Ռոզացեա․ առաջացումից մինչ բուժում

Ի՞նչ է ռոզացեան

Ռոզացեան դեմքի կենտրոնական հատվածի քրոնիկ հիվանդություն է, որը հաճախ առաջանում է 30-ից 60 տարեկան հասակում: Այն սովորաբար հանդիպում է բաց մաշկ, կապույտ աչքեր ունեցող մարդկանց շրջանում:

Ռոզացեան կարող է լինել անցողիկ, պարբերական կրկնվող կամ կայուն, և բնութագրվում է մաշկի կարմիր երանգով:

Ո՞րն է ռոզացեայի առաջացման պատճառը

Ռոզացեայի առաջացման պատճառների վերաբերյալ կան մի քանի տեսություններ, ներառյալ գենետիկական, էկոլոգիական, անոթային և բորբոքային գործոնները: Որոշակի դեր ունի նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման քրոնիկական ազդեցության հետևանքով մաշկի վնասումը: Մաշկի բնածին իմունային պատասխանը կարևոր է, քանի որ ռոզացեայի ընթացքում նկատվում են հակամանրէային պեպտիդների բարձր կոնցենտրացիաներ, օրինակ ՝ կաթելիցիդիններ:

Ռոզացեայի ժամանակ կարևոր դեր ունեն մատրիցային մետալոպրոտեինազները, ինչպիսիք են կոլագենազը և էլաստազը: Այս ֆերմենտները վերափոխում են նորմալ հյուսվածքները, օգնում վերքերի ապաքինմանը և արյան անոթների ձևավորմանը (անգիոգենեզ): Ռոզացեայի ժամանակ այս ֆերմենտները գտնվում են բարձր կոնցենտրացիայի մեջ և կարող են նպաստել մաշկի բորբոքմանը, կարծրացած մաշկի առաջացմանը: Մատրիցային մետալոպրոտեինազները կարող են նաև ակտիվացնել կատելիցիդինները, որոնք նպաստում են բորբոքմանը:

Որո՞նք են ռոզացեայի կլինիկական բնութագրերը

Ռոզացեայի արդյունքում առաջանում են կարմիր հանգույցներ (պապուլաներ), երբեմն նաև պուստուլաներ: Սրանք ավելի շատ լինում են կոնաձև, ի տարբերություն ակնեի` չկան սև և սպիտակ կետեր ու հանգույցներ: Ռոզացեան կարող է հանգեցնել նաև կարմրության (Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա), թեփոտվածության առաջացման (դերմատիտ) և այտուցվածության (ֆիմատոզ ռոզացեա):

Ռոզացեայի ախտանիշները

Հաճախակի կարմրություն;

  • Կարմրավուն դեմք՝ կայուն կարմրության կամ արյան անոթների պատճառով՝ տելեանգիէկտազիա (առաջին աստիճան կամ Էրիթեմա-տելեանգիէկտատիկ ռոզացեա);
  • Հաճախ հանդիպող կարմիր պապուլաներ և պուստուլաներ քթի, ճակատի, այտերի և կզակի հատվածներում (բորբոքային կամ պապուլոպուստուլյար ռոզացեա)․ հազվադեպ կարող են հանդիպել նաև իրանի և վերին վերջույթների հատվածներում;
  • Դեմքի չոր և շերտավորվող մաշկ;
  • Արևի ազդեցության ներքո գտնվելիս և տաք, կծու կերակուր կամ ըմպելիքներ համտեսելիս նկատվող սրացումներ (դեմքը կարմրացնող ցանկացած բան);
  • Զգայուն մաշկ. այրոց և քոր, հատկապես դիմահարդարման, արևապաշտպան և այլ քսուքների օգտագործման դեպքում;
  • Կարմիր, ցավոտ կամ փոշոտվող կոպի եզրեր, ներառյալ պապուլաները և ակնագարիկները (բլեֆարիտ), և աչքերի հոգնածություն կամ բորբոքում (կոնյունկտիվիտ, կերատիտ, էպիսկլերիտ)` աչքերի ռոզացեա;
  • Մեծացած քիթ ՝ աչքի ընկնող ծակոտիներով (ճարպային հիպերպլազիա)՝ ռինոֆիմա;
  • Դեմքի այլ հատվածների կոշտ այտուցվածություն, ներառյալ կոպերը` բլեֆարոֆիմա;
  • Լիմֆատիկ խցանման պատճառով դեմքի վերին հատվածի կայուն կարմրություն և այտուցներ կամ ամբողջական այտուց` Մորբիգանի հիվանդություն;
  • Կայուն դեղին-շագանակագույն երանգի պապուլաներ և հանգույցներ ՝ հատիկավոր ռոզացեայի պատճառով:
  •  

Ո՞րն է ռոզացեայի դիֆերենցիալ ախտորոշումը

Ռոզացեան երբեմն հնարավոր է շփոթել դեմքի այլ ցաների հետ կամ կարող է ուղեկցվել հենց այդ ցաներով.

  • Ակնե (Acne Vulgaris-պատանեկան ակնե);
  • Ստերոիդային ռոզացեա;
  • Դեմոդեկոզ;
  • Ֆուլմինանտ ռոզացեա
  • Սեբորեային դերմատիտ
  • Գրգռիչ/իրիտանտ կոնտակտային մաշկաբորբ
  • Համակարգային (սուր) կարմիր գայլախտ
  • Դերմատոմիոզիտ

 

Ինչպե՞ս է ախտորոշվում ռոզացեան

Շատ դեպքերում որևէ հետազոտություն չի պահանջվում, և ռոզացեայի ախտորոշումը կատարվում է կլինիկորեն: Ժամանակ առ ժամանակ կատարվում է մաշկի բիոպսիա, որը ցույց է տալիս քրոնիկ բորբոքումները և անոթային փոփոխությունները: Ռոզացեայի համընդհանուր հաշվառման հանձնաժողովը (ROSCO) խորհուրդ է տալիս դասակարգել ռոզացեան`օգտագործելով ախտորոշիչ, հիմնական և երկրորդական ֆենոտիպեր: Ախտորոշման համար անհրաժեշտ է մեկ ախտորոշիչ կամ երկու հիմնական ֆենոտիպ:

Ախտորոշիչ ֆենոտիպեր

  • Հաստատված դեմքի կենտրոնական հատվածի էրիթեմա` բնորոշ օրինաչափությամբ, որը կարող է պարբերաբար սրվել;
  • Ֆիմատոզ փոփոխություններ;

Հիմնական/առաջնային ֆենոտիպերը

  • Պապուլաներ և պուստուլաներ;
  • Կարմրություն;
  • Տելեանգիէկտազիա;
  • Աչքերի ռոզացեա (կոպերի եզրային հատվածների տելեանգիէկտազիաներ, սկլերիտ, սկլերոկերատիտ);

Երկրորդային ֆենոտիպեր

  • Այրոց կամ քոր;
  • Այտուցներ;
  • Արտաքին չոր տեսք;

Ռոզացեայի բուժում

«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում ռոզացեայի բուժման համար օգտագործվում են միմիայն բժշկական ուղեցույցերով հաստատված դեղորայքային բուժման մոտեցումներ, հարկ եղած դեպքում կատարվում է նաև սարքավորումային բուժում։

Ապրելակերպի, մաշկի ճիշտ խնամքի դերը ռոզացեայի բուժման մեջ․

Ռոզացեայի ժամանակ մաշկի պատշաճ խնամքը նպատակ ունի.

  • վերականգնել մաշկի պաշտպանիչ շերտը;
  • պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

Ռոզացեայի ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ 30 և ավելի բարձր SPF-ով , որոնք ապահովում են ավելի լավ պաշտպանություն՝
• UVA ճառագայթներից;
• UVB ճառագայթներից;
• ինֆրակարմիր ճառագայթումից;
• կապույտ լույսից:

 

Ռոզացեայի բուժման տարատեսակ մեթոդները հնարավորություն են տալիս բժշկին յուրաքանչյուր պացիենտի համար կազմել անհատական բուժման պլան և հասնել գերազանց կլինիկական արդյունքների:

Մաշկի պատշաճ խնամքը չոր մաշկից ազատվելու և ռոզացեայի տհաճ զգացողությունները թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն է:

Պացիենտի կրթվածությունը նույնպես կարևոր է մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդության արդյունավետ կառավարման համար: Անհրաժեշտ է պացիենտին բերել գիտակցության այն աստիճանի, որ կենսակերպի փոփոխությունները կարող են զգալիորեն նվազեցնել ռոզացեայի ախտանիշների սրությունը:

 

Եթե ռոզացեայի ախտանշանները Ձեզ ծանոթ թվացին, կամ վստահ եք ախտորոշման հարցում՝ կարող եք Ձեր առողջությունը վստահել «CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքի բանիմաց և փարձառու բժիշկներին։

Խորհրդատվության արժեքը 7000 դրամ է, բուժան նշանակման հետ միասին՝ 10,000 դրամ։ Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)