Մաշկն էլ է սիրում կոկտեյլներ՝ մեզոկոկտեյլներ։
Ի՞նչ է մեզոկոկտեյլը
Մեզոթերապիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում միկրոդեղաչափերով մաշկի համապատասխան շերտ են ներմուծվում միատարր կամ բազմատարր նյութեր, որոնք կարող են ներառել վիտամիններ, միկրոէլեմենտներ, հիալուրոնաթթու, ամինաթթուներ, պեպտիդներ, լիպոլիտիկներ և այլ ակտիվ բաղադրիչներ, հե՛նց այս նյութերն էլ կոչվում են մեզոկոկտեյլներ։
Նյութի տեսակն ընտրվում է անհատական՝ կախված այս կամ այն կոսմետիկ խնդրից, ցուցումներից և հակացուցումներից։
Ինչպես նշվեց վերևում՝ մեզոթերապիան կատարվում է կոկտեյլների ներարկումով․ միջամտությունը ցուցված է կատարել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի մյուս հատվածների մաշկի երիտասարդացման համար։
Մեզոթերապիան կոսմետոլոգիայում ամենահայտնի ներարկումային միջամտություններից է, որի արդյունավետությունն ապացուցված է կլինիկական փորձով։
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքը բազմիցս ներկայացրել է իր մեզոթերապևտիկ նյութերի լայն տեսականին, այսօր ուզում ենք խոսել մեր կողմից ներմուծված, շուկայում նոր՝ գերմանական Hyalax ապրանքանիշի մեզոթերապևտիկ նյութերից։
Hyalax ապրանքանիշը պատկանում է գերմանական CITC Cosmetology International Trade ընկերությանը, որը հիմնադրվել է Գերմանիայի Բավարիա քաղաքում, 2010 թ․-ին։
Ընկերության արտադրանքը հիմնված է երկու հիմնաքարային սկզբունքների վրա՝ անվտանգության ու բարձր արդյունավետության։
Բոլոր արտադրանքներն անցնում են որակի մշտական և խիստ վերահսկողություն, որի շնորհիվ էլ համապատասխանում են եվրոպական և միջազգային ստանդարտներին։
Շուկայում նախորդիվ որպես նոր ապրանքանիշ ներկայացրել ենք Hyalax-ի հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատները՝ բիոռևիտալիզանտը՝ Hyalax Skin Revitalize, և դերմալ ֆիլերները՝ Hyalax Light-ը, Volume-ը և Lips-ը։
Այժմ ծանոթացեք նաև նոր մեզոթերապևտիկ նյութերին, որոնք կնպաստեն Ձեր մաշկի առողջ, խնամված և երիտասարդ տեսքի պահպանմանն ու խթանմանը։

Hyalax Eye Contour` հարակնային մեզոկոկտեյլ
Այս մեզոթերապևտիկ նյութը նախատեսված է հարակնային շրջանում արտահայտվող տարատեսակ կոսմետիկ խնդիրների շտկման համար, մասնավորապես՝
- Գունաբացում է հարակնային մուգ շրջանակները
- Նպաստում է ստորին կոպի ձգվածությանը
- Հարթում է մաշկի անհավասար գունավորումը
- Նպաստում է աչքերի կողային՝ սագաթաթի կնճիռների արտահայտվածության նվազմանը
- Շտկում է հարակնային այտուցվածությունը
- Հեռացնում է աչքերի տակի ճարպային ճողվածքները
- Նպաստում է միկրոշրջանառության լավացմանը
Ինչպես ցանկացած կոսմետոլոգիական միջամտություն, մեզոթերապիաները նույնպես ցուցված են կատարել կուրսային մոտեցմամբ․ այս դեպքում՝ 4-6 անգամ՝ 7-10 օր ընդմիջումներով։
Hyalax Meso Stretch` մաշկի վերականգնման գործընթացը խթանող մեզոկոկտեյլ
Սպիներ, ստրիաներ, մաշկի անհարթ ռելիեֆ, առաձգականության կորուստ և ծերացման նշաններ։ Այս մեզոկոկտեյլը այն դեպքերի համար է, երբ պետք է վերականգնել մաշկի ճիշտ կառուցվածքը և նպաստել արագ ռեգեներացիայի գործընթացին։
Ցուցումներ՝
- Սպիներ և ստրիաներ
- Մաշկի էլաստիկության կորուստ
- Պարանոցի և դեկոլտեի բարակ ու թորշոմած մաշկ
- Ուսերի, փորի և ազդրերի շրջանի մաշկի առաձգականության կորուստ
Ցուցված է կատարել 6-8 միջամտություն՝ յուրաքանչյուր 10 օրը մեկ։
Hyalax Meso Lift՝ մաշկի ձգող և երիտասարդացնող մեզոկոկտեյլ
Մեզոթերապիայի այս տեսակն այն դեպքերի համար է, երբ պետք է վերականգնել մաշկի կառուցվածքի և գործառույթների ամբողջությունը նախկին երիտասարդ տեսքն ու մաշկի ձգվածությունը հետ բերելու համար։
Այս հակատարիքային մեզոկոկտեյլը ցուցված է, երբ՝
- Մաշկին առկա են մանր կնճիռներ
- Նկատվում է առաձգականության և տոնուսի կորուստ
- Երբ դեմքի օվալը սկսել է փոխել իր ձևն ու դժվար նշմարելի են դառնում դեմքի ուրվագծերը
- Երբ նկատելի է գրավիտացիոն պտոզ՝ մաշկը կախվում է և թորշոմում
- Երբ կատարվում են այլ հակատարիքային միջամտություններ, և որպես կոմպլեքս հակազդում փնտրում եք այլ միակ մեզոթերապիան
Այն ցուցված է կատարել 4-6 միջամտությամբ՝ 7-10 օր միջակայքերով։
Hyalax V-Complex՝ խոնավացում, սնուցում և վերականգնում
Անունը հուշում է, որ այս մեզոկոկտեյլի ակտիվ վիտամինային կազմն ու ամինաթթուները միասին բուժական ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ նպաստելով․
- Մաշկում առկա ռեգեներացիոն գործընթացների ակտիվացմանը
- Մաշկի խոնավացմանը
- Սնուցմանը
- Ձգմանը
- Խաթարված շրջանառության լավացմանը
- Մանր կնճիռների ձգմանը
- Մաշկի էներգետիկ բալանսի կարգավորմանը
- Մաշկի «քրոնիկ հոգնածության» վերականգնմանը
Այս ամենին միանում է նաև հակաօքսիդանտային հատկությունն ու արդյունքում մաշկը փայլում է, թարմացած է, էլաստիկ ու ձգված։
Լավ արդյունքի համար մեզոթերապիան ցուցված է կատարել 4-6 անգամ՝ յուրաքանչյուր 7-10 օրը մեկ։
Hyalax Meso Hair` գլխամաշկի վիճակի լավացման, մազաթափության կանխման և նոր մազերի աճի խթանման համար նախատեսված մեզոկոկտեյլ
Շատերին է հետաքրքրում այս հարցը՝ արդյո՞ք արդյունավետ են գլխամաշկի մեզոթերապիաները, պատասխանը միանշանակ է՝ այո, եթե ցուցված է հենց Ձեր դեպքի համար։ Մինչ կպարզեք այդ հարցը մաշկաբանի անվճար խորհրդատվության ընթացքում՝ մենք ներկայացնենք այս նյութի գլխավոր առավելությունները, և թե որ դեպքերում է այն ցուցված՝
- Ոչ անդրոգենային մազաթափության
- Մազերի որակի անկման
- Սթրեսի, նյարդային խնդիրների և էնդոկրինոլոգիական հիվանդությունների ժամանակ նկատվող մազաթափության կամ մազերի աճի վերականգնման համար կատարվող թերապիաների կազմում
- Սեզոնային մազաթափության դեպքում
- Սեբորեային դերմատիտի դեպքում
- Նոր մազերի աճի խթանման համար
- Մազարմատների ամրացման համար
- Մազերի անառողջ տեսքի վերականգնման համար
- Մազերի խտության վերականգնման համար
- Քիմիական ներազդեցություն կրած մազերի դեպքում՝ որպես թերապևտիկ պաշտպանություն
- Մազերի բնական փայլի և առողջ տեսքի վերականգնման համար
Լավ արդյունքի համար ցուցված է կատարել 5-10 միջամտություն՝ 7 օր ընդմիջումներով, կամ՝ համակցել պլազմոթերապիայի հետ։
Hyalax Body Slim` լիպոլիտիկ մեզոկոկտեյլ
Այս մեզոկոկտեյլը նախատեսված է դեմքի և մարմնի տարբեր շրջաններում նուրբ պաստոզ և ֆիբրոզ ցելյուլիտի բուժման ու մարմնի տարբեր հատվածներում կուտակված ճարպային շերտի կրճատման համար։
Լիպոլիտիկները, որպես կանոն, կատարվում են կուրսային մոտեցմամբ, այս դեպքում 6-10 միջամտությամբ՝ 7-10 օր ընդմիջումներով։

Hyalax Argilerine՝ հակակնճիռային մեզոկոկտեյլ
Այս յուրահատուկ բաղադրակազմով մեզոթերապևտիկ նյութը կիրառվում է կնճիռների շտկման, կնճիռային ճաքերի շտկման և հակատարիքային միջամտությունների շարքում՝ որպես համակցված միջամտություն։
Նյութում առկա է Acetyl Hexapeptide 8 նյութը, որն իր ազդեցությամբ շատ նման է բոտուլոտոքսինի ազդեցությանը։ Argilerin-ը ունակ է ժամանակավոր կասեցնել նյարդամկանային սինապսին փոխանցվող իմպուլսը՝ կրճատելով մկանի կծկումը, որն իր հերթին նպաստում է նաև մկանային տվյալ հատվածներում մաշկային ճաքերի նվազեցմանը։
Միջամտությունը ցուցված է հետևյալ դեպքերում՝
- Հարակնային միմիկական կնճիռների առկայություն
- Ճակատային միմիկական կնճիռների առկայություն
- Հարբերանային կնճիռների առկայություն (կիսետային կնճիռներ)
- Գերքրտնարտադրության դեպքում
Արդյունավետության համար ցուցված է կատարել 2-4 միջամտություն։
Ձեզ նո՞ւյնպես ծանոթ են աչքերի տակ մուգ շրջանակները, մաշկի չորությունը, գունային անհավասարությունը, թորշոմածությունը, անփայլ տեսքն ու անհարթությունները, եթե այո, ապա այս մեզոթերապիան հե՛նց Ձեր միջամտությունն է։
Ցանկացած միջամտությունից առաջ բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։ Վստահե՛ք Ձեր առողջությունը միայն պրոֆեսիոնալ բժիշկներին։
Գրանցվել կարող եք՝ զանգելով 044 55 00 22 հեռախոսահամարով, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող կոճակին։