Այն ամենը, ինչ կցանկանայիք իմանալ շուրթերի հակատարիքային շտկման մասին, բայց վախենում էիք հարցնել։
Շուրթերը այն շրջանն են, որը մյուսներից շուտ է հակված ծերացման առաջին նշանների արտահայտվելուն: Սակայն կա նաև լավ լուր. այս շրջանի երիտասարդացումը շատ ավելի դյուրին է, քան, օրինակ, դեմքից կնճիռները վերացնելը: Մենք հարցրել ենք մեր կոսմետոլոգին շուրթերի հակատարիքային շտկման մասին, և պատրաստ ենք բացահայտել բոլոր գաղտնիքները:
Ու՞մ և ինչի՞ համար է անհրաժեշտ շուրթերի հակատարիքային շտկումը:
Տարիքին զուգընթաց շուրթերը կորցնում են ծավալը: Բնական պիգմենտը խամրում է, շուրթերը թելանման են դառնում: Շուրթերի ձևի և ծավալի փոփոխումը գերազանց միջոց է տեղափոխելու ուշադրությունը, օրինակ՝ ուշադրություն դարձնելու ոչ թե աչքերի շուրջը կնճիռների ցանցին, այլ փափուկ, խնամված և խոնավեցված շուրթերին: «Վերականգնելով տարիքային պացիենտի շուրթերի ձևը, մենք ուշադրությունը սևեռում ենք դրանց վրա, և կինն արդեն իսկ ավելի երիտասարդ տեսք է ունենում», - իր փորձով է կիսվում կոսմետոլոգը: Հակատարիքային ազդեցությանը ևս մեկ բոնուս է միանում՝ տարիքային շտկումից հետո անփայլ շրթներկ տարածելը շատ ավելի դյուրին է, և դրանք մաշկի վրա ավելի լավ են տարածվում: Հակատարիքային շտկումը բերանի շրջանային մկանի հետ աշխատանքն է, որի արտաքին մասը տարիքին զուգընթաց հասնում է գերլարվածության:
Ի՞նչ է գերլարվածությունը և ինչպե՞ս դրանից ազատվել:
Գերլարվածությունը մկանների անընդհատ լարվածությունից առաջացող վիճակն է: Մկանները վերահսկելը բավականին բարդ է, քանի որ օրվա ընթացքում դրանց ակտիվությունը կախված է նաև հուզական վիճակից: Օրինակ՝ ծխելը կամ փողիկի միջոցով ըմպելը մկանների ավելորդ լարվածության ամենատարածված և ոչ ակնառու գործոններն են: Որքան ավելի հաճախ ենք կրկնում նույն գործողությունը, այդքան ավելի շատ են շուրթերը փողիկի ձև ընդունում, և ամրապնդվում են առաջին կնճիռները:
«Երբեմն հենց առաջնային այցելությունից հնարավոր է հեշտությամբ պարզել դիմամկանների գերլարվածության պատճառները»,- պատմում է մեր կլինիկայի մաշկաբանը:-«Մեր օրգանիզմն ունի մկանային հիշողություն, որի պատճառով մարդը մանկուց ընտանիքից փոխառում է խոսելու սովորույթները, սովորությունները, ժեշտերը, իսկ խոսակցության ընթացքում սկսում է շուրթերը փողիկի տեսքով հավաքել: Կամ պացիենտը կարող է ամբողջ կյանքի ընթացքում ատամնակծվածքի հետ խնդիրներ ունենալ, և դրանք կոմպենսացնելու փորձով մարդը խոսելու կամ ծամելու ընթացքում լարում է այլ դիմամկանները»:
Տարիքին զուգընթաց այս խնդիրը միայն վատթարանում է. ժամանակի ընթացքում գրեթե բոլոր մկանները գերլարվում են, առաջանում են դիմախաղային կնճիռներ: Դեմքի մեջ բացակայում է ենթամաշկային ճարպաշերտը, մաշկը բավականին բարակ է և զգայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ տեղի է ունենում կոլագենի և էլաստինի քայքայում, արդյունքում ստանում ենք շուրթերի ծերունական անկյուններ, մանր կնճիռներ և անհստակ եզրագծեր՝ շուրթերի տարիքային շտկման գլխավոր նպատակները:
