Ակնե և պոստակնե․ բուժում՝ համալիր մոտեցմամբ

Ակնեն ամենատարածված մաշկային հիվանդություններից է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հոգեբանական խնդիրների և անինքնավստահության։ Ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ գոյություն ունեն նորագույն մեթոդներ՝ այս հիվանդության կանխարգելման համար։

Հակիրճ․ ի՞նչ է ակնեն

Ակնեն մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է։ Հիմնականում տեղակայվում է դեմքի, պարանոցի և մեջքի հատվածում։ Ակնեն պայմանավորված է ճարպագեղձերի գերֆունկցիայով, դրանց ծորանների խցանմամբ։ Ճարպարտադրությունը հիմնականում ակտիվանում է անդրոգենների կոնցենտրացիայի բարձրացման հետևանքով: Գերճարպարտադրման դեպքում դիտվում է եղջերացման ուժեղացում` մասնավորապես ճարպագեղձերի ծորանների և բացվածքների շրջանում՝ ինչն էլ բերում է ճարպագեղձերի փակման և կոմեդոնների առաջացման, որոնց մի մասը հետագայում՝ բակտերիաների միացման ու բազմացման արդյունքում ձևափոխվում է պապուլաների, պուստուլների և կիստաների։ Պաշարված ճարպագեղձում շարունակվում է ճարպի արտադրությունը՝ միաժամանակ տեղի ունենալով ճարպի քայքայում, ինչն էլ ստեղծում է հիանալի սննդային միջավայր միկրոբների համար։ Ակնեի առաջացմանը նպաստող գործոններն են․

• մաշկի յուղոտ տիպը
• հորմոնալ խանգարումները
• մաշկի աղտոտումը փոշով և քսուքներով
• ժառանգական նախատրամադրվածությունը
• հոգեբանական խնդիրները՝ սթրեսը և դեպրեսիան


Ակնեի բուժման ի՞նչ մեթոդներ է առաջարկում CosmoLab-ը։

1. Asclepion MeDioStar NeXT PRO

«Cosmolab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում ակնեի բուժման գործում կիրառվում է Գերմանիայում արտադրված Asclepion MeDioStar NeXT PRO դիոդային լազերային մեթոդով աշխատող սարքավորումը (ապացուցված է կլինիկական հետազոտություններով): Լազերի ինֆրակարմիր ճառագայթները բավականին խորն են թափանցում մաշկ, որպեսզի հասնեն մազի ֆոլեկուլներին և ճարպագեղձերին. լազերի ճառագայթած ջերմությունը ոչնչացնում է propionbacterium acne առաջացնող մանրէները: Բորբոքային ցանի ազդեցության դեպքում լազերային ճառագայթման առաջացրած ջերմությունը թարախային բշտիկներում խախտում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կարմրությունը: Ջերմությունը ոչնչացնում է նաև ճարպագեղձերում կուտակված մանրէների բջջապատի սպիտակուցները, ինչի շնորհիվ լազերը նաև մանրէասպան ազդեցություն ունի: Այսպիսով՝ երկակի ճառագայթման լազերն արագացնում է վերականգնումը և նվազեցնում նոր բորբոքային ցանի առաջացման հավանականությունը:



Թերապևտիկ արդյունքի հասնելու համար միջամտությունների քանակը որոշվում է անհատական: Ըստ գործող փաթեթի՝ Asclepion MeDioStar NeXT PRO սարքավորմամբ ակնեի համալիր բուժումը ներառում է 4-6 միջամտություն (կախված խնդրի բարդությունից)։


Ակնեի բուժման մեկ այլ մեթոդ է կրիոթերապիան․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։


2․ Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ն նորագույն սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազը, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Դեմքի մաշկի ջերմաստիճանի կտրուկ իջեցումը բերում է ճարպագեղձերի ֆունկցիայի կրճատման, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։


Թերապևտիկ արդյունքի հասնելու համար միջամտությունների քանակը որոշվում է անհատական: Ըստ գործող փաթեթի՝ Frozen C սարքավորմամբ, կրիոթերապիայով ակնեի համալիր բուժումը ներառում է 6 միջամտություն։
կորյակային ցան
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ շտապում է կրկին զարմացնել պացիենտներին նորանոր ձեռքբերումներով, որն ուղղվելու է բացառապես արդյունքամետ և գրագետ բուժմանը։

Ձեզ ենք ներկայացնում ակնեի բուժման համար նախատեսված ևս մի նոր սարքավորումային մեթոդ, որն իր մեջ ներառում է՝

• 1450 նմ երկարությամբ լազերային ալիք

• 1450 նմ երկարությամբ լազերային ալիք + CCD + բիպոլյար RF

• մոնոպոլյար RF + մեկանգամյա օգտագործման մասնակի մեկուսացված ասեղներ

• հետակնե հետքերի համար նախատեսված բիպոլյար RF

Ինչպե՞ս է աշխատում լազերային մեթոդը

Լազերային սարքավորումներով իրականանցվող միջամտությունների հիմքում ընկած է ընտրանքային ֆոտոթերմոլիզը՝ անկախ այն փաստից թե ինչ խնդրի համար է այն օգտագործվում։ Օրինակ՝ մազահեռացման դեպքում ընտրանքային ֆոտոթերմոլիզը իրականացվում է մազի կառուցվածքում գտնվող մելանինի քրոմոֆորի միջոցով, որը կլանում է լուսային էներգիան և քայքայում մազարմատը, անոթային աստղիկների դեպքում՝ օքսիհեմոգլոբինի քրոմոֆորը և այլն։

1450նմ երկարությամբ ալիքի լազերային սարքավորման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս երկարությամբ ալիքը կլանվում է բացառապես ջրի և ճարպի (լիպիդի) քրոմոֆորի կողմից։ Արդյունքում ճարպագեղձի կառուցվածքը փոփոխվում է և ճարպարտադրությունը նվազում է։ Թարախաբշտիկների, կիստաների կամ բորբոքային ակնեի այլ խոռոչային էլեմենտների առկայության դեպքում իրականցվում է նաև այդ էլեմենտների լրացուցիչ օպերատիվ միջամտություն։ Հատուկ մեկուսացված ասեղի միջոցով փոխանցվում են ռադիֆրակցիոն ալիքներ առանց մաշկի վերին շերտի վնասման, որոնք քայքայում են ճարպագեղձերը և նրանց շուրջ կուտակված ինֆիլտրատները (բորբոքային զանգված)։

Այս սարքավորման յուրահատկությունը կայանում է նրանում որ ազդում է միայն ճարպագեղձի վրա և առաջինն է, որի մեջ կիառվում է լազերային և ռադիոֆրակցիոն տեխնոլոգիաների համակցությունը։

Բժշկի որոշմամբ միջամտությունը կարող է կատարվել դեղորայքային թերապիայի և սարքավորման տարբեր ծայրակալերով բուժման մեթոդների համակցմամբ։

Համակցված բուժումը՝ որպես խնդրի համակարգային լուծում։

Կենտրոնի բժիշկների կողմից մշակվել է համապատասխան բուժման պլան-փաթեթ՝ 3 մեթոդներով առանձին-առանձին և 3 մեթոդներով համակցված, ինչը թույլ է տալիս՝ կախված խնդրի բարդությունից և առանձնահատկություններից՝ հիանալի արդյունք գրանցել մաքսիմալ կարճ ժամանակահատվածում։ Իհարկե, անկախ մեթոդի ընտրությունից իրականացվում է նաև դեղորայքային բուժում։
Ակնեն բուժվում է, իսկ հետքերը՞։

Մեկ այլ խնդիր է պոստակնեն՝ ակնեից հետո մնացած փոսիկները, պիգմենտացիոն հետքերն ու մաշկի տարատեսակ անհարթությունները, որոնք երկրորդ հոգեբանական խնդրի պատճառն են դառնում ակնեի բուժումից հետո։ Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր այդ խնդիրը նույնպես լուծելի է։

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը պոստակնեի՝ ակնեից հետո մնացած հետքերի ամբողջ փաթեթի՝ սպիների, փոսիկների, էպիդերմալ և դերմալ պիգմենտացիաների, համար կիրառում է իսրայելական արտադրության Venus Viva նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը, որն ի տարբերություն ֆրակցիոն այլ տեխնոլոգիաների անցավ է, կարճ վերականգնողական շրջանով և բացառիկ արդյունքով։

Նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդով մաշկի հղկման միջամտությունը նույնպես իրականացվում է համալիր սկզբունքով՝ 2-4 այցելությամբ։


Հաճախ հնչող հարց, արդյո՞ք ակնեն բուժվում է 1 այցելությամբ, և կարելի է 100%-անոց արդյունավետություն երաշխավորել։

Ոչ, ակնեն 1 այցելությամբ չի կարող բուժվել, քանի որ իրենից ներկայացնում է բազմագործոնային քրոնիկ խնդիր։ Ուստի ակնեի բուժումը պետք է կատարել համալիր կերպով, ոչ միայն կենտրոն հաճախել՝ ստանալ դեղորայքային և սարքավորումային բուժում՝ այլև լինել հետևողական, մշտապես հետևել բժշկի խորհուրդներին, մաշկը խնամել հատուկ՝ մաշկի տիպին համապատասխան խնամքի միջոցներով, խուսափել ինքնավնասումներից։ Հատկապես կանանց և աղջիկների դեպքում, հաճախ սխալ ընտրված այս կամ այն խոնավեցնող քսուքը, ծակոտիները խցանող տոնային քսուքներն ու այլ կոսմետիկ բաղադրիչները կարող են ոչ միայն ջուր լցնել իրականացրած երկարատև բուժման վրա՝ այլև խնդրի բարդացման առիթ կարող են հանդիսանալ։ Հենց այս պատճառով CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնի թիմը՝ վերցնելով ամերիկյան բազմամյա փորձը՝ վերամշակել և հայաֆիկացրել է ամերիկացի հայտնի մաշկաբան Լեսլի Բոումենի թեստը, որը լրացնելով կարող եք պարզել բացի ամենատարածված հարցից՝ արդյո՞ք յուղոտ կամ չոր է իմ մաշկը, նաև միգուցե այն հակված է պիգմենտավորման և կնճիռների։ Մաշկի տիպը պարզելուց հետո կստանաք Ձեր մաշկի տիպին բնորոշ խնամքի ուղեցույց՝ հագեցած առավոտյան խնամքից մինչ երեկոյան շպարի ցուցումներ, ինչպես նաև Ձեր մաշկին բնորոշ օգտակար կոսմետոլոգիական բաղադրիչների ցանկ։