Լազերային մազահեռացում | Ո՞ր տարիքից է ցուցված

Ո՞ր տարիքից է թույլատրվում կատարել լազերային մազահեռացում և ինչու՞։

Գաղտնիք չէ՝ երիտասարդ սերունդը գերակտիվ քայլում է ժամանակին համընթաց և բոլոր նորարությունները՝  այդ թվում լազերային մազահեռացմանը վերաբերող, ընկալում է որպես ժամանակի պահանջ։

Հայտնի է նաև, որ դեռահասների շրջանում անցանկալի մազածակույթը ավելի մեծ անհարամարավետություն է առաջացնում՝ քան մեծահասակների։ Օրինակ՝ վերին շրթի մազածածկույթը դեռահասների կողմից որպես մեծ թերություն է ընկալվում, իսկ նույն ժամանակ՝ մազածածկույթը ինտենսիվ աճում է թևատակերի և ոտքերի շրջանում։

Այս խնդիրների լուծման համար դեռահաս աղջիկները սկսում են փնտրտուքը համացանցում։ Բնականաբար և՛ դեռահասների, և՛  ծնողների մոտ հարց է առաջանում՝ ո՞ր  տարիքից սկսած կարելի է կատարել լազերային մազահեռացումը և ի՞նչ մեթոդով։ Հոդվածում կպատասխանանեք խնդրին վերաբերվող բոլոր հարցերին։

Ե՞րբ կարելի է կատարել առաջին մազահեռացումը

Առաջին մազահեռացումը կարելի է կատարել սեռահասունացումից հետո: Մենք հաճախ ենք կրկնում այս եզրույթը և եկեք վերջապես ավելի մանրամասն խոսենք , թե ինչ նկատի ունենք սեռահասունություն ասելով և որ պահից է երեխան համարվում դեռահաս:

Սեռահասունացման տարիքը, ավելի վաղ ժամանակների համեմատ, ենթարկվել է փոփոխությունների. աղջիկների մոտ միջին տարիքը 10 տարեկանն է, բայց սեռական հասունացման նշանները կարող են ի հայտ գալ մի փոքր ավելի վաղ: Սովորաբար առաջին նշանը կրծքագեղձերի մեծացումն է, երկրորդը՝ մազակալումը, որը սկսում է, նախ, ցայլքի շրջանում, այնուհետև՝ թևատակերին: Առաջին նշանների ի հայտ գալուց մոտ երկու տարի անց կարող է սկսվել մենստրուալ ցիկլը։ Սկսվելուց երկու տարի հետո այն կարող է լինել խիստ անկայուն, ինչը նշանակում է՝ ցիկլը կարգավորված չէ: Այն կարգավորվում է առաջին 2-3 տարիների ընթացքում:

Լազերային մազահեռացումը ցուցված է կատարել սեռահասունացման տաիրքից հետո, երբ ցիկլը վերջնական կարգավորվել է։

Հետազոտությունները սակավ են փաստելու այն մասին, թե արդյո՞ք լազերային մազահեռացումը լիովին անվնաս է ավելի վաղ կատարելու դեպքում։ Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս սպասել սեռահասունացման մեկնարկին, այդ պարագայում կկարողանանք բացի անհրաժեշտից խոսել նաև արդյունավետ մազահեռացման մասին, քանի որ այդ ընթացքում հորմոնալ անկանոն գործընթացների պատճառով մազահեռացումը արդյունավետ չի լինի։

Ընկճախտից և հետագա բարդույթներից խուսափելու համար հորդորում ենք ծնողներին երեխաների հետ լինել ավելի նրբանկատ, հաճախ պարզաբանել իրավիճակը, չծաղրել, չմերժել մազահեռացման հարցում, կամ լրիվ հակառակը՝ չդրդել մազահեռացման, եթե երեխան չի էլ հասկանում ինչի մասին է խոսքը։

Մազահեռացումը 16-17 տարեկանում

Նշեցինք, որ լազերային մազահեռացումը ցուցված է կատարել սեռահասունացման տարիքաից հետո։ Սեռահասունության ժամանակաշրջանը ավարտվում է 16-17 տարեկանում։ Հենց այս տարիքում էլ մաշկը լիովին ձևավորված է լինում, եթե ավելի վաղ լազերային մազահեռացում կատարել կամ չկատարելու հարցը երկար մտածելու տեղիք էր տալիս, ապա այս տարիքում մազահեռացումը լիովին ցուցված է մարմնի բոլոր հատվածների համար։

Մինչ լազերային մազահեռացման գործընթացի սկիզբը՝  «CosmoLab»-ում կատարվում է մաշկաբանի անվճար խորհրդատվություն, իսկ մազահեռացման մեկնարկին՝ ծնողը գրավոր տալիս է իր համաձայնությունը՝ երեխայի լազերային մազահեռացման թույլտվության վերաբերյալ։

Դեռահասների լազերային մազահեռացման հակացուցումները

 Չնայած լազերային մազահեռացման անվտանգ լինելու հանգամանքին, կան որոշակի հակացուցումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել մազահեռացման ժամանակ։ Մազահեռացման համար թույլատրվող տարիքից և կարգավիճակից հետո, կարելի է կատարել մազահեռացում, եթե առկա չեն  հետևյալ հիվանդություններից որևէ մեկը՝

  • Ցանկացած տիպի շաքարային դիաբետ
  • Մաշկի ալերգիկ ցան և կարմրություն
  • Քրոնիկ հիվանդությունների սրացումներ
  • Օնկոլոգիա
  • Հակաբիոտիկների ընդունում
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների

Նախքան լազերային մազահեռացում կատարելը, երիտասարդները և նրանց ծնողները պետք է  լրջորեն վերաբերվեն սեփական առողջությանը և ընտրեն ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնների, որոնք ունեն ԱՆ-ի կողմից համապատասխան արտոնագրեր և ամենակարևորը՝ վստահեն միայն բժիշկներին։

Եթե ունեք խորհրդատվության կարիք, ապա «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)