Ինչպե՞ս բուժել ակնեն և ո՞ր միջոցն է առավել արդյունավետ այս հիվանդության դեմ:
Շատերն իրենց փորձից գիտեն, թե որքան բարդ է գտնել ակնեի դեմ արդյունավետ միջոց: Հաճախ կորեակային ցանն ի հայտ է գալիս դեռահասության տարիքում և հիվանդությունն իր մասին կարող է հիշեցնել ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն ո՞ր միջամտություններն են առավել արդյունավետ: Հարթ, մաքուր և առողջ մաշկը գեղեցկության չափանիշներից մեկն է: Որոշ մարդկանց լավ մաշկ է տրված բնությունից, սակայն մեզանից շատերը գոնե մեկ անգամ հանդիպել են այն երևույթին, որ գովազդում քաղաքավարի անվանում են «թերություններ»: Բոլորը գիտեն, թե ինչպես կարող է ինքնագնահատականի վրա ազդել մեկ փոքր բշտիկն անգամ: Իսկ եթե այս բորբոքումները տասնյակն են և չեն ցանկանում անհետանա՞լ:
Կորեակային ցանը, կամ ակնեն ճարպագեղձերի բորբոքումն է: Ճարպագեղձերը մեր մաշկին անհրաժեշտ են, դրանց գործունեության շնորհիվ այն մշտապես մնում է խոնավեցված: Սակայն երբեմն այդ համակարգը խաթարվում է: Ճարպագեղձերի ծորանները փակվում են մահացած բջիջներով, գեղձը բորբոքվում է և առաջանում է կոմեդոն կամ ցավոտ բշտիկ: Ակնեն տարածված խնդիր է: Այս կամ այն ձևով կորեակային ցանը հանդիպում է 12-ից 14 տարեկան երիտասարդների 60-80% մոտ: Սակայն կորեակներ կարող են առաջանալ նաև հասուն տարիքում:
Ինչպե՞ս ձերբազատվել ակնեից
Հաճախ ակնեի առաջացման պատճառ է դառնում հորմոնալ ֆոնի փոփոխությունը: Այդ պատճառով բշտիկները սեռահասունացման բնականոն հայտանիշներից են: Սակայն կորեակային ցանի առաջացման համար պատասխանատու են ոչ միայն հորմոնները: Ցանի առաջացման կարող են հանգեցնել սթրեսը, անկայուն սննդակարգը, որոշակի դեղորայքի ընդունումը: Այս գործոններն ինքնին կորեակներ չեն առաջացնում, բայց կարող են դառնալ գլխավոր խթանը, եթե դուք ակնեի հակվածություն ունեք: Ակնե բուժելն այնքան էլ բարդ չէ, չնայած բավականին շատ ժամանակ է պահանջում:
Ակնեի բուժումը
Առավել հաճախ ակնե առաջանում է դեմքի, կրծքավանդակի և մեջքի հատվածներում՝ այնտեղ, որտեղ ճարպագեղձերը շատ են, իսկ ծակոտիները՝ առավել լայն: Կորեակային ցանը հիվանդություն է, որը պետք է բուժի մասնագետը: Ակնեի բուժման մեթոդը կախված է հիվանդության ծանրությունից: Կոսմետոլոգները տարանջատում են ակնեի երեք ձև.
• թեթև՝ ոչ ավելի, քան տասը փակ կամ բաց կորեակներ՝ առանց բորբոքման նշանների;
• միջին՝ 10-ից 40 կորեակային տարր՝ բորբոքման աննշան հայտանիշներով;
• ծանր. 40-ից ավեի կորեակային տարր:
Ակնեի թեթև ձևը հեշտությամբ ենթարկվում է բուժման տեղային միջոցների օգնությամբ՝ գելեր, հատուկ քսուքներ: Միջին կամ ծանր ձևի դեպքում տեղային թերապիայի միջոցները զուգակցում են համակարգային (ներքին օգտագործման դեղորայք) բուժման ձևի հետ։
Ակնեի բուժումը հաճախ համակցվում է նաև սարքավորումային բուժման հետ, ավելին՝ կարդացեք այստեղ։
Պետք է հիշել, երբ բուժումը տալիս է իր արդյունքը և ակնեն «անհետանում» է, դա դեռ չի նշանակում, որ պետք է դադարեցնել մաշկի խնամքը, հակառակը՝ հատկապես ակնեի հակումով մաշկը ամենօրյա պարտադիր խնամք է պահանջում, ինչպես նաև պրոֆիլակտիկ այցեր մաշկաբանին՝ մաշկի վիճակի գնահատման և հնարավոր բարդացումների կանխարգելման համար։
Առասպել 1: Ակնեի դեմ օգնում են արևային լոգանքները:
Այս տեսությունը ճիշտ է, սակայն միայն մասամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մաշկն իսկապես զգալիորեն ավելի չոր է դառնում: Սակայն արևայրուքը ավելացնում է մաշկի մակերևույթին մահացած բջիջների քանակը, իսկ դրանք փակում են ճարպագեղձերի ծորանները և բշտիկների քանակն արդյունքում ավելանում է: Արևքարուքը գերազանց միջոց է ձերբազատվելու մեկ-երկու մանր բշտիկներից և մեկ շաբաթ անց ստանալու մի քանի տասնյակ ավելի մեծերը: Տհաճ հետևանքներից խուսափելու համար արևային լոգանքներից հետո երկու օրվա ընթացքում կարելի է սկրաբներ կամ թեթև պիլինգ օգտագործել:
Առասպել 2. Ակնեն կարելի է բուժել լվացվելով
Ստիպված ենք հիասթափեցնել բազմաթիվ մաքրասեր և կատարյալը փնտրող մարդկանց. դեմքի բշտիկների դեպքում չափազանց հաճախակի «խոնավ մաքրումը» կարող է վնասակար լինել: Բազմաթիվ պիլիգները և մաքրումը շատ հաճախ վնասում են մաշկը և վերացնում են առողջ միկրոֆլորան: Գերչորացած մաշկի վրա առաջանում են մանր ճաքեր, որոնց մեջ թափանցում են մանրէները: Թուլացած մաշկը չի կարող դիմակայել միկրոօրգանիզմներին, և վիճակը վատթարանում է: Ակնեի դեպքում անհրաժեշտ է լվացվել օրը երկու անգամից ոչ ավելի հաճախ, օգտագործելով նուրբ ազդեցության միջոցներ, որոնք ագրեսիվ ազդեցություն չունեն խնդրահարույց մաշկի համար:
Առասպել 3: Կորեակներն անհրաժեշտ է ձեռքով հեռացնել, քանի դեռ չեն մեծացել:
Հենց այդպես է վարվել դեռահասների և նրանց ծնողների մի քանի սերունդ, ինչի մասին, հավանաբար, հետագայում զղջացել են: Բանն այն է, որ բշտիկը սեղմելիս մակերեսին է դուրս գալիս նրա մի մասը միայն, իսկ մաշկի մեջ մնացած պարունակությունը խթանում է խորը բորբոքման առաջացումը: Բացի այդ, այս մեթոդը տրավմատիզացնում է մաշկը և ճարպագեղձի ծորանը: Սա խանգարում է գեղձի արտադրությանը դուրս գալ, այս պատճառով սեղմած բշտիկի տեղում բորբոքումները նորից ու նորից են ի հայտ գալու: Արդյունքնում կունենաք բշտիկներ և սպիներ: Դեմքի մաշկի մաքրումը (մեխանիկական կամ ապարատային) խորհուրդ է տրվում վստահել մասնագիտացված կոսմետոլոգին կամ մաշկաբանին: Այս միջամտությունը պահանջում է գործիքների (օրինակ, Ունոյի գդալի, օղակի, Վիդալի ասեղի), ծակոտիների մաքրման ուլտրաձայնային և կոնտակտային սարքերի մանրէազերծում:
Ակնեի բուժման համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիմել մաշկաբանի, ցուցաբերել համբերատարություն և պատրաստակամություն։
Մաշկաբանի խորհրդատվության կարող եք գրանցվել առցանց կամ զանգով՝ 044 55 00 22: