Դիմախաղային մկանները, ենթամաշկային ճարպաշերտը, նույնիսկ գանգի ձևը տարիքին զուգընթաց փոփոխվում են: Ծերացման տիպը (համապատասխանաբար, դրա դեմ պայքարը) կախված է տարբեր մակարդակներում վերոնշյալ փոփոխություններից:
Մանրակնճիռային տիպ
Որպես կանոն, այս տիպը հատուկ է չոր, բարակ և քիչ զարգացած ենթամաշկային ճարպաբջջանք ունեցող մաշկին:
Տարածված է ծերացման այս ձևն անվանել նաև «շոգեհարված խնձոր». այտերին բազմաթիվ մանր կնճիռներ, հարակնային շրջանում «սագաթաթի կնճիռներ», շուրթերի շուրջը մանր կնճիռներ, ստորին կոպի հատվածում ցանց: Ծերացման այս տիպին պատկանող կանանց մոտ հաճախ են առաջանում պիգմենտային բծեր: Դեմքի երիտասարդ ձևը կարող է բավականին երկար պահպանվել, բայց մաշկը կարծես թե չորանում է:
Երիտասարդացնող միջամտություններ.
Ծերացման այս տիպի դեպքում գլխավոր խնդիրն է «կենդանացնել» մաշկը, խթանել ինքնավերականգնման գործընթացը: Այդ պատճառով հաճախ խորհուրդ է տրվում բիոռևիտալիզացիա, պլազմոլիֆթինգ, հիալուրոնաթթվի հիմքով միջամտությունների կիրառում, լազերային միջամտություններ, ռետինոլային պիլինգներ: Քանի որ չոր մաշկի վրա բավականին վաղ են արտահայտվում և ամրապնդվում դիմախաղային մկանները, խելամիտ է դրանցից պաշտպանվել բոտուլինոթերապիայի միջոցով:
CosmoLab-ում իրականավում է վերոնշյալ միջամտությունների ողջ տեսականին։

Մաշկի ծերացման ևս երեք տիպ
Ծերացման դեֆորմացիոն տիպ
Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են տարիքին զուգընթաց որոշ մարդկանց դեմքերը կարծես ներքև ծորում: Առաջանում են կախված այտեր, խորը քիթ-շրթունքային ծալքեր և տխրության կնճիռներ (շուրթերի անկյուններից ներքև կնճիռներ, որոնք անցնում են կախված այտերին), հարթանում է պարանոցակզակային անկյունը (այսինքն՝ կզակն այլևս չի առանձնանում, աստիճանաբար ձուլվում է պարանոցին): Որպես կանոն, սա տեղի է ունենում ենթամաշկային ճարպաբջջանքի ավելցուկի դեպքում:
Երիտասարդացնող միջոցառումներ.
Ծերացման այս տիպի հիմնական խնդիրն է դեմքի ստորին երրորդի թեթևացումը և միջին հատվածին ծավալ հաղորդելը (հավասարակշռության համար): Այս պատճառով էսթետիկ բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս.
• լիպոլիտիկներ՝ կախված այտերի և կրկնակզակի հատվածում;
• քիթ-շրթունքային ծալքերին ծավալ հաղորդելու նպատակով՝ ուրվագծային պլաստիկա;
• դեմքի միջին և քունքային հատվածներում ֆիլերներ և լիպոլիտիկներ;
CosmoLab-ում ներարկումային միջամտություններն իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով՝

Ծերացման մկանային տիպ
Այսպես են ծերանում ակտիվ դիմախաղ ունեցող կանայք. նրանց մոտ արագ և կտրուկ են արտահայտվում դիմախաղային կնճիռները: Ծերացման այս տիպի ակնհայտ առավելություններից է դեմքի ստորին հատվածի ուրվագծի փոփոխության բացակայությունը. այտերը չեն կախվում, կրկնակզակ չի առաջանում, սակայն նկատվում են պարանոցի պլատիզմայի արտահայտված ձգակապեր:
Երիտասարդացնող միջոցառումներ.
Մկանային տիպի դեպքում առավել տարիքային փոփոխությունների շտկման առավել արդյունավետ միջոցը բոտուլինոթերապիան է: Այն կարելի է լրացնել բիոռևիտալիզացիայով, պլազմոլիֆթինգով, պիլինգներով:
CosmoLab-ում ներարկումային միջամտություններն իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով՝ բացառապես բժիշկների կողմից։
Բոտուլինոթերապիայի արժեքները՝ ըստ առանձին հատվածների ներկայացված են www.cosmolab.info հղմամբ։

Ծերացման պաստոզ տիպ
Այն կոչվում է նաև «հոգնած մաշկ»: Մաշկը, որպես կանոն, չոր է կամ նորմալ, ենթամաշկային ճարպաբջջանքը՝ չափավոր արտահայտված: Տարիքին զուգընթաց առաջանում են արտահայտված քթարցունքային ծալքեր, աչքերի տակ «պարկեր», քիթ-շրթունքային ծալքեր՝ դեմքը կարծես այտուցվում է: Իջնում են աչքերի և շուրթերի անկյունները: Մաշկի տոնուսը նվազում է, ի հայտ է գալիս դեմքի խամրած, հողագույն երանգ: Տարիքային փոփոխություններն առավելապես նկատելի են դեմքի միջին հատվածի և հոնքերի վրա: Ծերացման այս տիպի դեպքում տարբերակող առանձնահատկությունը հանգստից հետո արտաքին տեսքի բարելավումն է և հոգնածության հայտանիշների սաստկացումը երեկոյան:
Երիտասարդացնող միջոցառումներ.
Առավել նպատակահարմար կլինեն այն միջամտությունները, որոնք միտված են «հարթեցնելուն» և այտուցվածությունը վերացնելուն. լիմֆոդրենաժ, բոտուլինոթերապիա, պլազմոլիֆթինգ, թելային լիֆթինգ:

Կոմբինացված տիպ
Հաճախ մեկ դեմքի վրա զուգակցվում են ծերացման երկու տիպեր. որպես կանոն, մանրակնճիռային տիպը որևէ այլ տիպի հետ. դեֆորմացիոն-մանրակնճիռնային, պաստոզ-մանրակնճիռային և այլն:
Չոր շրջաններում առաջանում են մանր կնճիռներ, իսկ ենթամաշկային ճարպային բջջանքի ավելացված մակարդակի դեպքում առաջանում է պաստոզություն: Այս դեպքերում անհրաժեշտ է զուգակցել տարբեր մեթոդներ:
Մի՛ մոռացեք, որ ծերացումը բնական փոփոխություն է, որը հնարավոր չէ ամբողջությամբ կանխել, սակայն հնարավոր է զգալիորեն դանդաղեցնել՝ ուշադրություն դարձնելով ձեր մաշկին և միջամտությունները ճիշտ ընտրելով:
Ի միջի այլոց, էսթետիկ բժկության տեխնոլոգիաների ամենաբարձր մակարդակի զարգացման դեպքում անգամ ամենօրյա խնամքն անհրաժեշտ է, քանի որ ծերացման ցանկացած տիպի դեպքում անխուսափելի են հետևյալ փոփոխությունները.
• մաշկը բարակում է;
• մաշկը հակված է չորության;
• դանդաղում են վերականգնման գործընթացները;
• քայքայվում է կոլագենը;
• նվազում է մաշկի արյան շրջանառությունը;
• նվազում է մաշկի պաշտպանական ֆունկցիան:
Սրանք անհրաժեշտ է անընդմեջ կոմպենսացնել:
Մաշկի ամենօրյա խնամքի, ինչպես նաև կոսմետոլոգիական ծրագր ճիշտ ընտրության համար շատ կարևոր է պարզել մաշկի տիպը, որը բացի յուղոտ և չոր լինելուց, լինում է նաև զգայուն, կայուն, հակված պիգմենտավորման և կնճիռների, ինչպես նաև պիգմենտավորման և կնճիռների ձևավորման հակում չունեցող։ CosmoLab-ում կօգնեն Ձեզ պարզել Ձեր մաշկի տիպի առանձնահատկություններն ու ճիշտ միջամտություններ ընտրել։ Միջամտությունից առաջ CosmoLab-ում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 112 000դր
Դեմք– 12 000դր
Դեմք առանց ճակատի– 9 600դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 5 600դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 6 400դր
Պարանոց– 5 600դր
Ուսեր– 5 600դր
Թևատակեր– 4 800դր
Ձեռքեր– 15 200դր
Բազուկներ– 5 600դր
Նախաբազուկներ– 12 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 24 000դր
Դեկոլտե– 12 000դր
Կուրծք– 12 000դր
Փոր– 24 000դր
Փորի 1/3 հատված– 9 600դր
Մեջք– 32 000դր
Մեջքի 1/3 հատված– 12 000դր
Բիկինի– 16 000դր
Խորը բիկինի– 20 000դր
Նստատեղ– 20 000դր
Ոտքեր– 38 400դր
Ազդրեր– 22 400դր
Սրունքներ– 28 000դր
Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)
Ամբողջ մարմին– 50 000դր
Դեմք– 8 000դր
Դեմք առանց ճակատի– 5 000դր
Ճակատ– 2 500դր
Այտոսկրեր– 3 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 4 000դր
Կզակ– 3 000դր
Ծոծրակ– 5 000դր
Պարանոց– 4 800դր
Թևատակեր– 5 000դր
Ձեռքեր– 12 800դր
Բազուկներ– 6 800դր
Նախաբազուկներ– 7 600դր
Կրծքավանդակ– 16 000դր
Դեկոլտե– 8 000դր
Կուրծք– 6 400դր
Փոր– 8 000դր
Փորի 1/3 հատված– 5 000դր
Մեջք– 14 400դր
Մեջքի 1/3 հատված– 5 000դր
Բիկինի– 8 000դր
Խորը բիկինի– 12 000դր
Նստատեղ– 12 000դր
Ոտքեր– 32 000դր
Ազդրեր– 18 400դր
Սրունքներ– 14 400դր





