էպիլացիա

Ինչպե՞ս խնամել մաշկը լազերային մազահեռացումից հետո

Լազերային մազահեռացումից հետո մաշկի խնամքի առանձնահատկությունները, միջամտությունից հետո անախորժությունների վերացում

Լազերային մազահեռացումը ավելորդ մազերի հեռացման լայնորեն տարածված, և բազմաթիվ առասպելներին հակառակ՝ բավականին անվտանգ մեթոդ է: Սակայն, այն մասին, թե ինչպես խնամել մաշկը լազերային մազահեռացումից հետո, ի՞նչ անել և ինչի՞ց, հակառակը, զերծ մնալ միջամտությունն իրականացնող մասնագետները, ցավոք, միշտ չեն զգուշացնում: Մինչդեռ լազերային մազահեռացումից հետո խնամքը շատ կարևոր է, քանի որ տարրական կանոններին չհետևելը կարող է ոչ միայն տհաճ կոսմետիկ արդյունքի հանգեցնել, այլ նաև ավելի լուրջ խնդրիների:

Լազերային մազահեռացումից հետո մաշկի խնամքը

Լազերային մազահեռացումից հետո մաշկը մաքուր և հարթ տեսք ունի, բայց պետք է հասկանալ, որ այն լուրջ սթրես է հաղթահարել և լրացուցիչ պաշտպանության կարիք ունի:

Ի՞նչ է պետք անել մազահեռացումից հետո

Միջամտությունից անմիջապես հետո և հաջորդ երեքից հինգ օրվա ընթացքում մշակված հատվածներին անհրաժեշտ է «Պանթենոլ», «Բեպանտեն», «Պանթոդերմ» կամ նման այլ հանգստացնող քսուք օգտագործել: Եթե մաշկը խիստ չորանում է, օրվա ընթացքում ըստ անհրաժեշտության մի քանի անգամ կարելի է խոնավեցնող քսուքներ օգտագործել: Առանձնահատուկ զգայունության, ալերգիկ ռեակցիաների կամ քսուքի ընտրության հետ կապված ցանկացած կասկածի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել կոսմետոլոգի կամ բուժող բժիշկի հետ:
Լազերային մազահեռացումից հետո առաջին օրերին քսուքը պետք է առավելագույնս թեթև նյութակազմվածք ունենա, քանի որ չափազանց ծանր և յուղոտ նյութերը փակում են ծակոտիները, ինչի արդյունքում մաշկի վրա կարող է մանր կորեակային ցան առաջանալ: Բացի այդ, անհրաժեշտ է համոզվել, որ օգտագործվող քսուքները չեն պարունակում ռետինոլ կամ գլիկոլաթթու, այդ նյութերը մաշկին հակացուցված են լազերային մազահեռացումից հետո: Անկախ նրանից, թե տարվա որ եղանակին է անցկացվել մազահեռացումը, միջամտությունից հետո մաշկը պետք է առանձնահատուկ պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից: Այդ պատճառով տանից դուրս գալուց առաջ անպայման մազահեռացման ենթարկված մաշկը մշակե՛ք առնվազն SPF 30 պարունակող արևայրուքի դեմ քսուքներով (ամռանը կամ ինտենսիվ արևի դեպքում օգտագործե՛ք առավելագույն պաշտպանության քսուքներ): Լազերային մազահեռացումից հետո արևապաշտպան քսուքներն անհրաժեշտ է օգտագործել առնվազն երեք ամսվա ընթացքում:

Ի՞նչ պետք չէ անել լազերային մազահեռացումից հետո

Լազերային մազահեռացումից հետո 24 ժամվա ընթացքում պետք է աշխատել չթրջել մաշկի մշակված հատվածները, հաջորդ երկու երեք օրվա ընթացքում՝ չշփել կեղևաճվով:

• արևայրվել (նույնիսկ արևապաշտպան քսուքի օգտագործմամբ)՝ առնվազն երկու շաբաթ; այցելել սոլյարի, շոգեբաղնիք, ուլտրամանուշակագույն լամպ օգտագործել՝ առնվազն երեք շաբաթ;
• լողավազաններում լողալ կամ ջակուզի և այլ տևական ջրային սուզումներ ընդունել՝ առնվազն մեկուկես-երկու շաբաթ;

• սպորտով և ծանր ֆիզիկական այլ ծանրաբեռվածություն ենթադրող ակտիվությամբ զբաղվել՝ քրտնագեղձերի ակտիվ աշխատանքից խուսափելու նպատակով՝ առնվազն մեկ շաբաթ;

• տաք ցնցուղ կամ առավել ևս լոգանք ընդունել՝ առնվազն երկու շաբաթ;
• սկրաբներ կամ մաշկը գրգռող այլ միջոցներ օրգտագործել (այդ թվում սպիրտ և հղկիչ մասնիկներ պարունակող)՝ առնվազն երկու շաբաթ:

Բացի այդ անհրաժեշտ է հաշվի առնել, որ չի կարելի մերսում անել լազերային մազահեռացումից հետո մի քանի օրվա ընթացքում (բացառությամբ մաշկի թեթև մերսման, որը թույլատրելի է միջամտությունից հետո երկրորդ օրվանից սկսած): Այս շրջանում պետք է զերծ մնալ օրգանիզմի ցանկացած սթրեսային ծանրաբեռնվածությունից՝ ներառյալ ծխախոտն ու ալկոհոլը: Այս շրջանում նշանակված ցանկացած նոր դեղամիջոց նույնպես զգուշություն ցուցաբերելու և բժիշկի հետ խորհրդակցելու առիթ է: Աճող մազերի ցանկացած կոպիտ հեռացում նվազեցնում է լազերային մազահեռացման արդյունավետությունը, մինչդեռ ածելիով նրանց խնամքով սափրումն, ընդհակառակը, դրական արդյունք է ապահովում, ահա թե ինչու լազերային մազահեռացումից հետո մազերը չի կարելի հեռացնել ո՛չ ունելիներով, ո՛չ մեղրամոմի, շաքարի, ո՛չ վիբրոէպիլատորի միջոցով:

մազահեռացում

Լազերային մազահեռաում. մազերի հեռացումից հետո հնարավոր բարդացումներ

Ցավոք, իր ողջ արդյունավետության հետ մեկտեղ լազերային մազահեռացումը երբեմն բարդացումներ է առաջացնում: Սովորաբար դրանք ծագում են միջամտությունից անմիջապես հետո և որոշ ժամանակ անց ինքնուրույն անհետանում են՝ չպահանջելով լրացուցիչ բուժում: Կարևոր է պատրաստ լինել մազահեռացման այս միջամտությունն ուղեկցող հետևանքներին, որպեսզի խուճապի չմատնվեք, եթե դա կատարվի: Այսպես, լազերային մազահեռացումից հետո լիովին նորմալ է մաշկի որոշակի այտուցվածությունն ու կարմրությունը: Նույնը վերաբերվում է նաև գույնի փոփոխությանը (ինչպես դեպի ավելի բաց, այնպես էլ ավելի մուգ) կամ պիգմենտային բծերի առաջացմանը. այս անախորժությունը կարող է առաջանալ որպես լազերային մազահեռացման կարճատև կողմնակի արդյունք: Երբեմն միջամտությունը կարող է մաշկի վերին շերտի այրվածք առաջացնել, որն իհարկե պետք չէ նորմալ համարել, բայց այնուամենայնիվ իրավիճակը հաճախ է հանդիպում և սովորաբար վտանգավոր չէ: Լուրջ հետևանքներից կարող ենք նշել սպիների առաջացումը, մաշկի բարձր զգայունության և մասնագետի ցածր որակավորման դեպքում սա տեսականորեն հնարավոր է, բայց քիչ հավանական: Հասկանալու համար, թե որ դեպքերում է անհրաժեշտ անհանգստանալ, հասկանանք այս երևույթների պատճառները և սովորենք դրանց հետևանքներն ինքնուրույն հաղթահարել:

Բարդացումների պատճառներն ու դրանց բուժումը (այրվածքներ, գրգռվածություն և այլ անախորժություններ)

Լազերային մազահեռացման ցանկացած բարդացում, որպես կանոն, բացատրվում է երկու պատճառներից մեկով կամ դրանց համակցումով. առաջին՝ ձեր օրգանիզմի անհատական առանձնահատկությունները, երկրորդ և գլխավոր՝ սխալ անկացված միջամտություն (վատ մասնագետ կամ անորակ սարքավորում):
Բայց նաև սուբյեկտիվ առանձնահատկությունները, ինչպես անհատական ցավազգացության շեմը, ոչ ոք չի բացառում: Եթե մազահեռացման ժամանակ Ձեզ անհարմար եք զգում, անպայման չէ, որ Ձեր մասնագետի թերացման արդյունք լինի:
Ալերգիայի հակվածությունը, մազի կազմվածքի առանձնահատկություններն ու մաշկի հատկություններն այն գործոններն են, որոնք ազդում են լազերային մազահեռացումից հետո բարդացումների առաջացման հավանականությանը և դրանց արտահայտման բնույթին:

Լազերային մազահեռացման վաղ բարդացումները

Առաջին բարդացումը ցավի զգացողությունն է: Սրա պատճառներն արդեն նշել ենք, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ անել: Ամենապարզ խորհուրդը պաղ թրջոցներն են, սովորական պայմաններում դրանք օգնում են հանել ցավի զգացողությունը: Մաշկի բարձր զգայունության դեպքում խորհուրդ է տրվում մազահեռացումից որոշակի ժամանակ առաջ մաշկը սառեցնել՝ վրան սառույց դնելով, որպեսզի միջամտությունն ավելի անցավ լինի, և անմիջապես հետո, որպեսզի կանխեն ցավի զգացողության առաջացումը:
Եթե Դուք բացարձակ չեք դիմանում ցավին, հնարավոր է, արժե բժիշկի հետ խոսել ցավազրկման մասին (սովորաբար այս նպատակով օգտագործվում է լիդոկաին): Եթե միջամտությունից հետո ցավը չի անցնում, իսկ սառույցով թրջոցները չեն օգնում, պետք է «Իբուպրոֆեն», «Կետանով», «Սոլպադեին» կամ նման այլ ցավազրկող դեղամիջոց ընդունել:

Երկրորդը լազերային մազահեռացումից հետո մաշկի կարմրությունը կամ գրգռվածությունն է: Այն օգնում է հաղթահարել «Պանթենոլը» կամ նման միջոցներ, որոնք օգնում են արագացնել վերնամաշկի վնասվածքների և այրվածքների ապաքինման գործընթացը: Սովորաբար այս հետևանքներն աստիճանաբար նվազում են և վերջնականապես անցնում մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Եթե հետևանքները պահպանվում են մեկ ամսից ավելի, սա կարող է կապված լիներ լազերի չափազանց հզոր ազդեցության հետ, համենայն դեպս արժե դիմել բժիշկի: Լազերային մազահեռացումից հետո այտուցվածությունը կարող է պահպանվել մինչև երկու օր: Եթե միջամտությունը դեմքի վրա է իրականացվել և այտուց է առաջացրել, դեմքին անհրաժեշտ է սառը թրջոցներ դնել և քնելիս գլուխը բարձր բարձի վրա դնել: Միջամտությունից հետո հաճախ զգացվում է մաշկի չորություն՝ երբեմն զուգակցված այրոցով կամ քորով: Սա լազերի ազդեցության միանգամայն նորմալ ռեակցիան է (արևի տակ երկար գտնվելուց հետո մենք նույն զգացողությունն ենք ունենում):

լազերային

Ի լրացումն այս ամենին մաշկը կարող է մգանալ և սկսել թեփոտվել, որն այնքան էլ լավ չէ, բայց վախենալու առիթ չպետք է դառնա: Բուժման մեթոդները նույնն են, ինչ արևային այրվածքի դեպքում՝ «Պանթենոլ», խոնավեցնող քսուքներ, մաշկին մածուն քսելու նման ժողովրդական բուժման մեթոդներ, և որոշ ժամանակ անց ամեն ինչ կանցնի:
Լազերային մազահեռացումից հետո այրվածքները դեպքերի մեծամասնությունում ոչ մասնագետի աշխատանքի արդյունք են: Սա նույնպես խուճապի առիթ չէ: Բացի սխալ կատարման տեխնիկայից կամ լազերային իմպուլսի չափազանց ուժգին ազդեցությունից, այրվածքի պատճառ կարող են լինել արևի հանդեպ զգայուն կամ ընդհակառակը չափացանզ արևայրված մաշկը, սակայն մասնագետը ցանկացած դեպքում չպետք է նման արդյունք թույլ տա: Լազերային մազահեռացումից այրվածքն առանձնապես տհաճ է այնպիսի զգայուն հատվածներում, ինչպիսիք են բիկինին և թևատակերը, քանի որ այս հատվածները դժվար է պահպանել անդադար շփումից և ամբողջությամբ բաց թողնել:
Որպեսզի լազերային մազահեռացումից այրվածքներ չառաջանան, միջամտությունը պետք չէ անցկացնել ծովափնյա հանգստից անմիջապես հետո, պետք է մաշկին թույլ տալ հանգստանալ սթրեսից և արևայրուքից ազատվել: Այրվածքի դեմ պայքարի միջոցները նույնն են՝ «Պանթենոլ» կամ նման ազդեցությամբ այլ դեղամիջոց:

Լազերային մազահեռացումից հետո հնարավոր են ալերգիայի տարբեր դրսևորումներ՝ քոր, ցան, կապտավուն գույն և այլն: Սովորաբար դրանցից հնարավոր է ձերբազատվել հակահիստամինային դեղամիջոցների օգնությամբ, սակայն ծանր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժիշկի: Ցանկացած պայմաններում նման արդյունքի մասին պետք է անպայման զգուշացնել մասնագետին հաջորդ սեանսից առաջ և միջամտությունից զերշ մնալ այնքան ժամանակ, մինչև ալերգիայի ճշգրիտ պատճառը որոշվի (ալերգիա կարող է առաջացնել ցավազրկող դեղամիջոցը, որը կարելի է փոխարինել): Լազերային մազահեռացման ևս մեկ բարդացումը ֆոլիկուլիտն է (առանձնահատուկ մաշկային բորբոքում): Սովորաբար այն տեղի է ունենում միջամտությունից հետո վարքի կանոնների անտեսման դեպքում, մասնավորապես, ջրի մեջ երկար գտնվելու: Հազվադեպ պատահում է, որ լազերային մազահեռացման հետևանքով կորեակային ցան է առաջանում, հերպեսի ցան և այլ մաշկային խնդիրներ:

Սովորաբար լազերային մազահեռացման տհաճ հետևանքները, որքան էլ լուրջ թվան, աստիճանաբար անհետ անցնում են: Սակայն եթե որևէ տհաճ ախտանիշ մի քանի շաբաթ շարունակվում է, սա պետք է առիթ լինի բժիշկի խորհրդատվության: Բացառություն են կազմում տեսողական ապարատի խանգարումները, որոնք կարող են երբեմն առաջանալ հոնքերի մազահեռացումից հետո (հատկապես եթե խախտվել են անվտանգության կանոնները և աչքերը պաշտպանված չեն եղել): Սովորական կանոնների արհամարհումը կարող է լավագույն դեպքում կոնյունկտիվիտ առաջացնել, վատագույն դեպքում՝ հանգեցնել լուսազգայունության, աչքի անոթածածկի բորբոքման, վատթարացնել տեսոցությունը:

Միջամտությունից հետո ուշ ի հայտ եկող անախորժություններ

Անորակ լազերային մազահեռացումից հետո այրվածքի արդյունքնում կարող են մնալ պիգմենտային բծեր՝ մաշկի ավելի մուգ, կամ ընդհակառակը, ավելի բաց հատվածներ: Այսպիսի անախորժության հավանականությունը կտրուկ աճում է, եթե արհամարհեք լազերային մազահեռացումից հետո առաջին ամիսների ընթացքում արևային լոգանքների արգելքը: Որպես կանոն, մաշկի խնդիրները կարելի է հաղթահարել, այց ոչ ինքնուրույն, այլ հմուտ կոսմետոլոգի օգնությամբ: Մազահեռացումից հետո այրվածքի մեկ այլ տհաճ հետևանք են սպիները: Դրանց առաջացումը երաշխավորված է, եթե այրվածքի շրջանում թարախային բորբոքում է եղել և այցելուն պոկել է չորացող վերքը: Որքան էլ տարօրինակ չթվա, լազերային մազահեռացումից հետո սպիների մի մասը վերանում է լազերի միջոցով:
Լազերային մազահեռացման շատ հազվադեպ, բայց հնարավոր բարդացումներից է մազերի անոմալ առատ և արագ աճը: Այս վիճակը հիվանդության բնույթ ունի և բուժվում է դեղորայքով, ուստի եթե նման անախորժություն է տեղի ունեցել, խուճապի մի՛ մատնվեք, անհապաղ դիմե՛ք բժիշկի: Լազերային մազահեռացման ավելի հազվագյուտ հետևանքներից է առատ քրտնարտադրությունը առանձնապես տհաճ հոտով (երբեմն առաջանում է թևատակերի մազահեռացումից հետո), մազերի ճերմակումը:

CosmoLab-ում բժշկական խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց՝ www.cosmolab.info, կամ զանգահարելով 011 55-00-22, 044 55-00-22 հեռախոսահամարներով։ Գործող մինչև 30% զեղչերի