները ներառում են չոր, կոպիտ և թեփոտվող մաշկ, որը հակված է հեշտությամբ կապտել:
Վիտամին C- ը նաև հակաօքսիդիչ է, որն օգնում է պաշտպանել ձեր մաշկը արևի և շրջակա միջավայրի պատճառած վնասներից։

3. Ընկույզ
Ընկույզներն անփոխարինելի ճարպաթթուների լավ աղբյուր են։
Իրականում, սրանք ավելի հարուստ են, քան մյուս ընկույզները՝ ինչպես օմեգա -3, այնպես էլ օմեգա -6 ճարպաթթուներով։
Օմեգա-6 ճարպերով հարուստ սննդակարգը կարող է նպաստել բորբոքման առաջացման, ներառյալ մաշկի բորբոքային հիվանդությունները, ինչպիսիք են՝ պսորիազը։
Մյուս կողմից, օմեգա -3 ճարպերը նվազեցնում են մաշկի վրա առաջացած բորբոքումները։
Ցինկը անհրաժեշտ է մաշկի պատշաճ գործունեության համար` որպես պատնեշ: Այն անհրաժեշտ է նաև վերքերը բուժելու և մանրէների ու բորբոքման դեմ պայքարի համար:
Ընկույզը պարունակում է նաև փոքր քանակությամբ հակաօքսիդանտներ` վիտամին E:
4. Արևածաղկի սերմեր
Ընդհանրապես, ընկույզներն ու սերմերը հանդիսանում են մաշկի սննդանյութերի լավ աղբյուր։
Արևածաղկի սերմերը հիանալի օրինակ են:
5. Քաղցր կարտոֆիլ
Բետա կարոտինը բույսերում հայտնաբերված սննդանյութ է:
Այն գործում է որպես պրովիտամին A, ինչը նշանակում է, որ այն օրգանիզմում կարող է վերափոխվել վիտամին A-ի:
Բետա կարոտինը հանդիպում է նարնջի և բանջարեղենի մեջ, ինչպիսիք են՝ գազարը, սպանախը և քաղցր կարտոֆիլը։
Բետա կարոտինի նման կարոտինոիդները օգնում են ձեր մաշկը առողջ պահել ՝ հանդես գալով որպես բնական արևապաշտպան:
Սպառելիս այս հակաօքսիդանտը մաշկի մեջ է մտնում և օգնում է պաշտպանել մաշկի բջիջները արևի ազդեցությունից: Դա կարող է օգնել կանխել արևի այրումը, բջիջների մահը և չոր, կնճիռոտ մաշկի առաջացումը:
Հետաքրքիր է, որ բարձր քանակությամբ բետա կարոտինը կարող է նպաստել մաշկի տաք նարնջի գույն ստանալուն։
6. Կարմիր կամ դեղին բուլղարական պղպեղ
Քաղցր կարտոֆիլի պես, քաղցր պղպեղը բետա կարոտինի աղբյուր է։ Սրանք նաև վիտամին C- ի աղբյուրներից են։
