Ուրվագծային պլաստիկա. այս միջամտությունն իրականացվում է մաշկի մեջ գել-ֆիլերների՝ լցոնիչների ներարկման միջոցով, որոնք լայնորեն տարածվում են հետևյալ կոսմետիկ միջամտություններն իրականացնելու նպատակով՝ կնճիռների դեմ պայքար, հյուսվածքների ծավալի լրացում, շուրթերի ձևի փոփոխություն, դեմքի և մարմնի էսթետիկական արատների վերացում: Մասնագետի հմուտ ձեռքերում ուրվագծային պլաստիկայի արդյունքը նման է պլաստիկ վիրահատության արդյունքի, սակայն ամենակարևորն այն է, որ այս մեթոդն անցավ է, չի ենթադրում սպիներ և հետվիրահակատական վերականգնում:
Ուրվագծային պլստիկա՝ մեթոդի նկարագրությունը
Ուրվագծային պլաստիկա իրականացնելու միջոցն ընտրելիս մասնագետն առաջին հերթին հիմնվում է իր փորձի և կլինիկապես ապացուցված անվտանգության վրա: Այս պահանջներին համապատասխանում են ստաբիլիզացված հիալուրոնաթթվի և կոլագենի հիմքով նյութերը: Այս նյութերը մեր մաշկի բնական բաղադրիչներն են, այդ պատճառով դրանց հիմքով գել ֆիլերները մաշկն ընդունում է առանց որևէ խնդիր՝ չառաջացնելով ալերգիկ դրսևորումներ կամ մերժման ռեակցիաներ: Այս գելերի հիման վրա նյութերը կենսավերամշակվող են, այսինքն՝ ժամանակի ընթացքում լուծվում են և դուրս բերվում օրգանիզմից: Լուծվելու հատկությունն էլ որոշում է այս մեթոդի անվտանգությունը: Ուրվագծային պլաստիկան պացիենտին հնարավորություն է տալիս ձևավորելու իր արտաքինը՝ համապատասխան նորաձևության և գեղեցկության մասին իր պատկերացումների, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են: Այսպես, օրինակ, եթե այսօր բոլորը նախընտրում են թմբլիկ փափուկ շուրթեր, վաղը ամեն ինչ կարող է փոխվել: Գել-ֆիլերները արտադրվում են բազմաթիվ հայտնի գիտական լաբորատորիաներում, անվտանգ են և համապատասխանում են ուրվագծային պլաստիկայի «ոսկե չափորոշիչներին»:
Ուրվագծային պլաստիկայի մասնագետի գործիքակազմում պետք է լինեն տարբեր նյութակազմվածքի մի քանի միջոցներ՝ տարբեր խնդիրների լուծման համար, ինչպսիք են ճակատի ծալքերի, աչքերի անկյուններում այսպես կոչված «սագաթաթի կնճիռների», քիթ-շուրթային ծալքի վերացումը, դեմքի ծավալի վերականգնումը և շուրթերի ձևավորումը: Ուրվագծային պլաստիկան դեմքը կատարյալ վիճակում պահպանելու առաջադեմ մեթոդիկան է: Ուրվագծային պլաստիկան թույլ է տալիս արագ և արդյունավետ ձերբազատվել հոգնեցրած կնճիռներից՝ չպահանջելով պլաստիկ վիրահատությունների վիրաբուժական միջամտությունները: Ուրվագծային պլաստիկան միջամտություն է նրանց համար, ով ուզում է երիտասարդ տեսք ունենալ՝ շատ ժամանակ չծախսելով:
Ուրվագծային պլաստիկա՝ մեթոդի առավելությունները
• Անվտանգություն՝ միջոցները ալերգիկ ռեակցիաներ գրեթե չեն առաջացնում: • Գել-ֆիլերների կենսավերամշակումը՝ ժամանակի ընթացքում լուծվում են: • Դեմքի ծերացման գործընթացների արտահայտման շտկում: • Միջոցների լայն տեսականին թույլ է տալիս ստեղծագործ մոտենալ պացիենտի դեմքի ձևավորմանը, փաստացի մասնագետը քանդակագործի պես կարող է ընդգծել ցանկացած արտաքինի առավելությունները և ծածկել թերությունները:
Ուրվագծային պլաստիկա՝ ցուցումներ
• Բոլոր տեսակի կնճիռների վերացում՝ ճակատային, հարակնային, շուրթերի շրջանի կնճիռների: • Քիթ-շուրթային և «մարիոնետի» (շուրթերի անկյուններից դեպի կզակը իջնող) ծալքերի վերացում: • Դեմքի ծավալի վերականգնում՝ այտոսկրերի և կզակի շրջանում: • Շուրթերի ծավալի շտկում: • Ջրծաղիկից, ակնեից հետո պացիենտի դեմքին մնացած թերությունների շտկում: • Դեմքի և մարմնի մաշկի թերությունների, օրինակ՝ լիպոսակցիայից հետո անհարթությունների վերացում:
Ուրվագծային պլաստիկա՝ հակացուցումներ
• Արյան մակարդելիության խանգարումների հետ կապված հիվանդություններ: • Հակամակարդիչների ընդունում: • Սուր շրջանում տարբեր հիվանդություններ: • Ենթադրվող ներարկման շրջանում բորբոքային պրոցեսներ: • Հղիություն կամ կրծքով կերակրման շրջան:
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում իրականացվող ուրվագծային պլաստիկայի արժեքները, ինչպես նաև կիրառվող նյութերը ներկայացված են www.cosmolab.info հղմամբ, մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներին։