Ուրվագծային պլաստիկա. այս միջամտությունն իրականացվում է մաշկի մեջ գել-ֆիլերների՝ լցոնիչների ներարկման միջոցով, որոնք լայնորեն տարածվում են հետևյալ կոսմետիկ միջամտություններն իրականացնելու նպատակով՝ կնճիռների դեմ պայքար, հյուսվածքների ծավալի լրացում, շուրթերի ձևի փոփոխություն, դեմքի և մարմնի էսթետիկական արատների վերացում: Մասնագետի հմուտ ձեռքերում ուրվագծային պլաստիկայի արդյունքը նման է պլաստիկ վիրահատության արդյունքի, սակայն ամենակարևորն այն է, որ այս մեթոդն անցավ է, չի ենթադրում սպիներ և հետվիրահակատական վերականգնում:
Ուրվագծային պլստիկա՝ մեթոդի նկարագրությունը
Ուրվագծային պլաստիկա իրականացնելու միջոցն ընտրելիս մասնագետն առաջին հերթին հիմնվում է իր փորձի և կլինիկապես ապացուցված անվտանգության վրա: Այս պահանջներին համապատասխանում են ստաբիլիզացված հիալուրոնաթթվի և կոլագենի հիմքով նյութերը: Այս նյութերը մեր մաշկի բնական բաղադրիչներն են, այդ պատճառով դրանց հիմքով գել ֆիլերները մաշկն ընդունում է առանց որևէ խնդիր՝ չառաջացնելով ալերգիկ դրսևորումներ կամ մերժման ռեակցիաներ: Այս գելերի հիման վրա նյութերը կենսավերամշակվող են, այսինքն՝ ժամանակի ընթացքում լուծվում են և դուրս բերվում օրգանիզմից: Լուծվելու հատկությունն էլ որոշում է այս մեթոդի անվտանգությունը: Ուրվագծային պլաստիկան պացիենտին հնարավորություն է տալիս ձևավորելու իր արտաքինը՝ համապատասխան նորաձևության և գեղեցկության մասին իր պատկերացումների, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են: Այսպես, օրինակ, եթե այսօր բոլորը նախընտրում են թմբլիկ փափուկ շուրթեր, վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Գել-ֆիլերները արտադրվում են բազմաթիվ հայտնի գիտական լաբորատորիաներում, անվտանգ են և համապատասխանում են ուրվագծային պլաստիկայի «ոսկե չափորոշիչներին»:
Ուրվագծային պլաստիկայի մասնագետի գործիքակազմում պետք է լինեն տարբեր նյութակազմվածքի մի քանի միջոցներ՝ տարբեր խնդիրների լուծման համար, ինչպսիք են ճակատի ծալքերի, աչքերի անկյուններում այսպես կոչված «սագաթաթի կնճիռների», քիթ-շուրթային ծալքի վերացումը, դեմքի ծավալի վերականգնումը և շուրթերի ձևավորումը: Ուրվագծային պլաստիկան դեմքը կատարյալ վիճակում պահպանելու առաջադեմ մեթոդիկան է: Ուրվագծային պլաստիկան թույլ է տալիս արագ և արդյունավետ ձերբազատվել հոգնեցրած կնճիռներից՝ չպահանջելով պլաստիկ վիրահատությունների վիրաբուժական միջամտությունները: Ուրվագծային պլաստիկան միջամտություն է նրանց համար, ով ուզում է երիտասարդ տեսք ունենալ՝ շատ ժամանակ չծախսելով:


Ուրվագծային պլաստիկա՝ մեթոդի առավելությունները
• Անվտանգություն՝ միջոցները ալերգիկ ռեակցիաներ գրեթե չեն առաջացնում:
• Գել-ֆիլերների կենսավերամշակումը՝ ժամանակի ընթացքում լուծվում են:
• Դեմքի ծերացման գործընթացների արտահայտման շտկում:
• Միջոցների լայն տեսականին թույլ է տալիս ստեղծագործ մոտենալ պացիենտի դեմքի ձևավորմանը, փաստացի մասնագետը քանդակագործի պես կարող է ընդգծել ցանկացած արտաքինի առավելությունները և ծածկել թերությունները:
Ուրվագծային պլաստիկա՝ ցուցումներ
• Բոլոր տեսակի կնճիռների վերացում՝ ճակատային, հարակնային, շուրթերի շրջանի կնճիռների:
• Քիթ-շուրթային և «մարիոնետի» (շուրթերի անկյուններից դեպի կզակը իջնող) ծալքերի վերացում:
• Դեմքի ծավալի վերականգնում՝ այտոսկրերի և կզակի շրջանում:
• Շուրթերի ծավալի շտկում:
• Ջրծաղիկից, ակնեից հետո պացիենտի դեմքին մնացած թերությունների շտկում:
• Դեմքի և մարմնի մաշկի թերությունների, օրինակ՝ լիպոսակցիայից հետո անհարթությունների վերացում:
Ուրվագծային պլաստիկա՝ հակացուցումներ
• Արյան մակարդելիության խանգարումների հետ կապված հիվանդություններ:
• Հակամակարդիչների ընդունում:
• Սուր շրջանում տարբեր հիվանդություններ:
• Ենթադրվող ներարկման շրջանում բորբոքային պրոցեսներ:
• Հղիություն կամ կրծքով կերակրման շրջան:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում իրականացվող ուրվագծային պլաստիկայի արժեքները, ինչպես նաև կիրառվող նյութերը ներկայացված են www.cosmolab.info հղմամբ, մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։
Մինչև 30% լազերային մազահեռացման անհատական զեղչեր բոլորի համար:
Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր




Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը