Հատուկ առաջարկ

Հատուկ առաջարկ 35+ կանանց համար․ 4×4

Ի՞նչ է իրենից ներկայացնում 4x4 առաջարկն ու ինչու՞ է այն նախատեսված 35 և բարձր տարիքային խմբի կանանց համար։


Ինչպես գիտենք ժամանակի ընթացում մաշկը ենթարկվելով ֆոտոծերացման (արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետևանքով մաշկում կոլագենի ու էլաստինի սինթեզի նվազում) կորցնում է իր առաձգականությունն ու բնական փայլը, առաջանում են կնճիռներ, որոնք միմիկական շարժումների օգնությամբ էլ ավելի են ընդգծվում՝ հաղորդելով դեմքին տխուր կամ բարկացած հայացք, և որ ամենավատն է՝ հավելյալ տարիք են հաղորդում։

Ի՞նչ մեթոդներ կան այս գործընթացը ժամանակին կանխելու համար։


Կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող եք կանխել այս գործընթացը, դրանցից ամենակարևորը, թերևս, մաշկի ամենօրյա խնամքն է, ներարկումային տարատեսակ միջամտությունների և սարքավորումային երիտասարդացման մեթոդների պարբերական իրականացումը։

Ինչու՞ է հարկավոր ժամանակին հոգ տանել մաշկի նկատմամբ։

Վերոնշյալ ծառայությունների անընդհատ և պարբերական իրականացումը՝ իհարկե բժշկի ցուցմամաբ, թույլ կտա խուսափել բազում խնդիրներից, որոնք հետապնդում են գրեթե բոլոր կանանց։

Ի՞նչ է առաջակրում «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը 35 և բարձր տարիքային խմբի կանանց։

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է 4x4` չորս տարբեր միջամտություններից կազմված կոմպլեքս միջամտություն, որը միակն է իր տեսակով։ Միջամտություններն իրականացվում են հատուկ սկզբունքով՝ մշակված «CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնի մաշկաբանների կողմից, այն իրենից ենթադրում է հատուկ հաջորդաանությամբ 4 տարբեր միջամտությունների իրականացում։ Առաջարկում ենք սկզբում դիտարկել առաջարկվող միջամտությունները։

1-ին միջամտություն․ Venus Viva նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում


«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է դեմքի մաշկի հղկման նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը՝ Venus Viva իսրայելական սարքավորման միջոցով։ Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։ Դրա շնորհիվ վերականգնվում է մաշկային հյուսվածքի թերություններն ու անհարթությունները, ինչպիսիք սպիներն ու պոստակնեն են, ինչպես նաև խորը կնճիռները, լայնացած ծակոտիներն ու պիգմենտացիաները։
Ի տարբերություն այլ մեթոդների, որոնք հակացուցված են մաշկի մուգ գունավորում ունեցող մարդկանց՝ Venus Viva-ն նախատեսված է բոլոր էթնիկ խմբերի համար։ Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։ Միջամտության իրականացման ընթացքին առաջարկում ենք ծանոթանալ հոլովակում՝


2-րդ միջամտություն․ դեմքի մաշկի ձգում և կնճիռների հարթեցում․ Dimond Polar

Իսրայելական Venus Viva սարքավորման Dimond Polar ծայրակալի աշխատանքի հիմքում (MP)2 արտոնագրված տեխնոլոգիան է, որը միավորում է բազմաբևեռ ռադիոհաճախական ճառագայթման և իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը չափավոր կամ ծանր աստիճանի կնճիռների և ծալքերի հարթեցման համար: Բազմաբևեռ ռադիոհաճախական ճառագայթումն օգտագործում է էներգիայի համաչափ առաքման և հյուսվածքների՝ մինչև խորը շերտերը միատարր տաքացման բարդ ալգորիթմ՝ թույլ տալով արագ և անվտանգ կուտակել ջերմությունը և հեշտությամբ պահպանել թերապևտիկ ջերմաստիճանը միջամտության ողջ ընթացքում: Բազմաբևեռ ռադիոհաճախականության ազդեցությունն ուժգնացվում է իմպուլսային էլեգտրամագնիսական դաշտերի՝ գլխիկի էլեկտրոդների միջոցով ազդող ոչ ջերմային տեխնոլոգիայի կիրառմամբ: Էլեկտրոդների եզակի դասավորությունը թույլ է տալիս միջամտությունն անցկացնել աչքերի շուրջը, այտոսկրերի երկայնքով և այլ փոքր մակերեսներով հատվածների վրա: Այս գլխիկի օգտագործմամբ միջամտությունները հարմարավետ են և վերականգնում չեն պահանջում, ընդ որում՝ մեթոդի անվտանգությունն ապացուցված է մաշկի բոլոր տիպերի համար:

3-րդ միջամտություն․ Agassi Smile Lifting


Հարավկորեական արտադրության Agassi սարքավորմամբ կատարվող միջամտությունը ներբերանային միջամտության ձև է, որը ներթափանցելով բերանի խոռոչ՝ այտերի հետին հատվածից իրականացնում է թիրախային միջամտությունը։ Agassi տեխնոլոգիայի հիմքում ռադիոալիքային էներգիայի՝ ներքին հյուսվածքներում ջերմայինի վերափոխումն է։ Ռադիոալիքային էներգիան կուտակում է 41-45 աստիճան ջերմային էներգիա, որը բնական ճանապարհով կրճատում և ձգում է ներբերանային հյուսվածքները՝ բարելավելով արյան շրջանառությունն ու խթանելով սեփական կոլլագենի սինթեզը, միաժամանակ բարձրանում է տվյալ հատվածի տոնուսը, լորձաթաղանթը դառնում է ավելի խիտ և առաձգական։ Արդյունքում ստանում ենք․

• մաշկի երիտասարդացում
• լորձաթաղանթների խտացում
• վերին և ստորին ծնոտների ընդգցում
• ժպիտի պահին աշխատող մկանների ձգում
• ժպիտի ժամանակ ի հայտ եկող կնճիռների վերացում

Միջամտությունն անցավ է և չունի վերականգնողական շրջան։

4-րդ միջամտություն․ Asclepion MeDioStar Next PRO


Գերմանական արտադրության Asclepion MeDioStar NeXT PRO սարքավորման դիոդային լազերի երիտասարդացման, պիգմենտային բծերի հեռացման և մաշկի գունաբացման մեթոդը հիմնված է մաշկի վրա դիոդային լազերային ճառագայթման ապացուցված կենսախթանիչ, հակաօքսիդանտային, իմունոկազմավորիչ ազդեցության վրա: Դիոդային երիտարդացման դեպքում լազերի էներգիան օգտագործվում է մաշկի առանձին բաղադրիչների վրա վերահսկվող ջերմային ազդեցության նպատակով՝ առանց դրա վերին շերտի՝ էպիդերմիսի վնասման: Իմպուլսի էներգիան, ջերմացնելով մաշկի բոլոր շերտերը, զգալիորեն բարելավում է միկրոշրջանառությունը և նյութափոխանակությունը, խթանում նոր կոլագենի և էլաստինի առաջացումը: Արդյունքում հարթվում է մաշկի երանգը, ավելանում է առաձգականությունը, բարելավվում է դեմքի գույնը, նվազում է չորության զգացողությունը, կրճատվում են կնճիռները, մակերեսային պիգմենտային բծերը և մանր անոթային գոյացությունները: Մաշկի սառեցման ներկառուցված համակարգը թույլ է տալիս գերազանց երկարաժամկետ արդյունք ապահովել առանց ցավի, մաշկի վնասվածքների և բարդացումների:

MeDioStar NeXT PRO դիոդային լազերով երիտասարդացումը բացարձակ անվտանգ է և ոչ տրավմատիկ, չունի կողմնակի ազդեցություն և վերականգնման շրջան չի պահանջում: Միջամտությունից անմիջապես հետո կարելի է վերադառնալ գործերին: Բացի այդ, դիոդային երիտասարդացումը լավ համադրվում է այլ կոսմետիկ միջամտությունների, օրինակ՝ ներարկումային միջամտությունների և մասնագիտական խնամքի հետ: MeDioStar NeXT սարքավորմամաբ դիոդային երիտասարդացումն իրեն լավ է դրսևորել Եվրոպայում և Ամերիկայում, հաստատված է FDA միջազգային ասոցիացիայի կողմից:

Դիոդային լազերային երիտասարդացման ազդեցությունը.


• կնճիռների կրճատում;
• ծակոտիների չափի փոքրացում;
• մաշկի կառուցվածքի բարելավում;
• պիգմենտային և տարիքային բծերի, կուպերոզի վերացում;
• մաշկի առաձգականության ավելացում;
• մաշկի սպիտակեցում, երանգի հավասարեցում;
• կորեակային ցանի բուժում:

Մանրամասն հոլովակում՝
Այսպիսով, ստանում ենք 4 տիպի երիտասարդացման հնարավորություն`

1․ մաշկի նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում

2․ մաշկի ձգում և կնճիռների հարթեցում՝ բազմաբևեռ ռադիոհաճախական ճառագայթման և իմպուլսային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության համակցմամբ

3․ ներբերանային ձգում

4․ մաշկի լազերային ձգում, գունաբացում և հարթեցում

Այս 4 միջամտությունների համալիր, նախապես մշակված ալգորիթմը թույլ կտա ստանալ հիանալի արդյունք և որ ամենակարևորն է անցավ և բավական մատչելի քան այս միջամտությունների համալիր արժեքն է։
Բուժման համալիր արժեք
CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք առցանց կամ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ Առաջնային զննման ընթացքում բժիշկը կմանրամասնի միջամտությունների էությունը և սիրով կպատասխանի Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։