Աշնանը մաշկն էլ ավելի շատ ունի ճիշտ ընտրված խնամքի կարիք, պատճառը ամռանից հետո՝ արևի վնասակար ճառագայթներից մաշկի արագ վերականգնման անհրաժեշտությունն է։
Ստորև ծանոթացեք այն բոլոր առաջարկներին, որոնցից կարող եք օգտվել այս աշնանը։
HIFU SMAS Lifting՝ մաշկի ոչ վիրահատական ձգման միջամտությունից օգտվեք 35% զեղչով
Այն թույլ է տալիս դեմքի պլաստիկ ձգումը վիրահատական միջամտությունների դասակարգումից տեղափոխել թերապևտիկ կոսմետոլոգիա։
HIFU SMAS ձգումը արդյունավետ և անվտանգ միջամտություն է, որը երիտասարդացնում է դեմքի մաշկն ու փափուկ հյուսվածքները։



Պլազմոթերապիա՝ հատուկ գնառաջարկ փաթեթների տեսքով
Պլազմոթերապիան մազաթափության կանխման և մաշկի տարատեսակ կոսմետիկ խնդիրների դեպքում կիրառվող ամենաանվտանգ և արդյունավետ միջամտությունն է։
Միջամտության հիմքում պացիենտի սեփական արյան թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումն է մաշկի համապատասխան շերտ։


Ուրվագծային պլաստիկա, 1մլ ֆիլերի արժեքը սկսած 65 հզ․ դրամից
Ֆիլերները հիալուրոնաթթվի հիմքով գելանման նյութեր են, որոնք կիրառվում են ներարկումային մեթոդով՝ խորը կնճիռների, գրավիտացիոն պտոզի (հյուսվածքների իջեցում), դեմքի և մարմնի այս կամ այն հատվածին ծավալ հաղորդելու և ասիմետրիաների շտկման համար։


Մաշկի պրոֆեսիոնալ խնամքը զեղչված արժեքներով
Սա այն միջամտությունն է, որը և՛ հաճելի է, և՛ օգտակար, և՛ ցուցված է պարբերական կատարման համար։
Իտալական Bioline JATO ապրանքանիշի պրեմիում դասի խնամքը զեղչված արժեքներով։ Կից ծանոթացեք նաև խնամքի մյուս տեսակներին։


Մաշկի հղկում․ դեմքի հղկման դեպքում նվեր պլազմոթերապիա
Մաշկի հղկումը երիտասարդացման/թարմացման յուրահատուկ միջամտություն է, որի ընթացքում առաջացած միկրոթերմալ վնասվածքները խթան են դառնում էլաստինի և կոլագենի սինթեզի համար՝ նպաստելով երիտասարդ, պիրկ և առաձգական մաշկի ձևավորմանը։
Մաշկի շերտերի մակերեսային և խորը աբլացիան օգնում է հարթել կնճիռները, հեռացնել պիգմենտային բծերը, սպիները, կերատոզը՝ մաշկին հաղորդելով առաձգականություն և միատարրություն։



Գնիջեցում ալեքսանդրիտային և դիոդային լազերային մազահեռացումների համար
Լազերային մազահեռացման մեթոդն այսօր ամենաարդյունավետն է համարվում, եթե իհարկե ճիշտ է ընտրվում։
Իսկ թե որ մեթոդն է առավել համապատասխանում ձեր մաշկին՝ ծանոթացեք այստեղ։




Այց կարելի է ամրագրել առցանց՝ սեղմելով էկրանին նշված շրջանակին կամ զանգով՝ 011 55 00 22, 044 55 00 22։




