Դեղին պիլինգ․ ամենն ինչ հարկավոր է իմանալ

Դեղին պիլինգը գործածվում է ինչպես մաշկի ծերացման նշանների դեմ պայքարի, այնպես էլ հետակնեի և գերպիգմենտացիայի բուժման միջոց: Այն ուժգին խթանիչ ազդեցություն ունի մաշկի բջջանքի վրա: Միաժամանակ պիլինգը բավականին փափուկ ազդեցություն ունի:

Ինչու՞ «դեղին»

Այս պիլինգի պաշտոնական անվանումն է ռետինոային, սակայն պացիենտներն այն դեղին են անվանում, քանի որ միջամտության ընթացքում դեմքին դեղին դիմակ է մնում: Այն նաև անվանում են «հանգստյան օրվա պիլինգ» դեմքի արագ ապաքինման պատճառով: Ապաքինման համար անհրաժեշտ է երկու օր: Այդ պատճառով շատ կանայք այս միջամտությանը գրանցվում են ուրբաթ օրը, իսկ երկուշաբթի արդեն վերադառնում են աշխատանքի թարմացած, կարծես հանգստյան օրերին ծովափում են եղել:

Դեղին պիլինգի առավելությունները

Արագ ապաքինում: Ամենակարևորն արդեն ասել ենք՝ կարճատև վերականգնման շրջան: Եթե ավելի ակտիվ բաղադրիչների դեպքում մաշկի վերականգնումն առնվազն մեկ շաբաթ է տևում, դեղին պիլինգից հետո այն տևում է ընդամենը 2 օր: Կարելի է անցկացնել ամբողջ տարին: Ապաքինման կարճատև շրջանի շնորհիվ այս պիլինգը կարելի է անցկացնել ամբողջ տարին, առանց ամառային դադարի: Այնուամենայնիվ, ամառն էլ կարող է տարբեր լինել: Արևի ճառագայթների բարձր ակտիվության շրջանում ընդհանրապես խորհուրդ չի տրվում պիլինգներ անցկացնել: Պիգմենտավորումը դեռ ոչ ոքի չի գեղեցկացրել: Փափուկ ազդեցություն: Դեղին պիլինգը ամենախնայողներից է, ուստի կարող է անցկացվել նույնիսկ երիտասարդ, բարակ կամ զգայուն մաշկի դեպքում: Արդյունավետ է, բայց մակերեսային: Ըստ անցկացման մեթոդների և զգացողությունների դեղին պիլինգը համարվում է մակերեսային, իսկ ըստ արդյունավետության հավասարվում է միջնաշերտային պիլինգներին: Այն ուժգին ազդեցություն ունի դեմքի մաշկի վրա՝ միաժամանակ բավականին փափուկ լինելով:

Դեղին պիլինգի թերությունները

Դեղին պիլինգի գործածությունն իր առանձնահատկություններն ունի: Կախված օգտագործման ընթացակարգից այն կարող է լինել մեկօրյա կամ երկօրյա: Առաջին դեպքում այն օգտագործում են օրվա երկրորդ կեսին և չեն լվանում, պացիենտը կոսմետոլոգից դուրս է գալիս՝ դեմքին քսուքային ռետինոային դիմակով: Դա կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել՝ անծանոթ մարդկանց առջև անհարմարության զգացում, հասարակական տրանսպորտից օգտվելու դժվարացում և այն: Երկրորդ, երկօրյա տեսակն անցկացվում է երկու փուլով, համապատասխանաբար՝ յուրաքանչյուրը մի քանի ժամ տևողությամբ, ուստի պահանջում է միջամտության համար հատկացված շատ ազատ ժամանակ:

Դեղին պիլինգի կատարման ընթացքը

Դեղին պիլինգից հետո վերականգնման շրջանը և այտուցվածությունն ավելի քիչ են: Այն կազմված է երկու փուլից՝ առաջին միջամտությունն անցկացվում է կլինիկայում (տևում է առնվազն 30 րոպե), երկրորդը՝ պացիենտը կարող է ինքնուրույն կատարել տանը՝ հետևելով բժշկի ցուցումներին և ավարտել պիլինգի ընթացքը լվանալով այն դեմքից։

Դեմքի պիլինգի պատրաստում`

Ցանկալի է անցկացնել նախապիլինգային պատրաստություն, քանի որ հակառակ դեպքում մաշկի եղջերացումը խոչընդոտելու է ռետինոային թթվի ներթափանցմանը և զգալիորեն նվազեցնելու է քիմիական պիլինգի ազդեցությունը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ տնային խնամք՝ 1-2 շաբաթվա ընթացքում հատուկ նյութերի օգտագործում: Կամ կարող է պիլինգից 3-4 օր առաջ բժշկական կենտրոնում նախապիլինգային խնամք իրականացվել:

Հետպիլինգային խնամք`

Դեղին պիլինգի միջամտությունից հետո մաշկը ցանկալի է մաքրել չեզոք օճառով: Թեփոտվածության նվազեցման և մաշկի խոնավեցման նպատակով պիլինգից հետո առաջին 5-7 օրը օգտագործվում է բժիշկի խորհուրդ տրված հետպիլինգային խնամքի միջոցները: Տարածման հաճախականությունը որոշվում է անհատական, 2-4 օր կամ ավելին ըստ անհրաժեշտության: Գերպիգմենտավորման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում արևապաշտպան միջոցներ օգտագործել, խուսափել արևի տակ երկարատև գտնվելուց պիլինգից հետո 1 ամսվա ընթացքում:

Բաղադրությունը`

Կախված դեղին պիլինգի տեսակից, բաղադրությունը տարբեր է, սակայն բոլորի հիմքում ռետինոային թթուն է:

Ռետինոային թթուն արդյունավետ ներթափանցում է մաշկի խորը շերտեր, խթանում է կոլագենի արտադրությունը, մաշկի սնուցման և խոնավեցման գործընթացները, ինչպես նաև խոչընդոտում է ատիպիկ բջիջների առաջացումը և բարելավում մազանոթներում միկրոշրջանառությունը (այսինքն, խթանում է սնուցող նյութերի մատակարարումը մաշկի բջիջներ): Բացի ռետինոաթթվից, դեղին պիլինգը կարող է պարունակել ազելաինաթթու, ֆիտինաթթու, կոյաթթու, վիտամին C:

Ազելաինաթթուն էսթետիկ բժկության մեջ օգտագործվում է ակնեի բուժման, ճարպագեղձերի գերֆունկցիայի նվազեցման, գերպիգմենտավորման վերացման նպատակով:

Ֆիտինաթթուն բնական ամենաարդյունավետ հակաօքսիդանտներից մեկն է: Մաշկի վրա ունի գունաբացող ազդեցություն, կանխում է բորբոքային ռեակցիաները, պիգմենտի առաջացումը, խթանում է մաշկի նորացման գործընթացները:

Կոյաթթուն հակաօքսիդանտ է, ունի գունաբացող ազդեցություն, ոչ միայն նվազեցնում է մելանինի ազդեցությունը, այլ նաև թույլ է տալիս պիլինգին թեփուկազատել մաշկը:

C վիտամինը անհրաժեշտ է կոլագենի արտադրության համար, պահպանում է մաշկի տոնուսը: Այն կատարում է հակաօքսիդանտի դեր, պահպանում տեղային իմունիտետը, նպաստում վերքերի և այրվածքների ապաքինմանը, դերմատիտների շտկմանը: C վիտամին պարունակող կոսմետիկ միջոցների շնորհիվ զգալիորեն բարելավում է մաշկի գույնը և հարթվում կազմվածքը, անհետանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ , տարիքային կամ հորմոնային փոփոխություններից առաջացած մուգ բծերը, դանդաղում է ազատ ռադիկալների առաջացումը և մաշկի ծերացումը:

Ինչպե՞ս է դեղին պիլինգը ազդում մաշկի վրա.

Շատ պացիենտներ դեղին պիլինգը սիրում են այն պատճառով, որ միջամտությունից անմիջապես հետո մաշկը արևայրված գույն է ստանում: Դրանից հետո երկու օր ակտիվ թեփուկազատում է լինում, որից հետո մնում է մաշկի առողջ վարդագույն երանգը և կատարելապես հարթ մաշկը: Բծերը, սպիները, հետակնեն, ծակոտիները պիլինգից հետո պակաս նկատելի են դառնում: Ակտիվանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը: Վերանում են մանր դիմախաղային կնճիռները, նվազում է ավելի խորը տարիքային կնճիռների արտահայտվածությունը:

Դեղին պիլինգի օգտագործման ցուցումները.

• Մանր և խորը կնճիռների շտկում;
• Տարիքային փոփոխությունների կանխարգելում;
• Ֆոտոծերացում;
• Գերպիգմենտավորում;
• Ակնե;
• Հետակնե:

Դեղին պիլինգի օգտագործման հակացուցումները.

• Հղիություն կամ կրծքով կերակրման շրջան;
• Լյարդի անբավարարություն;
• Համակարգային ռետինոիդների օգտագործում (իզոռետինոիդ);
• Հերպեսի կամ այլ դերմատոզների սրացում;
• Զգայուն մաշկ;
• Պիլինգի շրջանում բորբոքային գործընթացներ;
• Ռոզացեա;
• Ադապալենի կամ ռետինոլի այլ ածանցյալների արտաքին օգտագործում՝ գերռեակցիայից խուսափելու նպատակով;
• Բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն:

Հնարավոր բարդացումները.

• Երկար պահպանվող այտուց;
• Գերպիգմենտավորում;
• Ալերգիկ ռեակցիաներ:

Արդյունքը և դրա պահպանումը.

Դեղին պիլինգը, որպես կանոն անցկացվում է տարին 1-2 անգամ: Բջջաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մաշկի բջջանքի վրա խթանիչ ազդեցությունը պահպանվում է միջամտությունից հետո 6 ամսվա ընթացքում: Որոշ դեպքերում կոսմետոլոգները խորհուրդ են տալիս միջամտությունը ավելի վաղ կրկնել՝ արդյունքը ամրապնդելու համար: Սա կախված է մաշկի վիճակից:

«CosmoLab»-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում իրականացվող պիլինգների արժեքները ներկայացված են www.cosmolab.info հղմամբ, մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։՝