Աշնանը կոսմետոլոգիական միջամտությունների հիմնական նպատակը ամռան շրջանից հետո մաշկի վերականգնումն է, դրա խոնավեցումը, եղջերացած բջիջների հեռացումը և մաշկին վիտամիններ և սնուցող նյութեր հաղորդելը: Արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկը նաև կորցնում է հիալուրոնաթթուն և կոլագենը:
Աշնանը երիտասարդացնող կոսմետոլոգիական միջամտություններ
Ամառվա շոգ օրերից հետո շատերը բախվում են պիգմենտավորման խնդրին: Մաշկը դառնում է չոր, ջրազրկված, ի հայտ են գալիս պիգմենտային բծեր: Դրանցից ձերբազատվել կարելի է որոշակի կոսմետոլոգիական միջամտությունների միջոցով:
Լազերային թերապիան բավականին տարածված է: Սա մաշկի շատ խնդիրների շտկման անվտանգ և մատչելի միջոց է, որը կօգնի նաև ամռանն առաջացած պիգմենտացիայի դեմ: Բացի այդ մաշկը նկատելիորեն երիտասարդանում է, ստանում առողջ երանգ, դառնում առաձգական և երիտասարդ:
1. Քիմիական պիլինգ:
Քիչ ներազդեցություն պահանջող մեթոդներից է: Գերազանց հեռացնում է մաշկի եղջերացած շերտը, ունի երիտասարդացնող ազդեցություն, նվազեցնում է կնճիռների խորությունը: Պիլինգի տարբեր ձևերը թույլ են տալիս լուծել մաշկի մի շարք խնդիրներ: Միջամտությունից հետո մաշկը դառնում է երիտասարդ, թարմ և ձգված:
2. Դեմքի մաքրում։
Մաշկի վիճակի վրա բարենպաստ ազդեցություն ունեցող մի շարք միջամտություններ այն զգալիորեն երիտասարդացնում և գեղեցկացնում են: Դեմքի մաքրումը կարող է իրականացվել ուլտրաձայնային սարքավորման միջոցով կամ մեխանիկական եղանակով: Դեմքի մաքրման շնորհիվ կարելի է հաղթահարել մաշկի թեփոտվածությունը, իսկ հատուկ դիմակի կիրառումը մաշկը կհագեցնի գեղեցկության համար անհրաժեշտ սնուցող նյութերով:
3. Սարքավորումային կոսմետոլոգիա։
Աշնանը կարելի է կիրառել սարքավորումային կոսմետոլոգիայի բոլոր տեսակները:
RF-լիֆթինգը Venus Viva Dimond Polar սարքավորմամբ հարմար է մաշկին, որին անհրաժեշտ է վերականգնել ջրային բալանսը: Այս միջամտության շնորհիվ կարելի է ձերբազատվել պիգմենտային բծերից, նվազեցնել կնճիռների խորությունը: Արդյունքը նկատելի կլինի արդեն առաջին միջամտությունից: Արդյունքի ամրապնդման համար անհրաժեշտ է անցկացնել մի քանի միջամտություն: Քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկը կորցնում է կոլագենը, սարքավորումային բազմաթիվ միջամտություններ վերականգնում են կոլագենային հյուսվածնքները՝ մաշկը դարձնելով երիտասարդ և թարմ:
Asclepion MeDioStar NeXT PRO լազերային երիտասարդացումը միջամտություն է, որի օգնությամբ կարելի է ձերբազատվել ամռանը հաճախ ի հայտ եկող պիգմենտային բծերից: Սա դեմքը սպիտակեցնելու, պիգմենտավորումը հաղթահարելու կատարյալ միջոց է: Ամբողջապես անցավ և անվտանգ այս միջամտությունը կերիտասարդացնի մաշկը և այն կձգի:

