Դեմքի մաշկի ճիշտ խնամք կախված մաշկի տիպից

Մաշկի խնամքը կախված է դրա տիպից

Հենց Ձեզ համապատասխան մաշկի խնամքի միջոցներն ընտրելու համար կարևոր է որոշել մաշկի Ձեր տիպը: Երբեմն դա բավականին բարդ է, քանի որ բոլորի մաշկը տարբեր է, իսկ ժամանակի ընթացքում այն փոխվում է: Այնուամենայնիվ, մինչ բուն նյութը նշենք մաշկի չորս հիմնական տիպերը (հատկանիշները), որոնց հիման վրա են կազմվում մաշկի հիմնական 16 տիպերը։


Մաշկի տիպ 1. չոր մաշկ


Ձեր մաշկը անհարթ տեսք ունի և թեփոտվա՞ծ է: Չոր մաշկի դեպքում խանգարված է ջրային և լիպիդային, այսինքն՝ ճարպային բալանսը: Այսպիսի մաշկը տարբերվում է ցածր առաձգականությամբ, ձգվածության զգացողությամբ և քորի հակվածությամբ: Այն հեշտ է գրգռվում արտաքին գործոնների ազդեցությամբ: Այդ պատճառով հատկապես կարևոր է պահպանել ջրային համամասնությունը և մաշկի պաշտպանիչ հատկությունները չոր մաշկի համար նախատեսված քսուքներով:

Չոր մաշկի նշանները՝

• ձգվածություն, հակվածություն քորի;
• չորություն և թեփոտվածություն;
• մաշկը հեշտությամբ է արձագանքում արտաքին գործոնների ազդեցությանը, օրինակ՝ ջերմաստիճանի:

Մաշկի տիպ 2. նորմալ մաշկ

Եթե հայելու մեջ տեսնում եք առաձգական հարթ մաշկ, նեղ ծակոտիներով և առողջ գույնով, ուրեմն դուք նորմալ մաշկի տիպ ունեք: Որպես կանոն, այս տիպի մաշկը չի առաջացնում առանձնահատուկ խնդիրներ, նույնիսկ եթե չեք կարող նրա մասին պատշաճ հոգ տանել: Սակայն, նույնիսկ նորմալ մաշկը կարիք ունի խոնավեցման և պաշտպանության, որպեսզի պաշտպանի առողջ տեսքը: Կազմեք մաշկի խնամքի ձեր անհատական պլանը՝ CosmoLab-ի օգնությամբ։ (Քանի որ նորմալ մաշկը նույնպես ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում, խնդրում ենք ստորև ներկայացված թեստը լրացնել մանրամասն, քանի որ դրա հիման վրա ստանալու եք մաշկի խնամքի անհատական ուղեցույց՝ հագեցած առավոտյան խնամքի միջոցների անվանումներից մինչ երեկոյան շպարի միջոցների ցանկ և ընթացիկ խնամք)։

Նորմալ մաշկի նշանները՝

• հարթ, նեղ ծակոտիներով, առանց թերությունների;
• առողջ գույն;
• արյան լավ շրջանառություն, առաձգականությու


Մաշկի տիպ 3. խնդրահարույց մաշկ

Խնդրահարույց մաշկի դեպքում նկատվում է մաշկային ճարպի ուժգին արտադրություն: Դրա պատճառ կարող է դառնալ գենետիկական նախադրյալները, սթրեսը և հորմոնալ փոփոխությունները: Արդյունքում առաջանում են սև կետեր և բշտիկներ: Մաշկի բնականոն համամասնությունը վերականգնելուն կօգնեն հակաբակտերիային բաղադրիչներ պարունակող հատուկ մաքրող և խնամքի միջոցներ:

Խնդրահարույց մաշկի նշանները՝

• յուղոտ փայլ;
• ցանի հակվածություն:
• լայնացած ծակոտիներ;

Մաշկի տիպ 5. զգայուն մաշկ


Զգայուն մաշկը մնացածից ավելի է կրում արտաքին գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են սթրեսը, ջեռուցվող սենյակների չոր օդը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթները: Եթե մաշկի բնականոն համամասնությունը խախտված է, առաջանում է ձգվածության զգացողություն, քոր, չորություն և կարմրություն: Այդ պատճառով զգայուն մաշկի համար կարևոր է օգտագործել հատուկ մշակված միջոցներ, որոնք հանգստացնում են մաշկը և ամրացնում դրա պաշտպանիչ պատներշը՝ այն դարձնելով արտաքին գործոնների հանդեպ ավելի դիմացկուն:

Զգայուն մաշկի նշանները՝

• հեշտությամբ է արձագանքում արտաքին գործոնների ազդեցությանը;
• ձգվածության զգացողություն, քոր;
• հաճախակի կարմրություն:


Ինչու՞ է կարևոր պարզել մաշկի տիպը։

Մաշկի ամենօրյա ճիշտ խնամքը առողջության, գեղեցկության, ինչու ոչ նաև ինքնավստահության գրավականներից է, և հե՛նց դա է պատճառը, որ հարկավոր է այն իրականացնել մաշկի տիպին համապատասխան՝ չվնասելով այն։

Քանի որ վերոնշյալ մաշկի չորս հիմնական տիպերից բացի մաշկը լինում է նաև պիգմենտավորված, կամ պիգմենտների հակում չունեցող, ինչպես նաև հակված կնճիռների առաջացման կամ կնճիռների առաջացման հակում չունեցող՝ հարկավոր է հիմնական մաշկի տիպին ավելացնել նաև այս հատկանիշները։


Կանանց և աղջիկների դեպքում, հաճախ սխալ ընտրված այս կամ այն խոնավեցնող քսուքը, ծակոտիները խցանող տոնային քսուքներն ու այլ կոսմետիկ բաղադրիչները կարող են ոչ միայն ջուր լցնել իրականացրած երկարատև բուժման վրա՝ այլև խնդրի բարդացման առիթ կարող են հանդիսանալ։ Հենց այս պատճառով CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնի թիմը՝ վերցնելով ամերիկյան բազմամյա փորձը՝ վերամշակել և հայաֆիկացրել է ամերիկացի հայտնի մաշկաբան Լեսլի Բոումենի թեստը, որը լրացնելով կարող եք պարզել բացի ամենատարածված հարցից՝ արդյո՞ք յուղոտ կամ չոր է իմ մաշկը, նաև միգուցե այն հակված է պիգմենտավորման և կնճիռների։ Մաշկի տիպը պարզելուց հետո կստանաք Ձեր մաշկի տիպին բնորոշ խնամքի ուղեցույց՝ հագեցած առավոտյան խնամքից մինչ երեկոյան շպարի ցուցումներ, ինչպես նաև Ձեր մաշկին բնորոշ օգտակար կոսմետոլոգիական բաղադրիչների ցանկ։