Դեմքի և պարանոցի լազերային էպիլացիա
Ավելորդ մազածածկույթը ոչ միայն կանանց, այլ նաև բազմաթիվ տղամարդկանց խնդիրն է: Կանայք հաճախ տառապում են շուրթի վերին հատվածի և կզակի մազերի պատճառով, տղամարդկանց խանգարում են պարանոցի, ականջների և քթի մազերը: Այս խնդիրը կարող է լուծել լազերի միջոցով մազերի ընդմիշտ հեռացումը:
Դեմքի լազերային էպիլացիայի առավելությունները
Միջամտության առավելությունները գնահատել են անսովոր հատվածներում՝ դեմքի և պարանոցի հատվածում, անցանկալի մազեր ունեցող բազմաթիվ կանայք և տղամարդիկ: Դեմքի և պարանոցի լազերային էպիլացիան կարող է անցկացվել տարվա ցանկացած եղանակին: Մաշկի փոքր մակերեսներին (ճակատ, ականջներ, վերին շուրթի հատված) միջամտությունը համեմատաբար արագ է՝ մինչև 30 րոպե: Լազերային էպիլացիան մանրէասպան ազդեցություն ունի, ուստի բորբոքման և ալերգիայի ռիսկերը նվազագույնի են հասցված:
Ժամանակակից սարքավորման օգտագործմամբ դեմքի և պարանոցի լազերային էպիլացիան չի վնասում մաշկը, այրվածքներ չի թողնում՝ ներազդելով միայն մազի և ֆոլիկուլի վրա: Մի քանի միջամտությունից հետո կոսմետոլոգի բոլոր խորհուրդներին հետևելով այցելուն ընդմիշտ ազատվում է իր խնդրից:
Լազերային էպիլացիայի արդյուքը
Կոսմետոլոգիական կլինիկայի այցելուի գլխավոր հարցերից է. արդյոք լազերային էպիլացիան արդյունավետ է դեմքի վրա: Ամեն ինչ հարաբերական է. մեխանիկական սափրումն առաջացնում է մաշկի բորբոքում և գրգռվածություն, մազը սափրելուց հետո կոշտանում է, անհրաժեշտ է հաճախակի կրկնել միջատությունը: Լազերային մշակման ժամանակ իմպուլսն ազդում է միայն մազի վրա՝ կլանվելով դրա գունանյութի կողմից և չազդելով մաշկին, ուստի կտրվածքները և ցանի տեսքով գրգռվածությունը բացառված են, իսկ արդյունքը երկարատև է պահպանվում: Առաջին միջամտությունից հետո հեռացվում է մազերի 40%, միջամտությունների կուրսից հետո կարող եք երկար ժամանակով մոռանալ ավելորդ մազերի մասին: Արդյունքն ապահովում է լազերային սարքի իմպուլսային լուսարձակումը, որը ներթափանցում է մաշկի որոշակի խորություն և ոչնչացնում մազի սոխուկը, որից հետո, բնականաբար, մազն այլևս չի աճում:
Դեմքի էպիլացիայի ենթակա հատվածները
Ավելի մանրամասն դիտարկենք էպիլացիայի առավել հաճախ ենթակա դեմքի հատվածները:
Վերին շուրթի մազերը գեղեցիկ սեռին բազմաթիվ անախորժություններ են պատճառում, առաջացնում անինքնավստահություն և կաշկանդում: Դա և՛ էսթետիկ, և՛ հոգեբանական խնդիր է, որն անհրաժեշտ է և հնարավոր հիմնավորապես լուծել:
Այտերի լազերային էպիլացիան կարող է տղամարդկանց օգնել շտկել մորուքի ուրվագիծը, ազատել հաճախակի սափրվելու անհրաժեշտությունից: Սա առանձնապես արժեքավոր է զգայուն մաշկ ունեցող տղամարդկանց համար: Ավելորդ մազերը կարելի է հեռացնել նաև քունքերի հատվածում (բակեր), որպեսզի կտրվածքը կատարյալ տեսք ունենա:
Կանանց մեկ այլ խնդիր է ավելորդ մազերով պատված հոնքերի միջև հատվածը և հոնքի ոչ հստակ գիծը: Լազերը կարող է այս հատվածներին ցանկալի ձև հաղորդել անցավ:
Քթի վրայի և ներսի մազիկները հեռացնելը բարդանում է նրանով, որ սա զգայուն հատված է, հատկապես լորձաթաղանթը, մազահեռացնող քսուքը կարող է այրվածք առաջացել: Գործընթացը բարդանում է նաև քթի ներսի հատվածի դժվար հասանելիության պատճառով: Այս խնդիրը կարող է լուծել քթի լազերային էպիլացիան, որը չի վնասում մաշկը և հեշտությամբ լուծում է քթի ներսի հատվածի մազիկների խնդիրը: Մազիկների քանակից կախված գործընթացը կարող է պահանջել երեքից տասնհինգ միջամտություն:
