Այս հոդվածում առաջարկում ենք ծանոթանալ քիմիական պիլինգների տեսակներին, դրանց կիրառման կարգին, հակացուցումներին և կիրառությանը՝ հատկապես խնդրահարույց մաշկի բուժման գործում։
Բժշկական քիմիական պիլինգը հատուկ բժշկական բաղադրությունների (քիմիական նյութեր) օգնությամբ կատարվող կոսմետիկ միջամտություն է, որը ապահովում է վերնամաշկի շերտազատումը:
Քիմիական պիլինգի տեսակները
Գոյություն ունեն մի քանի տեսակի քիմիական պիլինգներ, որոնք տարբերվում են բժշկական լուծույթի բաղադրությամբ և ներթափանցման խորությամբ: Պիլինգի համար նախատեսված նյութերի գլխավոր քիմիական բաղադրիչը թթուն է: Բժշկական լուծույթը կարող է պարունակել մեկ տեսակի թթու։ Այդպիսի պիլինգը կոչվում է մոնոթթու պիլինգ, կամ երկու և ավելի տարբեր թթուներ՝ բազմաթթու պիլինգ:
Ըստ ներթափանցման խորության՝ գոյություն ունի պիլինգի երեք տեսակ.
- մակերեսային — բժշկական նյութերի ակտիվ բաղադրիչները ազդում են եղջերաթաղանթի և մաշկի հատիկավոր բջիջների շերտերի վրա;
- միջին — ակտիվ բաղադրիչների ազդեցության են ենթարկվում էպիդերմային շերտը մինչ պապիլյար դերմիսի շերտ;
- խորը- ակտիվ բաղադրիչների ազդեցության են ենթարկվում մաշկի բոլոր շերտերը՝ մինչ բազալ շերտ:
Պիլինգի խորության վրա ազդում է ոչ միայն թթվի ընտրությունը, այլ նաև լուծույթի մեջ նրա կոնցենտրացիան, մաշկի վրա կիրառվող շերտերի քանակը, ազդեցության ժամանակը, բաղադրությունն ու pH արտադրանքը․
- Կոնցենտրացիան որոշվում է տոկոսներով (1% -ից 70%), և ցույց է տալիս լուծույթում առկա ակտիվ նյութերի քանակական պարունակությունը:
- Նյութը կարող է լինել գելային հիմքով կամ ջրասպիրտային լուծույթի տեսքով: Գելային հիմքով նյութերի՝ մաշկի շերտերում ներթափանցման խորությունը կախված է ազդեցության ժամանակից: Ջրասպիրտային հիմքով լուծույթները կիրառվում են շերտերով։ Որքան շատ լինեն շերտերը, այնքան խորն է պիլինգը: Յուրաքանչյուր հաջորդ շերտը քսելուց առաջ նախորդը պիտի ամբողջովին չորանա:
- pH — ը թթվայնության չափիչն է և ամենակարևորներից մեկն է քիմիական նյութի ագրեսիվությունը որոշելու համար: Օրինակ ՝ 80% թթու պարունակող և 4,5 pH ունեցող ցանկացած լուծույթ շատ ավելի թույլ կլինի, քան ընդամենը 10% նույն թթուն պարունակող, սակայն 1,3 pH-ով լուծույթը։
Կախված թթուների խմբերից՝ առանձնանում են պիլինգի հետևյալ տեսակները.
- AHA (ալֆա—հիդրօքսի թթուներ) պիլինգ՝ բժշկական կազմի հիմնական ակտիվ բաղադրիչը մեկ կամ ավելի AHA թթուներն են (ալֆա-հիդրօքսի թթուներ կամ մրգային թթուներ): AHA պիլինգը բազմաբնույթ է։ Նրա միջոցով հնարավոր է պայքարել մաշկի տարբեր խնդիրների դեմ, և կարող է օգտագործվել մաշկի գրեթե բոլոր տեսակների և ֆոտոտիպերի համար: Ալֆա-հիդրօքսի թթուները լուծելի են ջրի մեջ և գործում են բջջային մակարդակում։ Թուլացնում են եղջերաթաղանթի կպչունությունը՝ առաջացնելով շերտազատող հզոր ազդեցություն, ներգործում են ֆիբրոբլաստների վրա՝ խթանելով գլիկոզամինոգիլկանների և կոլագենի սինթեզը: Պիլինգի համար, որպես կանոն, թթվի 4% կոնցենտրացիայի դեպքում օգտագործվում է 3-4 pH: Ավելի ցածր կոնցենտրացիայի ալֆա-հիդրօքսի թթուները (մինչև 3%) կատարում են միայն ջրին կապող նյութի դեր: 4-ից բարձր pH-ի դեպքում ալֆա հիդրոքսի թթուներն գործում են որպես հզոր խոնավեցնող միջոցներ, բայց կորցնում են իրենց շերտազատող ազդեցությունը: Այսպիսով, AHA պիլինգը ակտիվորեն երիտասարդացնում է մաշկը ՝ շերտազատելով մաշկի մահացած բջիջները, խթանելով կոլագենի և հիալուրոնաթթվի սինթեզը: Կոսմետոլոգիայում պիլինգի համար նախատեսված AHA թթուներից ամենից հաճախ օգտագործվում են գլիկոլային, կաթնային և նշի թթուներ: AHA պիլինգը ներառում է նաև խնձորի և կիտրոնաթթուների հիմքով միջամտություններ ևս, որոնք քիմիական բաղադրության տեսանկյունից բետա-հիդրօքսի թթուներ են, բայց մաշկի վրա իրենց ազդեցությամբ նման են ալֆա-հիդրօքսի թթուներին:
- BHA (բետա—հիդրօքսի թթուներ) պիլինգ՝ միջամտությունը կատարվում է՝ օգտագործելով BHA թթուներ պարունակող միջոցներ: Կոսմետոլոգիայում BHA պիլինգի համար օգտագործվում է միայն մեկ թթու՝ կոջիք թթու: Բացի այդ, կոսմետոլոգիայում սալիցիլաթթվով միջամտությունները ևս համարվում են BHA պիլինգ, քանի որ մաշկի վրա իր ազդեցությամբ նման է բետա-հիդրօքսի թթուներին: Այնուամենայնիվ, քիմիայի տեսականկյունից դա ճիշտ չէ, քանի որ սալիցիլաթթուն (2-հիդրօքսիբենզոյական, C6H4 (OH) COOH) քիմիական բաղադրությամբ ներառված է հիդրօքսիդաթթուների առանձին խմբի մեջ: Բետա-հիդրօքսի թթուները համարվում են ճարպալույծ թթուներ, ուստի նրանք կարող են ավելի խորը ներթափանցել մաշկի մեջ, քան ալֆա-հիդրօքսի թթուները: Պիլինգի համար օգտագործվում են սալիցիլաթթվի և pH 3-4 տարբեր կոնցենտրացիաներով արտադրանքներ: Սալիցիլաթթուն ունի ուժեղ հակասեպտիկ հատկություններ, նեղացնում է ծակոտիները, հարթեցնում մաշկի մակերեսը և հեռացնում պիգմենտային բծերը: Սալիցիլաթթվի հատկությունների շնորհիվ պիլինգն ունենում է շերտազատող և երիտասարդացնող ազդեցություն: Սալիցիլաթթուն օգնում է պայքարել հիպերկերատոզի և ակնեի դեմ, ինչպես նաև վերացնել դրանց հետևանքները:
- Տրիքլորաքացախաթթվի (TCA) պիլինգ՝ կոսմետոլոգիական միջամտություն, երբ օգտագործվում են տարբեր կոնցենտրացիաների տրիքլորաքացախաթթվով պատրաստուկներ: Տրիքլորաքացախաթթուն օրգանական ջրում լուծվող նյութ է, պատկանում է հալոգենացված կարբօքսիլաթթուներին, ունի CCl3COOH բանաձև, և քացախաթթվի ամբողջովին հալոգենացված անալոգ է: TCA պիլինգը հանգեցնում է սպիտակուցային կառուցվածքների մակարդմանը և բազալ շերտում բջիջների կիսման խթանմանը։ Տրիքլորաքացախաթթուն ունի ամուր մանրէասպան և հակաբորբոքային ազդեցություն: TCA պիլինգը կարող է լուծել մաշկային մի շարք խնդիրներ։
- Պիկրինաթթվով պիլինգ՝ միջամտության հիմնական ակտիվ բաղադրիչը պիկրինաթթուն է, որն ունի CH3 (CO) COOH բանաձև և պատկանում է օրգանական կետոթթուների խմբին: Ազդեցության բնույթից և արդյունքից կախված՝ պիրուսական թթուն նման է TCA–ին և սալիցիլաթթվին, բայց այն կարող է ավելի խորը ներթափանցել հյուսվածքների մեջ, քան վերջիններս:
- Համակցված պիլինգ՝ կարող է ներառել թթուների մի քանի խմբեր, ինչպիսիք են՝ AHA,BHA, TCA, կաթնային թթուները և այլն: Կախված օգտագործվող թթուների խմբերից և տոկոսից` հնարավոր է ձեռք բերել գործող ազդեցությունների տարբեր համադրություններ և այդպիսով լուծել մի շարք խնդիրներ:
- Ռետինային պիլինգ՝ կատարվում է ռետինաթթվի հիմքով պատրաստված նյութերի օգտագործմամբ (ռետինոլի սինթետիկ անալոգ): Ռետինաթթուն մաշկի բջիջների վրա գործում է նույն կերպ, ինչ ռետինոլը, բայց այն ավելի ագրեսիվ է, և դրա օգտագործումից հետո վերականգնման ժամանակահատվածն ավելի երկար է տևում։
Քիմիական պիլինգի այլ տեսակներ
- Ռետինոլային պրոֆեսիոնալ պիլինգ՝ միջամտություն, որն իրականացվում է ռետինոլի՝ վիտամին A-ին նախորդող ճարպալույծ պատրաստուկի օգնությամբ (ռետինոիդների դասին պատկանող): Ռետինոլը հզոր հակաօքսիդիչ է և ֆիբրոբլաստների խթանիչ, որն ապահովում է իր սեփական էլաստինի և կոլագենի ակտիվ սինթեզը, այսինքն՝ ունենում երիտասարդացնող ազդեցություն: Ռետինոլը սակավաթիվ կոսմետիկ նյութերից մեկն է, որն ունի ապացուցված հակատարիքային ազդեցություն:
- Ֆերմենտային պիլինգ՝ միջամտությունը կատարվում է բակտերիալ, բուսական կամ կենդանական ծագմամբ սպիտակուցային կատալիզատորների (ֆերմենտների) հիմքով պատրաստված պատրաստուկների օգտագործումով: Այս պիլինգը կարող է լինել միայն մակերեսային: Ֆերմենտային պիլինգը կարող է պարունակել այնպիսի ֆերմենտներ, ինչպիսիք են՝ բրոմելայնը, ակտինիդինը, արբուտինը և պապաինը: Ֆերմենտային պիլինգը օգտագործվում է հիպերպիգմենտացիայի, ռոզացեայի, ակնեի դեպքում։ Ֆերմենտային պիլինգը թույլ է տալիս երիտասարդացնել մաշկը, հավասարեցնել մաշկի երանգը և նվազեցնել սպիները:
- Ալկալային պիլինգ՝ միջամտություն, որում օգտագործվում են բարձր pH ունեցող պատրաստուկներ՝ 9,5: Այսպիսի պիլինգը գործում է Օսմոսի հակառակ սկզբունքի վրա և ունի դետոքսիակցիոն ազդեցություն: Բացի այդ, ալկալային պիլինգն ունի պրոտեոլիտիկ ազդեցություն և հանգեցնում է ճարպերի օճառացմանը (ճարպերի հիմնային հիդրոլիզի ռեակցիան անվանում են նաև օճառացում): Նման պիլինգի օգնությամբ բուժվում են ակնեն, մակերեսային հիպերպիգմենտացիան, շտկվում են ոչ խորը կնճիռները, հեռացվում են մաշկի մահացած բջիջները: Ալկալային պիլինգը ունենում է միայն մակերեսային ազդեցություն:
Օգտագործվող թթվի անունով բժշկական պիլինգները կարող են լինել.
- գլիկոլային պիլինգ;
- նշի պիլինգ;
- սալիցիլային պիլինգ;
- կաթնային պիլինգ;
- մրգային պիլինգ;
- պիկրինաթթովով պիլինգ;
- տրիքլորաքացախաթթվի պիլինգ:
Պիլինգի այլ տեսակներ
Քիմիական բժշկական պիլինգներից բացի, կատարվում է պիլինգի այլ տեսակներ ևս.
1․Նանոֆրակցիոն հղկում
2․Լազերային հղկում
3․Ուլտրաձայնային պիլինգ
4․Դերմաբրազիա՝ մեխանիկական սարքավորումային պիլինգ, որը հիմնված է ալյումինե բյուրեղների հատկության վրա՝ վերահսկվող ճնշման տակ, մաշկի վերին շերտերը հղկելու համար:
Ցուցումներ բժշկական քիմիական պիլինգի համար
Բժշկական քիմիական պիլինգը կարող է լուծել կոսմետիկ խնդիրների մեծ մասը, դրա շնորհիվ հնարավոր է նորմալիզացնել կերատինոգենեզի, բնական ապոպտոզի և երիտասարդ բջիջների բաժանման գործընթացները: Բժշկական քիմիական պիլինգն ունի հակաբորբոքային և հակապիգմենտային ազդեցություն: Տարբեր խնդիրներ կարելի է բուժել` կախված քիմիական նյութի ներթափանցման խորությունից:
Մակերեսային պիլինգը ցուցված է ցանկացած տեսակի մաշկի համար։ Նպատակը՝
- մաշկի երիտասարդացում, ամրության և առաձգականության վերականգնում;
- ոչ խորը կնճիռների շտկում;
- ռելիեֆի և մաշկի երանգի հավասարեցում;
- մակերեսային պիգմենտացիայի հեռացում;
- փոքր սպիների վերացում, ներառյալ հետակնե սպիները;
- խորը պիլինգի նախապատրաստում:
Միջին խորության պիլինգը նախատեսված է.
- խորը կնճիռների հեռացման;
- մաշկի խորը մաքրման;
- սպիների, ստրիաների և մաշկի այլ թերությունների վերացման.
- հետբորբոքային բարդությունների վերացման, ներառյալ ակնեից հետո մաշկային թերությունները;
- հիպերկերատոզի բուժման;
- ֆոտոծերացման բուժման;
- հիպերպիգմենտացիայի վերացման;
- մաշկի ամրության և առաձգականության վերականգնման;
- հպավարակիչ մոլյուսկի բուժման;
- պապիլոմաների հեռացման համար։
Խորը պիլինգը սովորաբար ցուցված է հետևյալի համար.
- մաշկի ծալքերի և խորը կնճիռների շտկման;
- խորը հիպերպիգմենտացիայի հեռացման;
- մաշկի լուրջ թերությունների վերացման, օրինակ՝ խորը սպիներ, հետակնե հետքեր և այլն;
- հիպերկերատոզի բարդ դեպքերի բուժման:
Մակերեսային պիլինգը կարող է կատարվել ոչ միայն դեմքի, այլև մարմնի ցանկացած այլ հատվածում: Միջին խորության պիլինգը սովորաբար կատարվում է դեմքի և դեկոլտեի շրջանում: Խորը պիլինգը կատարվում է միայն դեմքի հատվածում:
Բժշկական քիմիական պիլինգների համատեղումը այլ բուժական միջամտությունների հետ
Տարբեր կոսմետիկ խնդիրներ լուծելիս լավագույն արդյունքի հասնելու համար բժշկական քիմիական պիլինգը կարող է և պետք է համադրել այլ տեսակի միջամտությունների հետ: Ավելին, կոսմետոլոգիայում ցանկացած խնդիր լուծելու համար լավագույնը կիրառել համալիր մոտեցում, այսինքն՝ նշանակել բուժման կուրս, որը ներառում է տարբեր միջամտությունների կատարում, պրոֆեսիոնալ և տնային պայմաններում խնամքի ծրագրերի օգտագործում, ինչպես նաև հավասարակշռված դիետա, քնի ու հանգստի նորմալ ռեժիմ:
Բժշկական քիմիական պիլինգից հետո կարող են իրականացվել հետևյալ միջամտությունները.
- բիոամրացում;
- բոտուլինոթերապիա;
- մեզոթերապիա;
- լազերային և նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում;
- ուրվագծային պլաստիկա:
Բոտուլինոտոքսինի ներարկումները կարող են իրականացվել մակերեսային կամ միջին խորության քիմիական պիլինգների վերականգնողական շրջանի ավարտից անմիջապես հետո: Խորը պիլինգից հետո կարելի է կատարել բոտուլինոթերապիա ոչ շուտ, քան 21 օր անց: Այնուամենայնիվ, ռետինային պիլինգներից հետո երկու շաբաթ անց կարելի է կատարել բոտուլինոթերապիա: Քիմիական պիլինգից հետո, վերականգնողական շրջանի ամբողջական ցիկլի ավարտին, ձեռք բերված արդյունքը պահպանելու համար, խորհուրդ է տրվում անցնել մերսման կուրս, օգտագործել հակատարիքային դիմակներ և շիճուկներ:
Լույսի ինտենսիվ լուսարձակման թերապիան (IPL տեխնոլոգիա), զուգորդելով մակերեսային գլիկոլային պիլինգի հետ, ունենում է բարձր հակատարիքային ազդեցություն, քանի որ երկու միջամտություններն էլ ապահովում են փոխներգործող արդյունքներ: Այս համադրությամբ պիլինգը նշանակվում է IPL թերապիայից մեկ շաբաթ առաջ կամ հետո: Քիմիական պիլինգից հետո անհրաժեշտ է հրաժարվել մաշկի վրա գրգռիչ ազդեցություն ունեցող ցանկացած մեթոդներից, օրինակ՝ մեխանիկական սկրաբներից, սպիրտային նյութեր կամ ռետինոիդներ պարունակող միջամտություններից: Քանի որ քիմիական պիլինգից հետո մաշկը կորցնում է իր պաշտպանիչ շերտը և դառնում է ծայրաստիճան խոցելի, դրա համար անհրաժեշտ է ապահովել ավելի նուրբ խնամք:
Քիմիական պիլինգի առավելությունները «CosmoLab»-ում՝
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում բժշկական քիմիական պիլինգը կատարվում է՝ միայն օգտագործելով դեղագործական ընկերությունների կողմից արտադրված հատուկ բժշկական նյութեր՝ բաղադրատոմսի խստորեն պահպանմամբ: Պիլինգի համար նախատեսված բոլոր նյութերն ունեն որակի սերտիֆիկատներ և արտոնագրված են Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար:
Բժշկական քիմիական պիլինգը երիտասարդացման նոր, ավելի որակյալ, ավելի արդյունավետ և անվտանգ մեթոդ է, որն ունի մի շարք տարբերակիչ առավելություններ մաշկի քիմիական մաքրման այլ տեսակների համեմատ՝
- մաշկի շերտերի վրա ազդեցության խորությունը վերահսկելի է, այն թույլ է տալիս խուսափել անցանկալի բարդություններից և սպիների առաջացումից;
- բոլոր պատրաստուկները ստերիլ են, և միջամտությունը ինքնին կատարվում է ստերիլ պայմաններում, ինչը բացառում է բուժման հատվածի վարակման հնարավորությունը;
- բժշկական պատրաստուկները պարունակում են ավելի ակտիվ քիմիական նյութեր, քան սովորական պիլինգի պատրաստուկները;
- բժշկական քիմիական պիլինգի բաղադրությունը չի պարունակում կոնսերվանտներ;
- բժշկական քիմիական պիլինգի բոլոր պատրաստուկները արտադրվում են դեղագործական ընկերությունների կողմից՝ խստորեն պահպանելով բաղադրատոմսը;
- սա աշխարհում միակ բժշկական պիլինգն է, այն անալոգ չունի:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում բժշկական պիլինգը կատարվում է միայն այս ոլորտում մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Միջամտության ընթացքում պիլինգային պատրաստուկները կիրառելու համար օգտագործվում են հեղինակային մեթոդներ, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արդյունքի՝ բարդությունների նվազագույն ռիսկով: Պիլինգի տեսակը, կազմը և դրա կիրառման եղանակը ընտրելիս հաշվի են առնվում, պացիենտի մաշկի անհատական առանձնահատկությունները և նրա անձնական ցանկությունները:
Բժշկական քիմիական պիլինգ։ Հակացուցումներ․
- օնկոլոգիական և վիրուսային հիվանդություններ;
- ակտիվ փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ;
- պսորիազ և էկզեմա;
- հերպեսային օջախների առկայություն;
- կելոիդային տիպի սպիագոյացման հակում;
- լյարդի և երիկամների քրոնիկական անբավարարություն;
- սրտային անբավարարություն;
- հեպատիտ C;
- հղիության և կրծքով կերակրման շրջան։
Պետք է հաշվի առնել նաև, որ բժշկական քիմիական պիլինգը պետք է իրականացնել աշուն-ձմեռ ժամանակահատվածում։ Այն հնարավոր չէ կատարել գարնանը և ամռանը՝ արևային ճառագայթների բարձր ակտիվության պատճառով, քանի որ պիլինգից հետո անհրաժեշտ է երկար ժամանակ պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից` հիպերպիգմենտացիայի և այրվածքների առաջացումից խուսափելու համար:
Բժշկական պիլինգ և խնդրահարույց մաշկ
Ակնեն կամ կորյակները չեն կարող բուժվել միայն կոսմետիկ միջամտություններով: Այս դեպքում բժշկական պիլինգը համալիր բուժման մաս է կազմում:
Ակնեն բազմագործոնային հիվանդություն է, որի զարգացման վրա ազդում են միանգամից մի քանի գործոններ՝ հորմոնալ դիսբալանսը, մաշկի իմունային պատնեշի նվազումը, հասունացման շրջանը, անհավասարակշռված դիետան և մաշկի ոչ ճիշտ խնամքը: Երբեմն ակնեի առաջացման և զարգացման պատճառը կարող են լինել որոշակի դեղերի, անաբոլիկ դեղամիջոցների ընդունումը, պարաֆին կամ լանոլին պարունակող դիմահարդարման պարագաների օգտագործումը: Բացի այդ, ակնեի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև ներքին հիվանդությունները, մասնավորապես ստամոքսաղիքային և էնդոկրին համակարգի հիվանդությունները: Այդ պատճառով ակնեն բուժելու համար անհրաժեշտ է նախ ախտորոշել և հնարավորության դեպքում որոշել դրա առաջացման պատճառը: Միայն դրանից հետո կազմել բուժման համալիր ծրագիր:
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում ակնեի թերապիայի արձանագրություն կազմելու ժամանակ օգտագործվում է համալիր բազմակողմանի մոտեցում: Առաջին հերթին բուժումը նշանակվում է հիմնական պատճառի համար, որը հանգեցրել է խնդրահարույց մաշկի ձևավորմանը: Սննդաբանը ճիշտ ընտրում է հավասարակշռված դիետա, որը ակնեի դեմ պայքարի կարևոր կետերից մեկն է: Մաշկաբան-կոսմետոլոգը մշակում է մաշկի տնային խնամքի ուղեցույց, նշանակում է անհրաժեշտ խնամքի կոսմետիկա պիլինգից առաջ և հետո:
Ակնեի առկայության պարագայում քիմիական պիլինգը համալիր թերապիայի մի մասն է: «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը օգտագործում է հատուկ բժշկական բաղադրիչներ, որոնք նախատեսված են ինչպես ակնեի պատճառով առաջացած մաշկի թերությունների, այնպես էլ կորյակների դեմ: Նման կոմպոզիցիաներն ունեն մանրէասպան և հակապիգմենտային հատկություններ, խթանում են բջիջների վերականգնումը և վերացնում մնացած սպիները:
Ակնեից լիովին ազատվել հնարավոր է, սակայն դա երկար և տևական գործընթաց է։ Պացիենտից պահանջվում է լինել համբերատար և հետևել բժշկի բոլոր ցուցումներին:
Եթե ցանկանում եք այցելել քիմիական պիլինգի միջամտության, բազմիցս լսել եք դրա արդյունավետության մասին, բայց չգիտեք՝ ո՞ր տեսակն է Ձեր մաշկին ամենահամապատասխանը, ապա կարող եք անվճար խորհրդատվություն ամրագրել, այցելել մաշկաբանի խորհրդատվության։ Մեր մաշկաբանները սիրով կզննեն Ձեր մաշկն ու կպատասխանեն բոլոր հետաքրքրող հարցերին։
Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Առաջարկվող խնամքի մյուս ծառայություններին ծանոթացե՛ք այստեղ։