լազերային մազահեռացում

Բիկինիի լազերային մազահեռացում․ եղե՛ք տեղեկացված

Խորը բիկինիի լազերային մազահեռացում. ինչպե՞ս է անցնում միջամտությունը

Ինտիմ հատվածի անցանկալի մազերի խնդիրն ավելի հայտնի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ուստի զարմանալի չէ, որ նրանցից շատերը կոսմետոլոգներին դիմում են բիկինիի լազերային մազահեռացման համար: Այնուամենայնիվ չենք կարող ժխտել նաև այն փաստը, որ վերջերս այս միջամտությունը հետաքրքրություն է առաջացնում նաև տղամարդկանց շրջանում՝ ուստի ստորև ներկայացված տեղեկատվությունը շատ օգտակար կլինի նաև նրանց համար: Եթե տղամարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչու են կանայք անհանգստանում այսպես կոչված «բիկինիի հատվածում» անցանկալի մազերի համար, վերջիններս լավ գիտեն, որքան դժվար է մարմնի այս հատվածի մասին հոգ տանելը: Մաշկն այստեղ շատ նուրբ է, այդ պատճառով մազահեռացման սովորական տարբերակները (նույն սափրելը) գրգռվածություն են թողնում և առաջացնում մազերի ներաճ: Խնդիրը կարող է լուծել ինտիմ շրջանի լազերային մազահեռացումը, որի արդյունավետությունն արդեն ապացուցել է բազմաթիվ կանանց փորձը:

Բիկինի (ոչ խորը, խորը, էքստրա) կանանց համար

Դիտարկենք կանանց համար ինտիմ շրջանի լազերային մազահեռացման առանձնահատկությունները: Գոյություն ունի այս միջամտության մի քանի տարբերակ. ոչ խորը բիկինի, էքստրաբիկինի շրջանի լազերային մազահեռացում, ամբողջական (խորը) բիկինի: Բացի այդ հարկ է նշել նաև մազահեռացման մեկ տարբերակ ևս՝ միայն ցայլքի հատվածի և նստատեղի մազահեռացումը: Առաջին դեպքում (ոչ խորը բիկինի) մասնագետը մազիկները հեռացնում է միայն կիսավարտիքի գծով, ինչը դեպքերի մեծ մասում ամենահարմար տարբերակն է, հատկապես եթե այցելուն չի կարող հաղթահարելլ հոգեբանական պատնեշը:
Էքստրաբիկինին ենթադրում է ամոթաշուրթերի և նստատեղի լազերային մշակումը, սակայն այսօր ամենատարածված տարբերակը խորը բիկինին է, որը ներառում է վերը նշված բոլոր հատվածները և թույլ տալիս կատարյալ հարթ մաշկ ունենալ ամողջ ինտիմ շրջանում: Վերը նշված բոլոր տարբերակները միավորում է միջամտության անցկացման առանձնահատկությունը. մշակման շրջանի բոլոր երևացող մազիկները հեռացվում են լազերային ճառագայթի միջոցով: Եթե մենք խոսում ենք դասական բիկինի մազահեռացման մասին, Դուք ստիպված կլինեք միջամտությանը ծախսել 20-30 րոպե, մինչդեռ խորը բիկինին առնվազն մեկ ժամ կտևի:


Արդյո՞ք լազերային մազահեռացումից հետո մազերն ընդմիշտ վերանում են:

Բազմաթիվ մարդկանց համար, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, լազերային ամբողջական բիկինի մազահեռացման կուրսը ավարտվում է ցանկալի արդյունքով՝ ինտիմ շրջանի մազերն ընդմիշտ վերանում են: Սակայն այս արդյունքը յուրաքանչյուր դեպքում չէ, որ հասանելի է, հաճախ մեկ տարի անց ևս մի քանի միջամտության անհրաժեշտություն է առաջանում: Այնուամենայնիվ, մազերը երբեք նույնքան կոշտ չեն լինի, իսկ բաց մազերի դեպքում երկարած բարակ մազն աննկատ կլինի:

Ցավո՞տ է արդյոք բիկինի հատվածի միջամտությունը


Որոշ կանայք չեն դիմում լազերային մազահեռացման՝ ցավից վախենալով: Իհարկե, բազմաթիվ զրույցներ են պտտվում այրվածքների, գրգռվածության և լազերային մազահեռացման այլ տհաճ հետևանքների մասին: Հնարավոր է, նրանցից որոշներն իսկապես գործնականում ապացուցված են, սակայն բարձրակարգ սարքավորման առկայության դեպքում նման հավանականությունը նվազագույն է: Բացի այդ, ամբողջական բիկինիի լազերային մազահեռացումից առաջ մշակվող հատվածում կիրառվում է ցավազրկող քսուք, որը լազերային գլխիկի պաշտպանության հետ համատեղ (միջամտության ամողջ ընթացքում մաշկի մակերեսը սառեցվում է) կերաշխավորի տհաճ զգացողությունների բացակայությունը: Արդյունքոււմ դուք միայն ջերմություն կզգաք:
լազերային մազահեռացում
Ինչպե՞ս պատրաստվել

Լազերային սարքավորման օգտագործմամբ ինտիմ հատվածի մազահեռացման պատրաստվելը նույնն է, ինչ մարմնի այլ հատվածների նույն միջամտությունից առաջ: Մասնավորապես.

• Արևի և արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության սահմանափակում (արևայրուքից խորհուրդ է տրվում խուսափել կոսմետոլոգի մոտ այցելությունից առնվազն 2 շաբաթ առաջ);

• Սովորական միջոցով (սափրվել) մազահեռացում լազերային մազահեռացումից մի քանի օր առաջ (մաշկի մակերեսից մազը պետք է բարձրանա 1 մմ-ից ոչ ավելի, հակառակ դեպքում լազերային ճառագայթի ամբողջ էներգիան կծախսվի ոչ թե մազարմատի, այլ մազի առանցքի վրա);

• Միջամտությունից մեկ ժամ առաջ ցավազրկող քսուքի կիրառում;

• Ցանկացած տեսակի քսուքի, լոսյոնի կամ կոսմետիկ այլ միջոցի օգտագործումից հրաժարվել լազերային մազահեռացումից մեկ օր առաջ և միջամտության օրը: Այս պահանջն առանձնապես կարևոր է, քանի որ քսուքների օգտագործումը այրվածքներ է առաջացնում:

Ինտիմ շրջանի լազերային մազահեռացմանը պատրաստվելն ունի մի շարք առանձնահատկություններ: Օրինակ, եթե ունեցել եք սեռական օրգանների հերպեսի դեպքեր, ապա մազահեռացման կուրսը սկսելուց մի քանի օր առաջ պետք է սկսել հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը և շարունակել միջամտությունից մի քանի օր հետո: Ինչպես նաև չարժե լազերային մազահեռացման առաջին սեանսները նշանակել դաշտանի օրերին կամ դրանից մի քանի օր առաջ, քանի որ այդ օրերին մաշկն ավելի զգայուն է դառնում: Առաջին միջամտության անցկացման մասին պայմանավորվելիս մտածե՛ք, միգուցե իմաստ ունի առաջին անգամ գրանցվել դասական բիկինի մազահեռացման, ստուգել ձեր զավազգայունության շեմը ավելի նուրբ մաշկին ներգործելուց առաջ:

Մաշկի խնամքը լազերային մազահեռացումից հետո


Լազերային մազահեռացման կուրսի յուրաքանչյուր առանձին միջամտությունից հետո կպահանջվի տնային պայմաններում որոշակի խնամք: Օրինակ՝ հաջորդ 24 ժամվա ընթացքում արգելվում է մշակված հատվածը ջրով թրջել, իսկ մաքրող միջոցների օգտագործումը պետք է բացառել 48 ժամով: Դուք պետք է մշակվող հատվածին հատուկ քսուք օգտագործեք, որի գործառույթը մաշկը հանգստացնելն ու հնարավոր բորբոքումը կանխելն է: Շոգեբաղնիք այցելությունը պետք է հետաձգել մազահեռացումից հետո առնվազն 2 օրով, իսկ սոլյարի և ծովափ այցելելն ավելի երկար՝ առնվազն երկու շաբաթով:

Բիկինի հատվածի լազերային մազահեռացման առավելությունները



Բոլոր ներկայացված պահանջներն ու սահմանափակումները արդարացնում են վերջնական արդյունքը, քանի որ լազերային մազահեռացման առավելությունները (ինչպես ինտիմ շրջանում, այնպես էլ այլ հատվածներում) քիչ չեն: Դրանց թվում են.

• Միջամտության կարճատև լինելը (սարքի ներգործությունը կետային չէ՝ յուրաքանչյուր առանձին մազարմատի վրա, այլ որոշակի մակերեսով տարածվող):

• Առաջին իսկ լազերային ներգործությունից նկատելի արդյունք (սովորաբար մաշկի հարթությունը պահպանվում է 2-3 ամսվա ընթացքում):

• Ներաճած մազերի և սպիների տեսքով անցանկալի հետևանքների բացակայություն:


Հակացուցումներ

Ինտիմ շրջանում միջամտության հակացուցումներն ըստ էության նույնն են, ինչ այլ հատվածների դեպքում, սակայն կան որոշակի առանձնահատկություններ։

• շաքարային դիաբետ՝ ինսուլինի օգտագործմամբ;
• ինֆեկցիոն հիվանդություններ;
• օնկոլոգիական հիվանդություններ;
• իմունային համակարգի հիվանդություններ;
• մաշկաբանական խնդիրներ:

Չարժե լազերային մազահեռացման դիմել հղիության, կրծքով կերակրման շրջանում, կամ մշակվող շրջանում առնվազն 3 ամսվա ընթացքում անցկացված վիրահատական միջամտության դեպքում: Բացի այդ, կանանց անհրաժեշտ է այս զգայուն հատվածում մազահեռացումը հետաձգել դաշտանի ընթացքում կամ այդ մասին նախապես խորհրդակցել բժիշկ-մաշկաբանի հետ:

Մազահեռացմանը՝ այն էլ բիկինիի շրջանում հարկավոր է վերաբերվել լրջությամբ։ Այն պետք է իրականացվի բացառապես բժշկական, սանիտարահիգիենիկ պայմաններում, արտոնագրված և անվնաս սարքավորումներով։

Հորդորում ենք, մինչ միջամտություն իրականացնելը հետաքրքրվել կենտրոնում առկա սանիտարահիգիենիկ պայմանների մասին, տեղեկանալ սարքավորման առանձնահատկությունների և իրականացման մանրամասներին, կարևորել միջամտությունն իրականացնող անձի մասնագիտացումը։