Ներկայիս առաջադեմ ժամանակներում հենց դիոդային լազերային մազահեռացումն է հիրավի համարվում ամենաանվտանգ, արագ և որակյալ մազահեռացման միջոցը:
Էսթետիկ բժշկության ծառայությունների շուկայում ներկայացված են լազերների և մազահեռացման այլ սարքերի բազմաթիվ տեսակներ: Սակայն դրանց համեմատ MeDioStar NeXT PRO լազերը քայլ է դեպի ապագա: Ունենալով ալիքի երկու երկարություն՝ 808 նմ և 940 նմ, լազերը կարող է աշխատել մաշկի տարբեր տիպերի հետ: MeDioStar NeXT PRO լազերի մեկ այլ առավելությունն այն է, որ այն անցանկալի մազերը հեռացնում է եզակի կամ կրկնակի իմպուլսի միջոցով: Լազերային մազահեռացման հենց այդ ձևի դեպքում վերանում է մազարմատը, մինչդեռ մաշկի մակարևույթը որևէ վտանգի չի ենթարկվում, քանի որ միջամտության ընթացքն ինքնին հիմնված է լուսային ազդեցության վրա:
Հաճախ մարմնի տարբեր հատվածներում անցանկալի մազածածկույթի դեմ պայքարը տարիներ անընդմեջ տանջում է մարդկանց: Սակայն 60 րոպեից պակաս ժամանակահատվածում MeDioStar NeXT PRO սարքավորման միջոցով Դուք կարող եք լուծել այս գեղագիտական հարցը, և ընդամենը հինգ այցելություն անց ընդմիշտ մոռանալ այս խնդրի մասին: Այսքան քիչ ժամանակատար լինելը հնարավոր է շնորհիվ MeDioStar NeXt PRO դիոդային լազերի աշխատանքային մակերեսի մեծ տրամագծի շնորհիվ, ինչը թույլ է տալիս միաժամանակ ազդել մաշկի ավելի մեծ մակերեսի վրա: Այլ սարքավորումներից այն տարբերվում է նաև շարժման ընթացքում աշխատանքի հնարավորությամբ:
Երբ մարդը որոշում է դիմել լազերային մազահեռացման, նրան նախ և առաջ հետաքրքրում են որակը, անվտանգությունն ու հարմարավետությունը:
MeDioStar NeXT PRO լազերն իր տեսակի մեջ եզակի է, թույլ է տալիս առավելագույն հարմարավետ պայմաններում մազահեռացում իրականացնել մարմնի ցանկացած մեծ կամ փոքր հատվածում՝ դեմք, կրծքավանդակ, մեջք, ոտքեր, խորը կամ դասական բիկինի:
Ներկայում գոյություն ունեն մազահեռացման բազմաթիվ տարբերակներ, բայց դիոդային լազերային մազահեռացումը, այսինքն՝ անմիջապես մազարմատի վրա լուսային ալիքի ազդեցությունն, ամենաանվտանգն է ճանաչված:
Ինչպե՞ս է աշխատում դիոդային լազերը:
Ճառագայթելով որոշակի երկարության լուսային ալիք` MeDioStar NeXT PRO դիոդային լազերը վերացնում է մելանին գունանյութը, որը պարունակվում է մազի բնի և ֆոլիկուլի մեջ: Այս անցավ մեթոդը երաշխավորում է ոչ միայն մուգ, այլ նաև բաց, գրեթե աննկատելի մազերի արդյունավետ և ընդմիշտ հեռացումը:
Ի՞նչ է տեղի ունենում մազահեռացումից հետո
MeDioStar NeXT PRO դիոդային լազերով մազահեռացման արդյունավետությունն ու հիմնական առավելությունները ավելի խոսուն են, քան ցանկացած գովազդ. արդեն առաջին միջամտությունից հետո մազածածկույթը զգալիորեն նվազում է: Սակայն, մազերի աճը լիովին կանխելու նպատակով անհրաժեշտ է անցնել մինչև 6 սեանս: Այս քանակը կախված է մազի կազմվածքից և մաշկի տիպից:
Ի՞նչ առավելություններ ունի դիոդային լազերը
Մազահեռացման այս մեթոդը ճանաչված է առավել անվտանգ և անցավ: Ի՞նչ է ապահովում այս մեթոդը.
• Մազերի տարբեր տիպերի հետ աշխատանքի հնարավորություն (մուգ, բաց, բարակ, ճերմակած մազեր);
• Անցավ և անվտանգ է;
• Մազահեռացումից հետո գրգռվածության կամ այրվածքների բացակայություն;
• Ընտրողական ազդեցություն միայն մազի ֆոլիկուլի վրա;
• Մաշկի մեծ մակերեսների արագ մշակում;
• Մեկ սեանսի ընթացքում ֆոլիկուլների մեծ քանակի վերացում:
Ի՞նչ է երաշխավորում CosmoLab-ը
Եթե որոշել եք ավելորդ մազերից ազատվել մեր օգնությամբ, մենք երաշխավորում ենք.
1. Օգտագործել դիոդային հիմքով վերջին սերնդի՝ 2019թ-ի դիոդային լազեր MeDioStar NeXT PRO:
2. Միջամտությունը կլինի անվտանգ և անցավ;
3. Կվերանան բոլոր անցանկալի մազերը, նույնիսկ բարակ և բաց երանգի:
4. Մենք լազերային մազահեռացում ենք անցկացնում ցանկացած տիպի վերնամաշկի վրա՝ նույնիսկ մուգ կամ արևայրված:
5. Մազահեռացման կուրսից հետո Ձեր մաշկին չեն հայտնվի վնասվածքներ կամ այլ կոսմետիկ թերություններ:
Ու՞մ է ցուցված դիոդային լազերով մազահեռացումը
Եթե Դուք առատ մազածածկույթ ունեք, մազահեռացման ցանկացած միջամտություն Ձեզ համար տանջանք է ցավի և գրգռվածության պատճառով, Դուք բազմաթիվ ներաճած մազեր ունեք, տառապում եք ֆոլիկուլիտից՝ մազի ֆոլիկուլների բորբոքումից; մազահեռացումից հետո կապտավուն մաշկ եք ունենում, ուրեմն՝ դիոզային լազերով մազահեռացումը կազատի Ձեզ տառապանքից, ավելորդ մազերից և զգալիորեն կթեթևացնի Ձեր կյանքը:
Դիոդային մազահեռացման պատրաստումը․նախքան մազահեռացումը
Կոսմետոլոգի աշխատասենյալ այցելությունից 24 ժամ առաջ մարմնի անցանկալի մազածածկույթը հարկավոր է սափրել՝ ածելիի միջոցով, քանի որ մազահեռացման ժամանակ մազածածկույթի առկայություն չպետք է լինի։
Մազահեռացումից հետո
Միջամտությունից հետո 14-15 օրվա ընթացքում Ձեզ արգելվում է արևայրվել: Մազահեռացման ամբողջ կուրսի ընթացքում անհրաժեշտ է արևապաշտպան միջոցներ օգտագործել:
Միջամտությունն անհրաժեշտ է կրկնել յուրաքանչյուր 21-40 օր անց՝ կախված մազերի աճից: Որոշակի հատվածում ֆոլիկուլների կատարյալ վերացման համար անհրաժեշտ է 2-6 միջամտություն:
Հիմնական հակացուցումներ.
• Վերնամաշկի տարբեր հիվանդություններ, հատկապես բորբոքումներ;
• Թոքախտ (տուբերկուլոզ);
• Վիրուսային հիվանդություններ;
• Բարորակ և չարորակ ուռուցքներ;
• Սրտանոթային հիվանդություններ;
• Արյան լեյկոզ;
• Հերպես;
• Պսորիազ;
• Շաքարային դիաբետ;
• Ֆոտոդերմատիտ;
• Հղիություն;
• Էպիլեպսիա;
• Մարմնի վրա բազմաթիվ խալեր;
• Որոշակի (օրինակ՝ ցավազրկող) դեղամիջոցների օգտագործում։
Հորդորում ենք, մինչ միջամտություն իրականացնելը հետաքրքրվել կենտրոնում առկա սանիտարահիգիենիկ պայմանների մասին, տեղեկանալ սարքավորման առանձնահատկությունների և իրականացման մանրամասներին, կարևորել միջամտությունն իրականացնող անձի մասնագիտացումը։
Առցանց գրանցման դեպքում կարող եք ստանալ
-30% զեղչ՝ ամբողջ մարմնի և ոտքերի,
-15% զեղչ ձեռքերի և ազդրերի,
-7% զեղչ մեջքի, խորը բիկինիի, դեմքի և փորի դիոդային լազերային մազահեռացման համար։
Զեղչված արժեքներ՝
-Դեմք՝ 9300 ֏
-Փոր՝ 9300 ֏
-Խորը բիկինի՝ 13․950 ֏
-Մեջք՝ 16․740 ֏
-Ոտքեր՝ 28․000 ֏
-Ձեռքեր 13․600 ֏
-Ազդրեր՝ 23․800 ֏
-Ամբողջ մարմին՝ 70․000 ֏
Մինչև 30% լազերային մազահեռացման անհատական զեղչեր բոլորի համար:
Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը