VenusVivaTM-ը ոլորտում առավելագույն ճկունության կարգավորումներ ունեցող մաշկի հղկման և վերամոդելավորման համապիտանի սարք է: NanoFractionalRF և SmartScanTM տեխնոլոգիաներն օգտագործող այս սարքը առաջին և միակ ֆրակցիոն ռադիոհաճախական համակարգն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել տարատեսակ թերությունների վերացման նպատակով կիրառվող աբլացիայի և կոագուլացիայի բնութագրերը: VenusVivaTM սարքը թույլ կտա մաշկի հղկման բոլոր սարքավորումները փոխարինել մեկ սեղանի սարքով: Միջամտություններն անվտանգ են մաշկի բոլոր տիպերի համար և նվազագույն վերականգնում են պահանջում:
Սարքը թույլ է տալիս լուծել կոսմետոլոգիայի ամենապահանջված խնդիրները.
• թույլ է տալիս իրականացնել վերին և ստորին կոպերի ձգում;
• մաշկը դարձնում է առաձգական
• վերացնում է խորը կնճիռները՝ քիթ-շրթային ծալքը;
• մոդելավորում է դեմքի ճշգրիտ ուրվագիծը;
• վերացնում է սպիներն ու ձգումները;
• ուղղում է մաշկի ռելյեֆը;
• վերացնում է հետակնեն՝ ակնեից հետո մնացած հետքերը;
• ձգում է կրկնակզակը;
• ձևավորում է դեմքի կատարյալ օվալ. վերացնում է կախված այտերը, ձևավորում ստորին ծնոտի ճիշտ գիծը:
Առաջին անգամ առանց վիրահատական միջամտության լուծվում է երկու խնդիր. բարելավում է մաշկի որակը և տեղի է ունենում հզոր լիֆթինգ:
Աշխատանքի սկզբունքը
VenusViva-ն անվտանգ է մաշկի բոլոր տիպերի համար և աշխատում է հեղափոխական NanoFractionalRFTM և SmartScanTM տեխնոլոգիաների հիման վրա: VenusViva-ն գերազանց արդյունք է ապահովում՝ շնորհիվ այցելուի համար նվազագույն անհարմարություններ պատճառող մաշկի տաքացման:
Ի՞նչ ակնկալել:
Թե՛ ժամանակի ծախսը, թե՛ միջամտությունից անհարմարությունը նվազագույն են: Դուք հարթ, մաքուր և երիտասարդ տեսք ունեցող մաշկ կունենաք 15 րոպե տևողությամբ 3-4 հանդիպումից հետո:
Ի՞նչն է արդյունք ապահովում:
1. Ֆրակցիոն աբլացիայի (մաշկի բջիջների մասնակի գոլորշացման) շնորհիվ լազերային խղկման ազդեցություն: Սարքը հետևողականորեն ծակոտում է մաշկը՝ ստեղծելով առողջ մաշկով շրջապատված մանրադիտակային վնասվածքներ: Վնասված հատվածներն ակտիվանում են և տեղի է ունենում մաշկի բջիջների ռեգեներացիա (նորացում), արտադրվում են կոլագեն և էլաստին: Ապաքինումը տևում է 1-2 օր, այսպիսով՝ այցելուն կարող է ապրել իր համար սովորական օրակարգով (վերականգնման շրջան չի պահանջվում):
2. Սպիտակուցի կոագուլացիայի հաշվին ոչ վիրահատական ձգման ազդեցություն: Ռադիոհաճախական ճառագայթումը տաքացնում է հյուսվածքները՝ խթանելով սպիտակուցային միացությունների բնափոխումը (կոագուլացիան): Բնափոխվելով սպիտակուցը բնական ճանապարհով ձգում է մաշկը:
3. Իմպուլսային-մագնիսական ճառագայթման հաշվին լրացուցիչ ազդեցություն: Մագնիսական ճառագայթման հաշվին հյուսվածքների վրա ազդեցությունը վերականգնում է մաշկի կորցրած առաձգականությունը:
Միջամտության հակացուցումներն են.
• Օնկոլոգիական հիվանդություններ;
• Հղիության և կրծքով կերակրման շրջան;
• Ալկոհոլային կամ թմրանյութային մոլուցքներ;
• Մաշկի քրոնիկական բորբոքուման գործընթացներ;
•Կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ և հոգենյարդաբանական հիվանդություններ;
• Կելոիդ սպիների առկայություն;
•Ածխածնային գելի բաղադրիչների կամ կարբոնաթթվի հանդեպ ալերգիկ հակազդեցություն;
• Աուտոիմունային խանգարումներ;
• Շաքարային դիաբետ:
Քանի որ կայքում միջամտության մասին ինֆորմացիան շատ է՝ խորհուրդ ենք տալիս մոտենալ անվճար բժշկական խորհրդատվության, բժիշկն առաջնային զննում կիրականացնի և մանրամասն կներկայացնի բուժման էությունն ու ակնկալվող արդյունքը։ Միջամտության արժեքը սկսվում է 7000 դրամից։
Տեխնոլոգիան
VenusVivaTM սարքը ներառում է երկու գլխիկ՝ ռադիոհաճախական NanoFractionalRF գլխիկը՝ մաշկի հղկում և աբլացիա պահանջող միջամտությունների համար, ինչպես նաև DiamondPolarTM գլխիկը՝ կնճիռների ոչ ինվազիվ հարթեցման համար:
NanoFractionalRFTM գլխիկը.
• նախատեսված է մաշկի հղկման համար, որը բարելավում է հետակնե և այլ տեսակի սպիների, ստրիաների, ռոզացեայի, դիսքրոմիայի, խորը կնճիռների, լայնացած ծակոտիների, մաշկի անհամարթ մակերևույթի արտաքին տեսքը և մաշկի բոլոր տեսակների պիգմենտացիայի խանգարումները:
• Հրապարակված կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին միջամտությունից չորս շաբաթ անց ազդեցության ամբողջ մակերևույթը, ստրիաների երկարությունն ու լայնությունը նշանակալիորեն նվազել են համեմատ սկզբնական մակարդակի (p<0,001): Այցելուների բավարարվածության աստիճանը՝ «Բավարարված» և «Շատ բավարարված» գնահատականներով, կապված մակերևույթի, չափերի և ընդհանուր բարելավման հետ կազմել է համապատասխանաբար 96,67%, 93,94% և 96,97:
• Այլ կլինիկական հետազոտություն նշում է, որ NanoFractionalTM գլխիկն արդյունավետ է մաշկի մակերևույթի և պիգմենտացիայի դրսևորումների բարելավման հարցում:
Ծայրակալի արտոնագրված տեխնոլոգիա
• Ոլորտում ամենամեծ բծի մակերեսով և մինչև 700 իմպուլս առաքում ապահովող ծայրակալ:
• Էներգիան անցնում է յուրաքանչյուր էլեկտրոդի ծայրով և խորը ներթափանցում հյուսվածքներ:
• Էներգիան տարածվում է էլեկտրոդների ներազդման փոքր մակերեսներով (150×20 միկրոն) ծայրակալի էներգիայի խտության փոփոխականության պայմաններում՝ նվազեցնելով հետբորբոքային գերպիգմենտացիայի ռիսկերը և պահպանելով կոնտակտի շրջանների միջև չվնասված հատվածները, ինչն ապահովում է ապաքինման նվազագույն ժամանակահատված, միջամտությունից հետո հյուսվածքի համաչափ տեսք և վերականգնման նվազագույն շրջան:
• Հետադարձ իմպուլսի բացակայությունը նպաստում է էներգիայի ավելի միատարր առաքմանը, ինչի արդյունքում միջամտությունները դարձնում է ավելի անվտանգ և ապահովում կայուն կլինիկական արդյունքներ:
SmartScanTM տեխնոլոգիա
• Օգտագործում է միջամտության նմուշի ընտրության եզակի ալգորիթմ, ինչը բժիշկին թույլ է տալիս անհատական կարգավորումներ անել՝ միջամտության ընթացքում առավելագույն վերահսկողություն և ճկունություն ապահովելու նպատակով:
• Ֆրակցիոն մեթոդով կատարում է վերնամաշկի և ենթամաշկի աբլացիա և կոագուլացիա՝ ապահովելով մաշկի հղկման բարձր արդյունավետություն տարբեր վիճակների դեպքում՝ չափավորից ծանր:
• Բացառում է լրացուցիչ գլխիկների օգտագործումը կամ դրանց փոփոխությունը միջամտության ընթացքում, ինչը կրճատում է միջամտության տևողությունը, այն ավելի դյուրին և տնտեսապես արդյունավետ դարձնում՝ մեծացնելով ներդրումների շահավետությունը:
DiamondPolarTM գլխիկ՝ (MP)2 տեխնոլոգիայով
• Գլխիկի աշխատանքի հիմքում (MP)2 արտոնագրված տեխնոլոգիան է, որը միավորում է բազմաբևեռ ռադիոհաճախական ճառագայթման և իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը չափավոր կամ ծանր աստիճանի կնճիռների և ծալքերի հարթեցման համար:
• Բազմաբևեռ ռադիոհաճախական ճառագայթումն օգտագործում է էներգիայի համաչափ առաքման և հյուսվածքների՝ մինչև խորը շերտերը միատարր տաքացման բարդ ալգորիթմ՝ թույլ տալով արագ և անվտանգ կուտակել ջերմությունը և հեշտությամբ պահպանել թերապևտիկ ջերմաստիճանը միջամտության ողջ ընթացքում:
• Բազմաբևեռ ռադիոհաճախականության ազդեցությունն ուժգնացվում է իմպուլսային էլեգտրամագնիսական դաշտերի՝ գլխիկի էլեկտրոդների միջոցով ազդող ոչ ջերմային տեխնոլոգիայի կիրառմամբ:
• Էլեկտրոդների եզակի դասավորությունը թույլ է տալիս միջամտությունն անցկացնել աչքերի շուրջը, այտոսկրերի երկայնքով և այլ փոքր մակերեսներով հատվածների վրա:
• Այս գլխիկի օգտագործմամբ միջամտությունները հարմարավետ են և վերականգնում չեն պահանջում, ընդ որում՝ ռադիոհաճախականության տեխնոլոգիայի անվտանգությունն ապացուցված է մաշկի բոլոր տիպերի համար:
Քանի որ կայքում միջամտության մասին ինֆորմացիան շատ է՝ խորհուրդ ենք տալիս մոտենալ անվճար բժշկական խորհրդատվության, բժիշկն առաջնային զննում կիրականացնի և մանրամասն կներկայացնի բուժման էությունն ու ակնկալվող արդյունքը։ Միջամտության արժեքը սկսվում է 7000 դրամից։
CosmoLab-ում միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, առաջնային զննման համար գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։