կոսմետոլոգ

Կոսմետոլո՞գ թե՞ մաշկաբան. որին երբ դիմել

Կոսմետոլո՞գ թե՞ մաշկաբան. որին երբ դիմել


Մաշկաբանը բժիշկ է, ով հեշտությամբ կողմնորոշվում է մարդու ամենամեծ օրգանի՝ մաշկային (էպիթելային) ծածկույթի հիվանդությունների բազմազանության մեջ:

Կոսմետոլոգը բժիշկ է, ով զբաղվում է միայն կոսմետոլոգիական բնույթի խնդիրների արտաքին դրսևորումներով: Մաշկի վրա արտահայտված խնդիրները հաճախ խոսում են մարդու օրգանիզմի ներքին օրգանների և համակարգերի ավելի լուրջ հիվանդությունների մասին: Կոսմետոլոգի մասնագիտական հետաքրքրությունների մեջ մտնում է նաև ապարատային կոսմետոլոգիան:

Ինչո՞վ է մաշկաբանը տարբերվում կոսմետոլոգից:

Մաշկաբանը որպես կանոն զբաղվում է մաշկի խնդիրների ախտորոշմամբ և բուժմամբ, իսկ կոսմետոլոգը՝ մաշկի խնամքով և էսթետիկական խնդիրների շտկումով:

Մաշկաբանական հիվանդություններ

Գաղտնիք չէ, որ ամենից հաճախ մաշկաբանական հիվանդություններով տառապում է հենց դեմքի մաշկը: Գրեթե բոլորին ծանոթ են դեռահասության բշտիկները (այս հիվանդությունն այլ կերպ անվանում են ակնե) և կորյակային ցանը: Սակայն, մաշկի խնդիրներ ծագում են ոչ միայն երիտասարդ տարիքում, ավելի հասուն մարդիկ նույնպես հանդիպում են նման անախորժությունների: Մաշկաբանական բնույթի հիվանդություններին կարելի է դասել հետևյալ հիվանդությունները.

• տարբեր էթիոլոգիայի որքիններ;
• ակնե;
• պսորիազ;
• չպարզաբանված բնույթի էկզեմաներ;
• տրիխոֆիտիա;
• դերմատոմիկոզներ;
• տրիխոտիլոգիական ախտահարումներ;
• պապիլոմաներ և գորտնուկներ;
• սովորական և սրածայր կանդիլոմաներ;
• կոնտագիոզ կակղամորթ և այլն:

Մաշկային խնդիրների առաջացումից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ, որ ոչ մի՝ նույնիսկ ամենաժամանակակից և թանկարժեք կոսմետիկ միջոցը չի կարող ազդել արտաքին կոսմետոլոգիական խնդրի նախապատճառը: Կոսմետիկ միջոցները միայն քողարկում են մարմնական լուրջ խնդիրների արտաքին դրսևորումները:

Կոսմետոլոգիան բժշկության այն ոլորտն է, որն ուսումնասիրումն է էսթետիկական խնդիրները, դրանց պատճառները, դրսևորումները և շտկման մեթոդները: Բժիշկ-կոսմետոլոգի այցելության ժամանակ մասնագետն անցկացնում է խնդրի համակարգային ախտորոշում, որպեսզի պարզի դրա հիմնապատճառը: Այնուհետև, հաշվի առնելով ստացված արդյունքները և պացիենտի կարիքները, ընտրում է խնդրի լուծման առավել համապատասխան միջոցները:

Երիտասարդ տարիքում թեթև աստիճանի ակնեն սովորաբար կապված չէ որևէ ներքին հիվանդության հետ: Սովորաբար սա ուղղակի կապված է ժառանգական նախադրյալների և սեռահասունացման տարիքում ճարպագեղձերի ռեցեպտորների՝ սեռական հորմոնների հանդեպ բարձր զգայունթության հետ: Այս խնդիրները որոշ չափով հանդիպում են երիտասարդների մեծամասնության մոտ: Որպես կանոն այս իրավիճակը չի պահանջում որևէ տեսակի դեղամիջոցներ: Այս դեպքում բավական է դիմել կոսմետոլոգի և ընտրել համապատասխան բուժիչ կոսմետիկա և խնամք:

Չնայած նրան, որ կոսմետոլոգիան բոլորովին վերջերս է դարձել մաշկաբանության առանձին ճյուղ, այն արագորեն զարգանում և կատարելագործվում է: Գիտական հետազոտությունները թույլ են տալիս ստեղծել նորարարական տեխնոլոգիաներ և ոչ վիրահատական մեթոդներ՝ ուղղված օրգանիզմի երիտասարդացմանն ու բնական գեղեցկության վերականգնմանը: Լավ կոսմետոլոգն իր աշխատանքի մեջ օգտագործում է արդյունավետ և անվտանգ միջոցներ, որոնք երիտասարդացնող ազդեցություն ունեն և թույլ են տալիս երկար պահպանել ստացված արդյունքը: Բժիշկ-կոսմետոլոգի գործունեությունն ուղղված է տարբեր էսթետիկական թերությունների վերացմանը և պացիենտների արտաքին տեսքի բարելավմանը.

• մաշկի երիտասարդացում;
• դեմքի և մարմնի մաշկի խնամք;
• մաշկի թերությունների շտկում;
• մարմնի տարբեր հատվածներում անցանկալի և ներաճած մազերից ձերբազատում:


Երիտասարդացումը «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում

Նորարարական տեխնոլոգիաների և ժամանակակից միջոցների շնորհիվ կոսմետոլոգներին հաջողվում է երկարատև պահպանել մաշի թարմ տեսքը, վերականգնել նրա բնական երանգը: Լավ բժիշկը կարող է հարթեցնել կնճիռները, վերացնել աչքերի ստորին շրջանի «պարկերը», շտկել դեմքի ուրվագիծը, մաշկին առաձգականություն հաղորդել, ինչպես նաև ժամանակավորապես կասեցնել ծերացման գործընթացները:

Մաշկի թերությունների շտկում

Բժիշկ-կոսմետոլոգի խորհրդատվությունն անհրաժեշտ է մաշկի տարբեր տեսակի թերությունների առաջացման դեպքում: Այդ թերությունները կարող են առաջանալ վնասվածքներից կամ հիվանդություններից (պիգմենտային բծեր, սպիներ, ակնեի հետքեր, ստրիաներ): Առանց բժիշկի անհնար է նաև մաշկաբանական հիվանդությունների լիակատար բուժումը: Սեբորեա ախտորոշման դեպքում կոսմետոլոգը գործում է տրիխոլոգի հետ համատեղ:

Անցանկալի մազերի հեռացում

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում գործող մասնագիտացված բժիշկ-կոսմետոլոգները իրականացնում են լազերային մազահեռացման ամողջական համակարգ միջամտություններ, որոնք թույլ են տալիս արագ և երկարատև ձերբազատվել մարմնի անցանկալի մազերից:

Դեմքի և մարմնի մաշկի խնամք

Այսօր յուրաքանչյուրը ոք ցանկանում է ունենալ թարմ և գրավիչ տեսք։ Դրա համար անհրաժեշտ է իմանալ մաշկի տեսակը և սովորել ճիշտ խնամել։ CosmoLab-ում Դուք կարող եք անցնել առցանց թեստ և պարզել՝

Յուղո՞տ է Ձեր դեմքի մաշկը, թե՞ չոր,
Զգայու՞ն է, թե՞ դիմացկուն
Պիգմենտավորման հակում ունի՞, թե՞ ոչ
Կնիճռների հակում ունի՞, թե՞ ոչ
Ինչպես նաև ստանալ հատուկ մաշկի Ձեր տիպի համար մշակված դեմքի ամենօրյա խնամքի ուղեցույց։

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում կոսմետոլոգի խորհրդատվությունը

Էսթետիկ խնդիրների առաջացումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում երիտասարդ տարիքից պարբերաբար այցելել մաշկաբանի: Առաջին ընդունելության ժամանակ մաշկաբան-կոսմետոլոգը.

• Ախտորոշում է խնդիրը և պարզում դրա առաջացման պատճառները: Այս նպատակով մասնագետը զրուցում է պացիենտի հետ, ուսումնասիրում կենսագործունեության առանձնահատկությունները և նշանակում թերապիայի ուղղությունը:

• Պացիենտին ուղղորդում է գործիքային ախտորոշման և լաբորատոր հետազոտությունների: Մաշկաբանական հիվանդությունների ախտորոշման դեպքում անհրաժեշտ է մաշկային ծածկույթի համակարգչային ախտորոշում: Գլխի մազածածկ հատվածի հետ կապված խնդիրների դեպքում կարող է պահանջվել մազերի վիճակի համակարգչային ախտորոշում:

• Ախտորոշման արդյունքների հիման վրա կոսմետոլոգն ընտրում է բուժման մեթոդները և կազմում թերապիայի անհատական կուրսը:

• Ներարկումային մեթոդներ, որոնց միջոցով մաշկի մեջ են ներմուծվում հատուկ նյութեր։ Այդ միջամտություններն են՝ բիոռևիտալիզացիան, մեզոթերապիան, պլազմաթերապիան և այլն։

• Սարքավորումային մեթոդներ, որոնք արդյունավետ վերացնում են տարատեսակ էսթետիկական թերությունները:

Բուժման ծրագիրը կազմելուց հետո բժիշկ-կոսմետոլոգը ըստ պացիենտի ցանկության նրա համար ընտրում է արտաքին օգտագործման միջոցներ (քսուքներ, գելեր, լոսյոններ, շիճուկներ, բալասաններ, դիմակներ): Դրանք լրացուցիչ ազդեցություն են գործում՝ խոնավացնող, սնուցող, մաքրող, տոնուսավորող: Կոսմետիկ միջոցները կարող են ուժգնացնել հիմնական (ներարկումային կամ ապարատային) թերապիայի արդյունավետությունը։

Բացի այդ կոնսուլտացիայի ժամանակ CosmoLab բժշկական կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգը խորհուրդ կտա տնային օգտագործման առավել նպատակահարմար կոսմետիկան: Մեր մասնագետներն ունեն բարձր պատրաստվածություն, մասնագիտական որակներ և բազմամյա փորձ, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց առջև դրված խնդիրները և հաղթահարել առաջացող խնդիրները: Իրենց աշխատանքում մաշկաբան-կոսմետոլոգները ցուցաբերում են անհատական մոտեցում, ինչը նշանակալիորեն բարձրացնում է միջամտությունների արդյունավետությւոնը: Բուժման մեթոդներն ընտրելիս մեր մասնագետները հաշվի են առնում յուրաքանչյուր պացիենտի օրգանիզմի անհատական առանձնահատկությունները:

Բուժման արդյունավետության բարձրացմանը նպաստում է ժամանակակից կոսմետիկ միջոցների և առաջատար սարքավորումների օգտագործումը: CosmoLab էսթետիկական բժշկության կենտրոնի կոսմետոլոգներն օգտագործում են նորարարական մեթոդներ և բարձր որակի դեղորայք, որը պատրաստված է աշխարհի առաջատար արտադրողների կողմից: Մենք կարող ենք լուծել ձեր էսթետիկական խնդիրները և ձեր ցանկության դեպքում կարող ենք ձեզ մշտապես ուղեկցել՝ առաջացող թերությունները ժամանակին կանխելու նպատակով: