«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում հայտարարում է ակցիա: Կատարելով նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում Venus Viva սարքավորմամբ՝ կստանաք նվեր պլազմոթերապիայի 1 սրվակ։ Այժմ ծանոթանանք նանոֆրակցիոն մեթոդին, ինչպես նաև հասկանանք՝ ի՞նչ դրական կողմեր ունի պլազմոթերապիան՝ հե՛նց նանոֆրակցիոն հղկման հետ համակցության դեպքում։
VenusVivaTM-ը ոլորտում առավելագույն ճկունության կարգավորումներ ունեցող մաշկի հղկման և վերամոդելավորման սարքավորումային մեթոդներից է: NanoFractionalRF և SmartScanTM տեխնոլոգիաներն օգտագործող այս սարքը առաջին և միակ ֆրակցիոն ռադիոհաճախական համակարգն է, որը թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել տարատեսակ թերությունների վերացման նպատակով կիրառվող աբլացիայի և կոագուլացիայի բնութագրերը: VenusVivaTM սարքը թույլ կտա մաշկի հղկման բոլոր սարքավորումները փոխարինել մեկ սեղանի սարքով: Միջամտություններն անվտանգ են մաշկի բոլոր տիպերի համար և նվազագույն վերականգնում են պահանջում:
Սարքը թույլ է տալիս լուծել կոսմետոլոգիայի ամենապահանջված խնդիրները.
• թույլ է տալիս իրականացնել վերին և ստորին կոպերի ձգում;
• մաշկը դարձնում է առաձգական
• վերացնում է խորը կնճիռները՝ քիթ-շրթային ծալքը;
• մոդելավորում է դեմքի ճշգրիտ ուրվագիծը;
• վերացնում է սպիներն ու ձգումները;
• ուղղում է մաշկի ռելյեֆը;
• վերացնում է հետակնեն՝ ակնեից հետո մնացած հետքերը;
• ձևավորում է դեմքի կատարյալ օվալ. վերացնում է կախված այտերը, ձևավորում ստորին ծնոտի ճիշտ գիծը:
Առաջին անգամ առանց վիրահատական միջամտության լուծվում է երկու խնդիր. բարելավում է մաշկի որակը և տեղի է ունենում հզոր լիֆթինգ։
Ի՞նչն է արդյունք ապահովում:
1. Ֆրակցիոն աբլացիայի (մաշկի բջիջների մասնակի գոլորշացման) շնորհիվ լազերային խղկման ազդեցություն: Սարքը հետևողականորեն ծակոտում է մաշկը՝ ստեղծելով առողջ մաշկով շրջապատված մանրադիտակային վնասվածքներ: Վնասված հատվածներն ակտիվանում են և տեղի է ունենում մաշկի բջիջների ռեգեներացիա (նորացում), արտադրվում են կոլագեն և էլաստին: Ապաքինումը տևում է 1-2 օր, այսպիսով՝ այցելուն կարող է ապրել իր համար սովորական օրակարգով (վերականգնման շրջան չի պահանջվում):
2. Սպիտակուցի կոագուլացիայի հաշվին ոչ վիրահատական ձգման ազդեցություն: Ռադիոհաճախական ճառագայթումը տաքացնում է հյուսվածքները՝ խթանելով սպիտակուցային միացությունների բնափոխումը (կոագուլացիան): Բնափոխվելով սպիտակուցը բնական ճանապարհով ձգում է մաշկը:
3. Իմպուլսային-մագնիսական ճառագայթման հաշվին լրացուցիչ ազդեցություն: Մագնիսական ճառագայթման հաշվին հյուսվածքների վրա ազդեցությունը վերականգնում է մաշկի կորցրած առաձգականությունը։
Տեխնոլոգիան
VenusVivaTM սարքը ներառում է երկու գլխիկ՝ ռադիոհաճախական NanoFractionalRF գլխիկը՝ մաշկի հղկում և աբլացիա պահանջող միջամտությունների համար, ինչպես նաև DiamondPolarTM գլխիկը՝ կնճիռների ոչ ինվազիվ հարթեցման համար:
NanoFractionalRFTM գլխիկը.
• նախատեսված է մաշկի հղկման համար, որը բարելավում է հետակնե և այլ տեսակի սպիների, ստրիաների, ռոզացեայի, դիսքրոմիայի, խորը կնճիռների, լայնացած ծակոտիների, մաշկի անհամարթ մակերևույթի արտաքին տեսքը և մաշկի բոլոր տեսակների պիգմենտացիայի խանգարումները:
• Հրապարակված կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին միջամտությունից չորս շաբաթ անց ազդեցության ամբողջ մակերևույթը, ստրիաների երկարությունն ու լայնությունը նշանակալիորեն նվազել են համեմատ սկզբնական մակարդակի (p<0,001): Այցելուների բավարարվածության աստիճանը՝ «Բավարարված» և «Շատ բավարարված» գնահատականներով, կապված մակերևույթի, չափերի և ընդհանուր բարելավման հետ կազմել է համապատասխանաբար 96,67%, 93,94% և 96,97:
• Այլ կլինիկական հետազոտություն նշում է, որ NanoFractionalTM գլխիկն արդյունավետ է մաշկի մակերևույթի և պիգմենտացիայի դրսևորումների բարելավման հարցում:
Ծայրակալի արտոնագրված տեխնոլոգիա
• Ոլորտում ամենամեծ բծի մակերեսով և մինչև 700 իմպուլս առաքում ապահովող ծայրակալ:
• Էներգիան անցնում է յուրաքանչյուր էլեկտրոդի ծայրով և խորը ներթափանցում հյուսվածքներ:
• Էներգիան տարածվում է էլեկտրոդների ներազդման փոքր մակերեսներով (150x20 միկրոն) ծայրակալի էներգիայի խտության փոփոխականության պայմաններում՝ նվազեցնելով հետբորբոքային գերպիգմենտացիայի ռիսկերը և պահպանելով կոնտակտի շրջանների միջև չվնասված հատվածները, ինչն ապահովում է ապաքինման նվազագույն ժամանակահատված, միջամտությունից հետո հյուսվածքի համաչափ տեսք և վերականգնման նվազագույն շրջան:
• Հետադարձ իմպուլսի բացակայությունը նպաստում է էներգիայի ավելի միատարր առաքմանը, ինչի արդյունքում միջամտությունները դարձնում է ավելի անվտանգ և ապահովում կայուն կլինիկական արդյունքներ:
• Օգտագործում է միջամտության նմուշի ընտրության եզակի ալգորիթմ, ինչը բժիշկին թույլ է տալիս անհատական կարգավորումներ անել՝ միջամտության ընթացքում առավելագույն վերահսկողություն և ճկունություն ապահովելու նպատակով:
• Ֆրակցիոն մեթոդով կատարում է վերնամաշկի և ենթամաշկի աբլացիա և կոագուլացիա՝ ապահովելով մաշկի հղկման բարձր արդյունավետություն տարբեր վիճակների դեպքում՝ չափավորից ծանր:
• Բացառում է լրացուցիչ գլխիկների օգտագործումը կամ դրանց փոփոխությունը միջամտության ընթացքում, ինչը կրճատում է միջամտության տևողությունը, այն ավելի դյուրին և տնտեսապես արդյունավետ դարձնում՝ մեծացնելով ներդրումների շահավետությունը:
