Էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիան համարվում է երիտասարդացման և մաշկի խնամքի համար օգտագործվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ Մեզոթերապիաների արդյունավետությունը կայանում է մաշկի անհրաժեշտ հատվածներում համապատասխան նյութերի՝ կոկտեյլների համաչափ ներմուծմամաբ, ինչը մաշկի խորանիստ շերտերում լուծում է բավական լուրջ խնդիրներ։ Կոկտեյլներն ըստ բաղադրության լինում են տարբեր տեսակների, տեսակի ընտրությունը որոշում է բժիշկը՝ կախված խնդրից։ Միջամտությունն օգնում է բարձրացնել և կարգավորել․
• մաշկային հյուսվածքների առաձգականությունը • վերացնել ակնեի և հիպերպիգմենտացիաների օջախները • տեսանելի կնճիռները • մաշկի չորությունը • բարելավում է մաշկի գունավորումը • պատճառ դառնում մազաթափության կանխարգելման • կուպերոզի և ցելիուլիտի բուժման
Մեզոթերապիայի կիրառությունը չի սահմանափակվում միայն էսթետիկ բժշկության ոլորտով, այն լայն կիրառություն ունի նաև տարբեր հիվանդությունների բուժման փուլերում, օրինակ՝ մեջքի, վերջույթների մկանային ցավերի դեպքում։ Պրոցեդուրան ցուցված է պլաստիկ վիրաբուժական միջամտություններ կատարելուց առաջ և հետո, դեմքի խորը պիլինգներից և դերմաբրազիայից հետո, այն արագացնում է վերականգնողական շրջանն ու ապահովվում արդյունքի երկարատևությունը։ Մեզոթերպիան իրականացվում է ներարկումային մեթոդով՝ կարճ և բարակ ասեղ ունեցող ներարկիչի կամ հատուկ մեխանիկական մեզոսարքավորման միջոցով՝ նախապես ընտրավծ բաղադությամ կոկտեյլի ներարկմամբ։
Ինչպես վերը նշվեց՝ միջամտության կիրառությունը չի սահմանափակվում որոշակի հատվածով, այն իրականացվում է մաշկի ցանկացած հատվածում։
Դեմքի մաշկի մեզոթերապիան օգնում է պայքարել ոչ միայն ծերացման և մաշկի տոնուսի կորստի դեմ, այլև նվազագույնի է հասցնում կնճիռները, պտոզը, տեղային ճարպակալումներն ու դեմքի մաշկի չորությունը։
Գլխամաշկի մեզոթերապիան կարգավորում է արյան շրջանառությունը՝ մազարմատները պատելով սնուցող տարրերով։ Դա խթան է հանդիսանում նոր մազերի աճին, ամրացնում է արմատներոն ու մազերին հաղորդում առողջ և խիտ տեսք։
Մեզոթերապիան մարմնի շրջանում կրկին արդյունավետ է ծարացման նշանների դեմ պայքարի հարցում, որոնցից են ցելիուլիտն ու տեղային ճարպային կուտակումները։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոում մեզոթերապիայի համալիր իրականացումը, միջամտությունների անհրաժեշտ քանակը որոշվում է յուրաքանչյուրի համար անհատական։ Մինչև դրա ժամկետը սահմանելը հարկավոր է ընտրել փորձառու և բանիմաց մասնագետի և ստանալ առաջնային խորհրդատվություն։ «CosmoLab»-ում միջամտությունն իրականացվում է բացառապես բժիշկների կողմից։
Մեզեթերապիան շատ հեշտ է համադրվում այլ միջամտությունների հետ։ Բավական բարձր արդյունավետություն է գրանցվում մեզոթերապիայի և բոտուլինոթերապիայի զուգակցումը։ Այս երկու միջամտությունները ոչ միայն շտկում են կնճիռները, այլև մոռացնել են տալիս որ դրանք երբևէ եղել են։
Ներարկումների համար կարող են օգտագործվել հետևյալ նյութերը․
• հիալուրոնաթթու, որը խոնավեցնում, հարթեցնում է մաշկը՝ տալով առողջ տոնուս և փայլ
• ֆոսֆոլիպիդներ, նյութեր, որոնք անփոխարինելի են հյուսվածքային թաղանթների էլաստիկության վերականգնամ համար
• վիտամիններ, հատկապես վիտամին C, որն օգնում է պայքարել ակնեի և պիգմենտացիաների դեմ, ինչպես նաև վիտամիններ A և E, որոնք պահպանում են մաշկի երիտասարդությունը
• միներալներ, որոնք պահպանում են հյուսվածքների ամրությունը
• լակտատներ (կաթնաթթու), հանդիանում են հյուսվածքներում կոլլագենի արտադրության հիմնական աղբյուրը
• լիպոլիտիկներ, ճարպային գնդիկները մասնատող և տարրալուծող նյութեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ավելորդ քաշի դեմ պայքարում
• ֆերմետներ, ցելյուլիտների ու սպիերի բուժման համար անհրաժեշտ նյութեր
• հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք բարձր արդյունավետություն ունեն ակներ բուժման մեջ
• դեղամիջոցներ՝ անոթային հյուսվածքների աշխատանքը բարելավելու համար,որոնք օգտագործվում են անոթային աստղիկների և կուպերոզի բուժման մեջ։ Միջամտության հակացուցումները շատ չեն՝
• հղիություն • կրծքով կերակրման շրջան • մաշկային բորբեքային հիվանդություններ • օնկոգիա • որոշ նյութերի հանդեպ ալերգիկ դրսևորումներ
«CosmoLab»-ում միջամտությունը կատարվում է բժշկի խորհրդատվությունից հետո, ով հատուկ պացիենտի մաշկի առանձնահատկություններ հիման վրա առաջարկում է որոշակի բաղադրությամբ կոկտեյլ, ինչպես նաև որոշում է անհրաժեշտ միջամտությունների քանակը։ Ըստ ցանկության՝ միջամտությունից առաջ բժիշկը կարող է հատուկ քսուքի միջոցով ցավազրկում իրականացնել։ Ցավազրկումից հետո, միջամտությունն իրականացվում է բարակ ներարկիչի օգնությամբ, որը մաշկ է թափանցում 2-4 մմ խորությամբ։ Ըստ անհրաժեշտության, միջամտության ավարտից հետո՝ բժիշկը կարող է առաջարկել հանգստացնող դիմակ՝ մաշկի կարմրության նվազեցման համար։ Միջամտությանը հետևող մի քանի օրերի ընթացքում խորհուրդ է տրվում շատ չհպվել մաշկին, խուսափել կոսմետիկ քսուքների օգտագործումից, ինչպես նաև արևայրուքից։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում միջամտությունից առաջ մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։