Էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիան համարվում է երիտասարդացման և մաշկի խնամքի համար օգտագործվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Մեզոթերապիաների արդյունավետությունը կայանում է մաշկի անհրաժեշտ հատվածներում համապատասխան նյութերի՝ կոկտեյլների համաչափ ներմուծմամաբ, ինչը մաշկի խորանիստ շերտերում լուծում է բավական լուրջ խնդիրներ։ Կոկտեյլներն ըստ բաղադրության լինում են տարբեր տեսակների, տեսակի ընտրությունը որոշում է բժիշկը՝ կախված խնդրից։ Միջամտությունն օգնում է բարձրացնել և կարգավորել․
• մաշկային հյուսվածքների առաձգականությունը
• վերացնել ակնեի և հիպերպիգմենտացիաների օջախները
• տեսանելի կնճիռները
• մաշկի չորությունը
• բարելավում է մաշկի գունավորումը
• պատճառ դառնում մազաթափության կանխարգելման
• կուպերոզի և ցելիուլիտի բուժման
Մեզոթերապիայի կիրառությունը չի սահմանափակվում միայն էսթետիկ բժշկության ոլորտով, այն լայն կիրառություն ունի նաև տարբեր հիվանդությունների բուժման փուլերում, օրինակ՝ մեջքի, վերջույթների մկանային ցավերի դեպքում։ Պրոցեդուրան ցուցված է պլաստիկ վիրաբուժական միջամտություններ կատարելուց առաջ և հետո, դեմքի խորը պիլինգներից և դերմաբրազիայից հետո, այն արագացնում է վերականգնողական շրջանն ու ապահովվում արդյունքի երկարատևությունը։ Մեզոթերպիան իրականացվում է ներարկումային մեթոդով՝ կարճ և բարակ ասեղ ունեցող ներարկիչի կամ հատուկ մեխանիկական մեզոսարքավորման միջոցով՝ նախապես ընտրավծ բաղադությամ կոկտեյլի ներարկմամբ։
Ինչպես վերը նշվեց՝ միջամտության կիրառությունը չի սահմանափակվում որոշակի հատվածով, այն իրականացվում է մաշկի ցանկացած հատվածում։
Դեմքի մաշկի մեզոթերապիան օգնում է պայքարել ոչ միայն ծերացման և մաշկի տոնուսի կորստի դեմ, այլև նվազագույնի է հասցնում կնճիռները, պտոզը, տեղային ճարպակալումներն ու դեմքի մաշկի չորությունը։
Գլխամաշկի մեզոթերապիան կարգավորում է արյան շրջանառությունը՝ մազարմատները պատելով սնուցող տարրերով։ Դա խթան է հանդիսանում նոր մազերի աճին, ամրացնում է արմատներոն ու մազերին հաղորդում առողջ և խիտ տեսք։
Մեզոթերապիան մարմնի շրջանում կրկին արդյունավետ է ծարացման նշանների դեմ պայքարի հարցում, որոնցից են ցելիուլիտն ու տեղային ճարպային կուտակումները։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոում մեզոթերապիայի համալիր իրականացումը, միջամտությունների անհրաժեշտ քանակը որոշվում է յուրաքանչյուրի համար անհատական։ Մինչև դրա ժամկետը սահմանելը հարկավոր է ընտրել փորձառու և բանիմաց մասնագետի և ստանալ առաջնային խորհրդատվություն։ «CosmoLab»-ում միջամտությունն իրականացվում է բացառապես բժիշկների կողմից։
Մեզեթերապիան շատ հեշտ է համադրվում այլ միջամտությունների հետ։ Բավական բարձր արդյունավետություն է գրանցվում մեզոթերապիայի և բոտուլինոթերապիայի զուգակցումը։ Այս երկու միջամտությունները ոչ միայն շտկում են կնճիռները, այլև մոռացնել են տալիս որ դրանք երբևէ եղել են։
