Ունե՞ք մաշկի երիտասարդացման, թարմացման, ինչպես նաև մազահեռացման կարիք։
Կան բազմաթիվ առաջարկներ, սակայն դրանք չեն կողմնորոշու՞մ։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը սույն թվականի հոկտեմբերի 14-ին հայտարարում է բաց դռների օր հետևյալ ծառայությունների համար՝ Frozen C կրիոթերապիա, դեմքի լազերային ձգում և սպիտակեցում, դիոդային լազերային մազահեռացում ծառայությունների համար։ Կարող եք գալ, ծանոթանալ միջամտության իրականացման կարգին և օգտվել 1 անվճար միջամտությունից, որի համար հարկավոր է գրանցվել ստորև։ Մինչ գրանցվելն առաջարկում ենք ծանոթանալ ներկայացվող միջամտություններին, դրանց հակացուցումներին և մի քանի կանոնի, որոնց պետք է հետևել այցելության ընթացքում։
1-ին միջամտություն
Frozen C կրիոթերապիա
Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ին նորագույն տեխնոլոգիական սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազ, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։
Frozen C կրիոթերապիայի միջոցով կրճատվում է ճարպագեղձերի ֆունկցիան, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։
Ե՞րբ է միջամտությունը հակացուցված՝
• Հայմորիտի և ֆրոնտիտի առկայության դեպքում
• Սառնության նկատմամբ ալերգիկ դրսևորումների դեպքում
• Քրոնիկական հիվանդությունների սրման դեպքում
• Սուր վարակիչ հիվանդությունների դեպքում
• Օնկոլոգիական հիվանդությունների դեպքում
2-րդ միջամտություն
Մաշկի ձգում և գունաբացում
Մաշկի ձգման և գունաբացման միջամտոթյունն իրականացվում է գերմանական արտադրության Asclepion MeDioStar NeXT PRO սարքավորմամբ։ Դիոդային երիտարդացման դեպքում լազերի էներգիան օգտագործվում է մաշկի առանձին բաղադրիչների վրա վերահսկվող ջերմային ազդեցության նպատակով՝ առանց դրա վերին շերտի՝ էպիդերմիսի վնասման: Իմպուլսի էներգիան ջերմացնելով մաշկի բոլոր շերտերը՝ զգալիորեն բարելավում է միկրոշրջանառությունն ու նյութափոխանակությունը, խթանում նոր կոլագենի և էլաստինի առաջացումը:
Արդյունքում հարթվում է մաշկի երանգը, ավելանում է առաձգականությունը, բարելավվում է դեմքի գույնը, նվազում է չորության զգացողությունը, կրճատվում են կնճիռները, մակերեսային պիգմենտային բծերը և մանր անոթային գոյացությունները: Մաշկի սառեցման ներկառուցված համակարգը թույլ է տալիս գերազանց երկարաժամկետ արդյունք ապահովել առանց ցավի, մաշկի վնասվածքների և բարդացումների:
MeDioStar NeXT PRO դիոդային լազերով երիտասարդացումը բացարձակ անվտանգ է և ոչ տրավմատիկ, չունի կողմնակի ազդեցություն և վերականգնման շրջան չի պահանջում: Միջամտությունից անմիջապես հետո կարելի է վերադառնալ գործերին: Բացի այդ, դիոդային երիտասարդացումը լավ համադրվում է այլ կոսմետիկ միջամտությունների, օրինակ՝ ներարկումային միջամտությունների և մասնագիտական խնամքի հետ: MeDioStar NeXT սարքով դիոդային երիտասարդացումն իրեն լավ է դրսևորել Եվրոպայում և Ամերիկայում, հաստատված է FDA միջազգային ասոցիացիայի կողմից:
Դիոդային լազերային երիտասարդացման ազդեցությունը.
• կնճիռների կրճատում;
• ծակոտիների չափի փոքրացում;
• մաշկի կառուցվածքի բարելավում;
• պիգմենտային և տարիքային բծերի, կուպերոզի վերացում;
• մաշկի առաձգականության ավելացում;
• մաշկի սպիտակեցում, երանգի հավասարեցում;
• կորեակային ցանի բուժում:
Հակացուցումներ
• Էպիլեպսիա;
• Չարորակ նորագոյացություններ;
• Մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ;
• Վարակային հիվանդություններ, հերպես;
• Արյան համակարգային հիվանդություններ;
• Շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր;
• Սրտի հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր;
• Թոքախտ:
3-րդ միջամտություն
Դիոդային լազերային մազահեռացում
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում լազերային մազահեռացումն իրականացվում է գերմանական Ascleption ընկերության MeDioStar NeXT PRO սարքավորմամբ։ Մեթոդը ոչնչացնում է մազի ֆոլիկուլը՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները՝ այսպիսով դադարեցնելով անցանկալի մազերի աճն ու բարելավելով մաշկի էսթետիկ գեղեցկությունը։ Միջամտությունն իրականացվում է նախապես սափրած մաշկին։ Շնորհիվ հատուկ սառեցման համկարգի՝ միջամտությունը անցավ է, դրան է նպաստում նաև հատուկ գելի օգտագործումը, որը բժիշկը քսում է պացիենտի մաշկին՝ միջամտությունը սկսելուց առաջ։ Հարկ է նշել, որ միջամտության արդյունքում ազդեցությունն ընկնում է միայն ակտիվ աճի շրջանում գտնվող ֆոլիկուլների վրա, հետևաբար՝ այն ֆոլիկուլները, որոնք ազդեցության չեն ենթարկվել, ոչնչանում են պրոցեդուրայի պարբերական, որոշակի ընդմիջումներով կրկնելու դեպքում։ Ցանկալի արդյունքը տեսանելի է դառնում արդեն 6-8 այցերից հետո։ Հարկ է նշել, որ ի տարբերություն մյուս այլ լազերային մազահեռացման մեթոդների, դիոդային հիմքով լազերային էպիլացիան ցուցված է մաշկի բոլոր տիպերին, այն իրականացվում է նույնիսկ արևայրուքով մաշկին
Հակացուցումներ, որոնց դեպքում միջամտությունը խորհուրդ չի տրվում կատարել․
• տվյալ հատվածում շատ խալերի առկայություն
• սնկային ախտահարումներ
• բաց վերքերի առկայության
• հակաբորբոքայինների օգտագործում
• ալերգիկ դրսևորումներ
• սիրտ-անոթային համակարգի խնդիրներ
• ակտիվ հերպեսի շրջան
• օնկոլոգիական խնդիրներ
• հղիության ընթացք
Կանոններ, որոնց հարկավոր է հետևել միջամտության ընթացքում
• Եթե ցանկանում եք օգտվել թևատակերի անվճար դիոդային լազերային մազահեռացման ծառայությունից, ապա հարկավոր է ներկայանալ նախապես մազածածկույթը սափրած։
• Frozen C կրիոթերապիայի և դեմքի մաշկի ձգման, գունաբացման միջամտության համար հարկավոր է ներկայանալ նախապես մաքրված մաշկով՝ առանց տոնային և այլ քսուքի։
Այժմ խնդրում ենք մասնակցության համար գրանցվել ստորև՝
Մինչև 30% լազերային մազահեռացման անհատական զեղչեր բոլորի համար:
Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր