Դասընթաց՝ «Մազահեռացման ժամանակակից մեթոդներ․ ուսումնասիրում և կիրառում»

Սույն թվականի, հունիս-հուլիս ամիսներին «CosmoLab» բժշկական կենտրոնի «Training Lab»-ը մեկնարկում է նոր դասընթաց՝ «Մազահեռացման ժամանակակից մեթոդներ․ ուսումնասիրում և կիրառում» խորագրով։

Դասընթացները նախատեսված են՝

  • Բուժքույրերի
  • Բժիշկ-էսթետիստների
  • Բժշկական կրթությամբ՝ մազահեռացման մասնագետների համար

Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝

  • Ներածական մաս․ մաշկի կառուցվածք և մազի աճի փուլեր
  • Լուսային ճառագայթներ
  • Մազահեռացման տեսակներ
  • Մազահեռացման սարքավորումներ
  • Սարքավորումների կիրառության ուսուցում
  • Սարքավորումներով գործնական-անհատական պարապմունքներ
  • Հաճախորդներին՝ ծառայության ճիշտ ներկայացման հմտություններ

Դասընթացի տևողությունը՝

  • 1,5 ամիս տևողությամբ
  • Ամսական 12 պարապմունք
  • 1,5-2 ժամ տևողությամբ

Դասընթացն անց է կացվելու՝

Իտալական Quanta System բժշկական լազերային սարքավորումներ արտադրող ընկերության կողմից սերտիֆիկացված դասընթացավար, «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնի հիմնադիր տնօրեն Սեդրակ Ղուշչյանի կողմից։

Դասընթացի վերջում՝

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները կստանան ավարտական սերտիֆիկատներ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ավարտական քննությունը կհանձնեն գերազանց, (նախորդիվ սովորած տեսական նյութի և գործնական պարապմունքների որակի քննություն) բացի սերտիֆիկացումներից, հնարավորություն կստանան աշխատանքի անցնել CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում։

Դասընթացի արժեքը` 150,000 ֏

Եթե հետաքրքրված եք դասընթացով, ունեք համապատասխան կրթություն և ցանկանկանում եք մասնակցել, ապա կարող եք գրել «CosmoLab»-ի էջին կամ զանգահարել՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով՝ դասընթացին մասնակցությունը գրանցելու և հաստատելու համար։

Հեռախոսահամարներ՝

011 55 00 22

044 55 00 22

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

Գայի պող․ 16 | Մեգամոլ (ներքին՝ 3)






Գոհար Հովհաննիսյան
Շողեր Պողոսյան

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը