Արդյո՞ք ցավոտ է լազերային մազահեռացումը․ մի՞ֆ թե՞ իրականություն

Արդյո՞ք ցավոտ է լազերային մազահեռացումը․ մի՞ֆ թե՞ իրականություն

Մեթոդի էությունը

Մտածելով լազերային էպիլացիայի մասին, բազմաթիվ կանանց մոտ հարց է առաջանում. արդյո՞ք այս միջամտությունը ցավոտ է և ինչի՞ց են կախված ցավի զգացողությունները: Սկսենք այն բանից, թե ինչպես է աշխատում լազերային էպիլացիան, որպեսզի կարողանանք գնահատել միջամտության ցավոտ լինելը: Մասնագետի խորհրդատվությունից հետո ձեզ կուղղորդեն առանձնասենյակ և կպատրաստեն միջամտությանը: Մարմնի որոշակի հատվածի լազերային ճառագայթման ընթացքում մաշկին փոքր ընդմիջումներով լույս է ընկնելու: Քանի որ մազն ու մազարմատը պարունակում են լույսը կլանող մելանին գունանյութ, մաշկը համեմատաբար անվտանգ ազդեցություն է ստանում: Լազերն արագ լուսարձակումներով տաքացնում է մազն ու մազի սոխուկը, ինչը անցանկալի մազի ոչնչացման և հետագայում թափվելու պատճառ է դառնում:

Ինչի՞ց է կախված ցավի զգացողության ուժգնությունը:

Ցավի զգացողության ուժգնությունն առաջին հերթին կախված է ցավազգայունության շեմից, ինչպես նաև սարքավորման որակից: Հարկ է նաև նշել, որ մարմնի տարբեր մասեր տարբեր քանակության ցավային ընկալիչներ ունեն, հետևաբար, բիկինի հատվածի և ոտքերի էպիլացիայի զգացողությունները տարբեր կլինեն: Հարցին միանշանակ պատասխան չկա, քանի որ մի մարդու համար ուժեղագույն ցավ է անգամ մոծակի խայթոցը, իսկ մյուսն այն նույնիսկ չի նկատում: Լազերային էպիլացիայի ընթացքում զգացողությունը տհաճ է, սակայն այն չի կարելի ցավոտ անվանել: Այն ավելի շատ նման է թեթև կսմթելուց առաջացած տհաճ զգացողությանը:

Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ ցավի զգացողությունը կախված է նաև լազերի տեսակից: Օրինակ՝ ամենահաճախակի օգտագործվող ալեքսանդրիտային լազերը ցավի զգացողություն չի պատճառում: Իսկ նեոդիմայինը, որն օգտագործվում է թուխ մաշկից բաց երանգի մազերի հեռացման համար, կարող է ցավի զգացողություն պատճառել: Բարեբախտաբար, լազերային էպիլացիայի դեպքում ցավազրկում է կատարվում: Այսպիսով, միջամտությունը հաճելի չէ, բայց հնարավոր ցավը սովորաբար կապված է ծանր դեպքերի, հնացած սարքավորման կամ վատ մասնագետի հետ:Եթե դուք բաց մաշկ ոնեք և մուգ շագանակագույն կամ սև մազեր, ապա վախենալու առիթ չունեք:

Միջամտության ընթացքում լազերային ճառագայթի կարգավորումը ցավի զգացողությունը նվազեցնելու նպատակով

Անցավ լազերային էպիլացիա առաջին հերթին ապահովում է լազերի սառեցման համակարգը և մաշկի գույնի համապատասխան ճառագայթի կարգավորման հնարավորութունը: Կարգավորման հնարավորություն ունեցող լազերների շարքին են պատխանում ալեքսանդրիտային և դիոդային լազերները: Բանն այն է, որ լազերն արձակում է որոշակի երկարության ճառագայթներ: Այս երկարությունը կարելի է կարգավորել՝ ցավի զգացողությունը նվազեցնելու նպատակով կամ մաշկի առանձնահատուկ տիպի հետ կապված:

Միջամտության համար նախատեսված հատուկ քսուք

Բիկինիի կամ անութափոսերի լազերային էպիլացիայից առաջ ցավից խուսափելու նպատակով մաշկին տարածվում է հատուկ գել, որը մեղմացնում է լազերի ազդեցությունը և աննշան դարձնում ցավի զգացողությունը: Գրեթե բոլոր ցավազրկողները պարունակում են լիդոկաին, որն օգտագործվում է տարբեր դեղամիջոցների ներմկանային ներարկման ժամանակ ցավը նվազեցնելու նպատակով:

Արդյո՞ք ցավոտ է լազերային էպիլացիան:

Եկե՛ք առանձնահատուկ խոսենք առավել հաճախ անցանկալի մազածածկույթ ունեցող մարմնի մասերի մասին և իմամանք, թե որքան ցավոտ է այդ մասերում մազահեռացումը:
Դեմք

Կախված մաշկի հաստությունից՝ դեմքի մազահեռացումը կարող է ինչպես թեթևակի ցավոտ լինել, այնպես էլ անտանելի: Հաշվի առնելով, որ դեմքի էպիլացիայի առավելագույն տևողությունը 10 րոպե է, աննշան ցավին դիմակայելը հնարավոր է: Պետք է հիշել, որ լազերը չպետք է ազդի աչքերի վրա, այլապես կարող եք կորցնել տեսողությունը: Եթե տեսնում եք, որ մասնագետը ձեզ աչքերի պաշտպանության միջոցներ չի առաջարկում, անպայման պահանջե՛ք այն:

Կրծքավանդակ և փորի հատված

Կանացի կուրծքը հազվադեպ է անցանկալի մազածածկույթ ունենում, սակայն արեոլաների շուրջը աննշան քանակության մազերը լուրջ խնդիր են դառնում ոչ միայն այն պատճառով, որ դա գեղեցիկ չէ, այլ նաև այն պատճառով, որ արեոլաները պարունակում են նույն մելանին գունանյութը, որը գունավորում է մազերը և կլանում լուսային ճառագայթը: Հե՛նց այդ պատճառով կնոջ կրծքի մազերի հեռացումը կարող է լինել բավականին ցավոտ կամ տհաճ: Իսկ տղամարդկանց կրծքավանդակի էպիլացիան ոչ միայն 40 րոպե է տևում, այլ նաև բավականին անհարմարություն է պատճառում, քանի որ մազերը բազմակի անգամ ավելի հաստ են, քան կանանց մոտ: Փորի հատվածի էպիլացիան գրեթե անցավ է, ուստի միջամտության ընթացքում մասնագետը կարող է չկիրառել սառեցնող քսուքներ:

Մեջք

Մեջքի լազերայի էպիլացիան անցավ է, սակայն անհրաժեշտ է հիշել, որ շատերի մեջքը ծածկված է խալերով, որոնք մելանինի «պահոցներ» են: Այս դեպքում ձեզ կամ կմերժեն անցկացնել միջամտությունը, կամ կօգտագործեն բոլոր հնարավոր ցավազրկող միջոցները, քանի որ լազերը չափազանց տաքացնելու է նշված հատվածները:

Ձեռքեր

Եթե ձեռքերի վրա չկան մեխանիկական վնասվածքներ, մաշկը չափազանց բարակ չէ և չկան խալեր, միջամտությունն անցավ կլինի: Ամեն ինչ կախված է լազերի ճիշտ կարգավորումներից և ցավազգացության շեմից:

Բիկինիի հատված

Առավել ցավոտ է բիկինիի մազահեռացումը: Բանն այն է, որ այս հատվածում գտնվում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ, իսկ մաշկը նվազագույն հաստություն ունի: Ըստ այս հատվածի լազերային էպիլացիա անցկացրած կանանց մեկնաբանություների, առավել ցավոտ է ամոթաշուրթերի մազահեռացումը, ուստի առանց ցավազրկող քսուքի միջամտությունը հնարավոր չէ: Հաշվի առեք, որ բիկինի հատվածի էպիլացիան տևում է առավելագույնը 20 րոպե, իսկ միջամտությունից հետո ցավն արագ է անցնում:

Ոտքեր

Ոտքերի լազերային էպիլացիան անցավ է համարվում, քանի որ մաշկն այստեղ այդքան շատ նյարդային վերջավորություններ չունի, սակայն ոսկրային հատվածներում հնարավոր է զգայունության ուժեղացում: Ցավը կարող է առաջանալ միայն եթե դուք բարակ մաշկ ունեք կամ լազերը սխալ է կարգավորված:

Անցավ էպիլացիայի կանոնները. խորհուրդներ

Էպիլացիայի նորագույն մեթոդները նվազագույնի են հասցնում ցավի զգացողությունը, սակայն եթե չհետևեք որոշակի կանոնների, մասնագետի բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն: Ահա էպիլացիայի ժամանակ ցավը նվազեցնելուն նպաստող գործողությունների ցուցակը.

1. Լազերային էպիլացիայից 2-3 շաբաթ առաջ հրաժարվեք արևայրուքից և սոլյարիից. տանից դուրս գալուց առաջ արևապաշտպան միջոց օգտագործե՛ք, որպեսզի նվազագույնի հասցնեք ուլտրամանուշակագույն ճառագայթման չափաբաժինը:

2. Էպիլացիայից 2-3 օր առաջ մշակվող հատվածը սափրե՛ք ածելիով, որպեսզի մազերը հասցնեն անհրաժեշտ երկարության աճել (3-4 մմ):

3. Հրաժարվե՛ք մազի սոխուկի ամբողջականությունը խախտող մազահեռացման այլ միջոցներից (մեղրամոմ, շուգարինգ, էլեկտրոէպիլացիա և այլն):

4. Եթե միջամտությունը դեմքի վրա է, հրաժարվե՛ք ցանկացած տեսակի կոսմետիկայի օգտագործումից, այլապես հնարավոր են այրվածքներ և այլ կողմնակի ազդեցություններ:

5. Միջամտությունից մեկ շաբաթ առաջ ավարտե՛ք ցանկացած տեսակի դեղամիջոցների օգտագործումը; եթե դա հնարավոր չէ, անպայման տեղյակ պահե՛ք էպիլացիա անցնացնող մասնագետին:

6. Բիկինիի կամ խորը բիկինիի էպիլացիայի պատրաստվելիս սպիտակ գույնի ներքնազգեստ կրե՛ք, որպեսզի ճառագայթը կլանի միայն մազը: Էպիլացիան նշանակե՛ք դաշտանի ավարտից մի քանի օր հետո, քանի որ այդ օրերին ցավազգացության շեմն առավելագույնն է (դուք ավելի քիչ եք ցավ զգում):

CosmoLab-ում միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, առաջնային զննման համար գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Գոհար Հովհաննիսյան
Շողեր Պողոսյան
Վարդուհի Դավթյան
Գայանե Հավակիմյան
Աշխեն Դանիելյան