Լազերային մազահեռացումը վահանաձև գեղձի խնդրի դեպքում

Արդյո՞ք ցուցված է կատարել լազերային մազահեռացում վահանաձև գեղձի խնդիրների դեպքում. սա շատ տարածված թեմա է, քանի որ մեծ թվով մարդիկ ունեն խնդիրներ վահանաձև գեղձի հետ: Հնարավո՞ր է այս դեպքում կատարել լազերային մազահեռացում, և ինչպե՞ս այն կազդի օրգանիզմի վրա: Միասին կպարզենք այս հոդվածում․ մանրամասնում է «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ, կոսմետոլոգ Ասյա Խառատյանը:

Ինչպե՞ս է գործում վահանաձև գեղձը

Վահանաձև գեղձը շատ կարևոր գործառույթ ունի: Այն արտադրում է թիրoքսին և տրիյոդոթիրոնին հորմոնները, որոնք ազդում են օրգանիզմի շատ կենսական գործընթացների և նյութափոխանակության վրա։

Չնայած իր փոքր չափսերին՝ վահանաձև գեղձը օրգանիզմի գլխավոր օրգաններից մեկն է, և դրա ֆունկցիաների խանգարումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ:

Հորմոնալ դիսբալանասը հանգեցնում է մի շարք հիվանդությունների, ուստի հետևյալ ախտանիշներին հանդիպելու դեպքում, անպայման անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-էնդոկրինոլոգի հետ՝

  • հոգնածություն;
  • սրտի ռիթմի աշխատանքի խախտում (բրադիկարդիա), (տախիկարդիա);
  • քաշի արագ ավելացում կամ նվազում;
  • դաշտանային ցիկլի խանգարում;
  • մազաթափություն;
  • կանանց մոտ հորմոնալ զոնաներում մեծ քանակությամբ մազերի աճ՝ վերին շրթունք, կզակ, որովայն, կրծքավանդակ:

Անհրաժեշտ է առանձին անդրադառնալ վերջին կետին: Կանանց մոտ մազերի աճի ավելացումը (այն բնորոշվում է մազերի աճի «տղամարդկային» տեսակով) կոչվում է հիրսուդիզմ: Այս էնդոկրին խանգարումը կանանց շրջանում մեծ անհանգստություն է առաջացնում և, իհարկե, մազերից ազատվելու ցանկություն: Եթե մարմնի ավելցուկային մազերի առաջացումը կապված է էնդոկրին համակարգի հիվանդությունների հետ, խորհուրդ ենք տալիս խորհրդակցել բժիշկ-էնդոկրինոլոգի հետ, որը կարող է յուրաքանչյուր խնդրի դեպքում անհատական կերպով ընտրել հորմոնալ կարգավորման կուրս՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա:

Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում լազերային մազահեռացումը հակացուցված չէ: Այնուամենայնիվ, տվյալ խնդրի առկայության դեպքում մինչ լազերային մազահեռացում կատարելը, հարկավոր է խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ: Լազերային մազահեռացում կարող են կատարել փոխարինող հորմոնալ թերապիա օգտագործող պացիենտները, ինչպես նաև հեռացված վահանաձև գեղձի դեպքում ևս, սակայն եթե բժիշկ-էնդոկրինոլոգը տալիս է իր համաձայնությունը: Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում լազերային մազահեռացումը չի ազդի հիվանդության ընթացքի և հորմոնների արտադրության վրա: Այս կոսմետիկ միջամտությունները չեն ազդում որևէ ներքին օրգանի, օրգանիզմի համակարգի վրա և չեն վնասում մաշկը: Եթե միջամտությունը կատարվում է վահանաձև գեղձի շրջանում, ապա դա ոչ մի կերպ չի կարող խթանել վահանաձև գեղձի խնդիրը:

Անամնեզում վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող հաճախորդներին խորհուրդ է տրվում մինչ լազերային մազահեռացում կատարելը խորհրդակցել էնդոկրինոլոգի հետ: Այնուամենայնիվ, միջամտության միակ հակացուցումը վահանաձև գեղձի օնկոլոգիական դրսևորումն է:

 

Որո՞նք են լազերային մազահեռացման առավելությունները

Վահանաձև գեղձի խնդրի դեպքում լազերային մազահեռացում թույլատրվում է կատարել անկախ սեռից, քանի որ միջամտությունը հավասարապես տարածված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Լազերային մազահեռացումը հաճախորդների կողմից ընդունվում է իր բազմաթիվ առավելությունների համար, խոսքն իհարկե վերաբերվում է առաջատար երկրներում արտադրված լազերային մազահեռացման սարքավորումներով իրականացված միջամտությանը։

  • «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում լազերային մազահեռացումը կատարվեւմ է ալեքսանդրիտային և դիոդային մեթոդներով՝ գերմանական, իտալական և ամերիկյան արտադրության սարքավորումներով։
  • Վերջերս «CosmoLab»-ը դարձավ իտալական բժշկական սարքավորումներ արտադրող Quanta System ընկերության գործընկեր կլինիկան ՀՀ-ում և հնարավորություն ընձեռեց հաճախորդներին օգտվել բացառապես բժշկական, գերհզոր, անվտանգ և արդյունավետ մազահեռացման մեթոդից՝ ընկերության Evo Domino սարքավորման ալեքսանդրիտահին լազերային մազահեռացման սարքավորումով։
  • Կլինիկայի մյուս առավելությունն անյ է, որ մազահեռացման միջամտությունը կատարվում է բացառապես բժիշկների կողմից, ինչը թույլ է տալիս վերահսկողության տակ պահել ողջ մազահեռացման գործընթացը։ Իսկ էնդոկրինոլոգի խորհրդատվությունը կրկնապատկում է արդյունավետ մազահեռացման հույսերը։

Միջամտության հակացուցումները

Չնայած միջամտության նման առավելություններին, այն ունի բացարձակ հակացուցումներ: Ինքներդ ձեզ չվնասելու համար մի անտեսեք տեղեկատվությունը, միջամտությունը կատարեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ներքոգրյալ հակացուցումները Ձեզ չեն վերաբերում.

  • օնկոլոգիական հիվանդություններ;
  • դեկոմպենսացիայի փուլում գտնվող շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում);
  • մաշկաբանական ցանկացած հիվանդություններ;
  • սրտի աշխատանքի խանգարումներ;
  • էպիլեպսիա;
  • գրիպի և ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) դեպքեր;
  • հղիություն և կրծքով կերակրման շրջան;
  • հակաբիոտիկների ընդունում;
  • մազահեռացում կատարվելու հատվածում մաշկի մեխանիկական վնաս;
  • արևայրուքի դեպքում (անհրաժեշտ է միջամտութունը կատարել առնվազն 2 շաբաթ հետո);
  • լազերային մազահեռացում կատարելու հատվածում վիրահատության դեպք, որն իրականացվել է ոչ պակաս, քան 3 ամիսը։

Եթե դեռ հարցեր ունեք վահանաձև գեղձի խնդրի դեպքում լազերային մազահեռացման կատարման վերաբերյալ, կարող եք դրանք ուղղել մեր կայքի առցանց հարթակի միջոցով կամ այցելել խորհրդատվության մեր մասնագետների մոտ: «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը աշխատում է ամեն օր, առանց ընդհատումների: Եղե՛ք առողջ և գեղեցիկ:

Եթե առաջին անգամ եք կատարելու մազահեռացում և վստահ չեք մեթոդի ընտրության հարցում կամ նախորդիվ կատարել եք մազահեռացում տարբեր մեթոդներով, սակայն որևէ արդյունք չեք նկատել՝ կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության «CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում, կլինիկայում մազահեռացման միջամտությունը կատրում են բացառապես բժիշկներ, դա թույլ է տալիս վերահսկողության տակ պահել մազահեռացման ողջ ընթացքը։

Խորհրդատվության ընթացքում կկարողանաք բժիշկների հետ քննարկել հետաքրքրող հարցերը, ստանալ սպառիչ պատասխաններ և ճիշտ ուղղորդում՝ մազահեռացման մեթոդների ճիշտ ընտրության հարցում։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)

Դավթաշեն 2-րդ թղմ․ 39/2 (ներքին՝ 4)

Սարյան 19-21 (ներքին՝ 5)