երիտասարդացում

Ո՞ր միջամտություններն են ցուցված 30-ից հետո

30 անց անձանց համար դեմքի կոսմետիկա

Դեմքի մաշկի վիճակի վատթարացումը կանանց մեծամասնությունը նկատում է 30 տարեկանից հետո: Իհարկե, շատ բան կախված է ժառանգականությունից, վնասակար սովորություններից և կենսակերպից: Որոշ բախտավոր կանայք մինչև 40 վայելում են առանց կնճիռների հարթ և պիրկ մաշկը: Ցավոք, սա ոչ թե կանոն է, այլ բացառություն: Այս տարիքում մաշկին անհրաժեշտ է որակյալ խնամք և դեմքի կոսմետոլոգիական միջամտություններ: 30-ից հետո անհրաժեշտ է մաշկին առավելագույն ուշադրություն հատկացնել՝ դրա ծերացման գործընթացը դանդաղեցնելու նպատակով:

30-ից հետո դեմքի խնամքը

Դեմքին ծերացման առաջին հայտանիշների արտահայտման արագությունը կախված է կնոջից: Սեռահասունացման սկզբից մաշկը հետևողականորեն խնամող կանայք սովորաբար շատ ավելի երիտասարդ տեսք ունեն: Շատերը 30 տարեկանում առավելագույնը 25 տարեկանի տեսք ունեն: Եթե կինը ծխել է, չարաշահել առանց պաշտպանության արևի տակ գտնվելը, հետևողականորեն չի մաքրել դիմահարդարումը և ընդհանրապես ուշադիր չի եղել խնամքին, 30 տարեկանում նա կարող է անգամ 10 տարով ավելի մեծ տեսք ունենալ: Այս ծերացումը կասեցնելու համար նրան անհրաժեշտ կլինեն բազմազան կոսմետոլոգիական միջամտություններ: Այնինչ առաջին խմբի կանայք դեռ սահմանափակվելու են պիլինգներով և մերսումներով:

Միայն կոսմետոլոգը կարող է որոշել, թե ինչ կոսմետիկ միջամտություններ են անհրաժեշտ 30 տարեկանից հետո դեմքի մաշկին: Այդ պատճառով պետք չէ ինքնախտորոշմամբ զբաղվել: Ավելի լավ է դիմել լավ մասնագետի, որը կգնահատի վերնամաշկի վիճակը և կորոշի, թե ինչ է իսկապես անհրաժեշտ: Բժշկական կենտրոններում կոսմետիկ միջամտությունները կարևոր են, բայց առանց ճիշտ տնային խնամքի դրանք ապարդյուն կլինեն: Ուստի երիտասարդությունը որքան հնարավոր է երկար պահպանել ցանկացող կանանց խորհուրդ է տրվում հետևել այս կանոններին.

• Ճիշտ ընտրել մաքրող միջոցները: Ավելի լավ կլինի օգտագործել եռացրած, ֆիլտրված կամ հանքային ջուր:
• Դեմքը սրբել սովորական կամ թղթյա սրբիչներ հպելով: Չի կարելի մաշկը ձգել կամ շփել:
• Օգտագործել արևապաշտպան ֆիլտրեր պարունակող ցերեկային քսուքներ:
• Հրաժարվել կոսմետիկայի չարաշահումից:
• Որքան հնարավոր է հաճախ մաքուր օդի դուրս գալ:
• Երբեք չքնել՝ չմաքրելով դիմահարդարումը:
• Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը մաքրել տնային կամ գնված սկրաբի միջոցով:
• Ճիշտ ընտրել կոսմետիկան: 30 անց դեմքի մաշկի համար նախատեսված քսուքը պետք է պարունակի ռետինոլ, պեպտիդներ, հիալուրոնաթթու, կերամիդներ, ցիանոկոբալամին, վիտամին E, AHA և ALA թթուներ:
• Բավականաչափ ջուր օգտագործել:
• Ուշադրություն դարձնել աչքերի շուրջը հատվածի մաշկին:
• Ճիշտ սնվել: Օգտագործել վիտամինային-հանքային համակարգեր:
• Քսուքները տարածելիս թեթև մերսում անցկացնել:
• Հետևել դիմախաղին և դեմքը չծամածռել:

Մեզոթերապիա և բիոռևիտալիզացիա

Բիոռևիտալիզացիան և մեզոթերապիան դեմքի երիտասարդացման արդյունավետ միջամտություններ են: Այս մեթոդները տարբերվում են միայն ենթամաշկի մեջ ներարկվող դեղամիջոցի բաղադրությամբ: Մեզոթերապիայի համար օգտագործվում են վիտամիններ, բուսական մզվածքներ, օրգանիկ թթուներ, պեպտիդներ և հանքանյութեր: Այն կարող է միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղամիջոց լինել: Բիոռևիտալիզացիայի համար օգտագործվում է հիալուրոնաթթու: Ինչի կարիք ունի ձեր մաշկը, կորոշի կոսմետոլոգը: Այցելուի զզնումից հետո նա նշանակում է անհրաժեշտ միջամտությունը, ինչպես նաև որոշում այցելությունների քանակը և դրանց միջև ընդմիջումների տևողությունը։

Մաշկի վիճակի բարելավումը նկատելի է առաջին իսկ հանդիպումից հետո: Երկու միջամտություններն էլ ենթամաշկն ավելի պիրկ և առաձգական են դարձնում, հարթեցնում են կնճիռները, քիթ-շրթային ծալքը և բարելավում դեմքի երանգը: Օվալն ավելի հստակ է դառնում: Մաշկը թարմ և երիտասարդ տեսք է ստանում: Բացի այդ գունաբացվում են պիգմենտային բծերը, կայունանում է ճարպագեղձերի աշխատանքը և հարթվում են սպիները:

CosmoLab-ում ներարկումային երիտասարդացման միջամտությունները՝ մասնավորապես մեզոթերապիան, բիոռևիտալիզացիան և բիոստիմուլացիան իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով։

Քիմիական պիլինգ

Մահացած բջիջների հեռացման և մաշկի նորացման նպատակով տնային պայմաններում կանայք օգտագործում են սկրաբներ: Սա ծերացման կանխարգելման և մաքրման գերազանց միջոց է: Բայց արդեն գոյություն ունեցող կնճիռների և մաշկի առաձգականության կորստի վրա դրանք չեն ազդում: 30-ից հետո, որոշ դեպքերում՝ ավելի վաղ, խորհուրդ է տրվում դեմքի մասնագիտական քիմիական պիլիգներ օգտագործել: Միջամտությունը հիանալի հաղթահարում է տարիքային պիգմենտացիան, հյուսվածքների թարշամությունն ու կախումը, խորը կնճիռները, հետակնեն և քիթ-շրթային ծալքերը:

Քիմիական պիլիգները լինում են մակերեսային, միջուկային և խորը: Միջամտության ընթացքում մաշկին տարածվում են հատուկ դեղամիջոցներ, որոնց բաղադրության մեջ թթուներ են մտնում: Դրանք բոլորը տարբեր խտություն ունեն: Որքան այն բարձր է, այդքան ավելի լուրջ խնդիրներ կարող է հաղթահարել միջամտությունը: Թթուն գործնականում այրում է մաշկի վերին շերտն իր բոլոր անկատարելություններով: Ի պատասխան օրգանիզմը սկսում է վերականգնման ուժգին գործընթաց: Տեղի է ունենում նոր բջիջների կազմավորում, ուժգնանում է կոլլագենի և էլաստինի արտադրությունը: Ծակոտիները մաքրվում են և նեղանում, սպիները ապաքինվում են: Մաշկը ձգվում է, դառնում ավելի հարթ և առաձգական: Զգալիորեն բարելավվում է վերնամաշկի երանգը: Կնճիռներն ամբողջապես հարթվում են, առավել խորը կնճիձները պակաս նկատելի են դառնում: Միջամտությունների անհրաժեշտ քանակը որոշում է բժիշկը: Քիմիական պիլինգի միջոցով դեմքի երիտասարդացման համար առավել նպատակահարմար է ընտրել աշուն-ձմեռ շրջանը: Արևի ակտիվության ժամանակ միջամտության իրականացումը կարող է գերպիգմենտացիայի պատճառ դառնալ: CosmoLab-ում իրականացվում են քիմիական պիլինգներ՝ նախատեսված մաշկի բոլոր տիպերի համար։

CosmoLab-ում իրականացվում են պիլինգներ մաշկի բոլոր տիպերի համար, որոնց արժեքը սկսվում է 5000 դրամից։

Պլազմոթերապիա + Frozen C

30 անց անձանց համար առավել արդյունավետ երիտասարդացնող կոսմետոլոգիական միջամտությունը պլազմոթերապիան է: Այն անցկացնելու համար օգտագործվում է այցելուի անհատական կենսանյութը: Երակից արյուն են վերցնում և տեղադրում հատուկ ցենտրիֆուգի մեջ: Արդյունքում առանձնանում է կենսախթանիչ հատկություններ ունեցող տրոմբոցիտար մասը, որը բժիշկն օգտագործում է այցելուի մաշկի մեջ ներարկելու համար: Ներարկումից հետո ենթամաշկում խթանվում են խորը վերականգնողական գործընթացներ: Մաշկը սկսում է ավելի արագ նորանալ: Արագանում է բջիջների բաժանումը, կայունանում է հյուսվածքային շնչառությունն ու նյութափոխանակությունը: Միջամտությունը խթանում է նոր կոլագենային թելերի արդադրությունը և ձերբազատում դեմքի հողագույն երանգից: Անհրաժեշտ միջամտությունների քանակը որոշում է բժիշկը: Սովորաբար պահանջվում է մեկ-երկու այցելություն: Առանձին դեպքերում արդյունքը պահպանվում է մինչև մեկուկես տարի:

Քանի որ պլազմոթերապիան ներարկումային միջամտություն է, և կարող է ուղեկցվել պացիենտի համար ոչ հաճելի զգացողություններով, ըստ այդմ միջամտությունից առաջ կատարվում է Frozen C կրիոթերապիան, որը բացի ցավազրկող հատկությունից նաև կարգավորում է գերճարպարտադրողականությունը, ձգում է մաշկը, նեղացնում լայն ծակոտիներն ու վերացնում մանր մազանոթային ցանցը։ Այս երկու միջամտությունների համակցությունը տալիս է ակնառու արդյունք։

CosmoLab-ում պլազմոթերապիայի 1 սրվակի արժեքը 20․000 դրամ է, մեկից ավելի սրվակի դեպքում տրվում է նաև ցավազրկող և լայն ծակոտիները նեղացնող Frozen C կրիոթերապիա նվեր։

Դեմքի ուրվագծի համար տնային վարժություններ

Դեմքի մկանները տարիների ընթացքում կարճանում են վատ կեցվածքի, գերլարվածության, չափազանց ակտիվ դիմախաղի, ինչպես նաև գլխի սխալ դիրքի պատճառով: Դեմքի ստորին մասում գտնվող գերլարված մկանները իջեցնում են այտերը և շուրթերի անկյունները: Այս խնդիրը կարելի է ինքնուրույն վերացնել՝ հետևողաբար դեմքի ուրվագծի համար նախատեսված վարժթությունների օգնությամբ: Կզակի և այտոսկրերի հստակ գծերի համար կարևոր է ծամող մկանների ձգումն ու թուլացումը: Հենց դրանք են պահպանում հիմնակմախքը և դեմքի միջին հատվածը: Բարձրացնող և իջեցնող մկանների աշխատանքի համամասնությունը պահպանելու դեպքում հնարավոր կլինի բարձրացնել այտերը, հարթեցնել քթաշուրթային ծալքերը և գծագրել դեմքի ուրվագիծը:

Վարժությունները ոչ միայն ատիվացնում են դիմային մկանները, այլև խթանում են արյան և ավշի շրջանառությունը: Սրա շնորհիվ բարձրանում է մաշկի տուրգորը և խթանվում կոլագենի արտադրությունը: Դեմքի ուրվագծի համար վարժությունները բացառապես տնային միջամտություն են: Կոսմետոլոգը դրանք չի կարող այցելուի փոխարեն կատարել:

Առավել պարզ և արդյունավետ վարժությունները.

• Գլուխը առավելագույնս հետ գցել՝ զգալով պարանոցի և կզակի լարվածությունը: Հաշվել մինչև երեքը: Թուլացնել մկանները: Կրկնել 35 անգամ:

• Շուրթերը գլանաձև ծալել և տանել աջ կողմ, այնուհետև նույն ուղղությամբ թեքել պարանոցը: Երեք վայրկյան անց թուլացնել մկանները: Յուրաքանչյուր կողմի համար կրկնել 10-ական անգամ:

• Առավելագույնս լայն ժպտալ, հետո շուրթերը գլանաձև ծալել:

Կրկնել առնվազն 30 անգամ: • Որքան հնարավոր է շատ փչել այտերը, հետո թուլացնել մանները:

Կրկնել առնվազն 30 անգամ: • Փչել աջ այտը և օդը տեղափոխել դեպքի ձախ:

Յուրաքանչչյուր կողմի համար կրկնել 10-15 անգամ։ • Աչքերը փակել և ուժգին մռայլվել: Հինգ վայրկյան անց ամբողջապես թուլացնել մկանները: Կրկնել 10 անգամ:

Դեմքի մաքրում

30 տարեկանից հետո դեմքի մաքրումը բարելավում է մաշկի միկրոռելյեֆը և վերադարձնում թարմությունը: Ինչպես նաև այն պատրաստում է սնուցող քսուքների և դիմակների տարածմանը: Բացված ծակոտիներն ավելի լավ են կլանում օգտակար նյութերը:

Շատ կանայք կարծում են, որ եթե կորեակներ չունեն, մաքրումը նրանց անհրաժեշտ չէ: Ցավոք, դա այդպես չէ: Աղտոտվելը հատուկ է բոլոր մարդկանց մաշկին, հատկապես՝ մեծ քաղաքներում ապրողների: Մաշկային ճարպը, շրջակա միջավայրի թափոնները, մահացած բջիջները, դիմահարդարման մնացորդներն ու փոշին կուտակվում են ծակոտիների խորքերում: Այս ախտոտվածությունը ամբողջապես մաքրել հնարավոր չէ միայն մաքրող միջոցի օգտագործմամբ: Այդ պատճառով կանխարգելիչ նպատակներով անհրաժեշտ է տարին երկու անգամ դեմքի մաքրում անցկացնել: Սա թույլ կտա պահպանել մաշկի թարմությունն ու առողջությունը:

Դեռ մի քանի տարի առաջ մաքրումը միայն մանուալ էր: Այսօր շատ կոսմետոլոգներ հրաժարվում են այս միջամտությունից՝ այն համարելով վնասող և նույնիսկ վտանգավոր: Նրանք դեմքի մաքրման համար նախընտրում են վակումային կամ ուլտրաձայնային ապարատների օգտագործումը: Սա թույլ է տալիս առավելագույն արդյունքի հասնել՝ չվնասելով մաշկը:

CosmoLab-ում դեմքի մաքրումն իրականացվում է մեխանիկական և ուլտրաձայնային մեթոդներով համակցված, արժեքը՝ 15․000 դրամ է։

Ֆոտոերիտասարդացում

Համաշխարհային կոսմետիկ շուկայում ֆոտոերիտասարդացման միջամտությունը հայտնվել է մոտավորապես 10 տարի առաջ: Ծերացման հայտանիշների կանխարգելման և վերացման բարձր արդյունավետության շնորհիվ այն մեծ տարածում գտավ: Միջամտությունը անվտանգ է և անցավ: Այն կարելի է կատարել դեմքի բոլոր հատվածներում, ինչպես նաև մարմնի վրա:

Ֆոտոերիտասարդացումն արդյունավետ կոսմետոլոգիական միջամտություն է 30 անց դեմքի մաշկի համար: Այն նպաստում է կոլագենի արտադրութան ակտիվացմանը, ուժգնացնում է արյան շրջանառությունը, վերականգնում մաշկի տուրգորը, վերացնում կնճիռները և բարելավում ուրվագծերը: Այցելոիթյուններիքանակը կախված է այցելուի մաշկի վիճակից և ֆոտոերիտասարդացման օտգտագործվող տեսակից: Միջամտության ընթացքում այցելուն կարող է թեթև ծակծկոց զգալ: Բարձր ցավազգայունության դեպքում օգտագործվում է ցավազրկող քսուք:

Արդյունքները նկատելի կլինեն նույնիսկ անմիջապես միջամտությունից հետո:Այս շրջանում արևապաշտպան քսուքի օգտագործումը պարտադիր է:

CosmoLab-ի մասնագետներն առաջարկում են դեմքի ձգման, երիտասարդացման, պիգմենտային բծերի հեռացման, դեմքի առողջ գույնը վերականգնող միջամտություն՝ գերմանական Asclepion MeDioStar NeXT PRO սարքավորմամբ։ Արդյունքը տեսանելի է նույնիսկ առաջին միջամտությունից հետո, 1 միջամտության արժեքը 16․000 դրամ է։

30-ից հետո օգտագործվող կոսմետիկան

30-ից հետո մաշկի սեբումի արտադրությունը նվազում է և մաշկը դառնում է պակաս յուղոտ: Մաշկը բարակում է և դառնում ավելի հակված չորության և թեփոտվածության: Մաքրող միջոցները կարող են ամբողջությամբ մաքրել բնական լիպիդային պատնեշը, ինչն ավելի կվնասի վերնամաշկը: Այդ պատճառով կարևոր է այնպիսի մաքրող միջոցներ ընտրել, որոնք չորություն չեն առաջացնում: Այդպիսի ապրանքներ կարելի է գտնել դեղատնային կոսմետիկայում:

30 անց դեմքի մաշկի համար լավ քսուքը տարբերվում է համալիր ազդեցությամբ: Այն պետք է սնուցի, խոնավեցնի, պաշտպանի և վերականգնի վերնամաշկը: Հակատարիքային կոսմետիկան պետք է պարունակի հետևյալ բաղադրիչները.

• ռետինոլ;
• հիալուրոնաթթու;
• պեպտիդներ;
• տոկոֆերոլ;
• վիտամին C;
• կոէնզիմ Q10;
• արևապաշտպան ֆիլտրեր;
• պոլիֆենոլներ;
• հակաօքսիդանտներ;
• աճի էպիդերմալ գործոններ:

Կոսմետիկ միջոցների բազմազանության մեջ հեշտ է շփոթվել, ուստի քսուքի ընտրությունն ավելի լավ է վստահել կոսմետոլոգին: Նա կօգնի ընտրել առավել որակյալ և անվտանգ ապրանքը:

Դեղատնային դեղամիջոցներ

Երիտասարդացնող կոսմետիկան կարող է թանկարժեք լինել: Ցավոք, դրա բարձր գինը որակ չի երաշխավորում: Հաճախ դրանք պարունակում են հանքայուղեր, պարաբեններ, բուրավետ նյութեր և այլ վնասակար բաղադրիչներ: Միևնույն ժամանակ իսկապես օգտակար նյութերի խտությունը կարող է չնչին լինել: Ավելի ու ավելի շատ կանայք են մաշկի խնամքի համար օգտագործում կնճիռների դեմ դեղատնային քսուքներ: Դրանք օգտակար նյութերի իսկապես բարձր խտություն են պարունակում: Դրանց մեջ բացակայում են պարաբենները և այլ առողջության համար վնասակար նյութեր:

Երիտասարդացման համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

• «Սոլկոսերիլ»: Դեղամիջոցի հիմքը հորթի արյունից ստացված հեմոդիալիզատ է: Այս նյութն արագացնում է վերականգնող գործընթացները, մաշկի մեջ պահպանում խոնավությունը, ուժգնացնում կոլագենի արտադրությունը և բջիջները հագեցնում թթվածնով:

• «Ռելիֆ» քսուք: Կնճիռների դեմ այս դեղամիջոցն արդյունավետ է շնորհիվ իր բաղադրության մեջ մտնող շնաձկան լյարդի յուղի: Այս նյութը պարունակում է արժեքավոր միկոէլեմենտներ, վիտմիններ և ճարպեր, որոնք սնուցում են մաշկը, վերացնում բորբոքումը և խթանում վերականգնումը: Դեղամիջոցը նպաստում է խորը ծալքերի հարթեցմանը, մաշկն ավելի պիրկ է դարձնում և վերացնում այտուցները: Կնճիռների դեմ «Ռելիֆ» քսուքը խորհուրդ է տրվում մաշկին տարածել քնից երկու ժամ առաջ:

• «Կուրիոզին»: Դեղամիջոցը պարունակում է մաշկի համար արժեքավոր հիարլուրոնաթթու և ցինկ: Այն լավ խոնավեցնում է մաշկը՝ վերադարձնելով առաձգականությունը: Բացի այդ, մաշկը պաշտպանում է բորբոքումից և նվազեցնում մաշկի ճարպարտադրությունը:
Դիմակներ

30 անց մաշկի խնամքով հետաքրքրված ցանկացած կին պետք է իմանա դիմակների օգտակար հատկությունները: Որակյալ բաղադրիչներով դիմակները խոնավեցնում են, մաքրում, սնուցում և երիտասարդացնում մաշկը: Նկատելի արդյունք ստանալու նպատակով դիմակներն անհրաժեշտ է հետևողականորեն կիրառել: Դրանց կիրառումը կուժգնացնի քսուքների ազդեցությունը և ավելի երկար կպահպանի երիտասարդացնող միջամտությունների արդյունքները: Հատկապես օգտակար է դիմակներն օգտագործել դեմքի մերսումից հետո: Տանը կարելի է օգտագործել տարբեր կոսմետիկ ապրանքանիշների կամ ինքնուրույն պատրաստված դիմակներ: Յուրաքանչյուր կին ինքն է ընտրում առավել հարմար տարբերակը: Բայց անհրաժեշտ է հիշել, որ գնված դիմակները պարունակում են կոնսերվանտներ և այլ արհեստական հավելումներ: Այդ պատճառով այս ապրանքները կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ՝ հատկապես զգայուն մաշկի դեպքում:

Դեմքի համար լավագույն դիմակները ինքնուրույն պատրաստվածներն են: Այդ դեպքում կինը հաստատ գիտի, թե ինչ բաղադրիչներ է պարունակում դիմակը: Եվ իհարկե նա չի փոխարինի դրանք ավելի մատչելի կամ ժամկետնանց միջոցներով: Տնային երիտասարդացնող դիմակների լավագույն բաղադրատոմսերը հետևյալն են.

• Միացնել մեկ թեյի գդալ կակաոն նույնքան աղացած սուրճի հետ: Ավելացնել երկու լորի ձու և խնամքով տրորել: Խառնուրդի մեջ լցնել 10 մլ տաք հեղուկ մեղր: Ավելացնել մեկ պտղունց դարչին: Ստացված խառնուրդը դեմքի վրա պահելլ մոտ մեկ ժամ:

• Միացնել մեկ ձվի դեղնուցը 15 մլ ձիթապտղի ձեթի հետ: Ավելացնել «Աեվիտ»:

• Կես հասած ավոկադոն մանրացնել, խյուսին ավելացնել ձվի դեղնուց և 5 մլ նշենու կամ կտավատի ձեթ:

• 2:1 հարաբերակցությամբ խառնել յուղոտ կաթնաշոռ և թթվասեր:

• Միացնել 1 ճաշի գդալ ալոեի հյութը 10 մլ չիչխանի յուղի հետ: Այնուամենայնիվ դեմքի մաշկի էքսպրես խնամքի միջոցների ընտրությունը հարկավոր է թողնել բժիշկ-մաշկաբանի ընտրությանը։ 30-ից հետո ճիշտ ընտրել տնային խնամքը և կոսմետոլոգիական միջամտությունները կարող է միայն կոսմետոլոգը: Նա կգնահատի ձեր մաշկի վիճակը և տեսակը, կհուշի, թե որ խնդիրների լուծումն է առաջնահերթ: Լավ մասնագետի խորհուրդները կօգնեն երկար պահպանել երիտասարդությունը և կպաշտպանեն անարդյունավետ միջամտություններին գումարը վատնելուց:


CosmoLab-ի բժիշները կօգնեն Ձեզ պահպանելու երիտասարդությունը։ Անվճար խորհրդատվության համար կարող եք գրանցվել առցանց ՝ www.cosmolab.info (օնլայն գրանցման կոճակ) կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։