CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնի տնօրեն Ս․ Ղուշչյանը որոշ փակագծեր է բացում՝ ինչու՞ այդքան սարքավորումներից առանձնացրեց հենց Venus Viva-ն, ո՞րն է այդ սարքավորման հաղթաթուղթը։
Ինչու՞ Venus Viva
Միշտ առանձնահատուկ մոտեցում եմ ունեցել նոր լուծումներով հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներին։ Ժամանակակից տեխնոլոգիաները հմուտ մասնագետի ձեռքին կարող են սպասվածից առավել արդյունքներ արձանագրել։ Գուցե թվում է թե սարքը ժամանակակից է և օգտագործման համար պարզ, այն ունակ է օգտագործել ցանկացած անձ, սակայն, իրականում ինչքան սարքը ժամանակակից, այնքան ամենափոքր նպատակային կարգաբերումը այս կամ այն խնդիրը լուծելու համար ունի իր առանձնահատուկ ազդեցությունը։
Շուկայում շատ կան առաջարկներ, որոնք այս կամ այն չափով լուծում են էսթետիկ բժշկության ոլորտի պահանջները, սակայն ընտրությունը պետք է ներառի այնպիսի հարցեր, որոնք հուզում է անմիջապես այցելուներին։ Բացի նպատակային արդյունավետությունից դրանց հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ խնդիրները՝
1․ Ցավի զգացողությունը մինչև և վերականգողական ժամանակաշրջանում
2․ Վերականգնողական ժամանակաշրջանի տևողությունը
3․ Արդյունավետությունը և անվտանգությունը
Ինձ համար պատահական չէր, սակայն շատ ուրախալի էր այն փաստը, որ Venus Viva սարքավորումը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում կայացած Aesthetic Everything’s-ի կողմից կազմակերպված քվեարկության արդյունքներով, որպես դեմքի մաշկի էսթետիկ խնդրիների լուծման լավագույն միջոց իր տեղն է զբաղեցրել է թոփ հնգյակում։
Ի՞նչ խնդիրներ է լուծում Venus Viva-ն
Venus Viva-ի գործառույթի շրջանակը բավականին մեծ, իսկ արդյունավետությունն արդեն ամրապնդված է մեր կողմից կատարված միջամտությունների փաստագրական վիճակագրությամբ։
1. Ակնեի հետևանքների ամբողջ փաթեթը՝ փոսիկներ, սպիներ, ծակոտիներ, դերմալ և էպիդերմալ պիգմենտացիաներ
2. Դեմքի մաշկի երիտասարդացում
3. Կոպերի ձգում
4. Կնճիռների հարթեցում
5. Ստրիաների հղկում

Ձեր խոսքում առանձնացրել էիք ցավի ցածր զգացողությունը, վերականգնողական կարճ ժամանակաշրջանը և բարձր արդյունավետությունը։ Ինչո՞վ են դրանք պայմանավորված։
Այդ ամենի հիմքում ընկած են նանոտեխնոլոգիական լուծումները։ Եկեք դիտարկենք երկու պատկեր։
«Սովորական ֆրակցիա» նկարում պատկերված կետերը այսօր էսթետիկ բժշկության ոլորտում լայնորեն կիրառվող լազերային կամ այլ ֆրակցիոն հղկման պայմանական հետքերն են։ Ի տարբերություն սովորական ֆրակցիոն հղկման, «նանո ֆրակցիոն» պայմանական հետքերի պատկերում դու տեսնում եք կետերի քանակական տարբերությունը և դրանց չափերը։ Ահա թե ինչու՝
1. Ցավի զգացողությունը շատ ցածր է՝ պայմանավորված ֆրակցիայի չափերով
2. Վերականգնողական շրջանն արագ է՝ պայմանավորված վերքերի չափերով
3. Արդյունավետությունը բարձր է՝ պայմանվորված սյունաձև կետերի քանակով
4. Անվտանգ է՝ պայմանավորված կարգավորման նուրբ հարաչափերով
Սարքը բացի նանոֆրակցիոն հղկումից, հնարավորություն է տալիս նաև լիարժեք աբլյացիա իրականացնել։ Հաջողության գրավականը յուրաքանչյուր պացիենտի խնդրին առանձնացված մոտեցում ցուցաբերելն է, հաշվի առնելով դեմքի մաշկի առանձնահատկություններն ու արձագանքը, ինչպես նաև սարքի ֆիզիկական հարաչափերի կարգաբերումը ըստ խնդրի։

Հարգելի՛ կանայք և աղջիկներ, եթե ցանկանում եք պարզել Ձեր մաշկի տիպն ու ստանալ մաշկի խնամքի անհատական ուղեցույց՝ առավոտյան խնամքից մինչ երեկոյան շպարի ցուցումներ, ապա հարկավոր է անցնել ստորև տրված թեստը։
Թեստը մշակել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամիի համալսարանի էսթետիկ դերմատոլոգիայի կենտրոնի և Բոուման կոսմետոլոգիայի և հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր՝ Լեյսլի Բոումանը։ Նրա կողմից տարբերակված մաշկի 16 տիպերի հետազոտությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և շատ կանանց է օգնել պահպանել մաշկի երիտասարդությունը և թարմությունը, ինչպես նաև խուսափել տարբեր հիվանդություններից։ Ուստի խնդրում ենք Ձեզ, մեկ անգամ ևս անցնել թեստը, հարցրեին պատասխանել ուշադիր և անկեղծ։ Թեստի նպատակն է Ձեզ տրամադրել դեմքի մաշկի Ձեր տիպի համար նախատեսված ամենօրյա խնամքի ուղեցույցը։
Շնորհակալ ենք ։
🗣Առաջարկի համաձայն կկարողանաք կատարել դեմքի ալեքսանդրիտային մազահեռացում, միաժամանակ մարմնի դիոդային մազահեռացում՝ արդյունքում ամբողջ մարմնի մազահեռացման համար վճարելով ընդամենը 50․000 ֏։

💗 20% զեղչ ալեքսանդրիտային և դիոդային լազերային մազահեռացման ֆիքսված գնացուցակի համար՝ 20․000 ֏ և ավելի արժեքով մազահեռացում կատարելու դեպքում։ Զեղչված գնացուցակ՝
Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին– 50 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը



