Մաշկի ծերացման 4 տիպերը․ինչպե՞ս ճիշտ ընտրել հակատարիքային ծրագիրը

Դիմախաղային մկանները, ենթամաշկային ճարպաշերտը, նույնիսկ գանգի ձևը տարիքին զուգընթաց փոփոխվում են: Ծերացման տիպը (համապատասխանաբար, դրա դեմ պայքարը) կախված է տարբեր մակարդակներում վերոնշյալ փոփոխություններից:

Մանրակնճիռային տիպ

Որպես կանոն, այս տիպը հատուկ է չոր, բարակ և քիչ զարգացած ենթամաշկային ճարպաբջջանք ունեցող մաշկին: Տարածված է ծերացման այս ձևն անվանել նաև «շոգեհարված խնձոր». այտերին բազմաթիվ մանր կնճիռներ, հարակնային շրջանում «սագաթաթի կնճիռներ», շուրթերի շուրջը մանր կնճիռներ, ստորին կոպի հատվածում ցանց: Ծերացման այս տիպին պատկանող կանանց մոտ հաճախ են առաջանում պիգմենտային բծեր: Դեմքի երիտասարդ ձևը կարող է բավականին երկար պահպանվել, բայց մաշկը կարծես թե չորանում է:

Երիտասարդացնող միջամտություններ.


Ծերացման այս տիպի դեպքում գլխավոր խնդիրն է «կենդանացնել» մաշկը, խթանել ինքնավերականգնման գործընթացը: Այդ պատճառով հաճախ խորհուրդ է տրվում բիոռևիտալիզացիա, պլազմոլիֆթինգ, հիալուրոնաթթվի հիմքով միջամտությունների կիրառում, լազերային միջամտություններ, ռետինոլային պիլինգներ: Քանի որ չոր մաշկի վրա բավականին վաղ են արտահայտվում և ամրապնդվում դիմախաղային մկանները, խելամիտ է դրանցից պաշտպանվել բոտուլինոթերապիայի միջոցով:

CosmoLab-ում իրականավում է վերոնշյալ միջամտությունների ողջ տեսականին։
կնճիռներ


Մաշկի ծերացման ևս երեք տիպ

Ծերացման դեֆորմացիոն տիպ

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են տարիքին զուգընթաց որոշ մարդկանց դեմքերը կարծես ներքև ծորում: Առաջանում են կախված այտեր, խորը քիթ-շրթունքային ծալքեր և տխրության կնճիռներ (շուրթերի անկյուններից ներքև կնճիռներ, որոնք անցնում են կախված այտերին), հարթանում է պարանոցակզակային անկյունը (այսինքն՝ կզակն այլևս չի առանձնանում, աստիճանաբար ձուլվում է պարանոցին): Որպես կանոն, սա տեղի է ունենում ենթամաշկային ճարպաբջջանքի ավելցուկի դեպքում:

Երիտասարդացնող միջոցառումներ.

Ծերացման այս տիպի հիմնական խնդիրն է դեմքի ստորին երրորդի թեթևացումը և միջին հատվածին ծավալ հաղորդելը (հավասարակշռության համար): Այս պատճառով էսթետիկ բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս.

• լիպոլիտիկներ՝ կախված այտերի և կրկնակզակի հատվածում;

• քիթ-շրթունքային ծալքերին ծավալ հաղորդելու նպատակով՝ ուրվագծային պլաստիկա;

• դեմքի միջին և քունքային հատվածներում ֆիլերներ և լիպոլիտիկներ;

CosmoLab-ում ներարկումային միջամտություններն իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով՝


Ծերացման մկանային տիպ



Այսպես են ծերանում ակտիվ դիմախաղ ունեցող կանայք. նրանց մոտ արագ և կտրուկ են արտահայտվում դիմախաղային կնճիռները: Ծերացման այս տիպի ակնհայտ առավելություններից է դեմքի ստորին հատվածի ուրվագծի փոփոխության բացակայությունը. այտերը չեն կախվում, կրկնակզակ չի առաջանում, սակայն նկատվում են պարանոցի պլատիզմայի արտահայտված ձգակապեր:

Երիտասարդացնող միջոցառումներ.


Մկանային տիպի դեպքում առավել տարիքային փոփոխությունների շտկման առավել արդյունավետ միջոցը բոտուլինոթերապիան է: Այն կարելի է լրացնել բիոռևիտալիզացիայով, պլազմոլիֆթինգով, պիլինգներով:


CosmoLab-ում ներարկումային միջամտություններն իրականացվում են իտալական Renaissance բրենդի ներարկումային նյութերով՝ բացառապես բժիշկների կողմից։

Բոտուլինոթերապիայի արժեքները՝ ըստ առանձին հատվածների ներկայացված են www.cosmolab.info հղմամբ։



Ծերացման պաստոզ տիպ



Այն կոչվում է նաև «հոգնած մաշկ»: Մաշկը, որպես կանոն, չոր է կամ նորմալ, ենթամաշկային ճարպաբջջանքը՝ չափավոր արտահայտված: Տարիքին զուգընթաց առաջանում են արտահայտված քթարցունքային ծալքեր, աչքերի տակ «պարկեր», քիթ-շրթունքային ծալքեր՝ դեմքը կարծես այտուցվում է: Իջնում են աչքերի և շուրթերի անկյունները: Մաշկի տոնուսը նվազում է, ի հայտ է գալիս դեմքի խամրած, հողագույն երանգ: Տարիքային փոփոխություններն առավելապես նկատելի են դեմքի միջին հատվածի և հոնքերի վրա: Ծերացման այս տիպի դեպքում տարբերակող առանձնահատկությունը հանգստից հետո արտաքին տեսքի բարելավումն է և հոգնածության հայտանիշների սաստկացումը երեկոյան:

Երիտասարդացնող միջոցառումներ.


Առավել նպատակահարմար կլինեն այն միջամտությունները, որոնք միտված են «հարթեցնելուն» և այտուցվածությունը վերացնելուն. լիմֆոդրենաժ, բոտուլինոթերապիա, պլազմոլիֆթինգ, թելային լիֆթինգ:


Կոմբինացված տիպ



Հաճախ մեկ դեմքի վրա զուգակցվում են ծերացման երկու տիպեր. որպես կանոն, մանրակնճիռային տիպը որևէ այլ տիպի հետ. դեֆորմացիոն-մանրակնճիռնային, պաստոզ-մանրակնճիռային և այլն: Չոր շրջաններում առաջանում են մանր կնճիռներ, իսկ ենթամաշկային ճարպային բջջանքի ավելացված մակարդակի դեպքում առաջանում է պաստոզություն: Այս դեպքերում անհրաժեշտ է զուգակցել տարբեր մեթոդներ: Մի՛ մոռացեք, որ ծերացումը բնական փոփոխություն է, որը հնարավոր չէ ամբողջությամբ կանխել, սակայն հնարավոր է զգալիորեն դանդաղեցնել՝ ուշադրություն դարձնելով ձեր մաշկին և միջամտությունները ճիշտ ընտրելով:

Ի միջի այլոց, էսթետիկ բժկության տեխնոլոգիաների ամենաբարձր մակարդակի զարգացման դեպքում անգամ ամենօրյա խնամքն անհրաժեշտ է, քանի որ ծերացման ցանկացած տիպի դեպքում անխուսափելի են հետևյալ փոփոխությունները.

• մաշկը բարակում է;
• մաշկը հակված է չորության;
• դանդաղում են վերականգնման գործընթացները;
• քայքայվում է կոլագենը;
• նվազում է մաշկի արյան շրջանառությունը;
• նվազում է մաշկի պաշտպանական ֆունկցիան:

Սրանք անհրաժեշտ է անընդմեջ կոմպենսացնել:

Մաշկի ամենօրյա խնամքի, ինչպես նաև կոսմետոլոգիական ծրագր ճիշտ ընտրության համար շատ կարևոր է պարզել մաշկի տիպը, որը բացի յուղոտ և չոր լինելուց, լինում է նաև զգայուն, կայուն, հակված պիգմենտավորման և կնճիռների, ինչպես նաև պիգմենտավորման և կնճիռների ձևավորման հակում չունեցող։ CosmoLab-ում կօգնեն Ձեզ պարզել Ձեր մաշկի տիպի առանձնահատկություններն ու ճիշտ միջամտություններ ընտրել։ Միջամտությունից առաջ CosmoLab-ում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։