Լազերային մազահեռացումը հղիության ընթացքում․ արդյո՞ք ցուցված է

Կարելի՞ է կատարել արդյոք լազերային մազահեռացում հղիության ժամանակ։

Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմը ենթարկվում է մեծ փոփոխությունների։ Հորմոնալ վերակազմակերպումը բերում է պրոգեստերոնի քանակի բարձրացման։ Բացի էմոցիոնալ անկայունությունից, ապագա մայրիկը կարող է բացահայտել նաև ամբողջ մարմնի մազերի ակտիվ աճ։ Մազածածկույթ կարող է հայտնվել ամենաանսպասելի վայրերում, նույնիսկ այնտեղ, որտեղ նախորդիվ մազածածկույթ չի եղել։  Բաց գունավորմամբ և նուրբ աղվամազերը կարող են դառնալ ավելի մուգ և կոշտ։ Ընդհանրապես մազերը կոշտանում են հատկապես բիկինիի շրջանում, կրծքավանդակի և փորի հատվածում։ Շատ կանանց համար հղիությունը 9 ամիս տևողությամբ պայքար է ավելորդ քաշի դեմ։

Մաշկի զգայունության մակարդակը մի քանի անգամ բարձրանում է՝ հետևաբար լազերային մազահեռացումը ավելի ցավոտ է դառնում։ Սա նորմալ բնական գործընթաց է և հարկ չկա ավելորդ անգամ կնոջը ենթարկել սթրեսի։ Լազերային մազահեռացում կարելի է կատարել ծննդաբերությունից հետո, երբ կվերականգնվի բնական հորմոնալ ֆոնը։  Ապագա փոքրիկի վրա մազահեռացման ազդեցության վերաբերյալ չկան հստակ հետազոտություններ։ Մասնագետները մինչ այսօր չեն ուսումնասիրել հղիության ընթացքում լազերային մազահեռացման ազդեցությունը կնոջ օրգանիզմի վրա։

 

Թեորապես լազերային մազահեռացման միջամտության ազդեցությունը բացառապես մակերեսային է և չի ներթափանցում դերմայի խորին շերտեր։ Սակայն բժիշկները այն կարծիքի են, որ հղիության ընթացքում պետք է զերծ մնալ լազերային մազահեռացումից։ Նրանք հորդորում են ապագա մայրիկներին լինել խելացի և առաջնահերթությունը տալ փոքրիկի առողջությանը։ Նման դեպքերում կարելի է բավարարվել պարզապես սափրելով։ Ամեն դեպքում հարկավոր է հաշվի առնել՝ մազի գերզգայունության պարագայում ցավային սպազմը կարող է բարձրացնել արգանդի տոնուսը, որը անշուշտ կարող է վտանգավոր լինել պտղի համար։ Ցավի զգացողությունը կարող է բերել արգանդի ժամանակավրեպ կրճատման՝ պտղի կրման բնական գործընթացի խախտման և  արդյունքում հղիության ընդհատման։ Հարկավոր է նույնպես բացառել ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը։  Խստորեն արգելվում է կատարել մազահեռացում ինտիմ հատվածում։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի բժիշկ մաշկաբանները  հորդորում են հղիությունից անմիջապես հետո չշտապել լազերային մազահեռացման։ Դեռևս կպահանջվի մի քանի ամիս հորմոնալ ֆոնի կարգավորման համար։ Հղիությունը խթանում է նաև ատոպիկ դերմատիտի ակտիվացումը, այդ պատճառով հարկավոր է խուսափել մաշկի վրա ցանկացած ազդեցությունից։ Բացի վերոնշվածը հղիությունը երբեմն բերում է անոթային խնդիրների սրման, իսկ այդ ժամանակ արգելված է կատարել որևէ միջամտություն։

Հղիության մինչև ո՞ր ժամանակաշրջանը կարելի է կատարել լազերայն մազահեռացում։

Եթե դուք սկսել եք լազերային մազահեռացման կուրսը և հետո պարզել եք, որ հղի եք, պետք է անմնիջապես դադարեցնենք գործընթացը։

Հղիության ընթացքում լազերային մազահեռացման հետևանքները՝

Եթե որոշել եք ամեն դեպքում կատարել լազերային մազահեռացում, ապա գիտակցե՛ք՝ մազահեռացումը արդյունավետ չի լինելու։ Մազի ֆոլիկուլների աճի ինտենսիվությունը կապված հորմոնալ փոփոխությունների հետ՝ հնարավոր չէ կանգնեցնել։ Որպես կողմնակի ազդեցություններ կարող է առաջանալ մաշկի չորություն, քոր և կարմրություն, ինչպես նաև պիգմենտային բծեր և ստրիաներ։ Չպետք է մոռանալ հիմնական վտանգի մասին։

Պահպանե՛ք Ձեր և Ձեր փոքրիկի առողջությունը։

Եթե ունեք խորհրդատվության կարիք, ապա «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ 

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)