Բոլոր մանրամասները դեմքի և պարանոցի լազերային մազահեռացման մասին

Դեմքի և պարանոցի լազերային էպիլացիա

Ավելորդ մազածածկույթը ոչ միայն կանանց, այլ նաև բազմաթիվ տղամարդկանց խնդիրն է: Կանայք հաճախ տառապում են շուրթի վերին հատվածի և կզակի մազերի պատճառով, տղամարդկանց խանգարում են պարանոցի, ականջների և քթի մազերը: Այս խնդիրը կարող է լուծել լազերի միջոցով մազերի ընդմիշտ հեռացումը:

Դեմքի լազերային էպիլացիայի առավելությունները

Միջամտության առավելությունները գնահատել են անսովոր հատվածներում՝ դեմքի և պարանոցի հատվածում, անցանկալի մազեր ունեցող բազմաթիվ կանայք և տղամարդիկ: Դեմքի և պարանոցի լազերային էպիլացիան կարող է անցկացվել տարվա ցանկացած եղանակին: Մաշկի փոքր մակերեսներին (ճակատ, ականջներ, վերին շուրթի հատված) միջամտությունը համեմատաբար արագ է՝ մինչև 30 րոպե: Լազերային էպիլացիան մանրէասպան ազդեցություն ունի, ուստի բորբոքման և ալերգիայի ռիսկերը նվազագույնի են հասցված:

Ժամանակակից սարքավորման օգտագործմամբ դեմքի և պարանոցի լազերային էպիլացիան չի վնասում մաշկը, այրվածքներ չի թողնում՝ ներազդելով միայն մազի և ֆոլիկուլի վրա: Մի քանի միջամտությունից հետո կոսմետոլոգի բոլոր խորհուրդներին հետևելով այցելուն ընդմիշտ ազատվում է իր խնդրից:

Լազերային էպիլացիայի արդյուքը

Կոսմետոլոգիական կլինիկայի այցելուի գլխավոր հարցերից է. արդյոք լազերային էպիլացիան արդյունավետ է դեմքի վրա: Ամեն ինչ հարաբերական է. մեխանիկական սափրումն առաջացնում է մաշկի բորբոքում և գրգռվածություն, մազը սափրելուց հետո կոշտանում է, անհրաժեշտ է հաճախակի կրկնել միջատությունը: Լազերային մշակման ժամանակ իմպուլսն ազդում է միայն մազի վրա՝ կլանվելով դրա գունանյութի կողմից և չազդելով մաշկին, ուստի կտրվածքները և ցանի տեսքով գրգռվածությունը բացառված են, իսկ արդյունքը երկարատև է պահպանվում: Առաջին միջամտությունից հետո հեռացվում է մազերի 40%, միջամտությունների կուրսից հետո կարող եք երկար ժամանակով մոռանալ ավելորդ մազերի մասին: Արդյունքն ապահովում է լազերային սարքի իմպուլսային լուսարձակումը, որը ներթափանցում է մաշկի որոշակի խորություն և ոչնչացնում մազի սոխուկը, որից հետո, բնականաբար, մազն այլևս չի աճում:

Դեմքի էպիլացիայի ենթակա հատվածները
Ավելի մանրամասն դիտարկենք էպիլացիայի առավել հաճախ ենթակա դեմքի հատվածները:

Վերին շուրթի մազերը գեղեցիկ սեռին բազմաթիվ անախորժություններ են պատճառում, առաջացնում անինքնավստահություն և կաշկանդում: Դա և՛ էսթետիկ, և՛ հոգեբանական խնդիր է, որն անհրաժեշտ է և հնարավոր հիմնավորապես լուծել:

Այտերի լազերային էպիլացիան կարող է տղամարդկանց օգնել շտկել մորուքի ուրվագիծը, ազատել հաճախակի սափրվելու անհրաժեշտությունից: Սա առանձնապես արժեքավոր է զգայուն մաշկ ունեցող տղամարդկանց համար: Ավելորդ մազերը կարելի է հեռացնել նաև քունքերի հատվածում (բակեր), որպեսզի կտրվածքը կատարյալ տեսք ունենա:

Կանանց մեկ այլ խնդիր է ավելորդ մազերով պատված հոնքերի միջև հատվածը և հոնքի ոչ հստակ գիծը: Լազերը կարող է այս հատվածներին ցանկալի ձև հաղորդել անցավ:

Քթի վրայի և ներսի մազիկները հեռացնելը բարդանում է նրանով, որ սա զգայուն հատված է, հատկապես լորձաթաղանթը, մազահեռացնող քսուքը կարող է այրվածք առաջացել: Գործընթացը բարդանում է նաև քթի ներսի հատվածի դժվար հասանելիության պատճառով: Այս խնդիրը կարող է լուծել քթի լազերային էպիլացիան, որը չի վնասում մաշկը և հեշտությամբ լուծում է քթի ներսի հատվածի մազիկների խնդիրը: Մազիկների քանակից կախված գործընթացը կարող է պահանջել երեքից տասնհինգ միջամտություն:
Studio shot of young beautiful woman
Ճակատի լազերային էպիլացիան կօգնի շտկել մազերի աճն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Բաց և բարձր ճակատը մշտապես ուշադրություն է գրավել և համարվել գեղեցկության չափանիշ:

Կզակի լազերային էպիլացիան երկու սեռերի համար արդիական խնդիր է: Կանայք վերջապես կազատվեն ավելորդ մազերի պատճառով բարդույթներից, տղամարդիկ կշտկեն մորուքի ստորին հատվածը: Այս արդյունքը հնարավոր է առանց մաշկի բորբոքման և ներաճած մազերի, ինչպես նաև առանց սափրելու գործընթացը կրկնելու կամ ունելիով ցավոտ մազահեռացման: Դեմքի վրա ազդող բոլոր միջամտությունները միավորում է մեկ բան. լազերային ճառագայթն ազդում է միայն մազի վրա, ուստի դեմքին որևէ այրվածք չի առաջանում, միջամտությունն անվտանգ է և երկարատև արդյունք է ապահովում:


Պարանոցի լազերային էպիլացիան թույլ է տալիս լուծել մազերի աճի խնդիրը: Լազերային իմպուլսի ազդեցությունը արագ և անցավ շտկում է սանրվածքի գծերը: Մեկ կարևոր նկատառում. եթե այցելուն վահանագեղձի խնդիր ունի, միջամտությունը պետք է հետաձգել մինչև խնդրի լուծում:

Ականջների լազերային էպիլացիան առավել դյուրին միջամտությունն է, քանի որ այս հատվածի մաշկը գրգռվածության նվազագույնն է հակված:

Ցավո՞տ է արդյոք միջամտությունը

Ժամանակակից լազերային սարքավորումների արձակած ալիքի երկարությունը հավասար է մազի սոխուկի տեղակայման խորությանը, աշխատանքի ընթացքում սարքը իմպուլսային ազդեցություն է թողնում մազի գունանյութի վրա՝ չշոշափելով հարակից մաշկը: Լազերային էպիլացիան ճանաչված է որպես մազահեռացման առավել անվտանգ և անցավ միջոց։ Դեմքի լազերային էպիլացիան բացառում է մաշկի բորբոքումը կամ գրգռվածոււթյունը, առավել ևս քանի որ բարձր զգայունության դեպքում հնարավոր է յուրատեսակ ցավազրկման՝ ցավազրկող քսուքի կիրառումը: Բացի այդ, սարքն ինքնին համալրված է աշխատանքի ընթացքում մաշկը սառեցնող գործառույթով, որի արդյունքում մաշկը չի վնասվում: Լազերի ազդեցությունը փորձարկած այցելուները խոսում են միջամտության անցավ լինելու մասին, հիշատակելով միայն աննշան այրոցի զգացողությունը:

Էպիլացիայի նախապատրաստումը

Եթե որոշել եք լազերային միջամտություն անցկացնել, անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես նախապատրաստվել դեմքի լազերային էպիլացիային: Ցանկալի է միջամտությունից երկու ամիս առաջ դադարել մեխանիկական մազահեռացումը, որպեսզի չնվազեցնեք լազերի ազդեցությունը: Էպիլացիայից մեկ ամիս առաջ դուրս գալիս դեմքի և պարանոցի հատվածում անպայման արևապաշտպան միջոց օգտագործե՛ք: Մի՛ անտեսեք այս խորհուրդները՝ դրանք կկանխեն մաշկի պիգմենտացիան: Եթե էպիլացիայի հատվածում մազերը չափազանց երկար են, դրանք անհրաժեշտ է կտրել՝ հնարավոր այրվածքից խուսափելու համար: Մազի երկարությունը պետք է լինի մինչև 2 մմ: Միջամտությունից յոթ օր առաջ դադարեցրե՛ք սպիրտ պարունակող միջոցների օգտագործումը, միջամտության օրը մի՛ օգտագործեք որևէ կոսմետիկ միջոց:

Միջամտությունից հետո


Միջամտությունից հետո մի քանի ժամվա ընթացքում կարող է պահպանվել մաշկի կարմրությունը, չափազանց զգայուն մաշկի վրա՝ մինչև 24 ժամ: Վախենալ պետք չէ՝ սա միանգամայն նորմալ է, չէ՞ որ մաշկի վրա ներգործություն է տեղի ունեցել, թեկուզև չնչին: Այն կարելի է «հանգստացնել» վերականգնող քսուկով, որը խորհուրդ կտա էպիլացիան անցկացնող մասնագետը: Էպիլացիայից հետո արգելվում է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, խոնավեցնել մշակված մաշկը, արևայրվել և ուղիղ արևի ճառագայթների տակ գտնվել առանց արևապաշտպան միջոցի:

CosmoLab-ում միջամտությունից առաջ խորհրդատվությունն անվճար է, առաջնային զննման համար գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։