HIFU 7Deep SMAS+ մաշկի ձգում

Ի՞նչ է HIFU-ն

HIFU-ն սարքավորումային երիտասարդացման միջամտություն է, որը հաճախ համեմատության մեջ է դրվում դեմքի վիրահատական ձգման հետ։ Պատճառն այն է, որ միջամտությունից հետո և հաջորդող 3 ամիսների ընթացքում դիտվում է մաշկի ռադիկալ ձգվածություն, փափուկ հյուսվածքների երիտասարդացում և մաշկի որակի բարձրացում։

Ի՞նչ է նշանակում HIFU

HIFU` High Intensity Focused Ultrasound, թարգմանաբար նշանակում է բարձր ինտենսիվության ֆոկուսավորված ուլտրաձայն։

Ինչպե՞ս է աշխատում մեթոդը

HIFU SMAS Lifting՝ SMAS բառը հուշում է, թե որն է միջամտության թիրախը։ SMAS-ը մաշկի մկանային ապոնևրոտիկ շերտն է, որը կապում է մաշկը մկանին։ Այս միջամտության էությունը կայանում է մաշկի հենց այս շերտի վրա ներազդեցության մեջ։

Երբ սարքավորման ծայրակալը դիպչում է մաշկին, և բժիշկը տալիս է «մեկնարկի» հրահանգը, բարձր ինտենսիվության ֆոկուսացված ուլտրաձայնային ալիքները թափանցում են մաշկի համապատասխան շերտ և բարձր ջերմաստիճանի ներքո (65-75 աստիճան) ձևավորում կոագուլյացիոն ֆրակցիոն կետեր՝ միկրոթերմալ վնասվածքներ, իսկ օրգանիզմը սկսում է վերականգնել վնասված մաշկը՝ ձևավորելով նոր կոլագեն և էլաստին։

Այս միջամտությունն ունի շատ առավելություններ, դրանցից ամենակարևորներից է այն, որ միջամտության ընթացքում վերնամաշկը չի վնասվում, և այն չունի վերականգնողական շրջան, հանգիստ կարելի է անցնել առօրյա գործերին, ազդեցության թիրախը բացառապես մաշկի SMAS շերտն է։

Ինչո՞ւ հենց 7Deep երիտասարդացում

Ինչպես նշվեց վերևում՝ միջամտության ներազդեցությունը մաշկի SMAS` ապոնևրոտիկ շերտում է, և քանի որ այդ շերտը մարմնի ու դեմքի տարբեր հատվածներում տարբեր խորությունների վրա է, այստեղ լիարժեք արդյունքի համար հարկավոր է համակցված մոտեցում։

Չէ՞ որ հարակնային հատվածի մաշկն ավելի բարակ է, ուստի SMAS շերտն ավելի մակերեսային է, քան, օրինակ, պարանոցի կամ փորի շրջանում։

Սովորաբար դասական HIFU SMAS Lifting-ի միջամտությունը շուկայում առաջարկվում է դասական մեկ երկու ծայրակալի փոփոխմամբ, կամ անհրաժեշտ խորության վրա ներազդելու հնարավորություն չունենալու դեպքում պարզապես շրջանցվում է այդ հատվածը։

CosmoLab-ն իր Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում ներկայացնում է HIFU SMAS Lifting-ի նոր սարքավորումը՝ One Thera-ն, որը միաժամանակ համակցում է ազդեցության 7 խորություն՝ ազդելով դեմքի և մարմնի մաշկի ապոնևրոտիկ շերտի տարբեր խորությունների վրա։ Այս դեպքում գործ ունենք սարքավորման ավելի կատարելագործված և թարմացված մոդելի հետ։

Այս յուրօրինակ սարքավորումն ունի 7 ծայրակալ, համապատասխանաբար՝ 1,5 մմ, 2 մմ, 3 մմ, 4,5 մմ, 7 մմ, 10 մմ և 13 մմ խորության վրա ապոնևրոտիկ շերտին հասնելու համար։

Որոնցից 1,5 մմ, 2մմ, 3մմ, 4,5 մմ երկարությամբ ներթափանցող ծայրակալերը նախատեսված են դեմքի, պարանոցի և դեկոլտեի շրջանների համար, իսկ 7 մմ, 10 մմ և 13 մմ երկարությամբ ներթափանցող ծայրակալերը՝ մարմի շրջանի, մասնավորապես՝ ձեռքերի, փորի, և ազդրերի համար։

Ինչպե՞ս է անցնում միջամտությունը

Բժիշկը ծանոթանում է միջամտության կատարման ցուցումներին, այնուհետև պացիենտին ծանոթացնում է հակացուցումներին և ինքը ծանոթանում պացիենտի անամնեզին։

Միջամտության համար նախատեսված հատվածն ախտահանվում է, մաշկին քսվում է ուլտրաձայնային կոնտակտի ապահովման համար նախատեսված գելն ու սկսվում է միջամտությունը։

Ընթացքը որոշակի դեպքերում կարող է ուղեկցվել նաև ցավային զգացումով, այս միջամտությունից առաջ ցավազրկում չի կատարվում, քանի որ տեսականորեն այն չի ազդում, սակայն ընթացքը լիովին տանելի է։

Միջամտության արդյունքը հնարավոր է լինում գնահատել նույնիսկ միջամտությունից անմիջապես հետո, սակայն վերջնական արդյունքը զարգանում է 3 ամսվա ընթացքում և պահպանվում 1,5-2 տարի։

Միջամտության առավելություններն են՝

  • Սարքավորման 7 ծայրակալերի առկայությունը,
  • Սարքավորման գլխիկների ինովացիոն՝ գրչանման տեսքը, որը մի քանի անգամ հեշտացնում է բժշկի աշխատանքը,
  • Միջամտությունից հետո նկատելի արդյունքը,
  • Միջամտության արդյունքի երկարատև պահպանումը՝ 1,5-2 տարի,
  • Միջամտության ընթացքում վերնամաշկի անվնաս մնալը,
  • Մաշկի վերականգնողական շրջանի բացակայությունը,
  • Միջամտությունից հետո մաշկի ռադիկալ երիտասարդացումը։

Միջամտության արդյունքում մաշկը՝

  • Ձգվում է,
  • Փափկում է,
  • Դառնում է ավելի առաձգական և էլաստիկ,
  • Կնճիռները հարթվում են կամ դառնում ավելի սակավ և դժվար տեսանելի,
  • Վերականգնվում է մաշկի առողջ գունային երանգը,
  • Ընդգծվում է դեմքի օվալը,
  • Ձգվում են կրկնակզակն ու այտերը,
  • Հարակնային շրջանի մաշկը թարմանում է և ձգվում։

Միջամտության ցուցումներն են՝

  • Դեմքի օվալի և կրկնակզակի ուրվագծի կորուստը,
  • Կախված դեմքը՝ ծորացող մաշկով և պարանոցով (գրավիտացիոն պտոզ),
  • Միջհոնքային ծալքի առկայությունը և բերանի ծայրերի իջեցումը,
  • Հոնքերի իջեցումը,
  • Մաշկի ծերացումը,
  • Ստորին ծնոտի ուրվագծի կորուստը,
  • Կրկնակզակի առկայությունը,
  • Այտերի ուրվագծերի կորուստը,
  • Լանջաբացվածքի ծերացումը։

Միջամտությունից առաջ բժշկի խորհրդատվությունն անվճար է, հիշեցնենք, որ One Thera սարքավորմամբ դեմքի և մարմնի HIFU SMAS լիֆթինգ միջամտությունը կատարվում է միայն CosmoLab Clinics-ի Սարյան 19-21 հասցեի մասնաճյուղում։

Անվճար խորհրդատվության կարող եք գրանցվել զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։