Դերմատոսկոպիան մաշկի նորագոյացությունների հետազոտման ժամանակակից սարքավորումային մեթոդ է, որն ունի բարձր ախտորոշիչ նշանակություն: Բոլորովին վերջերս մաշկային հիվանդությունների տարբերակված ախտորոշման համար անհրաժեշտ էր կատարել բիոպսիա՝ հաջորդող հիստոլոգիական հետազոտությամբ: Դերմատոսկոպիայի շնորհիվ հնարավոր է իրականացնել նորագոյացությունների տարբերակված ախտորոշում ՝ առանց մաշկը վնասելու:
Ի՞նչ է դերմատոսկոպիան
Դերմատոսկոպը մաշկաբանի օժանդակ սարքավորումների գործիքակազմի ամենակարևոր մասնիկն է: Այն դարձել է պիգմենտավոր և ոչ պիգմենտավոր ախտահարումների հուսալի գնահատման գործընթացի կարևոր մասը, ինչպիսիք են նևուսներն ու մելանոմաները՝ մաշկի քաղցկեղի սքրինինգի համատեքստում:
Դերմատոսկոպը նաև կարևոր գործիք է, երբ խոսքը վերաբերում է այլ ախտահարումների հայտնաբերմանը, ինչպիսիք են ներբանային գորտնուկները, հիպերտրոֆիկ ճարպագեղձերը կամ քոր առաջացնող տզերի վարակները:
Դերմատոսկոպիան կատարվում է հատուկ դերմատոսկոպիկ սարքի միջոցով: Սարքավորումը իրենից ներկայացնում է մեկ ակնոցով խողովակ, որի ներսում առկա է խոշորացույց՝ մինչև 10–20 անգամ խոշորացման հզորությամբ, թափանցիկ թիթեղ, չբևեռացված լույսի աղբյուր և հեղուկ գելային միջավայր:
Դերմատոսկոպի միջոցով հնարավոր է մանրամասն ուսումնասիրել մաշկի տարբեր շերտերի գույնը և միկրոկառուցվածքը՝ էպիդերմիսի, դերմո-էպիդերմալ հանգույցի, պապիլյար դերմիսի:
Սարքը հատկապես արդյունավետ է մաշկի մահացու հիվանդության՝ մելանոմայի ախտորոշման դեպքում: Դերմատոսկոպիայի միջոցով 90% դեպքերում կարելի է ախտորոշել մաշկի քաղցկեղի վաղ փուլը։ Բացի մելանոմայից, դերմատոսկոպիայի միջոցով հնարավոր է կատարել բարորակ կամ չարորակ բնույթի մաշկի ցանկացած նորագոյացությունների, բջիջների սահմանային վիճակների տարբերակված ախտորոշում։
Ի՞նչ դերմատոսկոպով է կատարվում հետազոտությունը «CosmoLab»-ում։
«CosmoLab»-ի մաշկաբանության բաժանմունքում դերմատոսկոպիկ հետազոտությունը կատարվում է գերմանական արտադրության, վերջին թողարկման Heine Delta 30 դերմատոսկոպով։
Ընդհանրապես, դերմատոսկոպի զարգացումն ու լայն կիրառումը մեծ ազդեցություն են ունեցել մաշկի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման վրա: Դրան նպաստել է նաև Հելմուտ Ա. Հայնեի անձնական պատմությունը, որը ներկայացնում ենք ստորև։
1989թ.-ին նա ուղեկցում էր իր կնոջը, երբ կինը հետազոտում էր մաշկի ակնհայտ ախտահարված հատվածը: Նա նկատեց, որ այն ժամանակ կիրառվող հետազոտության մեթոդները զգալի բացթողումներ ունեին պայծառության, սրության և կառավարման առումով. բժիշկ Օտտո Բրաուն-Ֆալկոյի օգնությամբ մշակվեց առաջին ձեռքի դերմատոսկոպը՝ DELTA 10-ը: Իսկ դերմատոսկոպիայով ախտորոշման ճշգրտությունը 55%-ից հասավ 90%-ի:
Այդ ժամանակից ի վեր դերմատոսկոպը դարձել է մաշկաբանական ախտորոշման անփոխարինելի բաղադրիչ ինչպես մաշկաբանների, այնպես էլ ընդհանուր բժիշկների համար: Այժմ, աշխարհի առաջատար երկրներում, ինչպես նաև մեզ մոտ՝ «CosmoLab»-ում տարբեր ծագման նորագոյացությունների ախտորոշումը կատարվում է Heine Delta 30 դերմատոսկոպով։
Դերմատոսկոպիա կատարելու հիմնական ցուցումներից մաշկի քաղցկեղի սքրինինգի շրջանակներում մաշկի ուռուցքների ախտորոշումն ու տարբերակումն է: Այնուամենայնիվ, դերմատոսկոպը առավել շատ է օգտագործվում մաշկի այլ հիվանդությունների հետազոտման համար: Իր օգտագործման հարմարության շնորհիվ այն կարող է կիրառվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, մեծ առավելություններ է տալիս մաշկի փոփոխությունների ուսումնասիրման հարցում, որոնք անզեն աչքին տեսանելի չեն:
Օրինակ ՝ դերմատոսկոպը օգնում է ճշգրիտ տարբերակել օտար մարմինները, ինչպիսիք են թելի մնացորդը կամ տիզի բերանի մնացած հատվածները: Պարազիտային վարակները նույնպես կարող են ճշգրիտ ախտորոշվել:
Մազերի և եղունգների ախտորոշումը ևս շատ պարզեցված է, քանի որ հնարավոր է հստակ տարբերակել այլ հիվանդություններից: Մաշկային դասական հիվանդությունների փոփոխությունները, ինչպիսիք են ատոպիկ էկզեման, պսորիազը, ռոզացեան կամ կարմիր տափակ որքինը, հաճախ արտահայտում են կլինիկական ասպեկտներ, որոնք ավելի լավ տեսանելի են դերմատոսկոպի օգնությամբ:
Մեր մաշկաբանության բաժանմունքում նորագոյացությունների հեռացումից առաջ կամ պարզապես անհրաժեշտության դեպքում կատարվում է դերմատոսկոպիկ հետազոտություն, բժիշկները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են՝ հարստացնելով գիտելիքներն ու փորձը։
Դերմատոսկոպիկ հետազոտության համար այցելություն կարող եք ամրագրել՝
Զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22
Կարդացե՛ք նաև՝
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում, մանրամասներ ամենահայտնի և անվտանգ մազահեռացման մեթոդի մասին՝ կարդալ ավելին։