Սեռական օրգանների կանդիլոմաներ: Այցելուների տեղեկատվական թերթիկ:
Կարևոր փաստեր.
• Կանդիլոմաները փոխանցվում են սեռական ճանապարհով: Մարդու պապիլոմա վիրուսով հարուցվող սեռական օրգանների կանդիլոմաները մաշկի նորագոյացություններ են: Մարդու պապիլոմա վիրուսը այլ մարդուն փոխանցվում է սեռական ակտի միջոցով: Մարդը կարող է վիրուսի կրող լինել, բայց չունենալ սեռական օրգանների կանդիլոմաներ:
• Դուք կարող եք նվազեցնել մարդու պապիլոմա վիրուսով վարակվելու ռիսկերը՝ սեռական ակտի ընթացքում մշտապես պահպանակ օգտագործելով:
• Սեռական օրգանների կանդիլոմաների հարուցիչը մարդու պապիլոմա վիրուսն է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով: Մարդու պապիլոմա վիրուսի միայն որոշակի տիպն է առաջացնում սեռական օրգանների կանդիլոմաներ:
• Գոյություն ունեն մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) այլ տեսակներ, որոնք չեն առաջացնում սեռական օրգանների կանդիլոմաներ, սակայն, լուրջ խնդիրների պատճառ են հանդիսանում (նախաքաղցկեղ, որն առանց համապատասխան բուժման կարող է քաղցկեղի վերածվել, արգանդի վզիկի, հետանցքի, առնանդամի, հեշտոցի բջիջների փոփոխություն): Երբեմն հնարավոր է մարդու պապիլոմա վիրուսի մի քանի տիպերով միաժամանակ վարակվել:
Ինչպե՞ս կարող եք վարակվել սեռական օրգանների կանդիլոմաներով:
• Կանդիլոմաների հարուցիչ մարդու պապիլոմա վիրուսը (ՄՊՎ) տարածվում է հեշտոցի, հետանցքի հետ շփման, նաև օրալ սեռական ակտի միջոցով վարակված մարդու հետ:
• Սեռական օրգանների կանդիլոմաներ առաջացնող ՄՊՎ տիպը սովորաբար տարբերվում է մարմնի այլ մասերում, օրինակ՝ ձեռքերին գորտնուկներ առաջացնող տիպերից: Ուստի մարդը չի կարող կանդիլոմաներով վարակվել՝ ձեռքերի կամ ոտքերի գորտնուկներին դիպչելու միջոցով:
• Կանդիլոմաները կարող են ՄՊՎ վարակակիր մարդու հետ սեռական ակտից մի քանի շաբաթ, ամիս կամ նույնիսկ տարի հետո ի հայտ գալ: Սակայն հաճախ նույնիսկ ՄՊՎ վարակի առկայության դեպքում կանդիլոմաներ կարող են չհայտնվել:
• ՄՊՎ կարող է վարակված անձից փոխանցվել ինչպես սեռական օրգանների կանդիլոմաների առկայության, այնպես էլ դրանց բացակայության դեպքում: Սա դժվարեցնում է հասկանալը, թե ումից է վարակվել հիվանդը:
• Նոր կանդիլոմաներ կարող են հայտնվել բուժումից մի քանի ամիս անց՝ կրկնակի վարակման բացակայության դեպքում անգամ:
• Նույնիսկ մինչև սեռական ակտը սեռական օրգանների կանդիլոմաների առկայության դեպքում, Դուք կարող եք կրկնակի վարակվել մարդու պապիլոմավիրուսով:
Որո՞նք են սեռական օրգանների կանդիլոմաների ախտանշանները:
• Տղամարդկանց և կանանց մոտ ամենահաճախակի ախտանշանը սեռական օրգանների շրջանում նորագոյացություններն են:
• Սեռական օրգանների կանդիլոմաներն ի հայտ են գալիս նորագոյացությունների ընդարձակումների տեսքով, որոնք կարող են լինել եզակի կամ բազմակի, մանր կամ խոշոր: Դրանք առավել հաճախ տափակ են, քան թմբիկաձև: Մարմնագույն են, վարդագույն կամ սպիտակավուն:
• Սեռական օրգանների կանդիլոմաները կարող են այրոցի, քորի, արյունահոսության և ցավի պատճառ լինել:
