Նոր թարմություն մաշկին․ գունաբացում և երիտասարդացում

Դիոդային լազերի օգտագործմամբ երիտասարդացման, պիգմենտային բծերի հեռացման և մաշկի գունաբացման մեթոդը հիմնված է մաշկի վրա դիոդային լազերային ճառագայթման ապացուցված կենսախթանիչ, հակաօքսիդանտային, իմունոկազմավորիչ ազդեցության վրա: Կլինիկայում օգտագործվում է MeDioStar Next դիոդային լազերը՝ գերմանական Asclepion ընկերության՝ կոսմետոլոգիայի համար լազերային սարքավորումների արտարդրության մեջ ճանաչված առաջատարի վերջին սերնդի համակարգը:

Ինչո՞վ է երիտասարդ օրիորդի մաշկը տարբերվում ավելի հասուն մաշկից:

Ճակատին կնճիռների բացակայությա՞մբ: Դեմքի հստակ և հարթ օվալո՞վ՝ առանց տարիքային պտոզի: Կնճիռների և ծալքերի բացակայությա՞մբ: Այո, իհարկե, դա այդպես է: Բայց մաշկի երիտասարդությունը ոչ միայն կնճիռների բացակայությունն է: Ուշադիր նայե՛ք երիտասարդ դեմքերին: Ի՞նչ եք տեսնում: Դեմքի համաչափ գույն: Այտերին թեթև շիկնածություն, մաշկը կարծես շողում է ներսից: Պիգմենտային բծերի և անոթային աստղիկների բացակայություն: Մաշկը հարթ է, պիրկ և առաձգական: Այտերին և աչքերի շուրջև բացակայում է մանր կնճիռների ցանցը: Ծակոտիները նեղ են, մաշկի մակերեսը հարթ և ուղիղ:

Համաձայնե՛ք, հեշտ է կնճռները լցնել գելով և ներարկել բոտուլինոտոքսին: Այս միջամտություններն իսկապես ժամանակավորապես կազատեն կնճիռներից: Բայց արդյո՞ք Ձեր մաշկն ավելի երիտասարդ և թարմ տեսք կունենա: Կնճիռների և ծալքերի բացակայությունը դեմքին խնամված տեսք է հաղորդում, բայց այն ավելի երիտասարդ չի դարձնում: Երիտասարդացնող միջամտությունների լիակատար և գրագետ կուրսը մենք առաջարկում ենք սկսել գրագետ տնային և մասնագիտական խնամքից և սարքավորումային մեթոդներից, որոնցից առաջատարը, մեր կարծիքով, Asclepion MeDioStar NeXT սարքի միջոցով դիոդային լազերային երիտասարդացումն է:

Ո՞րն է դիոդային լազերային երիտասարդացման առանձնահատկությունը

1. Միջամտությունը չի վնասում մաշկի ծածկույթը, ուրեմն, չունի վերականգնողական շրջան: Ձեր կյանքի ռիթմը թույլ չի՞ տալիս լազերային պիլիգի կամ ֆրակցիոն ֆոտոթերմոլիցի նման երիտասարդացնող միջամտություններից հետո վերականգնողական շրջանին մի քանի օր հատկացնել: Ուրեմն դիոդային լազերային երիտասարդացումը հենց ձեզ համար է: Միջամտությունից անմիջապես հետո կարող եք կոսմետիկա օգտագործել, վերադառնալ աշխատանքին և ձեր առօրեական գործերին, քանի որ բժշկական միջամտության հետքերը լիովին աննկատելի են:

2. Միջամտությունը բացարձակ անցավ է և հարմարավետ: Չի պահանջում ցավազրկող միջոցներ:

3. Միջամտությունը չի զուգակցվում այրվածքներով, պիգմենտային բծերով և այլ տհաճ երևույթներով: MeDioStar NeXT PRO դիոդային լազերի տեխնիկական և ֆիզիկական բնութագիրները բացառում են այս ռիսկը:

4. Տարիքային սահմանափակումներ չկան՝ միջամտությանը կարելի է դիմել ինչպես 17-18 տարեկանում, օրինակ՝ կորեակային հիվանդության հետևանքներից ազատվելու նպատակով, այնպես էլ 30 տարեկանում ծերացման կանխարգելման նպատակով, կամ 45-50 տարեկանում դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ձեռքերի մաշկի երիտասարդացման նպատակով:


Ինչպե՞ս է աշխատում MeDioStar NeXT դիոդային երիտասարդացումը:

Դիոդային երիտարդացման դեպքում լազերի էներգիան օգտագործվում է մաշկի առանձին բաղադրիչների վրա վերահսկվող ջերմային ազդեցության նպատակով՝ առանց դրա վերին շերտի՝ էպիդերմիսի վնասման: Իմպուլսի էներգիան, ջերմացնելով մաշկի բոլոր շերտերը, զգալիորեն բարելավում է միկրոշրջանառությունը և նյութափոխանակությունը, խթանում նոր կոլագենի և էլաստինի առաջացումը:

Արդյունքում հարթվում է մաշկի երանգը, ավելանում է առաձգականությունը, բարելավվում է դեմքի գույնը, նվազում է չորության զգացողությունը, կրճատվում են կնճիռները, մակերեսային պիգմենտային բծերը և մանր անոթային գոյացությունները: Մաշկի սառեցման ներկառուցված համակարգը թույլ է տալիս գերազանց երկարաժամկետ արդյունք ապահովել առանց ցավի, մաշկի վնասվածքների և բարդացումների:

MeDioStar NeXT PRO դիոդային լազերով երիտասարդացումը բացարձակ անվտանգ է և ոչ տրավմատիկ, չունի կողմնակի ազդեցություն և վերականգնման շրջան չի պահանջում: Միջամտությունից անմիջապես հետո կարելի է վերադառնալ գործերին: Բացի այդ, դիոդային երիտասարդացումը լավ համադրվում է այլ կոսմետիկ միջամտությունների, օրինակ՝ ներարկումային միջամտությունների և մասնագիտական խնամքի հետ: MeDioStar NeXT սարքով դիոդային երիտասարդացումն իրեն լավ է դրսևորել Եվրոպայում և Ամերիկայում, հաստատված է FDA միջազգային ասոցիացիայի կողմից:

Դիոդային լազերային երիտասարդացման ազդեցությունը.

• կնճիռների կրճատում;
• ծակոտիների չափի փոքրացում;
• մաշկի կառուցվածքի բարելավում;
• պիգմենտային և տարիքային բծերի, կուպերոզի վերացում;
• մաշկի առաձգականության ավելացում;
• մաշկի սպիտակեցում, երանգի հավասարեցում;
• կորեակային ցանի բուժում:

Քանի՞ միջամտություն է անհրաժեշտ կայուն արդյունք ստանալու համար Լազերային երիտասարդացումը կատարվում է կուրսով՝ 30-40 րոպե տևողությամբ 5 միջամտություն 5 օր ընդմիջումով կամ բժիշկ-կոսմետոլոգի մշակված անհատական ծրագրով՝ հաշվի առնելով հիվանդի մաշկի վիճակի առանձնահատկությունները, կենսակերպը, այլ մեթոդների հետ համակցությունը:

Լազերային երիտասարդեցման մեթոդը կուտակային ազդեցություն ունի: Մաշկի վիճակը լավանում է միջամտությունից միջամտություն: Կոլագենի առավելագույն սինթեզը և առավելագույն նկատելի արդյունքն ի հայտ է գալիս միջամտությունների կուրսից 4-6 ամիս անց: Արդյունքը պահպանվում է մի քանի տարի: Ըստ ցանկության, կուրսը կարելի է կրկնել ամեն տարի՝ ստացված երիտասարդացման արդյունքը պահպանելու և բարելավելու նպատակով:

MeDioStar NeXT դիոդային լազերով երիտասարդացման առավելություններն ակնհայտ են.

• միջամտության ընթացքում մաշկի վնասվածքները բացակայում են, չկա վերականգնման շրջան;
• միջամտությունն առավելագույնս հարմարավետ է և անվտանգ Պելտյե էլեմենտի օգնությամբ մաշկի կոնտակտային սառեցման շնորհիվ;
• կարելի է զուգակցել այլ կոսմետոլոգիական միջամտությունների հետ. պիլինգի, ներարկումային միջամտությունների, մասնագիտական խնամքի;
• միջամտությունից հետո մի քանի ամսվա ընթացքում կոլագենի և էլաստինի արտադրման ակտիվացումն ապահովում է երկարատև աճող ազդեցություն;

Հակացուցումներ

• Էպիլեպսիա;
• Չարորակ նորագոյացություններ;
• Մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ;
• Վարակային հիվանդություններ, հերպես;
• Արյան համակարգային հիվանդություններ;
• Շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր;
• Սրտի հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր;
• Ակտիվ թոքախտ: